User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 26 հատից

Թեմա: ԱՍԱԼԱ (Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակ)

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #15
    Պատվավոր անդամ Overdose-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    21.03.2008
    Հասցե
    Երեւան
    Գրառումներ
    607
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Գաղթական-ի խոսքերից Նայել գրառումը
    Օվերդոզ ախպեր, ճիշտն ասած, ես խիստ կասկածում եմ, թե դու երբևէ եղել ես սփյուռքահայ կրթօջախներից որևէ մեկում, կամ շրջել ես համայնքային կազմակերպություններով, զրուցել ես մարդկանց հետ..
    Հա՝ հավանաբար «վերջին շրջանում» սփյուռքահայ դարձած մի քանի հայաստանցու ճանաչես, որ պարբերաբար դրսերից տուն են գալիս՝ ոմանք կարոտախտից, մյուսերն էլ՝ գլուխ գովալու:
    Բայց էդ ֆոնի վրա մի ամբողջ բազմաշերտ ու բազմաբովանդակ Սփյուռքի մասին պատկերացում կազմելը, մեղմ ասած, ինքնախաբեություն ա:

    Իսկ ինչ վերաբերում ա պատերազմի ընթացքում Արցախ գնալուն, հա՝ էդ օրերին լիքը տենց ռեպորտաժներ կային, թե ոնց են մարդիկ հետ գալիս կռվելու:
    Ասենք օրինակ Բրյուսելի հայկական դեսպանատանն էլ յէքա հերթագրվածների ցուցակ կար: Սաղին ասում էին՝ սպասեք, հենց պետք լինի կկանչենք..
    Գաղթական ախպեր, գալացողը գալիս ա, չի գնում հերթ կանգնում։ Ես լիքը ծանոթ բարեկամ ունեմ, որ գնացել, վայենկոմատի հայաթում մի երկու ժամ ոտը կախ էին գցել, հետո տուն գնացել, ասել թե մեզ չկանչեցին։ Կամ նույն Ակումբի Աթեիստը։ Ակումբից կարծեմ մի հոգու հետ եղունգկտրիչի դանակով զինված-պատրաստված գնացել էր վայենկոմատ, հետո տխուր դեմքերով հետ հետ էր գնացել՝ թե բա չկանչեցին։ Պատերազմ գնալը ծանր բան ա, եթե ստեղի մարդիկ էին մասսայաբար խուսափել պատերազմ գնալուց, դրսի փափուկ-տաքուկ կյանքով ապրող հայը վաբշե չի ուզենա գնա, էդ հերթ -մերթ կանգնելը, մոռացի, "ատոնք պարապ բաներ են, յավրում"․․․

    Ինչ վերաբերվում ա սփյուռքի բազմաշերտությանը, ապա ես դրա հետ չեմ վիճում, իհարկե կան եվ ցեղասպանության վախտերից եկած հին հնաբնակներ, եւ նոր սերնդի խոպանչիներ, բայց էդ բոլորին միավորում ա հավասարաչափ անտարբերությունը առ Հայաստան պետություն, որը իչ որ տեղ նույնիսկ բնական ու օրինաչափ ա։ Տես, ես չեմ ասում անտարբերությունը առ հայություն ու հայապահպանություն, չէ, տենց ասելը սխալ կլինի, լիքը հայեր իրանց երեխեքի հետ հայերեն են խոսում, հայկական դպրոց են տալիս, հայկական եկեղեցի են գնում, բայց էդքանով հանդերձ, բոլորը գործնականում համերաշխորեն անտարբեր են Հայաստան պետության հանդեպ։ Էմոցիանալ կամ հնարավոր ա պահպանված լինի, բայց գործնական քայլերը կամ շատ քիչ են, կամ էլ չկան։

    Բայց իհարկե, էդ գործնական անտարբերությամբ հանդերձ, բոլորը իրենց պարտքն են համարում մասնակցել Հայաստանի ներքաղաքական կյանքին, նիկոլ պաշտպանել, մեզ համարել հետամնաց աբորիգեններ, որոնք իրանց լավն ու վատը չեն հասկանում եւ այլն, եւ այլն․․․․



    Մեջբերում Գաղթական-ի խոսքերից Նայել գրառումը
    Այո, իհարկե:
    ՈՒ արդեն գրեցի, թե ինչպես:
    Ընդհանրապես ԱՍԱԼԱ-ի համարյա բոլոր ակցիաները լուսաբանում էին Եղեռնն ու դրա շուրջ ծավալում հանրային քննարկումներ:
    Համ էլ էդ ամենի հաշվին տարբեր երկրներ հերթով ճանաչում էին Ցեղասպանությունը:

    Հիմա եթե էդ պահին գերտերությունների շահերից բխեր թուրքիայի տապալումն ու մասնատումը (ընդ որում՝ կար տենց թեմա), հաստատ հայերն անմասն չէին մնալու փայ ստանալուց:
    Պատկերացնու՞մ ես, ասենք, եթե ազերները իրանց պետությունն ու բանակը ուժեղացնելու փոխարեն բռնեին ասենք տարին մեկ մի-մի հատ Հայաստանի դեսպան խփեին։ Քանի՞ հազարամյակ հետո Ղարաբաղը իրանցը կդառնար։

    Տես, ես չեմ ասում, թե լրիվ անօգուտ բան են արել, հա, մեկը ինձ անձամբ դզում ա իմանալ, որ ինչ որ տեղ երկրագնդի վրա թուրք ա սատկել, բայց չեմ էլ գերագնահատում էդ ակցիան։ Էմոցիոնալ-զգացմունքային մակարդակում նորմալ գործ ա, բայց արդյունքային տեսանկյունից՝ զրոյին ձգտող։
    Վերջին խմբագրող՝ Overdose: 17.12.2021, 15:10:
    ԴԵ ԶԶՎՑՐԻՔ ԷԼԻ…

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •