User Tag List

Էջ 6 8-ից ԱռաջինԱռաջին ... 2345678 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 76 համարից մինչև 90 համարի արդյունքները՝ ընդհանուր 115 հատից

Թեմա: Ակումբցուն օգնություն է անհրաժեշտ

  1. #76
    Անմոռուկ
    Գաղթական-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2007
    Հասցե
    Լեռնաղբյուր
    Գրառումներ
    5,264
    Mentioned
    27 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    2 ամսական երեխու օրինակ էի բերել, ինչի՞ մասին ա խոսքը..

    Իմը 9 ամսական էր, երբ դիագնոզը դրեցին..
    Նենց էր՝ ոչ անառողջ սնունդ էր օգտագործում, ոչ էլ՝ հարբած վախտ լիքը ծխում...
    Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..

  2. #77
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում VisTolog-ի խոսքերից Նայել գրառումը
    Ի դեպ, հենց էդ աճի պահով, որտեղ կարդացել եմ ինքը դանդաղ աճողա ներկայացվել, բայց իմ դեպքում ամսական 1-1.5սմ արագությունա ունեցել, հիմա դա դանդաղնա թե արագնա։
    Հա, դե արագությունն ընդհանրապես միջիններով ա ասվում, նաև կախված ա, թե ինչ կարգի ատիպիկ են բջիջները։ Եթե շատ ատիպիկ են, շատ ավելի արագ ա աճը։ Ինչքան քիչ ա ատիպիկությունը, էնքան դանդաղ, ընդհուպ մինչև բարորակ։

    Էլի եմ ասում. պատճառ որպես էդպիսին չկա։ Հնդկաստանում մարդկանց մեծ մասը բուսակեր ա, բայց եթե միս ուտելը լիներ պատճառ, Հնդկաստանում էդ մարդկանց շրջանում չարորակ ուռուցքները զրո կլինեին։ Եթե ծխելը լիներ թոքի քաղցկեղի պատճառ, չծխողները երբեք թոքի քաղցկեղ չէին ունենա։ Եթե վերամշակված սնունդը լիներ պատճառ, ամբողջ արևմուտքը առանց բացառության հիմա քաղցկեղ կունենար։ Էս բոլորն ընդամենը ռիսկը մեծացնում են, ոչ թե առաջացնում։ Հա՛, քաղցկեղ առաջանում ա նաև ամեն օր վազող, չծխող֊չխմող, նորմալ քաշով առողջ վեգանի մոտ, բայց շատ ավելի հազվադեպ, քան խմող, ծխող, չշարժվող ու սաղ օրը չիպս ու կոլայի վրա նստածի մոտ։

  3. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Katka (25.01.2020), VisTolog (31.01.2020), Արշակ (05.02.2020), Վիշապ (24.01.2020)

  4. #78
    insidious VisTolog-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2007
    Հասցե
    Էլի հին տները
    Գրառումներ
    8,294
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում VisTolog-ի խոսքերից Նայել գրառումը
    Ոնց նշել էի, հետվիրահատական առաջին ԿՏ-ն կլինի դեկտեմբերի կեսերին։ Վիճակագրությունն ասումա, որ առաջին 6-8 ամիսների ընթացքումա շատերի մոտ ռեցիդիվ լինում։
    Չխախտելով ժամկետները։

     •
    • 
     Սեղմել՝ ցույց տալու համար



    Օնկոլոգի հետ չեմ հանդիպել, քիմիաթերապևտների հետ չեմ հանդիպել, կարծում եմ կարիք էլ չկա հանդիպելու, բացի քիմիայից այլ բան չեն կարող առաջարկել։
    Կշարունակեմ ոչ ավանդական բուժումներս, հուսալով առնվազն աճի դանդաղեցման։ Մեկ ամիս անց նորից ԿՏ կանեմ, իսկ մինչև դա սկսեմ ստրատեգիա մտածել ։ՃՃ

    Ցնդել եմ


  5. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Cassiopeia (05.02.2020), ivy (05.02.2020), Varzor (07.02.2020), Աթեիստ (05.02.2020), Արշակ (05.02.2020), Ուլուանա (06.02.2020)

  6. #79
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,013
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հայաստանում քաղցկեղի իմունոթերապիան բուժման տարբերակների մեջ չի քննարկվո՞ւմ։

    Վիստ, ուրիշ երկրում բուժվելու մասին մտածե՞լ ես։

  7. #80
    insidious VisTolog-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2007
    Հասցե
    Էլի հին տները
    Գրառումներ
    8,294
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում ivy-ի խոսքերից Նայել գրառումը
    Հայաստանում քաղցկեղի իմունոթերապիան բուժման տարբերակների մեջ չի քննարկվո՞ւմ։

    Վիստ, ուրիշ երկրում բուժվելու մասին մտածե՞լ ես։
    Որքանով տեղյակ եմ Հայաստանում մենակ քիմիաթերապիան ու ճառագայթումն են կիրառում։ Հիմա ես եմ ինքս իմ իմունոթերապիան, հոգեթերապիան, չակրաթերապիան կազմակերպելու ))

    Սինովիալ սարկոմայի դեպքում մենակ վիրահատական հեռացում ու թերապիաներ են արվում /եթե վերջին մեկ տարում բան չի փոխվել/։


  8. #81
    insidious VisTolog-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2007
    Հասցե
    Էլի հին տները
    Գրառումներ
    8,294
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում VisTolog-ի խոսքերից Նայել գրառումը
    Չխախտելով ժամկետները։

     •
    • 
     Սեղմել՝ ցույց տալու համար



    Օնկոլոգի հետ չեմ հանդիպել, քիմիաթերապևտների հետ չեմ հանդիպել, կարծում եմ կարիք էլ չկա հանդիպելու, բացի քիմիայից այլ բան չեն կարող առաջարկել։
    Կշարունակեմ ոչ ավանդական բուժումներս, հուսալով առնվազն աճի դանդաղեցման։ Մեկ ամիս անց նորից ԿՏ կանեմ, իսկ մինչև դա սկսեմ ստրատեգիա մտածել ։ՃՃ

    Ցնդել եմ
    Հանդիպեցին /իմ տեղը/։
    Առաջարկ 1
    Ընդունել մատճելի քիմիա 6-8 կուրս, կաաաաարողա օգնի մի քանի ամիս ավել ապրել (5 ա-ով)

    Առաջարկ 2
    Ընդունել թանկ քիմիա 6-8 կուրս, կաաաաարողա օգնի վերևի պայմանով (5 ա-ով)

    Առաջարկ 3
    Եթե քիմիան չի օգնում, անցնել թարգեթային դեղահաբերի, որոնք դեռ փորձնական փուլում են, ավելի թանկ են բայց կաաաարողա շաաաատ քիչ հավանականությամբ ընդհուպ մինչև ռեմիսիա հասցնի:

    Իհարկե ավելի հակված եմ թարգեթայինի /չհաշված արժեքը/։ Բացի դա, մկների մոտ պազոպանիբը մինչև 4 անգամ կարողացել է իջեցնել ուռուցքային բջիջների ակտիվությունը։, ենթադրում եմ նույնն էլ մարդկանց մոտ է կատարվում, հաշվի առնելով մի քանի ամիս ավել ապրելը թերապիա չստացողների համեմատ։

    Ինչևէ, մեկ ամիս անց կհասկանանք ինչի իմաստ կա, ես շարունակում եմ լիքը տհաճ բաներ ուտել ու խմել))


  9. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (22.02.2020), Cassiopeia (08.02.2020), Աթեիստ (09.02.2020), Արշակ (11.02.2020), Ուլուանա (08.02.2020)

  10. #82
    insidious VisTolog-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2007
    Հասցե
    Էլի հին տները
    Գրառումներ
    8,294
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)


    ԱՄՆ-ում գործող հայ բժշկի հետ եմ կապի դուրս եկել, ինքը կարծես վերջին շանսնա էս ամենից բարեհաջող կերպով ազատվելու համար։
    Խոսել ենք, թերապիա պլան է ուղարկել, որը պետք է իրականացնեմ, հուսամ եկող ամսվանից կկարողանամ էս մեկը վերջացնեմ ու անցնեմ իրա սխեմային։

    Կլինիկան https://iminnergy.com/
    Բժիշկը https://www.healthgrades.com/provide...likyan-xyn285n

    Սխեման

     •
    • 
     Սեղմել՝ ցույց տալու համար



    Հետաքրքիր է, որ սխեմայում կան դեղեր, որոնց ուռուցքասպան հատկությունը ապացուցված է արդեն 10-15 տարի, բայց չգիտես ինչու այն էդպես էլ լաբորատորիայի սահմաններից դուրս չեն հանել կամ էլ կիրառում են նենց դեղերի հետ, որ իր այդ ազդեցությունը կորցնում է։

    Ըստ իր ցուցակի, արժեքը 8000$-ից ավելին է անում։ Ես ցուցակի մի մասը ճարել եմ Հայաստանում ու Ռուսաստանում, մի մասն էլ ԱՄՆ-ում ավելի մատչելի գնով, սակայն ամբողջական կուրսը վստահ սկսելու միջոց չունեմ էս պահին։ Իմ խնդրանքը ձեզ, որ հնարավորության դեպքում օգնեք հավաքեմ առաջին ամսվա գումարը, մինչև ինքս "հետ գցելով" կհավաքեմ մնացածը։ Անհրաժեշտ դեղերն ու հավելումները այստեղից-այնտեղից ճարելու դեպքում ինձ ամսական 700000 դրամ է հարկավոր, ներառյալ դեղերի արժեքը, բերել հասցնելը, քույրին վճարելը, ԿՏ անելը (հա, անվճար հասնումա ԿՏ, բայց հերթը չափազանց շատա իսկ ամեն ամիս պետպատվերից օգտվելը մի քանի օր թղթաբանություն), դիետաները։

    Հասնել մոնոֆազ սինովիալ սարկոմայի բուժմանը, որի բուժումն օֆիցիալ բժշկությունը չունի կարծում եմ չափազանց մեծ ու անհավանական բան է ու ես (մենք) ունենք հնարավորություն էդ պատմական փաստին ներկա լինելու։ Այո, գիտությունը զոհեր է պահանջում:

     •
    • 
     Սեղմել՝ ցույց տալու համար



  11. Գրառմանը 11 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (22.02.2020), Cassiopeia (15.02.2020), Freeman (14.02.2020), Quyr Qery (15.02.2020), Varzor (20.02.2020), Աթեիստ (14.02.2020), Արամ (14.02.2020), Բարեկամ (14.02.2020), Գաղթական (14.02.2020), Հայկօ (15.02.2020), Ուլուանա (14.02.2020)

  12. #83
    ^ ^ Արամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.10.2006
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    4,981
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում VisTolog-ի խոսքերից Նայել գրառումը


    ԱՄՆ-ում գործող հայ բժշկի հետ եմ կապի դուրս եկել, ինքը կարծես վերջին շանսնա էս ամենից բարեհաջող կերպով ազատվելու համար։
    Խոսել ենք, թերապիա պլան է ուղարկել, որը պետք է իրականացնեմ, հուսամ եկող ամսվանից կկարողանամ էս մեկը վերջացնեմ ու անցնեմ իրա սխեմային։

    Կլինիկան https://iminnergy.com/
    Բժիշկը https://www.healthgrades.com/provide...likyan-xyn285n

    Սխեման

     •
    • 
     Սեղմել՝ ցույց տալու համար



    Հետաքրքիր է, որ սխեմայում կան դեղեր, որոնց ուռուցքասպան հատկությունը ապացուցված է արդեն 10-15 տարի, բայց չգիտես ինչու այն էդպես էլ լաբորատորիայի սահմաններից դուրս չեն հանել կամ էլ կիրառում են նենց դեղերի հետ, որ իր այդ ազդեցությունը կորցնում է։

    Ըստ իր ցուցակի, արժեքը 8000$-ից ավելին է անում։ Ես ցուցակի մի մասը ճարել եմ Հայաստանում ու Ռուսաստանում, մի մասն էլ ԱՄՆ-ում ավելի մատչելի գնով, սակայն ամբողջական կուրսը վստահ սկսելու միջոց չունեմ էս պահին։ Իմ խնդրանքը ձեզ, որ հնարավորության դեպքում օգնեք հավաքեմ առաջին ամսվա գումարը, մինչև ինքս "հետ գցելով" կհավաքեմ մնացածը։ Անհրաժեշտ դեղերն ու հավելումները այստեղից-այնտեղից ճարելու դեպքում ինձ ամսական 700000 դրամ է հարկավոր, ներառյալ դեղերի արժեքը, բերել հասցնելը, քույրին վճարելը, ԿՏ անելը (հա, անվճար հասնումա ԿՏ, բայց հերթը չափազանց շատա իսկ ամեն ամիս պետպատվերից օգտվելը մի քանի օր թղթաբանություն), դիետաները։

    Հասնել մոնոֆազ սինովիալ սարկոմայի բուժմանը, որի բուժումն օֆիցիալ բժշկությունը չունի կարծում եմ չափազանց մեծ ու անհավանական բան է ու ես (մենք) ունենք հնարավորություն էդ պատմական փաստին ներկա լինելու։ Այո, գիտությունը զոհեր է պահանջում:

     •
    • 
     Սեղմել՝ ցույց տալու համար
    Հով ջան, հեռախոսի համար, կամ իմեյլ էլ թող, որ ԻնեկոԸնկերով հեշտ լինի փոխանցել։

  13. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Աթեիստ (15.02.2020)

  14. #84
    insidious VisTolog-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2007
    Հասցե
    Էլի հին տները
    Գրառումներ
    8,294
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Արամ-ի խոսքերից Նայել գրառումը
    Հով ջան, հեռախոսի համար, կամ իմեյլ էլ թող, որ ԻնեկոԸնկերով հեշտ լինի փոխանցել։
    Չեմ ֆայմում էլի

    077828522
    [email protected]

    idram 722439278
    arca 4578890000148302



  15. #85
    Lonesome Crow Yellow Raven-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    32
    Գրառումներ
    4,743
    Բլոգի գրառումներ
    11
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Վիստ, մի հատ ափդեյթ կանես ինչ վիճակա հիմա? Պետքա ամբողջ գումարը հավաքվի, որ հնարավոր լինի բուժումը սկսել?

  16. #86
    insidious VisTolog-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2007
    Հասցե
    Էլի հին տները
    Գրառումներ
    8,294
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Yellow Raven-ի խոսքերից Նայել գրառումը
    Վիստ, մի հատ ափդեյթ կանես ինչ վիճակա հիմա? Պետքա ամբողջ գումարը հավաքվի, որ հնարավոր լինի բուժումը սկսել?
    Էս թեմայում վերջին գրելուցս հետո ևս մեկ բուժման տարբերակ գտա՝ Էսկոզին, կապույտ կարիճի թույնից պատրաստված սննդային հավելում։

    Երկար եմ գրելու

    ԿԿԹ (կապույտ կարիճի թույնից) պատրաստվող դեղը ստեղծվելա Արթուր Միքայելյանի ղեկավարությամբ ու վերջին 20 տարում գնալով կատարելագործվել։ Կան վկայություններ, որ ոտքի վրա առաջացած ուռուցքի մետաստազները դեղը կարողացելա վերացնի, որից հետո նոր վիրահատվելա հիմնական ուռուցքը։ Միքայելյանի հարազատ ու ոչ հարազատ եղբայրները նույնպես մասնակցում են էս գործում․ Տիգրանը Հայաստանում, Հրանտը Մոսկվայում։ Ավելի մանրամասն էս նյութում կա գրած։ Էսկոզինը՝ ԿԿԹ-ն Հայաստանում իբր պետքա անվճար տային, բայց հետները խոսեցի ու արդյունք չստացա։

    Վիտամին Ց-ի թերապիան ու կարիճի թույնը աշխատում են նույն մոտեցմամբ, պարզապես Ց-ի դեպքում ընթացքը մի քիչ այլա, 14 տեսակի հավելումներ, վիտամիններ, կաթիլային, սրսկումներ, դեղեր։ Քանի որ Ց-ի կուրսը սկսելու համար առնվազն 8000$-ա պետք, ես որոշեցի փորձել կարիճի թույնը, մինչև որ գումարը կհավաքվի ու միգուցե ԿԿԹ-ով էլ նենց արդյունքներ ունենամ ու Ց-ի անցնելու կարիք էլ չլինի։ Սկզբում հաշվարկել էի, որ 4000$-ով կպրծնեմ, բայց հետո պարզվեց, որ բարձր դոզայի վիտամին Ց նախ չի վաճառվում Հայաստանում /ու շատ երկրներում/, քանի որ կիրառման տեղ չունի բացի ալտերնատիվ քաղցկեղաբուժությունը ու ես մենակ Ց-ն ունենալու համար պետքա առնվազն 4500$ ծախսեմ։ Դեղագործականների հետ էլ եմ խոսել՝ ձև չունեն սարքելու։

    ԿԿԹ-ն ԱՄՆ-ում ու Եվրոպայում արժի 700-750$ մեկ ամսվա համար, Մոսկվայում՝ 600$, Հայաստանի համար՝ 500$։ Խոսեցի Մոսկվայի Medolife-ի հետ, 500 ուղարկեցի, ԿԿԹ-ն ուղարկեցին։ Տաս օր կլինի, որ կարիճը ընդունում եմ։ Փոփոխություն չեմ զգում, որովհետև սիմպտոմներ էլ չեմ ունեցել /քունսա մի քիչ կարգավորվել, բայց դա կարա զուգադիպություն լինի/։

    ԿԿԹ-ն անհրաժեշտա ընդունել առնվազն երեք ամիս, դրա հետ միասին նաև իմ ունեցած բուսական թուրմերն ու դիետան եմ պահում։ Հաշվարկը սենցա․ երեք ամիս փորձել ԿԿԹ-ն ընդունել ու էդ ընթացքում նավսյակի գումար հավաքել Ց-ի թերապիայի համար։


    Ունենք երկու ընթացք, երբ ԿԿԹ-ն օգնումա և երբ չի օգնում․

    Համարենք ԿԿԹ-ն վերացնումա մետաստազները երրորդ ամսին, ես դա շարունակում եմ ընդունել ևս մի քանի ամիս՝ խորհրդակցելով արտադրողների հետ։

    Եթե ԿԿԹ-ն ոչ մի արդյունք չի տալիս, ես էլ երեք ամսվա ընթացքում հավաքած եմ լինում առնվազն 6000, ապա բերում հասցնում եմ Ց-ի թերապիայի ամբողջ քանակությունը ու անցնում էդ մի էքսպերիմենտին։

    Հիմա հարց կառաջանա, իսկ երկուսը միասին հնարավո՞ր չի օգտագործել․ պատասխան՝ չգիտեմ ու կարծում եմ ոչ մեկ հստակ չի կարա ասի Ց վիտամինի նորմայից մի քանի հարյուր անգամ ավել դոզան ինչ կարա անի էդ թույնի ու օրգանիմի հետ, չնայած համոզված եմ առաջին մարդը չեմ, ով էդ կուրսը կանցնի։





    ՀՏՀ

    Ո՞նց եմ ինձ զգում
    - Լավ եմ, բողոքներ չունեմ, փորձում եմ հասկանալ իմ առաքելությունն այս կյանքում ։ՃՃ

    Ի՞նչա հարկավոր էս պահին
    - Էս պահին վստահությունա հարկավոր, որ ԿԿԹ-ի պռավալի դեպքում ես հանգիստ կկարողանամ սկսել Ց-ի կուրսը։ Դրա համար հարկավորա ունենալ առնվազն երեք ամսվա ԿԿԹ-ի գումար՝ 1500$ + առնվազն 8000$ Ց-ի կուրսի համար։

    Ինչի՞ էր gofundme-ում 15000$ գրված իսկ հիմա 9000$:

    15000$, որովհետև հաշվարկվել են
    - Ց-ի կուրսի արժեքը
    - ԿԿԹ-ի մի քանի ամսվա արժեքը
    - կաթիլային միացնողի ծառայությունները
    - հետազոտությունները
    - դիետան
    - չնախատեսված իրավիճակներ
    - հնարավոր պահումներ փոխանցումների ժամանակ
    - դեղերի առաքման արժեքները

    Ինչի՞ա հիմա 9000$
    - Բանկային փոխանցումներով արդեն 5000$-ից ավել հավաքվելա

    Հիմա ի՞նչ եմ ընդունում, խմում, ուտում
    - ուտում եմ բուսական սնունդ
    - խմում եմ բուսական սնունդ
    - ընդունում եմ դեռ երեք ամիս առաջվանից սկսված դեղաբույսերի թուրմեր

    Ե՞րբ կլինի հաջորդ հետազոտությունը
    - Եկող ամսվա մինչև 10ը ԿՏ կանեմ, դեռ չգիտեմ միայն թոքեր թե որովայնն էլ հետը։ Առաջին ամսում փոփոխություններ տեսնել չեմ ակնկալում, սակայն դինամիկան կկարողանամ հասկանալ։
    - Պրոֆիլակտիկ ամեն ամիս արյան անալիզ եմ տալիս, հասկանալու փոփոխությունները։ Կոնկրետ վերջին անալիզում հոմեգլոբինս նորմալացրել էի, եկողին պետքա նորմայի սահմաններում ավելի բարձր լինի։

    ՀԳ Ցավալի փաստ արձանագրվեց, որ կամ պետքա անչափահաս լինես որ օգնեն, կամ ուսանող աղջիկ կաաամ էլ Նիկոլը գա ասի "ձեռք էլ ունես, ոտք էլ ունես, գնա աշխատի"։ Փոխանցումների 99% արել են ծանոթ մարդիկ, ներառյալ նաև ակումբցիներ ու սա էն դեպքում, երբ կոնկրետ ֆեյսբուքով գովազդա միացված եղել թե Հայաստանում թե դրսում ապրող հայերին թիրախավորելով, տասնյակ հազարավոր դիոտւմներով։


    Եթե հետաքրքրում է Էսկոզինը, կարող եք նայել

    https://www.youtube.com/watch?v=rxPjb8WWY44&t=1002s

    https://www.youtube.com/watch?v=046SfnjzGgc


  17. Գրառմանը 10 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (21.03.2020), ivy (12.03.2020), John (12.03.2020), Varzor (11.03.2020), Yellow Raven (13.03.2020), Հայկօ (13.03.2020), Յոհաննես (12.03.2020), Ուլուանա (13.03.2020), Վիշապ (11.03.2020), Տրիբուն (14.03.2020)

  18. #87
    Lonesome Crow Yellow Raven-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    32
    Գրառումներ
    4,743
    Բլոգի գրառումներ
    11
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում VisTolog-ի խոսքերից Նայել գրառումը
    ՀԳ Ցավալի փաստ արձանագրվեց, որ կամ պետքա անչափահաս լինես որ օգնեն, կամ ուսանող աղջիկ կաաամ էլ Նիկոլը գա ասի "ձեռք էլ ունես, ոտք էլ ունես, գնա աշխատի"։ Փոխանցումների 99% արել են ծանոթ մարդիկ, ներառյալ նաև ակումբցիներ ու սա էն դեպքում, երբ կոնկրետ ֆեյսբուքով գովազդա միացված եղել թե Հայաստանում թե դրսում ապրող հայերին թիրախավորելով, տասնյակ հազարավոր դիոտւմներով։
    Ես էլ էի էն օրը նույն բանը մտածում ճիշտն ասած․․․

  19. #88
    insidious VisTolog-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2007
    Հասցե
    Էլի հին տները
    Գրառումներ
    8,294
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Yellow Raven-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես էլ էի էն օրը նույն բանը մտածում ճիշտն ասած․․․
    Ես համոզված եմ, որ գումարը կհավաքվի, լինի դա կանխիկով թե փոխանցումով։ Խնդիրը շատ մեծ ու խորնա․ եթե անչափահաս չես, էլ չեմ ասում 27 տարեկան յեքա մարդ ես, դա էլ քիչա գոնե քիմիայի գումար ուզես ուզում ես լրիվ այլ տեսակի բուժման միջոցներ փորձես, որից ոչ մեկ տեղյակ չի, իսկ տեղյակ չի որովհետև համատարած տանում են վիրահատության ու սովորաբար անօգուտ թերապիաների։ Ինձ թվումա ստեղ ավելի շատ իմ նկատմամբ հավատնա մղում աջակցության քան մեթոդի նկատմամբ հավատը։ Սա մի կարևոր clinical trial-ա, որը ես կանցնեմ, քանզի վախենալու ու կորցնելու բան ցավոք էլ չունեմ, բայց շահելու լիքը հավատ ու ցանկություն ունեմ։

    Ավելի մանրամասն "անիրական" արդյունքների հասնելուց հետո կխոսեմ


  20. Գրառմանը 10 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (21.03.2020), Cassiopeia (14.03.2020), Quyr Qery (14.03.2020), Varzor (16.03.2020), Yellow Raven (15.03.2020), _Հրաչ_ (14.03.2020), Աթեիստ (13.03.2020), Շինարար (13.03.2020), Ուլուանա (14.03.2020), Տրիբուն (14.03.2020)

  21. #89
    insidious VisTolog-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2007
    Հասցե
    Էլի հին տները
    Գրառումներ
    8,294
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)


    Թոքերի ԿՏ-ի ժամանակն էր երեկ։ Դրական դինամիկա դեռ չունենք։

    Ըստ թոքերի սեգմենտների չափերը հետևյալն են
    փետրվար 3
    S1 2.1 1.9
    S10 1.2 1
    S10 2.3 1.9
    S1+2 0.7 0.5
    ապրիլ 3
    S1 2.8 2.5
    S10 2.1 1.7
    S10 4.8 3.8
    S1+2 1.5 1.1



    Էս նույն դինամիկան եթե հաշվենք, դեռ վիրահատությունից առաջ արված ԿՏ-ն պետքա խնդիրներ ցույց տար։GoFundme-ն մոտ օրերս կփակեմ, քանի որ կորոնայով պայմանավորված ոչ մեկ դրա ֆինանսն ու ժամանակը չունի։ Էսկոզին դեղամիջոցը տվող մենեջերը ասեց պատմությունդ ուղարկի, փորձենք մեր կանալներով տարածել։
     •
    • 
     Սեղմել՝ ցույց տալու համար

    Վերջին խմբագրող՝ VisTolog: 04.04.2020, 15:48:


  22. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (05.04.2020), Cassiopeia (05.04.2020), Tiger29 (03.09.2020), Աթեիստ (05.04.2020)

  23. #90
    Lonesome Crow Yellow Raven-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    32
    Գրառումներ
    4,743
    Բլոգի գրառումներ
    11
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    https://www.facebook.com/donate/2367415226893575/

    Update 4/8/20

    Մեկ ամիս առաջ պարզվեց, որ ձախ թոքում հեղուկ է հավաքվել։ Շնչարգելության խորացման պատճառով շտապօգնության մեքենայով տեղափոխվեցի Միքայելյան հիվանդանոց։ Հեղուկի հեռացման ստանդարտ մեթոդները քանի որ չօգնեցին, որոշվեց վիրահատության գնալ։

    Այս պահին հիվանդասենյակում եմ, թթվածնի սարքով հեմոգլոբինս և շնչառությունս ենք փորձում կարգավորել։ Երկու դրենաժներից մեկն այսօր կհանվի։ Ընդհանուր մոտ 2.5 լիտր հեղուկ է արդեն դուրս եկել։

    Շնչառությանս մեջ էական առաջընթաց չկա։ Տնային օգտագործման համար թթվածնի կոնցենտրատոր պետք է գնել, որպեսզի տանը շնչառական խնդիրներ չլինեն (թթվածնի սարք + շարժական փոքր բալոն)։

    Դրամահավաքի նպատակն է ծածկել հիվանդանոցային ծախսերը և շարունակել բուժումը։

    Փոխանցում կարող եք կատարել նաև այլ տարբերակներով

    Ստացող։ Հովհաննիսյան Հովհաննես Գագիկի

    Ինեկոբանկ / Инекобанк

    2050452545671002 AMD
    2050452545671020 USD
    2050452545671040 EUR

    iDram
    722439278

    QIWI RUB / EUR / USD
    37477828522

    Ineco Friend

    Իմ պատմությունը

    Անունս Հովհաննես է, 27 տարեկան եմ։ Ունեցել եմ մի քանի վիրահատություն, որոնցից երկուսը ոչ դրական ելքով և հավանական է, որ հենց այդ վիրահատությունների պատճառով էլ 2019թ․-ին ինձ մոտ հայտնաբերվեց բարձր կարգի չարորակության ուռուցք – սինովիալ սարկոմա։ Ախտորոշումը հաստատեցին Հայաստանի և ԱՄՆ-ի լաբորատորիաները։

    Բժիշկների հետ խորհրդակցելուց հետո որոշվեց գնալ անդամահատման, քանի որ դա միակ շանսն էր ուռուցքից վերջնական ազատվելու։ Ուռուցք առաջացել էր ծնկան հատվածում և անդահամատումը կատարվեց ազդրի միջին հատվածից։

    Այս տարվա փետրվարին անցկացված հետազոտությունը ցույց տվեց, որ առկա են օջախներ՝ մետաստազներ թոքերում։

    Ինձ առաջարկվեց ընդունել քիմիոթերապիայի կուրս՝ առանց ոչ մի երաշխիքի, որ այն կարող է օգնել։ Խորհրդակցելով արտասահմանի բժիշկների հետ և ուսումնասիրելով հիվանդանոցների փորձը հասկացա, որ քիմիոթերապիան ինձ ոչնչով չի կարող օգտակար լինել։

    Վերջերս ծանոթներիցս իմացա հաջողությամբ կիրառվող մի դեղամիջոցի՝ Էսկոզինի մասին։ Այն արտադրում է Մեդոլայֆ ընկերությունը։ Դեղամիջոցը ունեցել է բավականին լավ արդյունքներ ուռուցքների բուժման հարցում և եթե ոչ բուժել, ապա առնվազն երկարացրել է հիվանդների կյանքը բավականին երկար տարիներ։

  24. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Smokie (26.08.2020), Varzor (09.08.2020), Աթեիստ (08.08.2020), Գաղթական (08.08.2020)

Էջ 6 8-ից ԱռաջինԱռաջին ... 2345678 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •