User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 20 հատից

Թեմա: Ծննդյան օրը

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,059
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Ծննդյան օրը

    Հետաքրքիր է, թե ում համար ինչ նշանակություն ունի իր ծննդյան օրը: Կամ ունի՞ ընդհանրապես որևէ նշանակություն, թե սովորական օր է՝ մյուսներից չտարբերվող:
    Ո՞րն է ծննդյան օրը նշելու իմաստը: Իսկ ո՞նց եք սիրում նշել կամ էդ օրն անցկացնել: Ինչ-որ ակնկալիքներ ունե՞ք ուրիշներից՝ ձեր ծննդյան օրվա հետ կապված:

  2. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Adam (19.06.2019), Smokie (24.06.2019)

  3. #2
    Պատվավոր անդամ Adam-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.01.2007
    Տարիք
    34
    Գրառումներ
    2,042
    Mentioned
    14 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մյուսներից չտարբերվող օր ա: Փոքր ժամանակ սիրում էի, որտև փող էին տալիս բոլորը :ճ , իսկ հիմա ծնունդիս օրը, ասենք, կարող ա ախպերս ինձնից պարտքով փող ուզի ու մնամ մանթո: Չեմ սիրում էդ տոնը էլ: Վերջին անգամ էլ ընդհանրապես հիասթափվեցի, երբ պապաս 3 օր շուտ շնորհավորեց: Մոռացել էր ամսաթիվը: Մինչև հիմա մուռ եմ պահել )): Ծննդյանս օրն անգիր հիշողները մամաս, մորաքույրս ու մանկությանս ընկերն են: Տարիների ընթացքում շատ անկապ օր ա դարձել ու բացարձակ ոչինչ չեմ կազմակերպում: 2010-2014 թվերին լավ էր, երբ ծննդյանդ օրվա առավոտյան ֆեյսբուքդ բացում էիր ու պատդ ցնծում էր: Բայց հետո դրա հաճույքն էլ մարեց: Հիմա ավելի շուտ մտածում եմ էդ օրը լրիվ մենակ անցկացնելու մասին: Էդ օրն ամբողջովին ինձ նվիրելու մասին ու որ ամենակարևորն ա՝ միայնակ: Հետո կարող ա փոխվի, չգիտեմ …

  4. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (20.06.2019), Freeman (20.06.2019), ivy (19.06.2019), Progart (20.06.2019), Աթեիստ (20.06.2019)

  5. #3
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,474
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Իմ ծննդյան օրը ինձ համար տարվա ապուշագույն օրն է, որովհետև միշտ տխրում եմ էդ օրը ու աշխատում եմ չքվել բոլորի աչքից, երևի ինքս ինձ էդքան էլ չեմ սիրում, կամ էլ էքզիստենցիալ կրիզիս է էդ օրը առաջանում:
    Ամենապայծառ հիշողություններից, որ էդ օրը անցկացրել եմ՝ ուսանողական ժամանակ ընկերջս հետ լրացուցիչ հեռուստացույց վերանորոգելու դասընթացների էինք գնում, ու
    դասերից մեկն էլ ծննդյանս օրն էր, մի երկու կոպեկ փող կար գրպաններումս, որով հատիկով սիգարետ առանք (նույնիսկ հիշում եմ՝ «More», էն ժամանակ «մորէ» էինք ասում :Ճ) ու մարդա մի շիշ գարեջուր,
    նստեցինք Կասկադի աստիճաններին, ծխեցինք, խմեցինք, երանությամբ նայեցինք Մասիս սարին ու հետո գնացքով գնացինք տուն, այ էդքանը
    Si vis pacem, para bellum

  6. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Adam (20.06.2019), boooooooom (20.06.2019), ivy (20.06.2019), Progart (19.06.2019), Skeptic (24.06.2019), Smokie (24.06.2019), Նաիրուհի (25.06.2019)

  7. #4
    Պապա x3 Աթեիստ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.05.2007
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    47
    Գրառումներ
    8,712
    Mentioned
    50 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Ես որ շատ քիչ եմ հանգստյան օրեր ունենում, էդ օրը դարձնում եմ հանգստյան ։)

    Երեխեքին նայող ենք գտնում, ու տնից փախնում ենք ։)
    Կինո, ռեստորան, պարզապես զբոսանք քաղաքում։ Էս կարգի հանգիստ ։)

    Բայց եթե աշխատանքային օր ա լինում, ամեն դեպքում օրվա սկիզբը հաստատ գործի մեջ եմ

    Ամեն դեպքում սիրում եմ էդ օրը։
    artak.am De gustibus et coloribus non est disputandum.

  8. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Adam (20.06.2019), boooooooom (20.06.2019), ivy (20.06.2019), Progart (20.06.2019), Sambitbaba (20.06.2019), Skeptic (24.06.2019), Smokie (24.06.2019), Նաիրուհի (25.06.2019)

  9. #5
    Պատվավոր անդամ boooooooom-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.05.2009
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    1,819
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մի քանի օր առաջ էր, ուզում էի, որ բոլորի համար սովորական օր լինի, բայց չէ)). ով գիտեր, փորձում էր էդ օրը իմ նկատմամբ հավելյալ հոգատար, բարի լինել։ Իսկ ես նայում էի մամայիս, ու մտածում որ սա ավելի շատ պիտի որ իրա տոնը լինի, ուզում էի մի ձև շնորհակալությունս հայտնեի, բայց բառեր չգտա. ուղղակի ժպտում էի...
    Կարճ
    Կոնկրետ

  10. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Adam (20.06.2019), ivy (20.06.2019), kitty (08.09.2019), Progart (21.06.2019), Sambitbaba (21.06.2019), Skeptic (24.06.2019), Smokie (24.06.2019), Աթեիստ (20.06.2019), Արշակ (17.09.2019)

  11. #6
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    44
    Գրառումներ
    12,738
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Փոքր ժամանակ շատ էի սիրում ծննդյանս օրը: Հիշում եմ` ծննդյանս օրվանից մոտ մի ամիս առաջվանից արդեն սկսում էի ամեն օր հաշվել, թե քանի օր մնաց : Իսկ ծննդյանս օրվան նախորդող գիշերը հաճախ համարյա չէի քնում` արդեն ժամերն էի հաշվում` անհամբեր սպասելով էդ հրաշք օրվան : Բայց ասեմ`էդ շրջանում մոտավորապես նույն կերպ ընտանիքիս մյուս անդամների ծննդյան օրերին էի վերաբերվում էդ առումով: Ծննդյանս օրը միշտ ակնկալում էի, որ պիտի ամեն ինչ հատուկ լինի, հատուկ ուշադրության արժանանամ, օրվա ընթացքում հարազատներս ու մտերիմներս անընդհատ հիշեն ու հաշվի առնեն, որ իմ ծնունդն է : Մի խոսքով` էդ օրը լիքը ուշադրություն էի ուզում: Նաև շատ գնահատել եմ միշտ, որ ծնունդս հիշում են, զանգում կամ գրում, շնորհավորում են: Դե, էն ժամանակներում ինտերնետ չկար, միայն հիշելու վրա էր, ու հեշտությամբ կարելի էր իմանալ` ով է հիշում, ով` չէ: Գիտեմ, որ մարդիկ կան, որ ուղղակի ծնունդներ չեն հիշում, բայց մարդկանց մեծ մասը, կարծում եմ, հիշում է իր համար կարևոր մարդկանց ծնունդները: Ու ահավոր ծանր էի տանում, երբ ինչ-որ մարդիկ, որոնք, իմ կարծիքով, պիտի հիշեին ծնունդս ու շնորհավորեին, չէին հիշում: Նաև սիրում էի, որ նշենք, մտերիմ ազգականներով, ընկերներով:

    Տարիների հետ մի կողմից ակնկալիքներս սկսեցին պակասել, մյուս կողմից էդ հիշել-շնորհավորելու գաղափարը մի տեսակ իմաստազրկվեց ինտերնետային հիշեցումներով պայմանավորված: Մեկ-մեկ մտածում եմ` հետաքրքրության համար բռնեմ, անջատեմ բոլոր տեղեկացումները, տեսնեմ` քանի հոգի կհիշի, բայց վախենում եմ` հիշողների թվից լուրջ սթրես ապրեմ, առանց էդ էլ համարյա միշտ լինում են առնվազն մի քանի հոգի, որոնցից ակնկալում եմ շնորհավորանք, բայց չեն շնորհավորում: Անջատած տեղեկացումներով ծննդյան օր անցկացնելուն դեռ հոգեպես պատրաստ չեմ, բայց հուսով եմ` մի օր պատրաստ կլինեմ, չնայած եթե էդ օրը գա, երևի էդքան նշանակություն էլ չի ունենա ինձ համար, թե ով հիշեց, ով շնորհավորեց, ով հիշեց, բայց չշնորհավորեց, ով չհիշեց, բայց հիշեցվելու շնորհիվ շնորհավորեց և այլն :

    Հիմա ծննդյանս օրը չեմ սիրում առանձնապես, ու հազար տարի է` ինչ-որ հատուկ ձևով չեմ նշել: Ծննդյանս օրը հանդիսավոր ու մարդաշատ հավաքույթներ մենակ պատկերացնելիս վատանում եմ: Վերջերս մտածում էի` իսկ ո՞նց կուզենայի նշել ընդհանրապես, ու հետաքրքիրն էն էր, որ ոչ մի տարբերակ մտքիս չեկավ. ոչ մի բան չկա, որ մտածեմ` կուզենայի ծննդյանս օրը դա լիներ, կամ էնպիսի տեղ, որ կուզենայի լինել, կամ ինչ-որ բան, որ կուզենայի անել: Հիմա էդ օրը կարծես իմը չլինի, ու մի տեսակ չեմ պատկերացնում, թե ոնց կարող է իմը լինել, ու ոչ էլ առանձնապես մտածում եմ էդ ուղղությամբ: Իհարկե, շատ բաներ կան, որ կուզենայի, բայց դրանք հենց ծննդյան օրվա հետ կապել չի ստացվում: Երևի մենակ ուշադրությունն է, որ կուզենայի ինձ համար կարևոր մարդկանցից, բայց էդ առումով գրեթե երբեք ինձ լիարժեք բավարարված չեմ զգում. միշտ լինում են մարդիկ, որոնց հիշելը, շնորհավորելը կարևոր է ինձ համար, բայց չեն շնորհավորում: Գիտեմ, որ ակնկալիքներս պիտի փոխեմ ու էս կամ էն մարդու չշնորհավորելն էդքան չկարևորեմ, աշխատում եմ էդ ուղղությամբ, որոշակի առաջընթաց կա, բայց դեռ լրիվ չի հաջողվում:

    Ի դեպ, մի հետաքրքիր բան. վերջին մոտ տասը տարին նկատել եմ, որ ծննդյանս օրվա նվերները մի տեսակ վրաս չեն գալիս: Չգիտեմ` էդ ինչ անեծք է ինձ կպել, բայց ծնունդիս ինչ նվեր ստանամ` անկախ նրանից` դա անակնկալ նվեր է, թե հատուկ իմ ընտրած նվերն է, անկախ նրանից` հագուստ է, զարդ, կոշիկ, պայուսակ, հարմարավետության պարագա, արվեստի պարագա, սարք, թե այլ բան, ուղղակի էդ նվերը չի հաջողվում օգտագործել ու վերջ. եթե հագուստ է, վրաս ինչ-որ պատճառով լավ չի լինում, եթե կոշիկ է, պարզվում է` հարմարավետ չի, ու էդպես էլ չեմ հագնում, եթե զարդ է, ոչ մի բանի հետ չեմ կարողանում սազեցնել ու կրել, եթե արվեստի պարագա է, ուղղակի ինչ-որ անհայտ պատճառով դրան էդպես էլ ձեռք չեմ տալիս, թեև ուզում եմ: Ես ընդհանրապես հավատում եմ նշաններին, ու դա էլ նշան համարեցի: Արդեն մի քանի տարի է`հրաժարվել եմ ծննդյանս օրվա նվերներից. փոխարենը մերոնց խնդրում եմ, որ նվերիս համար հատկացրած գումարը տան, դրանով բարեգործություն եմ անում: Էդպես գոնե գիտեմ, որ մի լավ բան դուրս է գալիս ծննդյանս նվերից: Համ էլ էդ օրը գոնե դրանով ինձ բավարարված եմ զգում ու համարում, որ ծննդյանս օրը հաջողվել է:
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  12. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (22.06.2019), ivy (22.06.2019), kitty (08.09.2019), Progart (22.06.2019), Smokie (24.06.2019), Աթեիստ (22.06.2019), Գաղթական (22.06.2019)

  13. #7
    Անմոռուկ
    Գաղթական-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2007
    Հասցե
    Լեռնաղբյուր
    Գրառումներ
    5,264
    Mentioned
    27 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Իսկ ես սիրում եմ ծննդյանս օրը..

    Դե սիրելը որն ա..
    Ավելի ճիշտ՝ ինձ էդ օրը լավ եմ զգում:

    Չնայած էս վերջին մի 10 տարի ա, չգիտեմ ինչի, նենց ա ստացվում, որ էդ օրերին հա գործի եմ լինում,
    բայց մեկ ա՝ էդ իմ օրն ա ու էդ օրը ոնց էլ չլինի՝ ընտանիքով մի փոքրիկ քեֆ կազմակերպում ենք:
    ՈՒ լիքը նվերներ էլ ստանում:
    Իսկ քեֆեր ես շատ եմ սիրում:
    Առավել ևս, երբ էդ ընթացքում համ էլ նվերներ եմ ստանում )))

    Հա, վաղուց դադարել եմ ինքս իմ ծնունդը մեծ շուքով նշել, մարդ-մուրդ կանչել բան..
    Փոքր հարազատական կռուգով ավելի կայֆ ա:

    Փոխարենը՝ երեխեքի ծնունդներն ենք մեծ նշում, որ իրանց լավ զգան ու հիշելու բան ունենան:

    Դե մեր մոտ վաբշե-տը ընդունված ա ծնունդների նախօրեին իրիկունը 22:00-ին (յանի Հայաստանյան ժամով արդեն օրը ֆռաց ու ծնունդդ սկսեց էլի) արդեն սկսել նվեր բան տալ, տունը փուչիկ-մուչիկներով զարդարել, տորթ ու լիքը համով բան, երգ ու պար.. տենց էլի..
    մինչև հաջորդ օրը հյուրերը կգան..

    Կյանքը հիասքանչ ա մարդիկ,
    մի քիչ կայֆ ստացեք ))
    Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..

  14. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    ivy (09.09.2019), Smokie (09.09.2019)

  15. #8
    Անմոռուկ
    Գաղթական-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2007
    Հասցե
    Լեռնաղբյուր
    Գրառումներ
    5,264
    Mentioned
    27 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Ծննդյան օրը

    Մեջբերում Գաղթական-ի խոսքերից Նայել գրառումը
    էս 1.5 ամիսա կնոջս ծննդյան անակնկալն եմ պատրաստում..
    ու բոլորն արդեն իրենց դերերն ու գործողությունների պլանը ստացել ու յուրացրել են...

    մենակ զոքանչիս վրա էի մի քիչ կասկածում,
    բայց առաջին էտապը բարեհաջող անցավ..
    ասել էր, որ չի կարողանալու գալ, քանի որ աշխատավայրից ազատ օր չի կարողացել ստանալ...

    հիմա 2 օր բանա մնացել՝ զանգել հարցնումա «աղջիկս, ի՞նչ ծաղիկ կուզես բերեմ ծնունդիդ»...
    Ահհ..
    Վախտին սենց բան էի պատմել ))

    ՈՒրեմ հենց ծնունդի նախօրեի իրիկունը, մեր ընտանեկան ավանդույթի համաձայն, սկսեցինք նշել..
    Երեխեքն իրանց նվերը տվեցին, ես էլ՝ մի հատ Բարբի տիկնիկ..

    ՈՒրախացանք-բան, երեխեքը գնացին քնելու,
    ասումա՝ լսի, իսկականի՞ց մենակ էդ տիկնիկն էր նվերս..
    Ասեցի՝ իյա.. բա չես ամաչո՞ւմ..
    Մի հատ էլ զարդեղենի փոքրիկ տուփ տվեցի..

    ՈՒրախացած բացեց ու մեջից գտավ...
    սրտիկի բրիլոկ...


    Բայց էդ հեչ..
    Մյուս օրվա համար էնքան անակնկալներ էի կազմակերպել (ինքը մտածում էր, թե ես գործի եմ ու ծնունդ չենք նշելու) ու էնքան մարդ էր եկել, որ վերջում տվածս ոսկե վզնոցն էլ կարգին բոնուս եղավ..
    Գլուխ գովամ էլի՝ իմ ուզած ֆորմաներով Հայաստան ոսկերիչին պատվիրած, բերած..

    Բայց էն որ անիկդոտ կա է՝
    ասում ա՝ էն օրը մեր տանն էիք ու ձեր գնալուց հետո տեսանք բումաժնիկս կորել ա.
    - Հորս արև մենք չենք վերցրել
    - Գիտեմ.. Հետո գտանք.. Բայց մեկա նստվածքը մնաց...

    Տենց մինչև հիմա էդ բրիլոկը հայտնաբերելու պահի հիասթափությունը հլը հիշում ա )))
    Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..

  16. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Varzor (10.09.2019), Աթեիստ (19.09.2019), Յոհաննես (09.09.2019)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •