User Tag List

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 18 հատից

Թեմա: Հատապտուղներ

  1. #1
    Պատվավոր անդամ Adam-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.01.2007
    Գրառումներ
    1,715
    Mentioned
    10 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Հատապտուղներ

    Ի՞նչ հատապտուղներ եք սիրում: Ի՞նչ հաճախականությամբ եք ուտում ու ի՞նչ եք կարծում՝ ո՛ր մեկն ա լավ՝ ինչի համար:

    Ես արդեն 1 տարի ա ձևավորել եմ հատապտուղներ ուտելու մեծ սովորություն: Ու էնպես ա, որ զգում եմ՝ օրգանիզմս արդեն պահանջում ա: Ասենք, որ gym-ից դուրս եմ գալիս ու ծարավ եմ կամ թարմանալու կարիք ունեմ՝ մտնում եմ սուպերմարկետ ու մի տուփ սև մորի եմ առնում, կամ մոշ կամ էլ մալինա: Նենց կայֆ եմ բռնում, չեք պատկերացնի: Սառը ու թարմ: Հա՛մ ախորժակ ա փակում, հա՛մ էլ ասում են՝ լավ ա:

    Բայց ես հիմա զուտ էդ առողջական նկատառումներից ելնելով-ից դուրս եմ եկել: Առնում եմ զուտ նրա համար, որ սկսել ա ահավոր դուրս գալ: Ճիշտ են էլի ասում, որ ժամանակի ընթացքում քեզ կարաս սովորացնես:
    Էժան հաճույք չի, իհարկե, բայց ասենք 100 գրամ սև մորիին որ տալիս եմ 2 եվրո՝ հաստատ ավելի լավ եմ ինձ զգում հոգեբանորեն քան էդ 2 եվրոն եթե ֆրի կարտոշկի տայի: Հայաստանը հատապտուղների տեսակետից լավ երկիր ա, որտև էժան ա ամեն ինչը: Եվրոպայում ու ԱՄՆ-ում դրանք համարվում են ամենաթանկ դելիկատեսները ու հիմնականում վաճառվում են փոքրիկ տուփերի մեջ: Գներն էլ էշի հոր գներն են: Մի խոսքով՝ ի՞նչ հաճախականությամբ եք հատապտուղներ ուտում, ո՞ր մեկից… ինչի՞ համար ա կարծում եք լավ և այլն…

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    ivy (20.06.2019)

  3. #2
    .. ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    9,703
    Mentioned
    37 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հատապտուղներ համարյա ամեն օր ուտում եմ կամ էլ առանց համարյայի: Աղջիկս էլ է շատ սիրում:
    Ամենաշատը սիրում ենք հապալաս (blueberry) , մորի, ելակ ու մոշ: Մենակ հաղարջի հանդեպ ենք ահագին անտարբեր:
    Դե Հայաստանում էլ երբ ապրում էի, ամեն ամառ թթախեղդ էի լինում. թութն էլ է, չէ՞, հատապտուղ համարվում:
    Իսկ խաղողը հատապտո՞ւղ է: Չնայած խաղող չեմ սիրում: Դա մենակ աղջիկս է ուտում, եթե առանց կորիզի է
    “Do you ever think if people heard our conversations they'd lock us up?”

  4. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Adam (20.06.2019), Quyr Qery (28.06.2019)

  5. #3
    Պատվավոր անդամ Adam-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.01.2007
    Գրառումներ
    1,715
    Mentioned
    10 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում ivy-ի խոսքերից Նայել գրառումը
    Հատապտուղներ համարյա ամեն օր ուտում եմ կամ էլ առանց համարյայի: Աղջիկս էլ է շատ սիրում:
    Ամենաշատը սիրում ենք հապալաս (blueberry) , մորի, ելակ ու մոշ: Մենակ հաղարջի հանդեպ ենք ահագին անտարբեր:
    Դե Հայաստանում էլ երբ ապրում էի, ամեն ամառ թթախեղդ էի լինում. թութն էլ է, չէ՞, հատապտուղ համարվում:
    Իսկ խաղողը հատապտո՞ւղ է: Չնայած խաղող չեմ սիրում: Դա մենակ աղջիկս է ուտում, եթե առանց կորիզի է
    վայ, ես մորի ասելով blueberry նկատի ունեի: Հապալաս բառը չգիտեի )) … գժվում եմ

  6. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    ivy (20.06.2019)

  7. #4
    .. ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    9,703
    Mentioned
    37 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Adam-ի խոսքերից Նայել գրառումը
    վայ, ես մորի ասելով blueberry նկատի ունեի: Հապալաս բառը չգիտեի )) … գժվում եմ
    Մորին մալինան ա, կարծեմ:
    “Do you ever think if people heard our conversations they'd lock us up?”

  8. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Adam (20.06.2019), Ուլուանա (22.06.2019)

  9. #5
    Անմոռուկ Գաղթական-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2007
    Հասցե
    Լեռնաղբյուր
    Գրառումներ
    3,548
    Mentioned
    14 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Իսկ ես՝ էս վերջին տարիները, հա՛մ հատապտղեղենը, հա՛մ էլ՝ մրգեղենն ու քաղցրեղենը, կարելիա ասած, լրիվ թարգել եմ ուտելը:
    Սիրելը չեմ թարգել է՝ ուտելը ))

    Իմ մոտ նենցա, որ ամեն պահի դրանցից չեմ ուտի, պիտի հավեսս տա..
    Տենց առնում բերում ենք ու էդ պահին հավես չի լինում:
    Մինչև հավեսը գալիսա՝ կամ էլ դրանցից չի լինում, կամ էլ՝ արդեն քիչա մնացած լինում ))
    Ասում ես՝ լավ, էսի հո չեմ ուտի, թող մնա երեխեքին, հետո գնանք էլի առնենք..

    Հետոն գալիսա, էլի ենք առնում, բայց արդեն էլ հավեսնա փախած լինում ու տենց շարունակ...
    Երբ մենք ենք ուշանալիս լինում հանդիպման`
    Մեղավոր է զարթուցիչը, տրանսպորտը, խցանումը, բոլորը.
    Չլիներ մեզ խանգարող էդ ամենը` հո չէ՞ինք ուշանա..
    Իսկ երբ մեզ հետ են հանդիպումից ուշանում`
    ՈՒշացողն է իհարկե մեղավոր, թող ժամանակին տնից դուրս գար...

  10. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Adam (20.06.2019), ivy (20.06.2019), Նիկեա (27.06.2019)

  11. #6
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    38
    Գրառումներ
    11,886
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    17 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ես համարյա բոլոր հատապտուղներն ու մրգերն էլ սիրում եմ, մեկն ավելի շատ, մյուսն` ավելի քիչ, բայց չկան էնպիսիք, որ բոլորովին չսիրեմ:
    Ընդհանրապես աշխատում եմ մրգերն ու հատապտուղները հնարավորինս իրենց սեզոններին ուտել: Չնայած ԱՄՆ-ում սեզոնների հարցը մի քիչ բարդ ա. համարյա ամեն ինչից միշտ կա, ու ոչ բոլորի դեպքում ա հնարավոր իմանալ, թե երբ ա սեզոնը, բայց ինչինը որ գիտեմ, աշխատում եմ հաշվի առնել ու սեզոնից դուրս չառնել: Հատապտուղներ գարնան վերջից մինչև աշնան սկիզբ ամեն օր առավոտյան ուտում ենք ընտանիքով. հատապտուղներն էն ուտելիքներից են, որ բոլորս անխտիր սիրում ենք ու հավեսով ուտում: Հիմնականում հալապաս (blueberry) ու մորի (raspberry, малина) ենք ուտում, երբեմն նաև ելակ, բայց էստեղի ելակը հիմնականում էնքան էլ լավը չի, դրա համար շատ չենք ուտում:

    Էստեղ հատապտուղներից մեկ էլ մոշ կա, որն էլի լավը չի: Տղաս խանութում տեսնելիս ամեն անգամ ուզում ա, որ առնենք, մի հատ փորձում ա, էլ չի ուզում, հետո ահագին ժամանակ ա անցնում, երևի մոռացած ա լինում, որ դուրը չէր եկել, տեսնում, էլի ա ուզում ու էլի չի հավանում, ու էդպես շարունակ : Էստեղի մոշն անհամի ու թթուի մի անհաջող խառնուրդ ա: Զարմանում եմ, որ ընդհանրապես առնողներ կան: Չնայած մոշը Հայաստանում էլ իմ ամենասիրելի հատապտուղներից չի եղել, բայց ԱՄՆ-ինն ընդհանրապես ուտելի չի, կարելի ա ասել:

    Թութ սիրում եմ, բայց ԱՄՆ-ում թութը ոնց որ թե իսկի չգիտեն էլ` ինչ ա: Երբեք վաճառքում չեմ տեսել: Բայց փողոցներում, երբեմն բնակելի տների բակերում հանդիպում են թթի ծառեր, որոնց տված թութը ոչ մեկի պետքը չի, անկապ թափվում, փչանում ա: Չես էլ հասկանում` ինչի համար են պահում: Մեկ-մեկ անցնելիս ձեռի հետ մի քիչ քաղում, ուտում ենք, հայրենի եզերքն ենք հիշում, էդքանը :

    Մեկ էլ հաղարջ եմ շատ սիրում, կարմիր թթուն էլ, սև քաղցրն էլ, բայց հատկապես սևը, բայց հաղարջն էլ ա էն հատապտուղներից, որ երբեք չեմ տեսել ԱՄՆ-ում: Դրա համար որ գնում եմ Հայաստան, միշտ լիքը առնում ենք, որ տեղը հանենք :

    Ուրիշ ի՞նչ հատապտղուներ կային, մտքիս չի գալիս ուրիշ բան...
    Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 22.06.2019, 19:07:
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  12. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Adam (22.06.2019), Progart (22.06.2019)

  13. #7
    Կեցցե թագավորը Varzor-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.03.2009
    Հասցե
    Երկիր մոլորակ, ՀՀ ք. Երևան
    Տարիք
    37
    Գրառումներ
    6,172
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ուլուանա-ի խոսքերից Նայել գրառումը
    .. երբեմն բնակելի տների բակերում հանդիպում են թթի ծառեր, որոնց տված թութը ոչ մեկի պետքը չի, անկապ թափվում, փչանում ա: Չես էլ հասկանում` ինչի համար են պահում: ...
    Դա ուղղակի վանդալիզմ է։ Ո՞նց կարելի է թողնել, որ թոթը փչանա ։D

    Չնայած իրենց չարժի թթի օղու գաղտնիքը բացահայտել

    Միակ հատապտուղը, որ չեմ ուտում դա Հայաստանում չաճող հատապտուղն է, որին հասանելիություն չունեմ, որ դա էլ ուտեմ
    Հատուկ առանձնացնում եմ մոշը և ազնվամորին։
    Մրգերից առանձնահատուկ վերաբերմունք ունեմ խնձորի և ծիրանի նկատմամբ՝ օրվա ընթացքում կարող եմ մինչև 7-8կգ ուտել։
    Լոխ մունք ենք, մնացածը` լոխ են...

  14. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Adam (22.06.2019)

  15. #8
    Կեցցե թագավորը Varzor-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.03.2009
    Հասցե
    Երկիր մոլորակ, ՀՀ ք. Երևան
    Տարիք
    37
    Գրառումներ
    6,172
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում ivy-ի խոսքերից Նայել գրառումը
    ․․․
    Դե Հայաստանում էլ երբ ապրում էի, ամեն ամառ թթախեղդ էի լինում. թութն էլ է, չէ՞, հատապտուղ համարվում:
    Իսկ խաղողը հատապտո՞ւղ է: Չնայած խաղող չեմ սիրում: Դա մենակ աղջիկս է ուտում, եթե առանց կորիզի է
    Թոթը հատապտուղ չի, խաղողը նույնպես:
    Բայց էդ հեչ էական չի, եթե հավեսով ուտում ես
    Լոխ մունք ենք, մնացածը` լոխ են...

  16. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    ivy (22.06.2019), Ուլուանա (22.06.2019)

  17. #9
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    38
    Գրառումներ
    11,886
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    17 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Varzor-ի խոսքերից Նայել գրառումը
    Դա ուղղակի վանդալիզմ է։ Ո՞նց կարելի է թողնել, որ թոթը փչանա ։D
    Հա, բա ի՞նչ ա: Համ ափսոս ա, որ փչանում ա, չեն ուտում, համ էլ սև թութը թափվում ա մայթին, լրիվ կեղտոտում: Իրոք մարդ չի հասկանում, թե ինչի համար են պահում. ասենք, զուտ որպես դեկորատիվ` հաստատ էն ծառը չի, որ պահես, էլի:

    Ի դեպ, թթի հետ կապված: Ամենաշատը թթի էն տեսակն եմ սիրում, որ սև ա, բայց թթվաշ, տեսքից էլ ավելի խոշոր ա ու ոչ փայլուն, ի տարբերություն էն ավելի տարածված սև թթի: Դրանից բացի տատիկիս տան մոտից, ուրիշ ոչ մի տեղ չեմ տեսել: Տատիկենքս մեծ այգի ունեն, բայց էդ մի ծառը այգուց դուրս` տան դիմաց են տնկել, ու հարևանները միշտ թռցնում-ուտում էին, որովհետև ուրիշ ոչ ոք չուներ դրանից: Էդ թութն էլ ահավոր լաքա ա թողնում, հնարավոր չի ուտելիս չհյութոտվել` կարմիր, վառ հյութ ունի, չնայած հասած վիճակում ինքը սև ա: Ես ամեն անգամ էդ թթի ծառը բարձրանալուց հետո որ իջնում էի, ոնց որ մի լավ ծեծված լինեի` ոտքից գլուխ «արյունլվա» էի լինում : Էդ ծառը բարձրանալու համար հատուկ շորեր ունեի, որ մենակ էդ ժամանակ էի հագնում: Դե, բնականաբար, ծառից իջնելուց հետո համ շորերս էի փոխում լրիվ, համ էլ մի մանրակրկիտ լվացվում: Բայց դրա համը ոչ մի հատապտղի համի հետ չեմ փոխի: Չգիտեմ` ինչի տարածված չի թթի էդ տեսակը, միակ պատճառը, որ մտքիս գալիս ա, էդ կեղտոտելու հանգամանքն ա: Չնայած գուցե հիմա վաճառում են, տեղյակ չեմ:
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  18. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Varzor (23.06.2019)

  19. #10
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    14,732
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    22 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ես շատ եմ սիրում։ Հենց էս պահին պլոտնի նստած եմ մալինայի վրա։ Հայաստանում սեզոնն ա, լիքը կա, պուճուր վեդռոներով ծախում են։ Առնում ենք, ու սաղ երեկո ուտում ենք։

  20. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Varzor (23.06.2019)

  21. #11
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    38
    Գրառումներ
    11,886
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    17 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Տրիբուն-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես շատ եմ սիրում։ Հենց էս պահին պլոտնի նստած եմ մալինայի վրա։ Հայաստանում սեզոնն ա, լիքը կա, պուճուր վեդռոներով ծախում են։ Առնում ենք, ու սաղ երեկո ուտում ենք։
    Հերիք ա ջիջիլ գցես. էստեղ մի փոքր տուփիկով մորին 5-6 դոլար ա :
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  22. #12
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    14,732
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    22 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ուլուանա-ի խոսքերից Նայել գրառումը
    Հերիք ա ջիջիլ գցես. էստեղ մի փոքր տուփիկով մորին 5-6 դոլար ա :
    1կգ 1500 դրամ

    IMG_3159.jpg

  23. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Varzor (23.06.2019), Յոհաննես (23.06.2019)

  24. #13
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    35
    Գրառումներ
    24,903
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    61 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Հատապտուղներից ամենաշատը ձմերուկն եմ սիրում, սառը ու ոչ շատ քաղցր:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  25. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Varzor (23.06.2019), Հայկօ (25.06.2019), Նիկեա (27.06.2019), Տրիբուն (24.06.2019)

  26. #14
    լեռնադուստր
    Նաիրուհի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.06.2009
    Հասցե
    Ամստերդամսկ
    Տարիք
    30
    Գրառումներ
    3,412
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Առանց հապալասի կյանքս չեմ պատկերացնում։ Թե ո՞նց եմ ապրել էսքան տարի առանց դրա։ Հայաստանում միայն մորի էի ուտում, այն էլ սեզոնին, մեկ էլ էն մանր ելակները՝ տարին մի քանի անգամ։

    Չնայած «անհամուհոտ Եվրոպայի» մասին լեգենդներին, գոնե մեզ մոտ հատապտուղները շատ համով են։ Իմ պաշտելի հապալասը գնում եմ ոչ ամեն օր, բայց գնելուց առնվազն կես կիլո, որը ոչնչացնում եմ նույն օրը։ Կարմիր հաղարջը, մորին ու տեղական ելակն առնում եմ երևի ամիսը մի քանի անգամ, բայց էլի շատ եմ սիրում։ Միայն մոշն է, որ ոչ Հայաստանում, ոչ էլ էստեղ էդպես էլ դուրս չեկավ, չնայած դրսից թփերից քաղելն ու անլվա֊կիսաթթվաշ ուտելը սիրում եմ։
    իսկ մարդը
    վախենում ա
    որ իրան
    չեն սիրի:

  27. #15
    Լամպ
    Նիկեա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.04.2012
    Հասցե
    Neverwhere
    Տարիք
    21
    Գրառումներ
    1,165
    Mentioned
    11 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ես էլ եմ ամեն ինչ սիրում, բայց սև հաղարջի համար պատրաստ եմ հոգիս սատանային ծախել ինչ հիշում եմ, սիրել եմ։ պապիս տան բակում աճում էր։ երևի ամբողջ կյանքիս ընթացքում միակ բույսն ա էղել, որին պատշաճ հոգ եմ տարել։ ու տանը մենակ ես էի սիրում։ մաման ու տատին կոմպոտ էին սարքում դրանից ու դե ավտոմատ կոմպոտն էլ էր դառնում ամենասիրածս կոմպոտը (սերկևիլի կոմպոտին հավասար) ու որ թոշակի անցնեմ տանս բակում սև հաղարջ ու ելակ եմ աճեցնելու։ ելակն էլ, չգիտեմ, ավելի շատ ձևն եմ սիրում քան համը իսկ մնացածին հավասարաչափ եմ սիրում
    Ու շուրջս թող որքան կուզե այս աշխարհը խնդա, ցնդի,
    Ես հաշմանդամ ու խելագար ու հավիտյան վտարանդի...

  28. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Freeman (28.06.2019), Varzor (27.06.2019)

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •