Վիստի հետ ակումբից դուրս շատ չեմ շփվել, վերջին անգամ կարծեմ բավական վաղուց, պատահական հանդիպել եմ զինկոմիսարիատում, կամիսիայի ժամանակ։ Նույնիսկ հիշում եմ, Շահումյանի զինկոմիսարիատն էր։ Բայց ակումբի շրջանակներում շփումը հերիք էր, որ իրեն համարեմ շատ դրական մարդ։ Չեմ կարա չհիշեմ, որ ես ու ինքը նույն օրը պլեբ յուզերից դառանք մոդերատոր, ես Ժամանց բաժնում, ինքը՝ Դեսից-դենից։ Կայֆ ժամանակներ էին։ Իսկ հիմա, ինչքան էլ վերջին տարիներին շփում չի եղել, ահավոր դժվար ա պատկերացնելը, որ մարդը, ում հետ նույն տարածքում, թեկուզ վիրտուալ, էդքան ճանապարհ ես անցել, էլ չկա։
Ու ինչքան էլ, որ արդեն գիտեի, որ առողջական խնդիրը էդպես էլ չի լուծվել ու հասկացել էի, որ հաղթահարելու հավանականությունը արդեն շատ փոքր ա, երեկ որ իմացա, շատ շոկային էր, ահավոր տխրեցի։
Էջանիշներ