User Tag List

Էջ 8 8-ից ԱռաջինԱռաջին ... 45678
Ցույց են տրվում 106 համարից մինչև 115 համարի արդյունքները՝ ընդհանուր 115 հատից

Թեմա: Ակումբցուն օգնություն է անհրաժեշտ

  1. #106
    լուզեր Դատարկություն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.10.2009
    Հասցե
    Վանաձոր
    Գրառումներ
    1,121
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Վիստի հետ ծանոթացել էի, երբ ակումբում էի գրանցվել։ Դա 2009-ին էր՝ ավելի քան 10 տարի առաջ։ Երկուսս էլ ինչ-որ կեղծ գիտական կոնսպիրոլոգիա էինք սիրում, ժամերով իրար հետ խոսում էինք. մոտիկ ընկերներ էինք դառել։ Մի պահ ավելի էինք մոտիկացել ու սկսել հանդիպել իրար հետ տարբեր տեղերում. Վիստը կարար գար Վանաձոր, ես էլ գնում էի Երևան, իրար հետ ժամերով քայլում էինք ու խոսում։ Հիշում եմ, մի անգամ Հրազդանի կիրճում երկա՜ր քայլել ենք։ Բայց էն ժամանակ չգիտեի, որ դա Հրազդանի կիրճն էր։ Վիստը Վանաձորի երկաթուղում քայլել էր շատ սիրում, մի հատ կամուրջ կար, ասում էր՝ լավ հիշողություններ ունի դրա հետ կապված։

    Վիստը շատ ուրախ էր ու դրական, ու ես միշտ զարմանում էի, թե ոնց կարելի ա դեպրեսիվ չլինել։ Նույնիսկ ինչ-որ մանր վեճեր որ ունենում էինք, ինքը միշտ դրական ու ուրախ գրում էր, խոսում-հասկանում էինք. մի բան, որը ես հաստատ չէի անի։ Ինձ թվում ա, ակումբում մեր ակտիվության հետ էդ ընթացքում դանդաղ մարեց նաև մեր մտերմությունը։

    Հինգ տարի առաջ, ինչ-որ ընդհատակյա կյանք վարելուց իրան նորից հանդիպեցի. շատ պատահաբար։ Սկզբում չէի հավատում, որ իրան նորից եմ հանդիպել ու գտել։ Հետո սարսափելի ուրախացել էի, որ վերագտել եմ իրան։ Ինքը պատմեց, թե հինգ տարիների ընթացքում ինչեր են եղել ու ինչերի միջով ա անցել։ Բայց մի տեսակ էդ ամեն ինչը էնքան անիրական էր թվում։ Նորից մի պահ մոտիկացանք իրար հետ, հանդիպում էինք, խոսում, քայլում Կոմիտասի այգում։ Էդ ժամանակ արդեն գիտեի Կոմիտասի այգին ու Հրազդանի կիրճը ու երևանցի էի դառել։ Խոսակցությունների ժամանակ ասում էր, որ ոտքի հետ կապված խնդիրներ ունի, բայց էդ խնդիրները դեռ շատ լուրջ չէին թվում, ինձ թվում ա՝ ոչ իրան, ոչ էլ ինձ։ Հետո մի հատ ընդհանուր ընկեր ունեցանք, որի միջոցով ավելի շատ սկսեցինք շփվել իրար հետ։

    Վերջերս հազվադեպ էինք շփվում։ Վերջին անգամ, որ խոսացել էինք, ինչ-որ մեկի մասին էր հարցնում ու ես ձև էի բռնել, թե ոչինչ չգիտեմ։ Բայց էլի ինքը չէր նեղվել ու դրական էր խոսում։ Մեկ-մեկ հայտնվում էր ու էլի կորչում։

    Ինձ թվում ա, վերջին մտերմանալուց հետո իմ պատճառով ա մեր մտերմությունը սառել. որովհետև էդ ընթացքում բոլորի հետ շփումն ա սառել։ Հիմա փորձում եմ մեղք չզգալ, որ ավելի հոգատար ու մոտիկ չեմ եղել ժամանակին։ Մենակ մտնում էի իր մասին թեման էի կարդում ակումբում, հետո էլի գնում իմ գործերով։ Մտածում եմ նաև, որ էս ամեն ինչը իրան ժամանակին կարելի էր ասել։ Թե ինչքան շնորհակալ եմ, որ ժամանակին, երբ ես շատ բաներ չէի հասկանում, ինքը ավելի ճարպիկ ու դրական լինելով, ինձ սովորացրել ա, օգնել ա ու չի թողել, որ կորչեմ։ Թե ինչքան շնորհակալ եմ, որ ժամանակին, երբ Վանաձորում մենակ էի ու չհասկացված, ինքը օգնեց հավատալ, որ ես կարող եմ ինձ սիրող ընկերներ ունենալ։ Թե ինչքան շնորհակալ եմ, որ սեռականության մասին մեր ժամերով խոսակցությունները թույլ տվեցին ինձ աշխարհին այլ կերպ նայել։ Մտածում եմ նաև, որ ինքը դժվար ուզենար, որ իրա մահանալուց հետո էս ամեն ինչը իրա մասին գրեի, որովհետև ես էլ չէի ուզի։ Ու չնայած որ, փորձում եմ շատ բաներ վանել ու չխորանալ, ինչ-որ տեղ մտքերիս մեջ ես ինձ մեղավոր եմ զգում, որ երբ պետք էր բավականին աջակցող չեմ եղել ու բավականին ընկերասեր չեմ եղել ու երևի, երբ ինքը դրա կարիքը ամենաշատն էր զգում։ Երբ էն մեր ընդհանուր ընկերոջ հետ էի ապրում, իրան ամեն անգամ տենալիս Վիստին էի հիշում, մտածում էի՝ տենաս ոնց ստացվեց, որ երկուսս էլ չենք շփվում հետը, բայց տես, իրար ֆլեթմեյթ ենք դառել։

    Իմ մտքում ինքը միշտ կմնա իր սիրած Նիբիրու մոլորակի վրա, իրա ինդիգո հոգով ու մազերով։

  2. Գրառմանը 25 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Agni (04.09.2020), Alphaone (08.09.2020), Arjo (02.01.2021), boooooooom (05.09.2020), CactuSoul (05.09.2020), Cassiopeia (04.09.2020), Enipra (08.09.2020), Freeman (04.09.2020), ivy (06.09.2020), Moonwalker (04.09.2020), Rammstein (04.09.2020), Sambitbaba (04.09.2020), Skeptic (06.09.2020), Smokie (15.09.2020), unknown (22.09.2020), Yellow Raven (04.09.2020), Աթեիստ (04.09.2020), Արէա (04.09.2020), Հայկօ (15.09.2020), Հարդ (04.09.2020), Մուշու (06.09.2020), Յոհաննես (04.09.2020), Նաիրուհի (04.09.2020), Ներսես_AM (04.09.2020), Ուլուանա (04.09.2020)

  3. #107
    Nowhere Man Smokie-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.02.2010
    Հասցե
    Nowhere Լand
    Տարիք
    33
    Գրառումներ
    4,879
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Երբեք մտքովս չի անցել, որ կարող ա նման բան լինի: Անգամ երբ գիտեի, որ առողջական խնդիրներ ունի: Միշտ հավատում էի, որ ապրելու ա ու տեսնելով իրա պոզիտիվ, հումորային պատմելաոճը` էլ ավելի էի համոզվում դրանում: Ու ոգևորում էի` փորձում էի էլ ավելի դուխ տալ:

    Վիսթը: Վիսթս: Ինքը իմ առաջին ակումբային տարիներին ա տպավորվել մոտս: Չարաճճի կատակասերը: Օյինբազը: Մեկ-մեկ էլ երևի ներվայնացնում էի իրան իմ անփորձությամբ: Ժամանակի ընթացքում սկսեցինք առաջվա պես շատ չշփվել ու ինքն էլ փոխվեց էդ ժամանակահատվածում` դառավ բոլորի պես "չկծան": Յուրահատուկ էր, որպես մարդ ու որպես ընկեր, որին երբեք բախտ չվիճակվեց անձամբ հանդիպելու: Միշտ մնաց վիրտուալ մարդ իմ համար ու միշտ հենց էդպես եմ հիշելու իրան` ուզեմ, թե չուզեմ:

    Էսօր նոր եմ իմանում... Չկարողացա չգրել էստեղ: Անգամ երեկ կարող էի հասկանալ, որ մի լուրջ բան ա պատահել` կարող էի նման կասկածներ ունենալ, բայց էլի մտքիս ծայրով չանցկացրեցի: Երևի ճիշտ ա ասում Հարդը: Կուզեի հավատալ, որ հիմա մեր հետ ա:
    Չէի էլ կարող իմանալ ամսվա սկզբին` հանգամանքների բերումով: Հաստատ չէի կարող: Ու եթե անգամ իմանայի` ոչինչ չէի կարողանա փոխել: Ծանր կտանեի, կտխրեի, բայց անգամ համացանց չունեի, որ էստեղ գրեի: Ոչ էլ կկարողանայի տեսնել նրան առաջին ու վերջին անգամ: Հիմա, որ ուշացումով եմ իմացել` մտածում եմ, որ էն ժամանակ իմ համար ավելի բարդ կլիներ` երբ հնարավորություն չկար:

    Աստված հոգիդ լուսավորի իմ խուճուճ ընկեր:
    Վերջին խմբագրող՝ Smokie: 15.09.2020, 07:16:
    Երաժշտությունը բավական է կյանքի համար՝ բայց մի ամբողջ կյանքը բավական չէ երաժշտության համար:

    Սերգեյ Ռախմանինով

  4. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Arjo (02.01.2021), Cassiopeia (15.09.2020), Sambitbaba (15.09.2020), unknown (22.09.2020), Աթեիստ (15.09.2020), Դեղին մուկիկ (15.09.2020), Նաիրուհի (15.09.2020)

  5. #108
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    13.11.2020
    Հասցե
    Անտառ
    Գրառումներ
    688
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Cassiopeia-ի խոսքերից Նայել գրառումը
    Վիստը գնաց ։
    Հոգեհանգիստը վաղը՝ 3-րդ մանկական հիվանդանոցի մոտի դիահերձարանի սգո սրահում։ Ժամը 5-ից։
    Ափսոս Այդպես էլ չհանդիպեցինք
    Վերջին խմբագրող՝ Arjo: 02.01.2021, 18:07:

  6. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Աթեիստ (02.01.2021)

  7. #109
    Պատվավոր անդամ boooooooom-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.05.2009
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    1,814
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Երեկ էս թեման ամբողջությամբ վերընթերցեցի, ուշադրություն դարձնելով ամսաթվերին, պրոցեսների արագությանը . մամայիս մոտ կրծքագեղձի քաղցկեղը վիրահատելուց կես տարի անց մետաստազները տեղափոխվել են գլխուղեղ, մի տեղ չի, երկուսը չի... ու հեչ փոքր չեն չափսերով։ Ստեղ արդեն մնում ա հույսը հրաշքի վրա դնել ու փորձել ապրել ամեն օրով։
    Չէ, իմ պարագայում օգնություն ակումբցիներից անհրաժեշտ չի, ուղղակի ուրիշ նման տեղ չունեմ արտահայտվելու, իսկ մեջս չեմ կարողանում պահել, ահավոր տխուր ա էս ամենը։ Չգիտեմ։ Մի ձև պիտի ապրել։ Միգուցե ինչ որ մեկն էլ էս գրառումը կարդալով վերաարժեվորի իր ունեցածը, մի օգուտ տված կլինեմ գոնե։
    Կարճ
    Կոնկրետ

  8. Գրառմանը 11 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Cassiopeia (23.05.2022), Freeman (22.05.2022), Sambitbaba (22.05.2022), Varzor (23.05.2022), _Հրաչ_ (22.05.2022), Աթեիստ (22.05.2022), Բարեկամ (23.05.2022), Լեո (23.05.2022), Նաիրուհի (22.05.2022), Ուլուանա (27.05.2022), Վիշապ (23.05.2022)

  9. #110
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,258
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Չգիտեմ, մարդ ես, կարող է պետք գալ․ Հարազատներցս մեկը հաջողել է կանգնեցնել ու ռեվերսել արդեն տարածված (ուղեղ, ոսկորներ) քաղցքեղը ծոմերով ու ածխաջրերից հրաժարվելով։ Մյուս քաղցքեղով հիվանդ հարազատս դեռ չի հաջողում, գիտեմ, որ ծոմեր է պահել, բայց վստահ չեմ դիետայի առումով։
    Ասում են, քաղցքեղի բջիջները սնվում են հիմնականում շաքարով, կամ գլյուկոզայով, Նահանգներում արդեն ցածր ածխաջրային դիետան (կետոգենիկ) շատ կլինիկաներում առաջարկում են որպես աջակցող հիմնական բուժմանը։
    Չնայած միշտ չի, որ դիետայով կամ ապրելակերպ փոխելով կարելի է հասցնել կանգնեցնել տարածումը, բայց դե էլ կորցնելու ոչինչ չի մնում։
    Բերգը բավական պարզ է բացատրում, ռուսերեն թարգմանություններն էլ կարելի է գտնել․



    Առողջություն ու թեթևություն եմ ցանկանում։
    Si vis pacem, para bellum

  10. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    boooooooom (23.05.2022)

  11. #111
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,258
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էս մի վիդեոն պիտի դնեի, ներողություն․

    Si vis pacem, para bellum

  12. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    boooooooom (23.05.2022)

  13. #112
    Պատվավոր անդամ boooooooom-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.05.2009
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    1,814
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Վիշապ-ի խոսքերից Նայել գրառումը
    Էս մի վիդեոն պիտի դնեի, ներողություն․

    Շնորհակալություն, վիդեոն նայեցի, հիմնական ասելիքը հասկացա, վաղը էլի կփորձեմ նմանատիպ վիդեոներ գտնել նայել, որ համ էլ սննդին հետևենք։ Հիվանդանոցում ճիշտն ասած մեզ սենց բաներ չեն ասել սնվելու վերաբերյալ։ Վաղվանից սնունդն էլ ուշադիր կլինենք։ Նորից Շնորհակալություն։
    Կարճ
    Կոնկրետ

  14. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Աթեիստ (24.05.2022)

  15. #113
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,258
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում boooooooom-ի խոսքերից Նայել գրառումը
    Շնորհակալություն, վիդեոն նայեցի, հիմնական ասելիքը հասկացա, վաղը էլի կփորձեմ նմանատիպ վիդեոներ գտնել նայել, որ համ էլ սննդին հետևենք։ Հիվանդանոցում ճիշտն ասած մեզ սենց բաներ չեն ասել սնվելու վերաբերյալ։ Վաղվանից սնունդն էլ ուշադիր կլինենք։ Նորից Շնորհակալություն։
    Բում ջան, հիմնական ասելիքը Բերգը սովորաբար կոնսպեկտավորում է վիդեոների տակ։ Հարմարության համար ահա թարգմանությունը (հուսով եմ շատ խայտառակ չի հասկանալու համար)․

    Կարևոր է հասկանալ նորմալ բջիջների և քաղցկեղի բջիջների միջև եղած տարբերությունները.
    • Քաղցկեղի բջիջները առաջանում են նորմալ բջիջներից։
    • Միտոքոնդրիումի վնասն հենց այն պատճառն է, որից սկսվում է նորմալ բջիջը քաղցկեղի բջիջի վերածվելու պրոցեսը:
    • Քաղցկեղի բջջի համար ամենաշատ վառելիք մատակարարողը շաքարն է:
    • Նորմալ բջիջները մահանում են, բայց քաղցկեղի բջիջները կարող են հավերժ ապրել:
    • Քաղցկեղի բջիջներն ավելի արագ են աճում, քան նորմալ բջիջները։

    Քաղցկեղի համար ծոմ պահելու մեխանիզմները.

    Մեխանիզմ #1 — Ծոմապահությունն օգնում է քաղցից հեռացնել քաղցկեղի բջջի վառելիքը (գլյուկոզան):

    Մեխանիզմ #2 — Որոշ քաղցկեղներ կարող են ապրել գլուտամինով և արգինինով, որոնք ամինաթթուներ են:
    Երբ ծոմ եք պահում, դուք քաղցկեղի բջիջներին զրկում եք այդ վառելիքներից ևս:

    Մեխանիզմ #3 — Աուտոֆագիան (մարմնի կողմից սեփական բջիջների ապառումը որպես մետաբոլիկ պրոցես) կարող է օգնել փոքրացնել ուռուցքները և արգելակել քաղցկեղի զարգացումը:
    Ամենախոշոր հանգամանքը, որն աուտոֆագիա է առաջացնում՝ ծոմապահությունն է:

    Մեխանիզմ # 4 — Ձեր իմունային համակարգը քաղցկեղի կանխարգելման և քաղցկեղը սպանելու հիմնական գործոնն է:
    Ծոմապահությունը խթանում է ձեր իմունային համակարգը, նաև օգնում՝ վերականգնելու վնասված իմունային համակարգը:

    Մեխանիզմ #5 — Ծոմապահությունը նվազեցնում է որոշ հորմոններ, որոնք կարող են մեծացնել քաղցկեղի առաջացման վտանգը, օրինակ՝
    • IGF-1 (այս հորմոնը խնդիր է միայն եթե դուք ունեք քաղցկեղ)
    • Ինսուլին
    • Էստրոգեն

    Մեխանիզմ #6 — Մարմնում բորբոքումների նվազեցումն օգնում է նվազեցնել քաղցկեղի առաջացման վտանգը:
    Ծոմապահությունը կարող է օգնել նվազեցնել բորբոքումները:

    Մեխանիզմ #7 — Կետոնները կարող են քաղցկեղային բջիջներին ապահովել իրենց անհրաժեշտ բջջային թաղանթային կառուցվածքով:
    Այնուամենայնիվ, ներկայում ուսումնասիրվում են այս երկընտրանքի տարբեր լուծումներ:
    Ըստ էության, մեզ պետք է միջոց, որը կարող է արգելափակել SCOT-ը (քաղցքեղի բջինջերի համար կենսական էնզիմ է):
    Հիշեք, որ ծոմ պահելու ժամանակ շատ այլ երևույթներ են տեղի ունենում, որոնք կարող են SCOT-ի միջոցով քաղցկեղի
    մեմբրանները կերակրող կետոնների մեխանիզմը չեզոքացնել:

    Խոստումնալից բնական SCOT արգելակիչներից են.
    • Ալֆա-լիպոիկ թթու
    • Գարսինիա
    • Կարմիր ջրիմուռներ
    • Սեւ սերմի յուղ
    • Սխտոր

    Քաղցկեղի կանխարգելման համար ծոմ պահելու պրոտոկոլ.
    • Առնվազն 16 ժամ պահք՝ 8-ժամյա ուտելու պատուհանով
    • Ածխաջրերի սահմանափակումով դիետա

    Քաղցկեղի բուժման համար ծոմ պահելու պրոտոկոլ.
    • Առնվազն 18 ժամ պահք՝ 6-ժամյա սնվելու պատուհանով, կամ ավելի լավ է 20 ժամ ծոմ՝ չորս ժամանոց ուտելու պատուհանով, կամ ավելի լավ է օրեկան մեկանգամյա ուտելիքի ռեժիմ:
    • Շաբաթը մեկ անգամ 48-ժամյա ծոմ, կամ երկու օր՝ 500 կալորիայի սահմանափակմամբ:
    • Ամիսը մեկ անգամ ծոմ պահեք 4 օր և աստիճանաբար մինչև 7 օր, եթե հնարավոր է:
    • Երբ ուտում եք, հիմնական ուտեստը պետք է լինի խաչածաղկավոր բանջարեղենը (օրական 10 բաժակ, սրանք կաղամբազգիներն են, բրոկկոլի, ծաղկակաղամբ, բողկ և այլն):
    Օգտագործեք մոտ 80 գրամ օմեգա-3 ճարպաթթուներով հարուստ սպիտակուցներ (երևի կարելի է պինդ խաշած ձվի սպիտակուց, կամ մի փոքր կտոր խաշած յուղալի ձուկ):
    Կարելի է յուղերից օգտագործել ձիթապտղի յուղը և ձկան լյարդի յուղը (սրանց անարատն ու ոչ կեղծվածն ա պետք ճարել):
    Բրոկկոլիի ծիլերը նույնպես կարող են օգտակար լինել։

    Մնացած գրեթե ամեն ինչ բացառվում է, մինչև կայունացումն ու վերականգնումը։
    Si vis pacem, para bellum

  16. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (24.05.2022), Աթեիստ (24.05.2022)

  17. #114
    Պատվավոր անդամ boooooooom-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.05.2009
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    1,814
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Առավոտյան Բերգի ռուսերեն կանալը գտա յութուբում, առանձին փլեյլիսթ ուներ հենց քաղցկեղով հիվանդների սնվելու թեմայով։ Ուղարկել եմ մամայիս, որ նայի, ոնց լինի օգտակար բաներ կգտնի։
    Էդ ռուսերեն կանալը փնտրելու ժամանակ մի երկու վիդեո էլ բերեց "հավատալ Բերգին, թե՞ ոչ", "շառլատան ա՞, թե՞ ոչ", "բժիշկ ա, թե՞ ոչ" վերնագրերով։ Դրանք էլ մի քիչ նայեցի, ու ոնց հասկացա ծանր հիվանդների դեպքում իրա ասածները նորմալ են, բողոքում էին որ երբեմն ինքը ծայրահեղ միջոցներ ա քարոզում, այնինչ առողջ մարդու համար դրանք կարող են վտանգավոր լինել։
    Ինչևէ, մենք կաշխատենք օգտակարը քաղել էդ վիդեոներից։ Շնորհակալություն։
    Կարճ
    Կոնկրետ

  18. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Աթեիստ (24.05.2022), Ուլուանա (27.05.2022), Վիշապ (24.05.2022)

  19. #115
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,258
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում boooooooom-ի խոսքերից Նայել գրառումը
    Առավոտյան Բերգի ռուսերեն կանալը գտա յութուբում, առանձին փլեյլիսթ ուներ հենց քաղցկեղով հիվանդների սնվելու թեմայով։ Ուղարկել եմ մամայիս, որ նայի, ոնց լինի օգտակար բաներ կգտնի։
    Էդ ռուսերեն կանալը փնտրելու ժամանակ մի երկու վիդեո էլ բերեց "հավատալ Բերգին, թե՞ ոչ", "շառլատան ա՞, թե՞ ոչ", "բժիշկ ա, թե՞ ոչ" վերնագրերով։ Դրանք էլ մի քիչ նայեցի, ու ոնց հասկացա ծանր հիվանդների դեպքում իրա ասածները նորմալ են, բողոքում էին որ երբեմն ինքը ծայրահեղ միջոցներ ա քարոզում, այնինչ առողջ մարդու համար դրանք կարող են վտանգավոր լինել։
    Ինչևէ, մենք կաշխատենք օգտակարը քաղել էդ վիդեոներից։ Շնորհակալություն։
    Բում ջան, եթե պաշտոնական տեսակետից նայենք, Բերգը բժիշկ չի, խիռոպրակտորի լիցենզիա ունեցող մեկն ա, հայերեն ասած` սնղչի, որով վայթե վաղուց չի էլ զբաղվում։
    Ինքը յութուբեր–առողջություն դասավանդող է, ինչպես շատ շատերը մեր օրերին։
    Բայց ես կուզեի, որ Բերգի նման մեկին շատ ավելի շուտ գտած լինեի, որովհետև իր ասածները իմ ու էլի շատ շատերի կարծիքով ահագին էֆեկտիվ են։
    Բերգը երկու կարևոր առանձնահատկություն ունի մնացած ինքնակոչների համեմատ.
    1. Հիմնվում է պաշտոնական հետազոտությունների վրա, ու սովորաբար հետազոտությունների լինկերը կցում է վիդեոներին,
    2. ինֆորմացիան գտնելու ու փայլուն ու հանրամատչելի ներկայացնելու կարողություն ունի, իր վիդեոների մեծ մասը չեն գերազանցում 4-5 րոպեն ու ավելորդ նախաբանների ու դեսուդեն ընկնելու վրա չի ծավալվում։
    Իմ վերջին տարիների նայածի մեջ կարող եմ խորհուրդ տալ այս երկու դիետոլոգներին ևս.
    https://www.youtube.com/c/drekberg
    https://www.youtube.com/c/ThomasDeLauerOfficial

    Եթե ինձ հարցնես` ինձ համար ավելի շուտ շառլատան է պաշտոնական բժիշկը, որ ստամոքսի այրոցի համար թթվայնությունը բլոկ անող քաղցքեղածին դեղեր, կամ` աղիների ցավի համար հակաբիոտիկներ է նշանակում, քան թե ինքնակոչ յութուբերը, որը խորհուրդ է տալիս խնձորի քացախ խմել սոված փորին։
    Si vis pacem, para bellum

  20. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    boooooooom (24.05.2022)

Էջ 8 8-ից ԱռաջինԱռաջին ... 45678

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •