User Tag List

Էջ 5 6-ից ԱռաջինԱռաջին 123456 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 61 համարից մինչև 75 համարի արդյունքները՝ ընդհանուր 84 հատից

Թեմա: Ակումբցուն օգնություն է անհրաժեշտ

  1. #61
    Անմոռուկ Գաղթական-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2007
    Հասցե
    Լեռնաղբյուր
    Գրառումներ
    4,175
    Mentioned
    16 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Լավ լուր.

    Քարդիֆի համալսարանում նոր իմունային բջիջ են հայտնաբերել, որը, կարծես թե, քաղցկեղի բոլոր տեսակների դեմ պայքարում է՝ շագանակագեղձի, կրծքի, արյան, հաստ աղիքի, մաշկի, թոքերի, ձվիկների և այլն..

    Բայց առայժմ այն հաջողություններ է գրանցել լաբորատորիայում ու կենդանիների մոտ:
    Մարդու վրա փորձարկելու փուլը դեռ առջևում է:

    Այնուամենայնիվ՝ տարբեր երկրների գիտնականներ լիահույս են, որ էս հայտնագործությունը մեծ պոտենցիալ ունի իր մեջ:
    Օդը չի նկատվում, քանի դեռ այն չեն կեղտոտել:

  2. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Varzor (26.01.2020), Աթեիստ (22.01.2020), Արշակ (22.01.2020)

  3. #62
    Պապա x3 Աթեիստ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.05.2007
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    41
    Գրառումներ
    8,040
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Գաղթական-ի խոսքերից Նայել գրառումը
    Լավ լուր.

    Քարդիֆի համալսարանում նոր իմունային բջիջ են հայտնաբերել, որը, կարծես թե, քաղցկեղի բոլոր տեսակների դեմ պայքարում է՝ շագանակագեղձի, կրծքի, արյան, հաստ աղիքի, մաշկի, թոքերի, ձվիկների և այլն..

    Բայց առայժմ այն հաջողություններ է գրանցել լաբորատորիայում ու կենդանիների մոտ:
    Մարդու վրա փորձարկելու փուլը դեռ առջևում է:

    Այնուամենայնիվ՝ տարբեր երկրների գիտնականներ լիահույս են, որ էս հայտնագործությունը մեծ պոտենցիալ ունի իր մեջ:
    Ապագան գենային ինժեներիայինն ա, մնում ա տեխնոլոգիան էժանանա, որ ցանկացած մարդու հասանելի լինի։
    Էս ինդիվիդուալ գենային լուծումներով եթե չեմ սխալվում արդեն 2 հոգի բուժվել են։

    Ստեղ էլ փաստացի T-բջիջների մեջ հենց իրա համար մշակված թիրախային բջիջների մասին ինֆորմացիայա մտցվում։ Ունիվերսալ չի։ Հետևաբար շատ թանկ ա։
    artak.am De gustibus et coloribus non est disputandum.

  4. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Varzor (26.01.2020), VisTolog (22.01.2020), Գաղթական (22.01.2020), Յոհաննես (22.01.2020)

  5. #63
    Անմոռուկ Գաղթական-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2007
    Հասցե
    Լեռնաղբյուր
    Գրառումներ
    4,175
    Mentioned
    16 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Աթեիստ-ի խոսքերից Նայել գրառումը
    Ունիվերսալ չի։ Հետևաբար շատ թանկ ա։
    Կա տենց բան..
    Բայց դե լուծում ա..

    ՈՒ մարդիկ կգտնվեն, ով էդ գումարը մի տեղից կհայթայթի կտա:
    Ստեղ օրինակ 4տ երեխա կա, ում մոտ նոր են քաղցկեղ հայտնաբերել՝ չնայած որ ինքն արդեն 3 տարի ա հիվանդ էր:
    Ներքին օրգանների վրա ա ուռուցքն եղել ու չեն իմացել:
    Հիմա էլ, երբ հայտնաբերել են, պարզվել ա, որ արյան բջիջների 90-քանի տոկոսը վարակված են արդեն:
    Երեխուն 5% կյանքի շանս են տվել..

    Փողի հարցը չի, կյանքն ա պետք..
    Օդը չի նկատվում, քանի դեռ այն չեն կեղտոտել:

  6. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Varzor (26.01.2020), Աթեիստ (22.01.2020)

  7. #64
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Կոպենհագեն
    Տարիք
    33
    Գրառումներ
    24,136
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Աթեիստ-ի խոսքերից Նայել գրառումը
    Ապագան գենային ինժեներիայինն ա, մնում ա տեխնոլոգիան էժանանա, որ ցանկացած մարդու հասանելի լինի։
    Էս ինդիվիդուալ գենային լուծումներով եթե չեմ սխալվում արդեն 2 հոգի բուժվել են։

    Ստեղ էլ փաստացի T-բջիջների մեջ հենց իրա համար մշակված թիրախային բջիջների մասին ինֆորմացիայա մտցվում։ Ունիվերսալ չի։ Հետևաբար շատ թանկ ա։
    Ստեղ արդեն անում են։ Բայց մի քանի կատաստրոֆիկ հետևանքներ են էղել՝ անձը հայտնվել ա կոմայում, էլ դուրս չի էկել, և այլն։ Բայց հաջող դեպքեր էլ են գրանցվել։

  8. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Աթեիստ (22.01.2020)

  9. #65
    insidious VisTolog-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2007
    Հասցե
    Էլի հին տները
    Գրառումներ
    8,289
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում VisTolog-ի խոսքերից Նայել գրառումը

    ՀԳ Մեկը, ով ոչ ավանդական բժշկություն էր մոտս քարոզում տարիներ շարունակ, ինձ համոզելով, որ քաղցկեղը, ուռուցքները հնարավորա բուժել, հիմա ինքնա պատրաստվում քիմիթոերապիայի, երբ ինքն էր ինձ փորձում հասկացնել, որ չգնամ դրան։ Հիմա ես եմ ոչ ավանդական ճանապարհ բռնել, իսկ ինքը գնումա ավանդականով։ Ես՝ ապացուցելու որ ոչ ավանդականը չի աշխատում, ինքն էլ համոզվելու, որ քիմիան չի աշխատում։ Տեսնենք ինչ կստացվի ։ՃՃ
    Նա փորձեց ոչ ավանդականով մորը ինչ-որ կերպ բուժել, բայց չստացվեց, քանզի արդեն բավականին ուշ էր, իսկ քիմիան՝ անօգուտ։ Այսօր հոգեհանգիստնա։՛

    Մեջբերում Գաղթական-ի խոսքերից Նայել գրառումը
    Լավ լուր.
    Ես էլ ասի ինչա եղել))

    Հետաքրքիրա, ինչի՞ են միշտ փորձում հետևանքը բուժել, այլ ոչ առնվազն մոտավոր պատճառը: Իսկ պատճառը փնտրել մոտ 40-50%ով ավելի քիչ քաղցկեղի դեպք ունեցող երկրներում սխա՞լա։

    Ըստ https://www.wcrf.org/ -ի, թոփը էս երկրներն են, 100000-ի հաշվարկով։
    1 Australia 468.0
    2 New Zealand 438.1
    3 Ireland 373.7
    4 Hungary 368.1
    5 US 352.2


    Իսկ վերջում էս երկրները։
    46 French Guiana 247.0
    47 Bulgaria 242.8
    48 Lebanon 242.8
    49 French Polynesia 240.6
    50 Israel 233.6

    ԱՄՆ-ն, որ դեղագործության, փորձարկումների պապանա ու տասնյակ կլինիկական փորձարկումներա անցկացնում մարդկանց վրա, անցած տարի ունեցելա 1120000 քաղցկեղի դեպք, որից 320000ը քաղցկեղի հետևանքով առաջացած մահնա եղել ու էս թվաբանությունը դեռ չի ներառում բոլոր տեսակի քաղցկեղները։ Համոզված եմ, եկող տարի էս 320000ը ավելացած կլինի։

    Էլ չեմ ասում Հնդկաստանի մասին, որտեղ գրանցված քաղցկեղով հիվանդների թիվը 100000մարդու հաշվարկով 190ի էլ չի հասնում ու կազմումա ԱՄՆ-ի թվաբանության կեսը։ Հիմա ո՞րնա Հնդկաստանի գաղտնիքը։ Աֆրիկա էլ չի, ասես չեն կարում հաշվեն))


  10. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Varzor (26.01.2020)

  11. #66
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Կոպենհագեն
    Տարիք
    33
    Գրառումներ
    24,136
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում VisTolog-ի խոսքերից Նայել գրառումը

    Հետաքրքիրա, ինչի՞ են միշտ փորձում հետևանքը բուժել, այլ ոչ առնվազն մոտավոր պատճառը: Իսկ պատճառը փնտրել մոտ 40-50%ով ավելի քիչ քաղցկեղի դեպք ունեցող երկրներում սխա՞լա։


    ԱՄՆ-ն, որ դեղագործության, փորձարկումների պապանա ու տասնյակ կլինիկական փորձարկումներա անցկացնում մարդկանց վրա, անցած տարի ունեցելա 1120000 քաղցկեղի դեպք, որից 320000ը քաղցկեղի հետևանքով առաջացած մահնա եղել ու էս թվաբանությունը դեռ չի ներառում բոլոր տեսակի քաղցկեղները։ Համոզված եմ, եկող տարի էս 320000ը ավելացած կլինի։

    Էլ չեմ ասում Հնդկաստանի մասին, որտեղ գրանցված քաղցկեղով հիվանդների թիվը 100000մարդու հաշվարկով 190ի էլ չի հասնում ու կազմումա ԱՄՆ-ի թվաբանության կեսը։ Հիմա ո՞րնա Հնդկաստանի գաղտնիքը։ Աֆրիկա էլ չի, ասես չեն կարում հաշվեն))
    Պատճառները քիչ թե շատ բացահայտված են։ Էն ա, առողջապահության նախարարությունը ծխելու դեմ արշավ ա սկսում, մարդիկ հիստերիկանում են։ Դե էլ չասեմ օդի աղտոտվածության մասին։ Հայաստանում չարորակ նորագոյացությունները սարսափելի թվերի են հասնում ու սարսափելի ջահելացել են, բայց պատճառների դեմն առնելու համար պետք ա հանքերը փակել, ծխելն արգելել, մարդկանց կյանքի պայմանները բարելավել և այլն։

    Ինչ վերաբերում ա Հնդկաստանին, ապա դիագնոզված դեպքերի պակաս չի նշանակում իրական դեպքերի պակաս։ Զանազան սոցիալական պատճառներով պայմանավորված կարա նենց լինի, որ հիվանդը տենց էլ երբևէ չդիագնոզվի, նույնիսկ մահվանից հետո։ Կարան չունենան դիագնոստիկ բոլոր միջոցները։ Հայաստանում զուտ սոցիալական պատճառներով պայմանավորված շուտ հայտնաբերելն էլ ա խնդիր։ Բայց անգամ շուտ հայտնաբերելու ու բուժման միջև կապն էլ միանշանակ չի։

    Մի խոսքով, բուժել պետք ա նրանց, ովքեր արդեն հիվանդ են, բայց կանխարգելիչ միջոցառումներն էլ չեն խանգարի։ Ուղղակի մի խումբ մարդիկ միլիարդատեր են դառնում իրանց բիզնեսների շնորհիվ, իսկ կանխարգելել նշանակում ա էդ մի խումբ մարդկանց չթողնել իրանց զիբիլը ծախեն։

  12. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Varzor (26.01.2020), VisTolog (22.01.2020), Տրիբուն (22.01.2020)

  13. #67
    insidious VisTolog-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2007
    Հասցե
    Էլի հին տները
    Գրառումներ
    8,289
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Պատճառները քիչ թե շատ բացահայտված են։ Էն ա, առողջապահության նախարարությունը ծխելու դեմ արշավ ա սկսում, մարդիկ հիստերիկանում են։ Դե էլ չասեմ օդի աղտոտվածության մասին։ Հայաստանում չարորակ նորագոյացությունները սարսափելի թվերի են հասնում ու սարսափելի ջահելացել են, բայց պատճառների դեմն առնելու համար պետք ա հանքերը փակել, ծխելն արգելել, մարդկանց կյանքի պայմանները բարելավել և այլն։

    Ինչ վերաբերում ա Հնդկաստանին, ապա դիագնոզված դեպքերի պակաս չի նշանակում իրական դեպքերի պակաս։ Զանազան սոցիալական պատճառներով պայմանավորված կարա նենց լինի, որ հիվանդը տենց էլ երբևէ չդիագնոզվի, նույնիսկ մահվանից հետո։ Կարան չունենան դիագնոստիկ բոլոր միջոցները։ Հայաստանում զուտ սոցիալական պատճառներով պայմանավորված շուտ հայտնաբերելն էլ ա խնդիր։ Բայց անգամ շուտ հայտնաբերելու ու բուժման միջև կապն էլ միանշանակ չի։

    Մի խոսքով, բուժել պետք ա նրանց, ովքեր արդեն հիվանդ են, բայց կանխարգելիչ միջոցառումներն էլ չեն խանգարի։ Ուղղակի մի խումբ մարդիկ միլիարդատեր են դառնում իրանց բիզնեսների շնորհիվ, իսկ կանխարգելել նշանակում ա էդ մի խումբ մարդկանց չթողնել իրանց զիբիլը ծախեն։


    Շահում են արտադրողները, հանք փորողները, դեղագործականները, բժշկական կենտրոնները ու էլի սենց տասնյակ շահողներ։

    Իսկ էն ինչ իմ դեպքում եղավ, հակված եմ բժշկական անտարբերություն անվանել, համեմված անգրագիտությամբ, անուշադրությամբ, փորձի բացակայությամբ։ Մի խոսքով գաղտնիք չի, որ ՀըՀը ԱՆ-ն որպես առողջապահության կազմակերպիչ ու կառավարիչ աղետալի վիճակումա։


  14. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Freeman (22.01.2020), StrangeLittleGirl (22.01.2020), Varzor (26.01.2020)

  15. #68
    Անմոռուկ Գաղթական-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2007
    Հասցե
    Լեռնաղբյուր
    Գրառումներ
    4,175
    Mentioned
    16 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Ակումբցուն օգնություն է անհրաժեշտ

    Մեջբերում VisTolog-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես էլ ասի ինչա եղել))

    Հետաքրքիրա, ինչի՞ են միշտ փորձում հետևանքը բուժել, այլ ոչ առնվազն մոտավոր պատճառը: Իսկ պատճառը փնտրել մոտ 40-50%ով ավելի քիչ քաղցկեղի դեպք ունեցող երկրներում սխա՞լա։
    Հարցն էն ա, թե կա՞ արդյոք դրված խնդիր՝ պատճառը գտնելու:

    Բելգիայում օրինակ մի քանի համալսարանական հիվանդանոց կա:
    Մեր հաճախածի օնկոլոգիայի բաժանմունքի գլխավոր բժիշկին երբ հարցրի առաջացման պատճառների մասին, ասեց՝ պատճառները դեռ հայտնաբերված չեն, բայց մի բան հստակ ա, որ հիվանդությունը գենետիկորեն ծնողներից չի փոխանցվում:

    Լավ, բա եթե ծնողներից չի փոխանցվում, ու երեխան առողջ ա ծնվում, ո՞նց կարա 2 ամսական տարիքում հանկարծ քաղցկեղ ձեռք բերի:
    2 ամսական երեխան, բլին, որ ջրով բացած կաթի փոշուց էն կողմ բան չի տեսել..
    Պատասխան չկա:

    Ընդ որում՝ գոնե ԵՄ մակարդակով, էս հարցով զբաղվող բոլոր կենտրոնները համագործակցում են:
    Համագործակցում են ու խելքից դուրս շատ բուժման մեթոդներ ստեղծում, որ հետո «վաճառեն» հիվանդների վրա, բայց հիվանդության առաջացման պատճառը գտնել չի ստացվում..

    Այսքանով, ըստ իս, ընդամենը հիվանդությունը բուժելու խնդիր կա դրված՝ ոչ կանխարգելելու:
    Օդը չի նկատվում, քանի դեռ այն չեն կեղտոտել:

