User Tag List

Էջ 4 4-ից ԱռաջինԱռաջին 1234
Ցույց են տրվում 46 համարից մինչև 53 համարի արդյունքները՝ ընդհանուր 53 հատից

Թեմա: Ակումբցուն օգնություն է անհրաժեշտ

  1. #46
    insidious VisTolog-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2007
    Հասցե
    Էլի հին տները
    Գրառումներ
    8,277
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ո՞վ կմտածեր, որ չեղած ոտքի զգացողություններն ավելի կտանջեին քան էն ինչ մնացելա։ Հա, ֆանտոմային ցավերի մասին դեռ մի քանի տարի առաջ էի լսել, երբ չեղած վերջույթի ցավեր, քոր, ծակոցներ են զգում ու դա կարա տասնյակ տարիներով չանցնի։ Պատկերացնելու համար, հենց ոտքի ինչ որ հատված քոր գա, փորձեք չքորել մինչև ինքնիրեն կանցնի ))

    Եկող շաբաթ կիմանանք քիմիոթերապիայի կարիք կլինի թե չէ։

    ԱՄՆ-ի կլինիկան էլ է պատասխանել, հաստատելով առաջին լաբի տված պատասխանը։ Սա կօգնի ճիշտ հետվիրահատական քիմիայի/բուժման պլան կազմել։


     •
    • 
     Սեղմել՝ ցույց տալու համար



    Մի քանի օր է ինչ տանն եմ, ամեն օր մի փոքր ավելի լավ եմ ինձ զգում։


    ՀԳ Երբ նոր էի ստացել դիագնոզը, գտա մի աղջկա Ղրղզստանից, ով նույնպես նույն դիագնոզն էր ստացել, վիրահատվել էր /ոչ անդամահատում/, անցել քիմիայի կուրս, ստացել ճառագայթում, ևս մի քանի անգամ վիրահատվել "բուժման" կողմնակի ազդեցությունների հետևանքով։

    Մոտ երկու ամիս է չկա, հուսով եմ ողջ է: ))


  2. Գրառմանը 21 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (18.09.2019), Chuk (18.09.2019), Freeman (18.09.2019), ivy (17.09.2019), Life (18.09.2019), Moonwalker (08.11.2019), Rammstein (26.09.2019), Smokie (05.10.2019), StrangeLittleGirl (17.09.2019), Varzor (18.09.2019), Աթեիստ (18.09.2019), Արշակ (17.09.2019), Գաղթական (17.09.2019), Հայկօ (26.09.2019), Հարդ (19.09.2019), Յոհաննես (17.09.2019), Նաիրուհի (20.09.2019), Ներսես_AM (20.09.2019), Ուլուանա (17.09.2019), Վիշապ (17.09.2019), Տրիբուն (17.09.2019)

  3. #47
    Պատվավոր անդամ Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    5,437
    Mentioned
    8 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Համբերություն բրո, ֆիզիո արա, տարբեր ուժային վարժություններ, մարդիկ գիտեմ, որ բոքսի տանձիկով զբաղվելուց, կամ տուռնիկ անելուց լիքցքաթափվում են, տհաճությունը թուլանում է:
    Դժվարին հանգամանքներում ժողովրդին կարող է փրկել հերոսությունը, սակայն նրա մեծությունը որոշում է միայն մանր առօրյա առաքինությունների ամբողջությունը:
    Գյուստավ Լեբոն

  4. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (18.09.2019), VisTolog (17.09.2019), Աթեիստ (18.09.2019), Ներսես_AM (20.09.2019), Ուլուանա (17.09.2019), Տրիբուն (17.09.2019)

  5. #48
    insidious VisTolog-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2007
    Հասցե
    Էլի հին տները
    Գրառումներ
    8,277
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)


    Ժող ջան, եկա կիսվեմ հերթական բարդ իրավիճակով ))

    Այսօր գնացել էի կարաքանդման աշխատանքների, հետն էլ սադրելու։

    Հերթը հասավ քիմիկոսներին՝ քիմիաթերապևտներին։


    Ուրեմն ունենք իմ օրգանիզմը, որտեղ ըստ բժիշկների ինչ-որ հավանականությամբ կան ուռուցքի բջիջներ, որոնց դեմը պետքա առնել։ Քանի օր սարկոմայի դեպքում օնկոմարկերներ չկան, մենք չենք կարող պարզել արյան մեջ ուռուցքային բջիջների առկայություն/քանակությունը։ Չիմանալով արյան մեջ դրանց առկայությունը, ինձ առաջարկում են քիմիաթերապիա՝ վերացնելու համար մնացորդ բջիջները, որովհետև "այդպես է ընդոնված"։

    Հարցերը հետևյալն են

    1. մենք չգիտենք արյան մեջ ուռուցքային բջիջներ կան թե չէ
    2. մենք չգիտենք քիմիան ի՞նչ ազդեցություն է ունենալու դրանց վրա՝ ճնշող թե վերացնող
    3. մենք վստահ չենք, որ կամայական 6 կուրս քիմիայից հետո այն նորից չի կրկնվելու ու նորից չի առաջարկվելու կուրսեր՝ մինչև օրգանիզմի վերջնական քայքայումը դեղերով

    ԱՄՆ-ում կարծում են, որ հետվիրահատական քիմիան նշանակվում է միայն այն դեպքում, երբ կան մետաստազներ՝ հիվանդի վիճակը թեթևացնելու, կյանքը երկարացնելու համար։ Չի հաստատվել փաստը, որ հետվիրահատական քիմիան իմաստ ունի կյանքի փրկության հարցում։ Իրականում քիմիայի՝ սարկոմայի բջիջների սպանելու հավանականությունը քիչա։ Չկա էն քանակությամբ փաստագրված դեպք, դեղամիջոց, որը փրկումա հիվանդի կյանքը (լավագույն դեպքում կերկարացնի) ու որի վիճակագրությանը նայելուց կմտածեմ դե լավ, եթե 80% դեպքերում օգնելա, ուրեմն արժի փորձել։

    Քիմիայի անհրաժեշտությունն առաջացավ վերջին վիրահատված ուռուցքի հետազոտման արդյունքում։ Եթե նախորդի ագրեսիվությունը (Ki67) 35-40% էր, այս վերջինի ագրեսիվությունը 80-85% է գնահատվել, սակայն մեկ լաբորատորիայի կողմից։ Ասում են, եթե օրինակ լիներ 20-30%, միգուցե քիմիա չառաջարկվեր, բայց հաշվի առնելով շատ բարձր տոկոսը, համարում են, որ քիմիան պետք է։

    Այլ լաբորատորիաների նորից կդիմեմ, թեկուզ մենակ ագրեսիվության տոկոսը վերանայելու համար, սակայն մեծ հույսեր չունեմ։

    Հիմա պետք է ընտրություն կատարել

    - գնալ քիմիայի, անցնել դրա միջով առանց իմանալու թե ինչ օգուտ դա տվեց
    - գնալ քիմիայի, անցնել դրա միջով ու ստանալ առնվազն հինգ տարվա առանց մետաստազ ընթացքով կյանք
    - չգնալ քիմիայի, պահել հսկողության տակ ու երբ այն գլուխ կբարձրացնի թոքերում /ամենայն հավանականությամբ/, փորձել փրկել կյանքը

    Ինքս կարծում եմ, որ քիմիան զուտ երկարացնելու է մետաստազի լինելու ժամկետը։ Այսինքն, եթե լինելու է՝ կլինի, անկախ նրանից բուժում ստանում եմ թե չէ։ Ես ինքս պահում եմ "ամեն ինչ կամ ոչինչ" մոտեցումը, կամ բուժվել վերջնական կամ ոչինչ չանել։

    Հուսադրող եմ համարում էն փաստը, որ մոտ 10 ամիս ունեցել եմ 35-40% ագրեսիվությամբ ուռուցք, որը չի տարածվել և մոտ 3 ամիս 80-85% ագրեսիվությամբ ուռուցք, որը նույնպես չի տարածվել։

    Ինչևէ, նախընտրում եմ մեռնել առողջ, քան քիմիայից ֆիզիկապես ու հոգեպես քայքայված։

    Նորից կկազմակերպեմ ուռուցքի հետազոտումը այլ երկրում, հույսով, որ 80-85% ցուցանիշը լուրջ փոփոխության կենթարկվի, չնայած մինչև վիրահատությունն արդեն հասկանալի էր, որ սա ավելի ագրեսիվ տեսակ է, քանի որ զարգանում էր կրկնակի արագ։

     •
    • 
     Սեղմել՝ ցույց տալու համար

    Վերջին խմբագրող՝ VisTolog: 25.09.2019, 19:45:


  6. Գրառմանը 10 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (30.09.2019), Cassiopeia (25.09.2019), ivy (25.09.2019), Varzor (26.09.2019), Արշակ (25.09.2019), Ներսես_AM (25.09.2019), Շինարար (26.09.2019), Ուլուանա (25.09.2019), Վիշապ (25.09.2019), Տրիբուն (28.09.2019)

  7. #49
    Պատվավոր անդամ Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    5,437
    Mentioned
    8 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Բրո բարդ որոշում ա, երևի էլի մի երկու փորձառու բժշկից կարծիք հարցնես։ Ամերիկյան հետազոտությունները սովորաբար ինտերնետում հրապարակում են, ասենք էս գտա, բայց 2008 թվի է։ Օգտագործիր էն շանսերը ինչ Աստված տալիս է, դրական տրամադրվի, ու լավ կլինի։ ԴՆԹ-ն կարգի բերելու համար ասում են ֆիզիոն ու մեդիտացիան են ամենաշատը օգնում։ Համբերություն քեզ։
    Դժվարին հանգամանքներում ժողովրդին կարող է փրկել հերոսությունը, սակայն նրա մեծությունը որոշում է միայն մանր առօրյա առաքինությունների ամբողջությունը:
    Գյուստավ Լեբոն

  8. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    VisTolog (25.09.2019)

  9. #50
    insidious VisTolog-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2007
    Հասցե
    Էլի հին տները
    Գրառումներ
    8,277
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Նոր ափդեյթներ։

    Ճարվեց էն բժիշկը, ով տարիքիցս ավել փորձ ուներ էս ոլորտում և ով բնականաբար Հայաստանում չի աշխատում։

    Քիմիաթերապիայից հրաժարվել, որովհետև չկա ապացույց, որ դա օգնումա։
    Ճառագայթման տարբերակ չի քննարկվում, որովհետև չունենք ճառագայթման ենթակա օջախ, էս դեպքում ոտք ։ՃՃ

    Գնում ենք Վրաստան կամ Մոսկվա անելու պոզիտրոնա էմիսիոն հետազոտություն։ Թե երբ գնալ, կորոշի կլինիկան, հաշվի առնելով վիրահատությունն ու ուռուցքի տեսակը։ Հուսալով, որ հետազոտությունը ոչ մի ռիսկային բան չի տեսնի, անցնում ենք հսկողության տակ՝ էխոներ, ԿՏ-ներ, ՄՌՏ-ներ։ Իհարկե, հսկողության տակ անցնելը իրականում ոչինչ չի տալիս, որովհետև օջախի ստեղծման դեպքում կյանքի փրկությունը մեծ հարցականի տակա /Հայաստանում/։

    Համ ավելի թեթևացած եմ, իմանալով, որ քիմիան օգուտ չի տալիս, համ հասկանում եմ, որ դա կարար միակ բուժման հնարավորությունը լիներ ուռուցքի տարածման դեպքում։

    Եվ ուրեմն, մտնում ենք անորոշության մեկ այլ, ավելի մեծ շրջան, բայց ներքուստ զգալով, որ էս անգամ ամեն ինչ արդեն ինձնից է կախված։


  10. Գրառմանը 18 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (27.09.2019), CactuSoul (30.09.2019), ivy (27.09.2019), Moonwalker (08.11.2019), Rammstein (30.09.2019), Smokie (05.10.2019), StrangeLittleGirl (01.10.2019), Varzor (28.09.2019), Աթեիստ (27.09.2019), Արշակ (27.09.2019), Գաղթական (27.09.2019), Հայկօ (28.09.2019), Յոհաննես (27.09.2019), Ներսես_AM (27.09.2019), Շինարար (27.09.2019), Ուլուանա (28.09.2019), Վիշապ (27.09.2019), Տրիբուն (28.09.2019)

  11. #51
    Պատվավոր անդամ Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    5,437
    Mentioned
    8 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Վիստոլոգ ջան, կյանքը անխտիր բոլորի համար առհասարակ անորոշություն է, հետևաբար դու նույն ոգով շարունակի ապրել։ Ու ես քո օրինակելի վերաբերմունքով ու մոտեցումներով հիացած եմ, քեզ լիքը համբերություն, առողջություն, սեր ու դրական էներգիա, բրազեր, ամեն ինչ լավա լինելու:
    Չնայած անորոշությանը, իսկապես մարդուց լիքը բան ա կախված: Գրի շուտ շուտ, որ իմանանք ոնց ես:
    Դժվարին հանգամանքներում ժողովրդին կարող է փրկել հերոսությունը, սակայն նրա մեծությունը որոշում է միայն մանր առօրյա առաքինությունների ամբողջությունը:
    Գյուստավ Լեբոն

  12. Գրառմանը 15 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (27.09.2019), CactuSoul (30.09.2019), ivy (27.09.2019), Moonwalker (08.11.2019), Smokie (05.10.2019), Varzor (28.09.2019), VisTolog (27.09.2019), Աթեիստ (27.09.2019), Արշակ (27.09.2019), Գաղթական (27.09.2019), Հայկօ (28.09.2019), Ներսես_AM (28.09.2019), Շինարար (27.09.2019), Ուլուանա (28.09.2019), Տրիբուն (28.09.2019)

  13. #52
    insidious VisTolog-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2007
    Հասցե
    Էլի հին տները
    Գրառումներ
    8,277
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Վիշապ-ի խոսքերից Նայել գրառումը
    @VisTolog ո՞նց ես, առողջություն, քեֆ հալ, @Elmo where the heck are you?


    Մէ հրաշք եմ

    Առողջությունից չեմ բողոքում

    Քեֆ, հալ տեղնա, երբեմն մի քիչ ավել


    Թղթաբանական մեծ քաշքշուքներից հետո վերջապես իմ նախատեսածից 10 օր ուշ հասա ortez.am, լավ տրամադրությամբ և լի հավատով ոտքս մղեցի ներս։ Քանի որ մինչև վիրահատվելն էի իրենց մոտ գնացել ասելու, որ մի քանի օրից էլի եմ գալու մի փոքր ավելի հեշտ ստացվեց ամեն բան։ Մի խոսքով երկու օր առաջ չափուձև արեց Արմենը, որ սկսի պրոթեզի պատրաստելը։ Ժամանակին ասեց, որ մի երկու օրվա հարցա։ Եթե բան չի փոխվել, ուրբաթ պետքա որ երկու ոտքով կանգնած լինեմ։ Վատագույն դեպքում կարծում եմ եկող շաբաթ կլինի։ Վերջին հինգ տարվա մեջ երրորդ անգամ նորից կսկսեմ քայլել սովորել։

    Ասում են իրենց արտադրանքը լավնա, չնայած որոշ մարդիկ փորձում էին ինձ շեղել իրանց մոտ գնալուց։ Հուսով եմ էն ինչ տալու են գոնե Otto Bock ֆիրմայից մի շուռուփ կպարունակի։

    Ինչ վերաբերվումա հետազոտություններին, դրանցով դեկտեմբերի կեսին կզբաղվեմ, եթե բժիշկն այլ բան չառաջարկեց։ Դեկտեմբերին ԿՏ ու սոնո պետքա անեմ։ Քանի որ վիճակագրությունն ասումա, որ մինչև մեկ տարվա մեջ թոքերում հայտնվելու հավանականությունը բավականին բարձրա, առաջնային կարևորություն կտրվի թոքերը նկարելուն։
    Պոզիտրոնա էմիսիոնը նախատեսում եմ եկող տարվա գարնանը անցնել, որովհետև ՀըՀը-ից դուրս պետքա արվի ու երկու ոտքով ավելի հարմար կլինի գնալը, բացի դա կհասցնեմ գումար տնտեսեմ ու մի քանի օր ավել մնամ տվյալ երկրում

    Դիետա որպես էդպիսին չեմ պահում, որովհետև կարծում եմ պետքա կամ խիստ պահել կամ ընդհանրապես չպահել ու մտածել, որ հացի կամ մսի օգագործումը կարա մետաստազների նպաստի՝ խելքին մոտ չի։ Այ հոգեբանական դիետա պահել եմ ու պահում եմ))

    Դուք ո՞նց եք ։Ճ


  14. Գրառմանը 18 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (06.11.2019), CactuSoul (12.11.2019), Cassiopeia (06.11.2019), Freeman (06.11.2019), ivy (06.11.2019), Moonwalker (08.11.2019), Smokie (16.11.2019), Varzor (06.11.2019), Աթեիստ (07.11.2019), Բարեկամ (06.11.2019), Գաղթական (06.11.2019), Հայկօ (06.11.2019), Նաիրուհի (10.11.2019), Ներսես_AM (06.11.2019), Շինարար (06.11.2019), Ուլուանա (07.11.2019), Վիշապ (07.11.2019), Տրիբուն (06.11.2019)

  15. #53
    insidious VisTolog-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2007
    Հասցե
    Էլի հին տները
    Գրառումներ
    8,277
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)


    Ոնց որ ասում եմ՝ գնացի ոտքս ձեռքիս տակ դրած բերեցի

    Մի երկու օր գնացի մի քանի ժամ մնացի իրենց մոտ, որ ամեն փորձարկման համար չգնայի-գայի։ Ուրախացրեց այն, որ Otto Bock-ի արտադրանքա տրվել հնարավորինս լավ ծնկան ֆունկցիայով։ Սպասվածից շատ ավելի դժվար էր ու դեռ դժվարա իրան օգտագործելը, բայց կարծում եմ ավելի արագ հնարավոր չի, քանի որ տաս օր էլ չկա, ինչ ոտքս ինձ հետա ։ՃՃ

     •
    • 
     Սեղմել՝ ցույց տալու համար



    ՍԿզբում հենակ-քայլակով էի, հիմա անցել եմ երկու արմնկային հենակների, հետո կանցնեմ մեկի, հետո արդեն ինքս իմ ոտքերով։

    Դժվարություններն ու անհարմարությունները շատ են, բայց դրանց մասին մի ուրիշ անգամ։ Ես արդեն հաջորդ հետաքրքիր վիրահատությունն էլ եմ մտածել

    Մի քանի օրից անցում եմ անելու դեղաբույսերի օգտագործման, որոնցից մեկը болиголов-նա, որը մի քանի հազար տարի առաջ էլ օգտագործվելա ուռուցքների դեմ։ Ասում են դրանով շատերին են սպանել, էդ թվում Սոկրատին քանի որ խիստ թունավորա։

    Ոնց նշել էի, հետվիրահատական առաջին ԿՏ-ն կլինի դեկտեմբերի կեսերին։ Վիճակագրությունն ասումա, որ առաջին 6-8 ամիսների ընթացքումա շատերի մոտ ռեցիդիվ լինում։

    Մեկ-մեկ թվումա, որ մինչև վիրահատությունը դեռ էլի հնարավորություններ պետք է օգտագործեի, որ շտապել եմ, որ կլիներ խուսափել և այլն։ Բայց էս մտքերը գալիս են, երբ ոտքիցս ինչ որ դետալ եմ կորցնում ու չեմ կարողանում իրան հագնել ։ՃՃՃ


  16. Գրառմանը 19 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Adam (30.11.2019), CactuSoul (28.11.2019), Cassiopeia (22.11.2019), Freeman (23.11.2019), ivy (22.11.2019), John (22.11.2019), Rammstein (24.11.2019), Smokie (29.11.2019), StrangeLittleGirl (22.11.2019), Varzor (23.11.2019), Աթեիստ (22.11.2019), Բարեկամ (22.11.2019), Գաղթական (22.11.2019), Հայկօ (26.11.2019), Նաիրուհի (22.11.2019), Ներսես_AM (22.11.2019), Շինարար (22.11.2019), Ուլուանա (22.11.2019), Տրիբուն (22.11.2019)

Էջ 4 4-ից ԱռաջինԱռաջին 1234

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •