Update 4/8/20
Մեկ ամիս առաջ պարզվեց, որ ձախ թոքում հեղուկ է հավաքվել։ Շնչարգելության խորացման պատճառով շտապօգնության մեքենայով տեղափոխվեցի Միքայելյան հիվանդանոց։ Հեղուկի հեռացման ստանդարտ մեթոդները քանի որ չօգնեցին, որոշվեց վիրահատության գնալ։
Այս պահին հիվանդասենյակում եմ, թթվածնի սարքով հեմոգլոբինս և շնչառությունս ենք փորձում կարգավորել։ Երկու դրենաժներից մեկն այսօր կհանվի։ Ընդհանուր մոտ 2.5 լիտր հեղուկ է արդեն դուրս եկել։
Շնչառությանս մեջ էական առաջընթաց չկա։ Տնային օգտագործման համար թթվածնի կոնցենտրատոր պետք է գնել, որպեսզի տանը շնչառական խնդիրներ չլինեն (թթվածնի սարք + շարժական փոքր բալոն)։
Դրամահավաքի նպատակն է ծածկել հիվանդանոցային ծախսերը և շարունակել բուժումը։
Փոխանցում կարող եք կատարել նաև այլ տարբերակներով
Ստացող։ Հովհաննիսյան Հովհաննես Գագիկի
Ինեկոբանկ / Инекобанк
2050452545671002 AMD
2050452545671020 USD
2050452545671040 EUR
iDram
722439278
QIWI RUB / EUR / USD
37477828522
Ineco Friend
Իմ պատմությունը
Անունս Հովհաննես է, 27 տարեկան եմ։ Ունեցել եմ մի քանի վիրահատություն, որոնցից երկուսը ոչ դրական ելքով և հավանական է, որ հենց այդ վիրահատությունների պատճառով էլ 2019թ․-ին ինձ մոտ հայտնաբերվեց բարձր կարգի չարորակության ուռուցք – սինովիալ սարկոմա։ Ախտորոշումը հաստատեցին Հայաստանի և ԱՄՆ-ի լաբորատորիաները։
Բժիշկների հետ խորհրդակցելուց հետո որոշվեց գնալ անդամահատման, քանի որ դա միակ շանսն էր ուռուցքից վերջնական ազատվելու։ Ուռուցք առաջացել էր ծնկան հատվածում և անդահամատումը կատարվեց ազդրի միջին հատվածից։
Այս տարվա փետրվարին անցկացված հետազոտությունը ցույց տվեց, որ առկա են օջախներ՝ մետաստազներ թոքերում։
Ինձ առաջարկվեց ընդունել քիմիոթերապիայի կուրս՝ առանց ոչ մի երաշխիքի, որ այն կարող է օգնել։ Խորհրդակցելով արտասահմանի բժիշկների հետ և ուսումնասիրելով հիվանդանոցների փորձը հասկացա, որ քիմիոթերապիան ինձ ոչնչով չի կարող օգտակար լինել։
Վերջերս ծանոթներիցս իմացա հաջողությամբ կիրառվող մի դեղամիջոցի՝ Էսկոզինի մասին։ Այն արտադրում է Մեդոլայֆ ընկերությունը։ Դեղամիջոցը ունեցել է բավականին լավ արդյունքներ ուռուցքների բուժման հարցում և եթե ոչ բուժել, ապա առնվազն երկարացրել է հիվանդների կյանքը բավականին երկար տարիներ։
Էջանիշներ