Իսկ դուք մտապահում, կամ որևէ տեղ գրանցու՞մ եք ակումբի հետ կապված հետաքրքիր, աչքի ընկնող, տպավորիչ (թեկուզ հենց մենակ ձեզ համար) իրադարձությունները՝ իրենց ամիս-ամսաթվերով հանդերձ: Մտապահու՞մ եք, թե՞ էս թեման մենակ ինձ համար եմ բացել:
Եթե մտապահում եք, ապա առաջարկում եմ ցանկության դեպքում համապատասխան օրերին այս թեմայում նշել ու հիշել տարիներ առաջվա այդ իրադարձությունը: Կարող ենք նաև ուսումնասիրել թե տարիների ընթացքում այդ իրադարձության հետ կապված ի՞նչն է փոխվել և որքանո՞վ: Արդյո՞ք հիմա էլ այդ իրադարձությունը նույնքան կարևոր ու հետաքրքիր չի ձեզ համար ինչպես մի, կամ մի քանի տարի առաջ էր: Օրինակ՝ գուցե մեկնումեկը հենց այս օ՞րն է ակումբում գրանցվել, կամ մի կարևոր բա՞ն է տեղի ունեցել իր ակումբային կյանքում, իր համար մի հետաքրքիր բան է բացահայտել/պարզել, կամ...
Էջանիշներ