Ո՞վ կմտածեր, որ չեղած ոտքի զգացողություններն ավելի կտանջեին քան էն ինչ մնացելա։ Հա, ֆանտոմային ցավերի մասին դեռ մի քանի տարի առաջ էի լսել, երբ չեղած վերջույթի ցավեր, քոր, ծակոցներ են զգում ու դա կարա տասնյակ տարիներով չանցնի։ Պատկերացնելու համար, հենց ոտքի ինչ որ հատված քոր գա, փորձեք չքորել մինչև ինքնիրեն կանցնի ))
Եկող շաբաթ կիմանանք քիմիոթերապիայի կարիք կլինի թե չէ։
ԱՄՆ-ի կլինիկան էլ է պատասխանել, հաստատելով առաջին լաբի տված պատասխանը։ Սա կօգնի ճիշտ հետվիրահատական քիմիայի/բուժման պլան կազմել։
••Սեղմել՝ ցույց տալու համար
Մի քանի օր է ինչ տանն եմ, ամեն օր մի փոքր ավելի լավ եմ ինձ զգում։
ՀԳ Երբ նոր էի ստացել դիագնոզը, գտա մի աղջկա Ղրղզստանից, ով նույնպես նույն դիագնոզն էր ստացել, վիրահատվել էր /ոչ անդամահատում/, անցել քիմիայի կուրս, ստացել ճառագայթում, ևս մի քանի անգամ վիրահատվել "բուժման" կողմնակի ազդեցությունների հետևանքով։
Մոտ երկու ամիս է չկա, հուսով եմ ողջ է: ))
Էջանիշներ