  16. #69
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Կոպենհագեն
    Տարիք
    33
    Գրառումներ
    24,136
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Բժշկության մեջ կան պատճառներ ու ռիսկի գործոններ։ Պատճառ որպես այդպիսին բացի ինֆեկցիոն հիվանդություններից ու տրավմաներից ուրիշ ոչ մի հիվանդություն չունի։ Իսկ ռիսկի գործոնների մեջ սկսած գենետիկայից, վերջացրած ապրելակերպով ամեն ինչ կարա մտնի, ընդ որում՝ քաղցկեղի տեսակից էլ կախված ռիսկի գործոնների հարաբերությունը տարբեր ա։ Օրինակ, գաղտնիք չի, որ ծխելը թոքի քաղցկեղի ռիսկի գործոն ա (նշանակում ա, որ եթե ծխում ես, թոքի քաղցկեղ ունենալու հավանականությունը մեծանում ա, բայց չի նշանակում, որ 100% կունենաս), արևը՝ մելանոմայի։ Օրինակ Սկանդինավիայում գենետիկորեն պայմանավորված սպիտակ (անպաշտպան) մաշկի համադրությունն արևի հետ կտրուկ, շատ ահավոր ձևով բարձրացնում ա մելանոմայի հավանականությունը, էն աստիճանի, որ լիքը քարոզարշավներ են ամեն տարի՝ հորդորելով, որ ամառը ծովափ գնալիս պաշտպանվեն արևից։

  17. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Freeman (22.01.2020), Արշակ (22.01.2020)

  18. #70
    Անմոռուկ Գաղթական-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2007
    Հասցե
    Լեռնաղբյուր
    Գրառումներ
    4,175
    Mentioned
    16 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում VisTolog-ի խոսքերից Նայել գրառումը
    Իսկ էն ինչ իմ դեպքում եղավ, հակված եմ բժշկական անտարբերություն անվանել, համեմված անգրագիտությամբ, անուշադրությամբ, փորձի բացակայությամբ։ Մի խոսքով գաղտնիք չի, որ ՀըՀը ԱՆ-ն որպես առողջապահության կազմակերպիչ ու կառավարիչ աղետալի վիճակումա։
    ՈՒ դա մենակ ՀՀ-ում չի էդպես )))

    Ես իմ հալով, որ բժշկությունից ահագին հեռու եմ, լիքը սխալներ եմ բռնել էստեղի բժիշկների վրա:

    Թարմ օրինակ.
    Սրտանոթի մեջ կատետր են տեղադրել: 1 ամսից ավել ա՝ սաղին ասում եմ խի՞ ա էդ անտերի գլխիկը կամաց-կամաց դուրս գալիս..
    Իրանց բժիշկներաասիստենտախառը սաղ եկան նային, ասին նորմալ ա, տենց էլ պիտի լինի..
    Վերջում, որ վաբշե վիճակը բարդացավ, վիրաբույժ կանչին, ով հենց տեսավ՝ հուվորեց, թե ո՞նց կարելի էր էս գլխիկն էս վիճակում թողել, տենց մի քանի անգամ ինֆեկցիա անցնելու հավանականությունը մեծանում ա:
    Ասում ա՝ հենց էդ գլխիկի ծերն երևաց՝ միանգամից նոր վիրահատություն էր պետք..

    Մի խոսքով՝ սկսեց ինձ բացատրել, թե նոր վիրահատությունը ոնց պիտի անցնի ու թե էդ գլխիկն ինչ դիրքով պիտի վաբշե լինի..
    Տենց խոսքի մեջ՝ ասում եմ՝ բա եթե ճիշտ ձևը տենց էր՝ ինչի՞ առաջին անգամ տենց չի արվել..
    Պատասխան չուներ..

    Ստացվում ա՝ համ վիրահատությունն էին սխալ արել, համ էլ՝ երբ սխալը սկսել էր իրեն զգացնել տալ՝ ամսից ավել ա չէին հասկանում ինչն ինչոց ա..
    ՈՒ ինձնից էլ դեռ իրենց վատ աշխատանքի ու սխալ վիրահատությունների համար գումար են ակնկալում..

    Մի խոսքով՝ կապ չունի որ երկրում ես, կարևորը՝ ոստիկանի ու բժիշկի ձեռը չընկնես:
    Օդը չի նկատվում, քանի դեռ այն չեն կեղտոտել:

  19. #71
    insidious VisTolog-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2007
    Հասցե
    Էլի հին տները
    Գրառումներ
    8,289
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Գաղթական-ի խոսքերից Նայել գրառումը
    Հարցն էն ա, թե կա՞ արդյոք դրված խնդիր՝ պատճառը գտնելու:

    Բելգիայում օրինակ մի քանի համալսարանական հիվանդանոց կա:
    Մեր հաճախածի օնկոլոգիայի բաժանմունքի գլխավոր բժիշկին երբ հարցրի առաջացման պատճառների մասին, ասեց՝ պատճառները դեռ հայտնաբերված չեն, բայց մի բան հստակ ա, որ հիվանդությունը գենետիկորեն ծնողներից չի փոխանցվում:

    Լավ, բա եթե ծնողներից չի փոխանցվում, ու երեխան առողջ ա ծնվում, ո՞նց կարա 2 ամսական տարիքում հանկարծ քաղցկեղ ձեռք բերի:
    2 ամսական երեխան, բլին, որ ջրով բացած կաթի փոշուց էն կողմ բան չի տեսել..
    Պատասխան չկա:

    Ընդ որում՝ գոնե ԵՄ մակարդակով, էս հարցով զբաղվող բոլոր կենտրոնները համագործակցում են:
    Համագործակցում են ու խելքից դուրս շատ բուժման մեթոդներ ստեղծում, որ հետո «վաճառեն» հիվանդների վրա, բայց հիվանդության առաջացման պատճառը գտնել չի ստացվում..

    Այսքանով, ըստ իս, ընդամենը հիվանդությունը բուժելու խնդիր կա դրված՝ ոչ կանխարգելելու:
    Ես ոնց հասկացա օնկոլոգների ու էդ ոլորտի բժիշկների "ասիչը" հենց համալսարանական կլինիկաներն ու ավելի բարձր մակարդակի կլինիկաների, կազմակերպությունների պրատակոլներն են։ Ինձ զարմացրեց, որ քիմիա նշանակելիս հիմնվում են պրատակոլների վրա, որովհետև ինչ-որ տեղ դրա արդյունավետությունը հաշվել են ու հստակ գծեր տարել, առանց հաշվի առնելու անհատական առանձնահատկությունները /չգիտեմ, միգուցե անհտական մոտեցում պետք էլ չի՞ ուռուցքների բուժման համար/։ Ըստ միջազգային ու Գերմանիայում ընդունված պրատակոլների ինձ առնվազն վեց քիմիա էր անհրաժեշտ, իսկ եթե ուռուցքի տեղը դեռ լիներ, նաև ճառագայթում։ Էս ամենն իմացող Գերմանիայի կլինիկայի բժիշկն ինձ ասումա, որ վերջին 40 տարում ինքը չի հանդիպել դեպքի երբ քիմիան օգնելա կոնկրետ հենց սինովիալ սարկոմայի դեպքում։ Հիմա ինչի՞ա սենց հակասություն առաջանում։ Համոզված եմ, իր հիվանդներին ըստ պրատակոլի "բուժում" են նշանակում, հույս տալով թե շանս կա, բայց բոլորն էլ գիտեն որ դա չի աշխատում։

    Սրանից գալիս եմ հետևության

    - եթե բժիշկը հիվանդին չտարավ թերապիայով բուժման, ինքը լուրջ խնդիրներ կունենա ղեկավարության ու կոլեգաների հետ
    - եթե բժիշկը հվանդին տարավ թերապիայի, լուրջ խնդիրներ կունենա հիվանդը ու մեկա էն ինչ լինելուա մեծ հավանականությամբ կլինի, ուղղակի կտանջվի հիվանդը, կհարստանան ընկերությունները

    Կարծում եմ օնկոլոգները, էդ թվւմ նաև իմ բժիշկները նախընտրել են ինձ ուղարկել թերապիայի․ հիմա կօգնի թե չէ, իրանք իրանց բաժին գործը կհամարեն ավարտված։

    Մեջբերում Գաղթական-ի խոսքերից Նայել գրառումը

    Մի խոսքով՝ կապ չունի որ երկրում ես, կարևորը՝ ոստիկանի ու բժիշկի ձեռը չընկնես:


    Ոստիկանից պրծնելն ավելի հեշտա
    Վերջին խմբագրող՝ VisTolog: 22.01.2020, 16:44:


  20. #72
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Կոպենհագեն
    Տարիք
    33
    Գրառումներ
    24,136
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում VisTolog-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես ոնց հասկացա օնկոլոգների ու էդ ոլորտի բժիշկների "ասիչը" հենց համալսարանական կլինիկաներն ու ավելի բարձր մակարդակի կլինիկաների, կազմակերպությունների պրատակոլներն են։ Ինձ զարմացրեց, որ քիմիա նշանակելիս հիմնվում են պրատակոլների վրա, որովհետև ինչ-որ տեղ դրա արդյունավետությունը հաշվել են ու հստակ գծեր տարել, առանց հաշվի առնելու անհատական առանձնահատկությունները /չգիտեմ, միգուցե անհտական մոտեցում պետք էլ չի՞ ուռուցքների բուժման համար/։ Ըստ միջազգային ու Գերմանիայում ընդունված պրատակոլների ինձ առնվազն վեց քիմիա էր անհրաժեշտ, իսկ եթե ուռուցքի տեղը դեռ լիներ, նաև ճառագայթում։ Էս ամենն իմացող Գերմանիայի կլինիկայի բժիշկն ինձ ասումա, որ վերջին 40 տարում ինքը չի հանդիպել դեպքի երբ քիմիան օգնելա կոնկրետ հենց սինովիալ սարկոմայի դեպքում։ Հիմա ինչի՞ա սենց հակասություն առաջանում։ Համոզված եմ, իր հիվանդներին ըստ պրատակոլի "բուժում" են նշանակում, հույս տալով թե շանս կա, բայց բոլորն էլ գիտեն որ դա չի աշխատում։

    Սրանից գալիս եմ հետևության

    - եթե բժիշկը հիվանդին չտարավ թերապիայով բուժման, ինքը լուրջ խնդիրներ կունենա ղեկավարության ու կոլեգաների հետ
    - եթե բժիշկը հվանդին տարավ թերապիայի, լուրջ խնդիրներ կունենա հիվանդը ու մեկա էն ինչ լինելուա մեծ հավանականությամբ կլինի, ուղղակի կտանջվի հիվանդը, կհարստանան ընկերությունները

    Կարծում եմ օնկոլոգները, էդ թվւմ նաև իմ բժիշկները նախընտրել են ինձ ուղարկել թերապիայի․ հիմա կօգնի թե չէ, իրանք իրանց բաժին գործը կհամարեն ավարտված։



    Ոստիկանից պրծնելն ավելի հեշտա
    Նայի, անհատական մոտեցում չկա, որտև բոլոր հետազոտություններից արված եզրակացությունները միջինացված թվերի վրա են։ Քիմիայի օգնել֊չօգնելն էլ խիստ հարաբերական ա։ Մինչև հիմա չի հայտնաբերվել քիմիա, որ լրիվ բուժի ուռուցքը։ Քիմիան հիմնականում գոյություն ունեցող ուռուցքային (ու ցավոք, նաև ոչ ուռուցքային) բջիջները սպանում ա կամ աճը դադարեցնում/դանդաղեցնում։ Ու քիմիան իրականում երկու իմաստ կարա ունենա։ Մեկը կյանքը երկարացնելն ա։ Ասենք, մի քանի ամսվա փոխարեն մի քանի տարի սարքելն ա։ Մյուսն էլ «նավսյակի», երբ ուռուցքը լրիվ հեռացվում ա վիրահատական ճանապարհով, մնացած հիպոթետիկ մի քանի մանրադիտակային բջիջների հախից գալու համար։ Էս վերջինը հիմնականում անում են օրգան֊պահպանիչ վիրահատություններից հետո, բայց ոնց հասկանում եմ քոնը պահպանիչ չի էղել, լավ ռադիկալ ա էղել, նենց որ կարա քիմիան անիմաստ լինի։

    Հետո, սարկոման էնքան հազվադեպ հանդիպող ուռուցք ա, որ դժվար վրան կարգին հետազոտություններ արված լինեն։ Քիմիան հիմնականում քաղցկեղի՝ էպիթելային հյուսվածքի բջիջների վրա ա ազդում։ Էպիթելն ավելի արագ ա աճում։ Սարկոման քաղցկեղ չի, շարակցական հյուսվածքի ուռուցք ա ու ավելի դանդաղ ա աճում։ Դրա համար քաղցկեղի դեղամիջոցները պիտի որ նույն արդյունավետությունը չունենան սարկոմայի վրա։

  21. #73
    insidious VisTolog-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2007
    Հասցե
    Էլի հին տները
    Գրառումներ
    8,289
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Սարկոման քաղցկեղ չի, շարակցական հյուսվածքի ուռուցք ա ու ավելի դանդաղ ա աճում։ Դրա համար քաղցկեղի դեղամիջոցները պիտի որ նույն արդյունավետությունը չունենան սարկոմայի վրա։
    Ի դեպ, հենց էդ աճի պահով, որտեղ կարդացել եմ ինքը դանդաղ աճողա ներկայացվել, բայց իմ դեպքում ամսական 1-1.5սմ արագությունա ունեցել, հիմա դա դանդաղնա թե արագնա։

  22. #74
    Պատվավոր անդամ Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    5,604
    Mentioned
    8 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում VisTolog-ի խոսքերից Նայել գրառումը
    ...
    ԱՄՆ-ն, որ դեղագործության, փորձարկումների պապանա ու տասնյակ կլինիկական փորձարկումներա անցկացնում մարդկանց վրա, անցած տարի ունեցելա 1120000 քաղցկեղի դեպք, որից 320000ը քաղցկեղի հետևանքով առաջացած մահնա եղել ու էս թվաբանությունը դեռ չի ներառում բոլոր տեսակի քաղցկեղները։ Համոզված եմ, եկող տարի էս 320000ը ավելացած կլինի։

    Էլ չեմ ասում Հնդկաստանի մասին, որտեղ գրանցված քաղցկեղով հիվանդների թիվը 100000մարդու հաշվարկով 190ի էլ չի հասնում ու կազմումա ԱՄՆ-ի թվաբանության կեսը։ Հիմա ո՞րնա Հնդկաստանի գաղտնիքը։ Աֆրիկա էլ չի, ասես չեն կարում հաշվեն))
    Շաբլոն կարծիքներով, պատճառը սնունդն ու ապրելակերպն է։
    ԱՄՆ-ում վերամշակված սննդի, ճարպակալման ու թմրանյութերի խնդիր կա, չնայած անտերը իբր զարգացած երկիր ա։
    Հնդկաստանում աղքատ են, վերամշակված սնունդ չեն կարում առնեն ։Ճ Ստիպված ուտում են Աստված գիտի թե ինչ, բայց վայթե թարմ, ու տարբեր սպեցիաներով, որ վարակից չմեռնեն, մասնավորապես քրքումով։ Հետո շատերը ավտոմեքենա չեն կարում առնեն, ստիպված ռիքշա կամ հեծանիվ են քշում ։Ճ Հնդկաստանում շատ քիչ են ալկոհոլ, թմրանյութ ու ծխախոտ օգտագործողները կրոնական, սոցիալ-մշակութային ու կարողա նաև գենետիկական հանգամանքների շնորհիվ։
    The universe is made of protons, neutrons, electrons and morons

  23. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Varzor (26.01.2020), Արշակ (05.02.2020), Ուլուանա (24.01.2020)

  24. #75
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,199
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    28 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Վիշապ-ի խոսքերից Նայել գրառումը
    Շաբլոն կարծիքներով, պատճառը սնունդն ու ապրելակերպն է։
    ԱՄՆ-ում վերամշակված սննդի, ճարպակալման ու թմրանյութերի խնդիր կա, չնայած անտերը իբր զարգացած երկիր ա։
    Հնդկաստանում աղքատ են, վերամշակված սնունդ չեն կարում առնեն ։Ճ Ստիպված ուտում են Աստված գիտի թե ինչ, բայց վայթե թարմ, ու տարբեր սպեցիաներով, որ վարակից չմեռնեն, մասնավորապես քրքումով։ Հետո շատերը ավտոմեքենա չեն կարում առնեն, ստիպված ռիքշա կամ հեծանիվ են քշում ։Ճ Հնդկաստանում շատ քիչ են ալկոհոլ, թմրանյութ ու ծխախոտ օգտագործողները կրոնական, սոցիալ-մշակութային ու կարողա նաև գենետիկական հանգամանքների շնորհիվ։
    Հնդկաստանի բնակչության կեսը բացարձակ միս չի ուտում, 100%-անոց բուսակեր ա։

  25. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Արշակ (05.02.2020)

Էջ 5 6-ից ԱռաջինԱռաջին 123456 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •