User Tag List

Էջ 2 13-ից ԱռաջինԱռաջին 12345612 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 16 համարից մինչև 30 համարի արդյունքները՝ ընդհանուր 187 հատից

Թեմա: Զգացումներից ամենադաժանը

  1. #16
    Պատվավոր անդամ Array-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2007
    Տարիք
    36
    Գրառումներ
    605
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Զգացմունքներից ամենադաժանը

    Ինձ թվում է՝ ամենադաժանը,որ մարդու համար,որ կարող են զգալ նրա հանդեպ,դա անտարբերությունն է:Իսկ ամենադաժան բանը իր համար ,որ մարդ կարող է զգալ,ինչպես արդեն ասացի,ըստ իս դա զղջումն է
    «Հեռո՛ւ ստութիւնից եւ լի նրանով,ինչ ընդդէմ է ստութեան»
    Մովսես Խորենացի

  2. #17
    Պատվավոր անդամ Goga-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.11.2006
    Հասցե
    Երեւան
    Տարիք
    39
    Գրառումներ
    661
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Զգացմունքներից ամենադաժանը

    Երևի թե չես կարող առանձնացնել , որովհետև տվյալ պահին կարող է քեզ համար դաժան լինել անպատասխան սերը, մեկ այլ պահին ուրիշ զգացմունք
    Մենք փոխանակվեցինք մեր ժպիտներով... մինչ նոր հանդիպում

  3. #18
    Լիարժեք անդամ
    Գրանցման ամսաթիվ
    19.11.2006
    Գրառումներ
    144
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Զգացմունքներից ամենադաժանը

    Երևի սիրած էակին կորցնելը ի նկատի ունեմ սիրելիի վախճանը:

  4. #19
    Աննորմալ գժուկ:( Kita-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.05.2006
    Տարիք
    37
    Գրառումներ
    2,599
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Զգացմունքներից ամենադաժանը

    ատելությունը, որը մարդուն ներսից և շատ կամաց կործանում է..
    հիաստափությունը որոշակի մարդկանց համար, որոնք ասենք չեն նեղանում և այդպիսի բաներ, բայց կարող են հիասթափել, շատ կործանիչ զգացում է այդ տիպի մարդկանց համար...
    անտարբերությունը և անսրտությունը համատեղած իրար հետ, երբեմն մարդ իրեն այդ զգացումների հետ շատ անպետք է զգում, որը նրան կարող է հասցնել լուրջ և վտանգավոր քայլերի...
    բայց ինձ համար երևի հիասթափությունը և ատելությունը ավելի վտանգավոր են կարելիօ ասել...
    Ты или заходи в мою жизнь, или иди куда-нибудь.. стоишь на пороге, а дверь настежь. мне холодно.

  5. #20
    Комуто айфон,кому то хлеб Vaho-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.08.2006
    Գրառումներ
    941
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Զգացմունքներից ամենադաժանը

    Դավաճանությունը կարծում եմ պարզ է առանց հիմնաորելու
    ЕСЛИ ГОСПОДЬ БОГ ЗА НАС, КАКАЯ РАЗНИЦА КТО ПРОТИВ НАС

  6. #21
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    44
    Գրառումներ
    12,738
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Զգացմունքներից ամենադաժանը

    Մեջբերում Vro-ի խոսքերից Նայել գրառումը
    Դավաճանությունը կարծում եմ պարզ է առանց հիմնաորելու
    Բայց դավաճանությունը ոչ թե զգացմունք է, այլ արարք։ Ուրիշ բան, եթե խոսքը դավաճանվելուց հետո առաջացած զգացմունքի մասին լիներ։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  7. #22
    Արգելափակված
    Գրանցման ամսաթիվ
    12.02.2007
    Գրառումներ
    29
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Զգացմունքներից ամենադաժանը

    Ստեղ նշված են համարյա բոլոր զգացումները.
    Մարդ ակամայից դադարումա ապռել երբ կարդումա իրա մեջ եսքան դաժան բան կա
    ես կուզենայի ավելացնել ևս մի քանի զգացում, որոնց մասին չէին մտաբերել:

    Ցավը (ոչ ֆիզիկական), գազանին մոտ գտնվելու զգացումը (մարդը դեր չի որոշել ինքը գազանա թե չե ) և վեևջապես ամենաանտանելին դա մենակության զգացումն է (երբ կանգնած ես երկրի պտույտի առանցքի կենտրոնում, իսկ երկիրը պտտվում է քո շուրջ ու դու մենակ ես, դու մրսում ես: Տիեզերքը սառն է, բայց հրապուրիչ):

    Եսքան բան

  8. #23
    Չտես բխիկու hippy w.s-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.03.2007
    Գրառումներ
    155
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Զգացմունքներից ամենադաժանը

    Զգացմունքներից ամենա դաժանը երբ որ չես զգում ոչ մի բան, երբ որ ուղեղտ չի աշխատում ու դու չես մտածում,
    ԴՈՒ ՈՉ ՄԻ ԲԱՆ ՉԵՍ ԶԳՈՒՄ
    օդում կախված ես, կամ անորոշ շարժվում ես ոնց որ տիեզերքում մոլորված տիեզերանավը, որտեղ վթարից հետո բոլոր մարդիք անհետացել են:
    ԸԸԸԸԸԸՍՍՍՍՍՍՍՍՍ ԱԱԱԱԱԱԽԽԽԽԽԽԽ
    ետ ժամանակ դու կերազես որ ատել կարողանաս, կամ քեզ ատեն, սիրես կամ քեզ սիրեն
    գոնե ինչ որ բան զգաս
    Հունիսի 10-ին գնում եմ Ղարաբաղ!!! . . . . . ծառայելու
    ատում եմ

  9. #24
    Պատվավոր անդամ Մանոն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.02.2007
    Գրառումներ
    835
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Զգացմունքներից ամենադաժանը

    Իմ կարծիքով ամենադաժան զգացմունքները ծնվում են հիասթափությունից: Վերը նշված թե՛ատելությունը, թե՛ նախանձը, թե՛ վախն ու հարազատի կորուստը, թե՛ անզգայանալն ու ոչինչ չուզենալը.....դրանց բոլորի հիմքում հիասթափությունն է ընկած: Հիասթափություն՝ անարդարությունից, անհաջողություններից, սիրած մարդուց, կյանքից: Ի վերջո՝ հիասթափություն քո անզորությունից, որ չես կարող փոխել որևէ բան:

  10. #25
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    44
    Գրառումներ
    12,738
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Զգացմունքներից ամենադաժանը

    Մեջբերում Manon-ի խոսքերից Նայել գրառումը
    Իմ կարծիքով ամենադաժան զգացմունքները ծնվում են հիասթափությունից: Վերը նշված թե՛ատելությունը, թե՛ նախանձը, թե՛ վախն ու հարազատի կորուստը, թե՛ անզգայանալն ու ոչինչ չուզենալը.....դրանց բոլորի հիմքում հիասթափությունն է ընկած: Հիասթափություն՝ անարդարությունից, անհաջողություններից, սիրած մարդուց, կյանքից: Ի վերջո՝ հիասթափություն քո անզորությունից, որ չես կարող փոխել որևէ բան:
    Մանոն ջան, ի՜նչ լավ բնորոշեցիր։ Մինչև քո գրելն ինձ էս թեման մի տեսակ անիմաստ էր թվում, որովհետև առաջին հայացքից կարծես թե լիքը բացասական զգացմունքներ կարելի է թվարկել, ու դժվար էր ասել, թե դրանցից որ մեկն է ամենադաժանը, որովհետև բոլորն էլ յուրովի են դաժան, բայց քո գրառումն ասես ամեն ինչ տեղը գցեց։ Իսկապես մինչև հիմա այս թեմայում թվարկված բոլոր բացասական զգացմունքներն ընդամենը հետևանք են մեկ այլ՝ ավելի լուրջ բացասական զգացմունքի, որն էլ հենց հիասթափությունն է...
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  11. #26
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,583
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Զգացմունքներից ամենադաժանը

    Ես համաձայն եմ Դիտորդ Վերլուծաբանի հետ: Ինչքան էլ բացասական բաներ զգաս, միևնույն է, դրանք մարդկային են: Իսկ երբ չես զգում, դա արդեն մարդկային չէ:

  12. #27
    + Alizée + Ծով-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Հասցե
    Montpellier, France
    Տարիք
    35
    Գրառումներ
    2,093
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Զգացմունքներից ամենադաժանը

    Մի զգացմունք կա…դա սերն է…և այն դաժան լինել չի կարող…
    Մեծ մասիդ թվարկածները, համենայնդեպս ես, համարում եմ զգացումոներ, որոնք որքան էլ երբեմն դաժան լինեն անցողիկ են հաստատ…Բայց շատ ավելի վտանգավոր է եթե դրանք դաժան հետևանքներ թողնեն՝ կուրացնելով մարդկանց…
    էլ չեմ ասում, որ դաժանությանը սովորեցնել պետք չէ, մի քիչ փափուկ վերաբերվեք այդ զգացումներին…
    Չերկարացնեմ…
    Ինձ համար զգացումներից, ոչ զգացմունքներից, ամենադաժանը անորոշությունն է, որն իր մեջ կարող է ներառել թվարկածներից յուրաքանչյուրը…

  13. #28
    ... Selene-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.11.2006
    Տարիք
    40
    Գրառումներ
    1,453
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Զգացմունքներից ամենադաժանը

    Ամենադաժանն ինձ համար դա ապագայի,վաղվա օրվա անորոշությունն է( Alize_etoilik-ի հետ համաիտ եմ այս առումով ) ,իսկ դաժանությունն արտահայտվում է նրանում, որ այսօր երջանիկ ես, բայց մեծ հավանականություն կա, որ վաղը կարող է ավարտվի այդ երջանկությունը
    Մի դաժան բան էլ կա. դա երբ գիտես, որ այժմյան զգացածդ քեզ հաստատ ցավ է պատճառելու հետագայում ու պիտի չզգաս, բայց ոչինչ անել չես կարող, հասկանալով այդ ամենի դաժանությունը՝ շարունակում ես զգալ: Այ սա իրոք դաժանություն է:

    Հ.Գ. Մտքերս մի քիչ խառն արտահայտեցի, կներեք:
    True wisdom comes to each of us when we realize how little we understand about life, ourselves, and the world around us
    Socrates

  14. #29
    Մշտական անդամ lili-4-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    21.01.2007
    Գրառումներ
    484
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Զգացմունքներից ամենադաժանը

    Կան զգացմունքներ, որոնք իսկապես դաժան են, դավաճանություն, հիասթափություն.…
    Իմ կարցիքով ամենադաժանը դա ինքնախաբեությունն է: Դա մի հորինված իրավիճակ է, քաղցր նինջ, որից վաղ թե ուշ արթնանալ է պետք, և հենց այդ ժամանակ էլ քաղում ես այդ դառնության պտուղները:
    Ես ավելին եմ եղել քան դու կարծում էիր...
    Ո՜նց կուզեի, որ դու էլ ավելին լինեիր, քան կայիր....

  15. #30
    Ադմինիստրատոր Artgeo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Թբիլիսի, Վրաստան
    Տարիք
    39
    Գրառումներ
    8,377
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Զգացմունքներից ամենադաժանը

    Անորոշությունը... Ամենաշատը սրանից եմ նեղվում։ Հիասթափություն, դավաճանություն, տխրություն... բոլոր զգացմունքների ժամանակ շատից քչից ադեկվատ եմ, իսկ անորոշության զգացմունքի ժամանակ… Անորոշությունը դաժանա

Էջ 2 13-ից ԱռաջինԱռաջին 12345612 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •