Կարևոր է հասկանալ նորմալ բջիջների և քաղցկեղի բջիջների միջև եղած տարբերությունները.
• Քաղցկեղի բջիջները առաջանում են նորմալ բջիջներից։
• Միտոքոնդրիումի վնասն հենց այն պատճառն է, որից սկսվում է նորմալ բջիջը քաղցկեղի բջիջի վերածվելու պրոցեսը:
• Քաղցկեղի բջջի համար ամենաշատ վառելիք մատակարարողը շաքարն է:
• Նորմալ բջիջները մահանում են, բայց քաղցկեղի բջիջները կարող են հավերժ ապրել:
• Քաղցկեղի բջիջներն ավելի արագ են աճում, քան նորմալ բջիջները։
Քաղցկեղի համար ծոմ պահելու մեխանիզմները.
Մեխանիզմ #1 —
Ծոմապահությունն օգնում է քաղցից հեռացնել քաղցկեղի բջջի վառելիքը (գլյուկոզան):
Մեխանիզմ #2 — Որոշ քաղցկեղներ կարող են ապրել գլուտամինով և արգինինով, որոնք ամինաթթուներ են:
Երբ ծոմ եք պահում, դուք քաղցկեղի բջիջներին զրկում եք այդ վառելիքներից ևս:
Մեխանիզմ #3 — Աուտոֆագիան (մարմնի կողմից սեփական բջիջների ապառումը որպես մետաբոլիկ պրոցես) կարող է օգնել փոքրացնել ուռուցքները և արգելակել քաղցկեղի զարգացումը:
Ամենախոշոր հանգամանքը, որն աուտոֆագիա է առաջացնում՝
ծոմապահությունն է:
Մեխանիզմ # 4 — Ձեր իմունային համակարգը քաղցկեղի կանխարգելման և քաղցկեղը սպանելու հիմնական գործոնն է:
Ծոմապահությունը խթանում է ձեր իմունային համակարգը, նաև օգնում՝ վերականգնելու վնասված իմունային համակարգը:
Մեխանիզմ #5 —
Ծոմապահությունը նվազեցնում է որոշ հորմոններ, որոնք կարող են մեծացնել քաղցկեղի առաջացման վտանգը, օրինակ՝
• IGF-1 (այս հորմոնը խնդիր է միայն եթե դուք ունեք քաղցկեղ)
• Ինսուլին
• Էստրոգեն
Մեխանիզմ #6 — Մարմնում բորբոքումների նվազեցումն օգնում է նվազեցնել քաղցկեղի առաջացման վտանգը:
Ծոմապահությունը կարող է օգնել նվազեցնել բորբոքումները:
Մեխանիզմ #7 — Կետոնները կարող են քաղցկեղային բջիջներին ապահովել իրենց անհրաժեշտ բջջային թաղանթային կառուցվածքով:
Այնուամենայնիվ, ներկայում ուսումնասիրվում են այս երկընտրանքի տարբեր լուծումներ:
Ըստ էության, մեզ պետք է
միջոց, որը կարող է արգելափակել SCOT-ը (քաղցքեղի բջինջերի համար կենսական էնզիմ է):
Հիշեք, որ ծոմ պահելու ժամանակ շատ այլ երևույթներ են տեղի ունենում, որոնք կարող են SCOT-ի միջոցով քաղցկեղի
մեմբրանները կերակրող կետոնների մեխանիզմը չեզոքացնել:
Խոստումնալից բնական SCOT արգելակիչներից են.
• Ալֆա-լիպոիկ թթու
• Գարսինիա
• Կարմիր ջրիմուռներ
• Սեւ սերմի յուղ
• Սխտոր
Քաղցկեղի կանխարգելման համար ծոմ պահելու պրոտոկոլ.
• Առնվազն 16 ժամ պահք՝ 8-ժամյա ուտելու պատուհանով
• Ածխաջրերի սահմանափակումով դիետա
Քաղցկեղի բուժման համար ծոմ պահելու պրոտոկոլ.
• Առնվազն 18 ժամ պահք՝ 6-ժամյա սնվելու պատուհանով, կամ ավելի լավ է 20 ժամ ծոմ՝ չորս ժամանոց ուտելու պատուհանով, կամ ավելի լավ է օրեկան մեկանգամյա ուտելիքի ռեժիմ:
• Շաբաթը մեկ անգամ 48-ժամյա ծոմ, կամ երկու օր՝ 500 կալորիայի սահմանափակմամբ:
• Ամիսը մեկ անգամ ծոմ պահեք 4 օր և աստիճանաբար մինչև 7 օր, եթե հնարավոր է:
• Երբ ուտում եք, հիմնական ուտեստը պետք է լինի խաչածաղկավոր բանջարեղենը (օրական 10 բաժակ, սրանք կաղամբազգիներն են, բրոկկոլի, ծաղկակաղամբ, բողկ և այլն):
Օգտագործեք մոտ 80 գրամ օմեգա-3 ճարպաթթուներով հարուստ սպիտակուցներ (երևի կարելի է պինդ խաշած ձվի սպիտակուց, կամ մի փոքր կտոր խաշած յուղալի ձուկ):
Կարելի է յուղերից օգտագործել ձիթապտղի յուղը և ձկան լյարդի յուղը (սրանց անարատն ու ոչ կեղծվածն ա պետք ճարել):
Բրոկկոլիի ծիլերը նույնպես կարող են օգտակար լինել։
Մնացած գրեթե ամեն ինչ բացառվում է, մինչև կայունացումն ու վերականգնումը։
Էջանիշներ