Ողջույն ընկերներ: Մեր կողմից սիրված Vistolog-ը ներկայումս գտնվում ա առողջական ոչ էնքան լավ վիճակում: Մի քանի տարի առաջ Հայաստանում ծնկի վիրահատություն ա տարել ու պարզվում ա, որ էդքան էլ լավ չեն արել ու արդյունքում դա հանգեցրել ա չարորակ ուռուցքի էս վերջին ժամանակներս: Բժիշկները հուսադրող բաներ չեն ասում: Մի քանի ակումբցու ու իր հետ խորհրդակցելուց հետո բացում եմ էս թեման որտեղ կտեղադրեմ իր բանկային հաշվեհամարը: Նպատակը դեռևս 750 դոլլար հավաքելն ա, որ կարողանա իր անալիզների նմուշներն ուղարկել Իսրայել՝ ստուգման ու նոր դիագնոզի, որտև հայաստանինը իրեն ասել են, որ վստահելի չի ու կարա ճիշտ չլինի: Օգնենք մեր ընկերոջը էս փորձությունից դուրս գալու:
Էջանիշներ