Մեջբերում Manon-ի խոսքերից Նայել գրառումը
Իմ կարծիքով ամենադաժան զգացմունքները ծնվում են հիասթափությունից: Վերը նշված թե՛ատելությունը, թե՛ նախանձը, թե՛ վախն ու հարազատի կորուստը, թե՛ անզգայանալն ու ոչինչ չուզենալը.....դրանց բոլորի հիմքում հիասթափությունն է ընկած: Հիասթափություն՝ անարդարությունից, անհաջողություններից, սիրած մարդուց, կյանքից: Ի վերջո՝ հիասթափություն քո անզորությունից, որ չես կարող փոխել որևէ բան:
Մանոն ջան, ի՜նչ լավ բնորոշեցիր։ Մինչև քո գրելն ինձ էս թեման մի տեսակ անիմաստ էր թվում, որովհետև առաջին հայացքից կարծես թե լիքը բացասական զգացմունքներ կարելի է թվարկել, ու դժվար էր ասել, թե դրանցից որ մեկն է ամենադաժանը, որովհետև բոլորն էլ յուրովի են դաժան, բայց քո գրառումն ասես ամեն ինչ տեղը գցեց։ Իսկապես մինչև հիմա այս թեմայում թվարկված բոլոր բացասական զգացմունքներն ընդամենը հետևանք են մեկ այլ՝ ավելի լուրջ բացասական զգացմունքի, որն էլ հենց հիասթափությունն է...