Մեջբերում Overdose-ի խոսքերից Նայել գրառումը
Գաղթական ախպեր, արի ցավալու աստիճան ազնիվ լինենք։ ՀՀ-ն ու հայկական սփյուռքը ապրում են լրիվ իրարից կտրված, սեփական կյանքերով։ Էդ երկու օրգանիզմները իրար հետ զգացմունքային-էմոցիոնալ կապից բացի որեւէ այլ կապ չունեն։ Ով ա մեղավոր, խի ա տենց, հլը դնենք մի կողմ։ Միջին վիճակագրական սփյուռքահայը մեկ-մեկ մի երկու մանեթ փող ա քցում էս կողմ ու համարում, որ ինքը վերջն ա։ Էս մեղադրանք չի բացարձակ, էս ավելի շատ օբյեկտիվ իրականություն ա։ Ընդամենը մի տարի առաջ ՀՀ-ը դաժանագույն պատերազմի մեջ էր, սփյուռքից քանի՞ հոգի եկավ Ղարաբաղ։ Հանուն ազնվության, պիտի նշենք, որ օրինաչափ հարց ա առաջանում, թե վաբշե ՀՀ-ից քանի հոգի գնաց Ղարաբաղ, բայց դե սա այլ քննարկման թեմայա։ Ասածս էն ա, որ հայապահպանությունն ու ՀՀ-ը ավելի ճիշտ կլինի առանձին դիտարկել, քան միասին։
Օվերդոզ ախպեր, ճիշտն ասած, ես խիստ կասկածում եմ, թե դու երբևէ եղել ես սփյուռքահայ կրթօջախներից որևէ մեկում, կամ շրջել ես համայնքային կազմակերպություններով, զրուցել ես մարդկանց հետ..
Հա՝ հավանաբար «վերջին շրջանում» սփյուռքահայ դարձած մի քանի հայաստանցու ճանաչես, որ պարբերաբար դրսերից տուն են գալիս՝ ոմանք կարոտախտից, մյուսերն էլ՝ գլուխ գովալու:
Բայց էդ ֆոնի վրա մի ամբողջ բազմաշերտ ու բազմաբովանդակ Սփյուռքի մասին պատկերացում կազմելը, մեղմ ասած, ինքնախաբեություն ա:

Իսկ ինչ վերաբերում ա պատերազմի ընթացքում Արցախ գնալուն, հա՝ էդ օրերին լիքը տենց ռեպորտաժներ կային, թե ոնց են մարդիկ հետ գալիս կռվելու:
Ասենք օրինակ Բրյուսելի հայկական դեսպանատանն էլ յէքա հերթագրվածների ցուցակ կար: Սաղին ասում էին՝ սպասեք, հենց պետք լինի կկանչենք..


Մեկ էլ Արեւմտյան Հայաստանի ազատագրում ու ՀՀ-ին կցելու մոմենտը։ Դու իրո՞ք հավատում ես, որ էդ ակցիան թեկուզ մի հյուլեի չափ կարար նպաստեր էդ հարցին։
Այո, իհարկե:
ՈՒ արդեն գրեցի, թե ինչպես:
Ընդհանրապես ԱՍԱԼԱ-ի համարյա բոլոր ակցիաները լուսաբանում էին Եղեռնն ու դրա շուրջ ծավալում հանրային քննարկումներ:
Համ էլ էդ ամենի հաշվին տարբեր երկրներ հերթով ճանաչում էին Ցեղասպանությունը:

Հիմա եթե էդ պահին գերտերությունների շահերից բխեր թուրքիայի տապալումն ու մասնատումը (ընդ որում՝ կար տենց թեմա), հաստատ հայերն անմասն չէին մնալու փայ ստանալուց: