Ուրիշ թեմա չգտա սա գրելու, բայց քանի որ Ռուբիի հետ էլ է կապված, որոշեցի ստեղ գրել․․․
Երազումս Ruby Rue-ի հետ Նեապոլի փողոցներով էինք քայլում, մեկ էլ հանկարծակի դեմներս Շինարարը դուրս եկավ, ուսին էլ ուդ կախած։ Մի 5 վայրկյան իրար հետ խոսելուց հետո Ռուբին վազելով հեռացավ, ես էլ մի երկու քայլ այդ ուղղությամբ արեցի, ու պտտվեցի որ Շինին հրաժեշտ տամ, էն էլ չկար այլևս, տեղը հարավ-իտալական ժողովրդական լարային նվագախումբ էր պատրաստվում հրապարակային համերգի։
Էջանիշներ