StrangeLittleGirl (05.06.2019)
Ստեղ էլ ստացվեց Մի քիչ երկար կտևի փոխանցումը, որտև ստեղ առաջիկայում իրար հետևից մի քանի տոն կա, բայց մյուս շաբաթվա վերջին պիտի որ նստած լինի արդեն։
Աթեիստ (05.06.2019)
Գաղթական (05.06.2019)
Հավաքվե՞ց անհրաժեշտ գումարը:
Ցավով եմ նշում, բայց այսօր տեղեկացա, որ Վիստը փողերը վերցրել ու առանց հետք թռել ա Արգենտինա: Բողոքների համար դիմեք մոտակա կոմիսարիատ:
Քեզ հետս չտարա դրա համար ես պալիտ անում
Ժող ջան, շնորհակալ եմ շատ ուշադրության, աջակցության, փոխանցումների համար։
Դավիդյանց լաբորատորիայի տված դիագնոզը՝ մոնոֆազ սինովիալ սարկոմա, համարվում է խիստ ագրեսիվ, խիստ չարորակ ուռուցքի տեսակ։ Ըստ վիճակագրության հանդիպում է միլիոնից 2-3ի մոտ և կարող է չենթարկվել քիմիոթերապիայի, ճառագայթման։ Չենթարկվելու դեպքում հեռացնում են օրգանը/վերջույթը, որը նույնպես չի երաշխավորում դրանից վերջնական ազատում, որովհետև կրկնվելու հավանականությունը կա։ Այսինքն, եթե այս դիագնոզը հաստատվեց այնպիսի կլինիկայի կողմից, որի պատասխանը ոչ մեկ կասկածի տակ չի դնի, ապա անգամ քիմիայի ու ճառագայթման դեպքում հետագայում կրկնվելու հավանականություն կա։ Ես ինքս խիստ կասկածում եմ, որ Հայաստանում կա այնպիսի մասնագետ, ով իր ամբողջ բժշկական պրակտիկայի ընթացքում գոնե 5 անգամ նման խնդրի հետ առնչվել է։
Երկրորդ լաբորատորիան՝ Հիստոջենը, նախնական հետազոտման արդյունքում տվել է ֆիբրոսարկոմա պատասխանը, սակայն մի քանի օրից (24-25) կտա նաև իմունոհիստոքիմիայի պատասխանը, որը կլինի տվյալ լաբի վերջնական պատասխանը։
Ինչ վերաբերվում է հետազոտություններին, Իսրայելի հետ կապված իմ մոտ /և ոչ միայն/ անվստահություն է առաջացել, մասնավորապես հավանականություն կա "հիվանդի վրա փող աշխատելու"։ Իսրայելի փոխարեն հետազոտությունների համար դիմել եմ Փարիզի և ԱՄՆ-ի համապատասխան առաջատար կլինիկաներին և այս պահին սպասում եմ իրենց պատասխանին ուռուցքի նմուշների ուղարկման և թղթաբանության կազմակերպման հետ կապված։
Գումարը հավաքվել է և կփոխանցվի այն հիվանդանոցին, որը կկազմակերպի հետազոտությունը։ Նախատեսել եմ առնվազն 2 ոչ հայաստանյան կլինիկայի պատասխան ունենալ, որոհետև ներկա պահին արդեն իսկ իրարից տարբերվող պատասխաններ են առկա /ամսի 24-25ի պատասխանը ամենայն հավանականությամբ կտարբերվի/։ Ոչ հայաստանյան կլինիկաներում արժեքը առնվազն 750$ կլինի, որն էս պահին արդեն կա + իմ և ընկերներիս միջոցներով կարծում եմ կկարողանանք անել մնացած հետազոտությունները։
Դեռ տանն եմ, խիստ անհրաժեշտության դեպքում եմ միայն տանից դուրս գալիս, քանի որ ծունկս դեռ ցավում է և պլանավորել եմ նորից հետազոտվել, հասկանալու համար պատճառները։ Չի բացառվում նույն հատվածում ռեցիդիվը։
Ամեն դեպքում, եթե չարորակությունը հաստատվեց, ամենայն հավանականությամբ քիմիոթերապիայի մի քանի կուրս է սպասվում ռեցիդիվը հնարավորինս կանխելու համար, սակայն մինչև դրան հասնելը կճշտեմ, թե ինչ արդյունքներ կարող ենք ունենալ այլ երկրում և կախված պատասխանից կաշխատեմ համապատասխան ուղղությամբ։
Տրամադրությունս լավ ա, երբեմն դիագնոզներից ու քննարկումներից վատանում ա, բայց հարմարվել կարելիա ))
Եվ նորից, շնորհակալ եմ ուշադրության ու աջակցության համար։
Adam (21.06.2019), boooooooom (22.06.2019), CactuSoul (24.06.2019), Cassiopeia (25.09.2019), Chuk (22.06.2019), Freeman (21.06.2019), ivy (21.06.2019), John (22.06.2019), Quyr Qery (22.06.2019), Rammstein (22.06.2019), Smokie (24.06.2019), Varzor (22.06.2019), Yellow Raven (25.08.2019), _Հրաչ_ (22.06.2019), Աթեիստ (22.06.2019), Արշակ (21.06.2019), Գաղթական (21.06.2019), Նաիրուհի (25.06.2019), Ներսես_AM (22.06.2019), Նիկեա (22.06.2019), Ուլուանա (22.06.2019), Վիշապ (21.06.2019), Տրիբուն (22.06.2019)
Ախպեր ջան, սրտանց ցանկանում եմ, որ ոչ թե միլիոնից 2-3-ի մեջ լինես, այլ այն 100-ից մեկը ում ՀՀ-ում սխալ դիագնոզ են դրել:
Ու ասեմ, որ սա այն դեպքերից է, որ մեր բժիշկների սալմունքը նշելու ենք` չուշանաս
Լոխ մունք ենք, մնացածը` լոխ են...
Ես վերջին 20 տարում մենակ ունիկալ պրոբլեմներ եմ ունենում
Ժող ջան, եթե կա մարդ, ով ունի փորձ երկրից գնալ (հանձնվել) բուժվելու կամ տեղյակա, ոնց են դա կազմակերպում կխնդրեմ կապնվեք կամ ինձ կոնտակտ տաք ես կապնվեմ իր հետ։ Վաղ թե ուշ եթե դիագնոզը հաստատվեց, ուզում եմ պատրաստ լինել նման լուծումների։ Ներկա պահին ինքս էլ ունեմ ինֆո, բայց ունեցածս տեղեկությունների 90 տոկոսը տեսական են իսկ ժամանակ ու միջոցներ բոլորը փորձարկելու համար ցավոք չկա։
Այսօր 2րդ լաբը պատասխան տվեց։ Պատասխանը տարբերվում է առաջին լաբի պատասխանից։
Առաջին լաբ՝ սինովիալ սարկոմա, երկրորդ լաբ՝ ֆիբրսարկոմա
Ագրեսիվությունը ըստ առաջին լաբի 35-40% (Ki67 մարկեր), ըստ երկրորդ լաբի՝ 12-15%
Նմուշները ԱՄՆ ճանապարհին են ու ամենայն հավանականությամբ հենց ստուգող կլինիկայից էլ բուժման պլան կուզեմ։
Հիստոջեինը համարվում է ամենալավը, ամեն դեպքում մայրիկիս բուժումների ժամանակ գրեթե բոլոր բժիշկները այդտեղ են ուղղորդել ու միայն դրա անալիզներին էին վստահում։
Արմեն ԱՐմոս Մարտիրոսյան, ես անձամբ չեմ ճանաչում, բայց ֆեյսբուքով կարծում եմ կարող ենք դիմել։ Քեզ առողջություն, ուժ։
Ժող ջան, եթե հույսը թողնենք մի կողմ, ուրեմն դիագնոզը հաստատված է՝ փափուկ հյուսվածքների սարկոմա։
Օնկո օրթոպեդները կարծում են, որ միակ տարբերակը դա ամպուտացիանա ծնկից վերև, հետո քիմիոթերապիա, ճառագայթում։ Ուռուցքը մաքրել կամ չեն կարող կամ չեն համարձակվում։
Ունենք երկու հիմնական ուղղություն․
1. Ստանալ քիմիոթերապիա, տեսնել ինչ արդյունքներ են լինում (ուռուցքի փոքրացում, ցավի պակասում, ընդհանուր լավ զգացողություն), որից հետո ամպուտացիա։
2. Ամպուտացիա, որից հետո "նավսյակի" քիմիոթերապիա, բայց թե ոնց ենք հասկանալու քիմիան օգնում է թե ոչ՝ անհասկանալիա, քանի որ չունենք ուռուցք և գոնե աչքաչափով չենք իմանա փոքրացավ, մեծացավ թե նույնը մնաց։
Ամեն կետ ունի իրա ենթակետերը ու տրամաբանությունն ասումա, որ առաջին կետն ավելի խելքին մոտ է։ Ի վերջո, եթե քիմիան չի օգնելու, անել ամպուտացիա՝ անիմաստ է։ Եթե քիմիան օգնելու է, միգուցե շանս լինի վերջույթը փրկելու։ Բացի այս ամենը, ամպուտացիայի հոգեբանական ու ֆիզիկական կողմին գումարել քիմիա ու քիմիայի կողմնակի ազդեցությունները, համոզված եմ, բավականին դաժան կլինի։
Սոնոգրաֆիաները վերջին ամիսներին ցույց են տվել աճ նույն հատվածում, որտեղից որ հետացվել էր նախկինը։
Տամոգրաֆիան ցույց է տվել, որ ուռուցքը 2.5x1.8սմ թափանցել է ոսկորի մեջ ու հենց սա է կարծես հիմնական պատճառը, որ չեն ցանկանում վիրահատել (ինքս չեմ հասկանում, մաքրել, քերել, ոսկորը փորելու մեջ ի՞նչ վատ բան կա)։ ԱՄՆ-ի բժիշկներից մեկը խորհուրդ տվեց օրգանապահպան վիրահատություն անել։
Լավ լուրն այն է, որ չնայած այս ուռուցքի արագ տարածման հատկությանը, ինչը կարող էր դեռ մեկ տարի առաջ եղած լիներ, իմ դեպքում ամեն ինչ/բոլոր օրգանները մաքուր են ըստ տամոգրաֆիաների։
Վատ լուրն այն է, որ ամպուտացիան չի երաշխավորում, որ կես տարի անց նորից ինչ-որ տեղ չի ծաղկի ուռուցքը ու նորից երակներս քիմիա չեն լցնի։
Վատ լուրն այն է, որ քիմիան կարող է ընդհանրապես չօգնել կամ այնքան դանդաղ ազդել, որ ոչ օրգանիզմը կդիմանա դրան, ոչ էլ ֆինանսը։
Հերթական անգամ ունենք տարբեր բժիշկների տարբեր կարծիքներ ռազմավարության ու "իմաստով-անիմաստ" քայլերի վերաբերյալ։
Իսկ այս ամենից կարելի էր խուսափել, եթե Հայատանի բժիշկները իմ վրա իրենց սխալները չանեին ու կոնկրետ վերջին դեպքում ոչ թե ուղղակի կտրեին հեռացնեին, այլ առնվազն պունկցիա անեին, հասկանալու համար թե ինչի հետ գործ ունեն, իսկ հիմա, սխալ կերպ հեռացնելու պատճառով բուժումը եռակի դժվարացել ու դաժանացել է։
Ի դեպ, փնտրում եմ դուխով օրթոպեդ, օնկո օրթոպեդ, ով կհամաձայնվի վիրահատել, մաքրել։
Նաիրիի կամ Ֆանարջյանի բժիկներին չառաջարկել։
Երկուշաբթի հանդիպելու եմ հերթական օրթոպեդի հետ ու կարծում եմ, վերջին հույսս ինքն է, որ կհամաձայնվի մաքրել ուռուցքը։ Երկուշաբթի նաև հանդիպելու եմ քիմիոթերապևտի հետ, հետո ուռուցքաբանի հետ ու տամ իմ սադրիչ հարցերը։ Ասում են ժամանակ չունեմ, բայց ժամանակ չունենալու զգացողությունը, շտապելը կտանի հերթական բժշկական սխալին, ինչի տակից էս անգամ էլ դուրս չեմ գա։
Լավ մնացեք,
առայժմ։
Adam (23.08.2019), CactuSoul (23.08.2019), Cassiopeia (25.09.2019), Freeman (23.08.2019), ivy (23.08.2019), Moonwalker (08.11.2019), Peace (24.08.2019), Sambitbaba (23.08.2019), Skeptic (24.08.2019), Smokie (08.09.2019), Varzor (23.08.2019), Yellow Raven (25.08.2019), _Հրաչ_ (23.08.2019), Արշակ (23.08.2019), Յոհաննես (23.08.2019), Նաիրուհի (24.08.2019), Ներսես_AM (23.08.2019), Տրիբուն (24.08.2019)
Հով ջան, ահարկու բան գրեցիր շատ… չգիտեմ էլ ինչ գրեմ: Հուսամ ամպուտացիայի չի հասնի ու մի ուրիշ ձև կգտնվի զարգացումը կանխելու… չնայած էս դեպքում գրածս անմիտ էլ ա հնչում, բայց դե …
Մտքով քեզ հետ ենք !!!
VisTolog (23.08.2019)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