Ես ոնց հասկացա օնկոլոգների ու էդ ոլորտի բժիշկների "ասիչը" հենց համալսարանական կլինիկաներն ու ավելի բարձր մակարդակի կլինիկաների, կազմակերպությունների պրատակոլներն են։ Ինձ զարմացրեց, որ քիմիա նշանակելիս հիմնվում են պրատակոլների վրա, որովհետև ինչ-որ տեղ դրա արդյունավետությունը հաշվել են ու հստակ գծեր տարել, առանց հաշվի առնելու անհատական առանձնահատկությունները /չգիտեմ, միգուցե անհտական մոտեցում պետք էլ չի՞ ուռուցքների բուժման համար/։ Ըստ միջազգային ու Գերմանիայում ընդունված պրատակոլների ինձ առնվազն վեց քիմիա էր անհրաժեշտ, իսկ եթե ուռուցքի տեղը դեռ լիներ, նաև ճառագայթում։ Էս ամենն իմացող Գերմանիայի կլինիկայի բժիշկն ինձ ասումա, որ վերջին 40 տարում ինքը չի հանդիպել դեպքի երբ քիմիան օգնելա կոնկրետ հենց սինովիալ սարկոմայի դեպքում։ Հիմա ինչի՞ա սենց հակասություն առաջանում։ Համոզված եմ, իր հիվանդներին ըստ պրատակոլի "բուժում" են նշանակում, հույս տալով թե շանս կա, բայց բոլորն էլ գիտեն որ դա չի աշխատում։
Սրանից գալիս եմ հետևության
- եթե բժիշկը հիվանդին չտարավ թերապիայով բուժման, ինքը լուրջ խնդիրներ կունենա ղեկավարության ու կոլեգաների հետ
- եթե բժիշկը հվանդին տարավ թերապիայի, լուրջ խնդիրներ կունենա հիվանդը ու մեկա էն ինչ լինելուա մեծ հավանականությամբ կլինի, ուղղակի կտանջվի հիվանդը, կհարստանան ընկերությունները
Կարծում եմ օնկոլոգները, էդ թվւմ նաև իմ բժիշկները նախընտրել են ինձ ուղարկել թերապիայի․ հիմա կօգնի թե չէ, իրանք իրանց բաժին գործը կհամարեն ավարտված։
Ոստիկանից պրծնելն ավելի հեշտա
Էջանիշներ