User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 12 համարի արդյունքները՝ ընդհանուր 12 հատից

Թեմա: Երազախաբություն․ Րյուի WTF երազները

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #11
    ազատ ռադիկալ
    Ruby Rue-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.07.2012
    Գրառումներ
    970
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Բուդան կփրկի աշխարհը

    Բուդան կփրկի աշխարհը։ Ես դա քաջ գիտակցում էի, ուստի պետք է փրկեի Բուդային, ով կրկին վերածնվել էր, բայց գերության մեջ էր, քանի որ նրա գոյությունը սպառնում էր կապիտալիստական աշխարհին։ Բուդան կփրկի աշխարհը, իսկ ես կփրկեմ Բուդային։ Ձեռքումս կախարդական քարտեզ էր, որի վրա երևում էր վերջինիս գտնվելու վայրը։ Մի քիչ զում անելուց հետո նկատեցի, որ նա Հայաստանում է, ու նրան տանում են Սևանի արևմտյան ափի երկայնքով։ Քարտեզին հայտնվում է նրանց հետագիծը. Հեռվիկ, Մեռնիկ, Լեռնիկ։ Գյուղերի անուններն են։ Կանգ են առնում Լեռնիկ գյուղում, ու ես հասկանում եմ, որ կորցնելու ժամանակ չունեմ։ Հավաքում եմ ուսապարկս և Բուդայի համար տորթ եմ թխում։ Վեգա՛ն տորթ։


    Լեռնիկ գյուղում եմ։ Գյուղը կարծես տարիներ շարունակ մարդու շունչ զգացած չլիներ։ Փոշոտ, քարքարոտ ճամփաբաժան էր, մեջտեղում` ժանգոտ մետաղից բուդկա։ Բուդկայի վրա ժանգագույն, կիսամաքրված տառերով գրված էր` «Բիստրո»։ Էնքան քաղցած էի, որ նույնիսկ պոստապոկալիպտիկ տեսքն ինձ չէր կարող ստիպել հետ կանգնել։
    - Ի՞նչ ես ուզում քուրս,- վաճառողն էր` մսագործի արյունոտ գոգնոցով։
    - Բուդան, ու՞ր է Բուդան,- բիստրոյից ոչինչ չէի ցանկանում գնել` կարկանդակների վրա պտտվող ճանճերի քանակը հաշվելուց հետո։
    - Բուդան ի՞նչ ա։
    - Միջին հասակի, քաչալ մարդ է` դեղին-կարմիր տարօրինակ շորերով։
    - Հաաաա, Սուրիկանց Ճպլը,- պատասխանում է վաճառողը` իր մեջքի հետևի դուռը մատնացույց անելով,- Մի երկու րոպե քայլի, կհասնես։
    Առանց երկար մտածելու բացում եմ բիստրոյից վաճառասեղանի հետևի կապույտ մետաղյա դուռը։ Թեև բիստրոն գյուղի մեջտեղում ցցված մետաղյա տուփի էր նման, բայց դռան հետևում երկար ու մութ թունել էր։ Կարճ ժամանակ անց մի մեծ, վառ լուսավորված նախասրահում եմ` շատ ճոխ ու անճաշակ կահավորմամբ։ Սենյակի անկյունում մի կյաժ կատու է` փոքրիկ, պլաստմասե գրասեղանի մոտ նստած ու համակարգչով ինչ-որ խաղ էր խաղում։ Սենյակը զննելուց հետո նկատեցի, որ կատուն նաև բաղնիք-զուգարան, պահարան ու խոհանոց ուներ` բոլորն իր չափին համապատասխան ու գույնզգույն։
    Բուդայի կատուն էր։ Հարցնում են, թե Բուդան ուր է։ Պատասխանում է, որ Բուդան հիմա տանը չէ, բայց ես ոչ մի տեղ չպիտի շտապեմ։ Դանդաղ անունս մուտքագրում է համակարգչում ու բացականչում.
    - Դու էլ չես գնալու։ Նշված է, որ դու արդեն պատկանում ես Ձյաձյա Սուռենին։ Հարեմ համար 3, կին համար 8: Ձախից առաջին դուռը։ Քեզ մյուս կանայք կնախապատրաստեն։
    Մինչ ես շոկի մեջ չգիտեմ ինչ ռեակցիա տալ, սենյակ է մտնում 60-ն անց, մոխրագույն մազերով ու մեծ փորով մի մարդ։ Արտաքինի մնացած բնութագրերը չեմ հիշում, բայց հիշում եմ վրաս գամված զզվելի հայացքն ու հասկանում, որ փախուստի ճանապարհ չունեմ. նույնիսկ դուռն էր անհետացել։ Ուշաթափվում եմ։


    Երբ ուշքի եմ գալիս, 30-ն անց տղամարդ եմ։ Մոխրագույն պիջակով, սպիտակ, արդուկված վերնաշապիկով ու փայլեցված կոշիկներով։ Քայլում եմ դեպի գերժամանակակից երկնաքերը` երիտասարդ, շիկահեր կնոջը թևանցուկ արած։ Ինչու՞ եմ տղամարդ, էն էլ էսքան ձանձրալի․ հաստատ բանկի աշխատակից կլինեմ։
    - Պատրա՞ստ ես,- հարցնում է կինը` ձեռքս ամուր սեղմելով։
    - Ինչի՞ն։
    - Ամուսնանալուն, ուրիշ ինչի՞ն, - ժպտում է,- Մի՛ վախեցիր, ինձ չի հետաքրքրում, որ կին ես եղել։
    Սիրտս թուլանում է։ Հերիք չի տղամարդ եմ, մի բան էլ ամուսնանում եմ։ Հանկարծ հիշում եմ. տղամարդ դառնալը միակ ելքն էր Ձյաձյա Սուրենից փրկվելու։ Մինչ Բուդան Սուրիկի հաճույքի համար ինձ տանջում էր, կատուն, Բուդայի կատուն իմ համար սև մոգության, հատկապես` կերպարանափոխության գաղտնիքները բացահայտեց։ Ամեն ինչ պարզ էր, բացի ամուսնանալուց։ Բա ու՞ր մնաց իմ` «դեմ եմ ամուսնության հիմար ինստիտուտին» պրինցիպը։
    - Հիմա՜ր,- ռեակցիաս տեսնելով սկսում է ծիծաղել,- հո գիժ չենք ամուսնանանք։ Դանակը մո՞տդ է։
    Ծիծաղը ծանոթ է. կատու՛ն է։ Հանկարծ զգում եմ, որ վերնաշապիկիս ու պիջակիս արանքում մի մեծ խոհանոցային դանակ է թաքնված։
    - Պատրաստ եմ,- ասում եմ ու ամուր սեղմում ձեռքը։
    Նոտարի գրասենյակը երկնաքերի ամենաբարձր հարկում է։ Մինչ անտեղյակ նոտարը մեզ է մեկնում ամուսնական պայմանագիրը, մենք նայում ենք իրար աչքերի մեջ ու ժպտում։ Կինը ձեռքն է վերցնում գրիչն, իսկ ես` դանակը։ Գիտեմ, որ սա իմ գործն է, ես պետք է անեմ։ Դանակի արագ ու կտրուկ շարժումները մասնատում են նոտարին` ամուսնության չստորագրված վկայականը արյան լճի մեջ թաղելով։ Նոտարը հասցնում է անվտանգության կոճակը սեղմել։
    Կատվակինը ձեռքիցս բռնած դեպի պատուհանն է տանում։ Բարձրությունից գլուխս պտտվում է, իսկ ինքը ցատկում է` ընթացքում վայրի կատվի փոխակերպելով ու ցատկում պատուհանից պատուհան։
    Հետևիցս անվտանգության աշխատակիցների ձայներն եմ լսում ու հասկանում, որ կա՛մ բռնելու են, կա՛մ պիտի ցատկեմ։ Փորձում եմ կատվակնոջ նման պատուհանից պատուհան ցատկել, բայց չի ստացվում. ընկնում եմ։ Բայց ազատ անկում կատարելու փոխարեն դառնում եմ հսկայական վառ մանուշակագույն մրրիկ ու որպես քնքուշ մութի թև իջնում ներքև` արծաթե աստղափոշի սփռելով։


  2. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (17.10.2019), ivy (11.10.2019), Mr. Annoying (12.10.2019), Sambitbaba (24.03.2020), Varzor (13.10.2019), Նաիրուհի (11.10.2019), Վիշապ (24.03.2020)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •