Քանի որ մեծ դժվարությամբ եմ պատկերացնում, թե ինչի ա մոտդ էդպիսի կարծիք ձևավորվել, կխնդրեի մանրամասնել, թե օրինակ դու ինչպիսի՞ քայլեր էիր ակնկալում միջին վիճակագրական սփյուռքահայից, որոնք ցույց կտային իր ոչ-անտարբերությունը առ Հայաստան պետություն:
Օրինակդ հավասարաչափ չի, Օվերդոզ ջան:Պատկերացնու՞մ ես, ասենք, եթե ազերները իրանց պետությունն ու բանակը ուժեղացնելու փոխարեն բռնեին ասենք տարին մեկ մի-մի հատ Հայաստանի դեսպան խփեին։ Քանի՞ հազարամյակ հետո Ղարաբաղը իրանցը կդառնար։
ՈՒ հավասարաչափ չի միանգամից 2 կետով:
Նախ՝ ազերներն իրենց պետությունն ու բանակը ոչ թե հզորացրել են ասվածի կլասիկ իմաստով, այլ՝ տուպը լիքը փող ունեն ու թույն զենքեր են գնել:
ՈՒ երկրորդ, մեր քննարկման առարկա դարձած ժամանակաշրջանում ԱՍԱԼԱ զինվորագրվող մարդիկ մեծ ցանկության դեպքում էլ չէին կարող Հայաստանի պետությունն ու բանակը զարգացնել՝ ուղղակի որովհետև չկային էդպիսիք ))
Էջանիշներ