Ես մի անգամ արել եմ։ Ահագին դեպրեսիվ ա, բայց ոչ էն պատճառով, որ շնորհավորանքների քանակը փոքր ա, որտև փոքր չի, գրեթե նույնն ա։ Ուղղակի եթե գոնե մի հոգի հիշելով գրում ա էջումդ, էդ գրառումը ուրիշներն էլ են տեսնում, սկսում շնորհավորել։ Ու քանի որ ամսաթիվ գրած չի, տենց մի քանի օր շարունակ լիքը մարդիկ շնորհավորում են՝ լրիվ բեխաբար, որ օրն արդեն անցել ա։Մեկ-մեկ մտածում եմ` հետաքրքրության համար բռնեմ, անջատեմ բոլոր տեղեկացումները, տեսնեմ` քանի հոգի կհիշի, բայց վախենում եմ` հիշողների թվից լուրջ սթրես ապրեմ, առանց էդ էլ համարյա միշտ լինում են առնվազն մի քանի հոգի, որոնցից ակնկալում եմ շնորհավորանք, բայց չեն շնորհավորում: Անջատած տեղեկացումներով ծննդյան օր անցկացնելուն դեռ հոգեպես պատրաստ չեմ, բայց հուսով եմ` մի օր պատրաստ կլինեմ, չնայած եթե էդ օրը գա, երևի էդքան նշանակություն էլ չի ունենա ինձ համար, թե ով հիշեց, ով շնորհավորեց, ով հիշեց, բայց չշնորհավորեց, ով չհիշեց, բայց հիշեցվելու շնորհիվ շնորհավորեց և այլն :
Էջանիշներ