Հայաստանի Ազատագրության Հայ Գաղտնի Բանակն իր ակտիվ ռազմական գործողությունների շնորհիվ կրկին միջազգային քաղաքական և իրավական ասպարեզ բերեց Հայոց Ցեղասպանության ճանաչման հարցը։ Աշխարհի առաջատար լրատվական ընկերությունները, անդրադառնալով ՀԱՀԳԲ-ի գործունեությանը, անպայման բովանդակալից անդրադարձ էին կատարում Հայոց ցեղասպանությանն ու հայկական պահանջատիրությանը։ Պատահական չէ, որ 1981 թվականին Եվրոպական պառլամենտը պաշտոնապես ճանաչեց թուրքիայի կողմից իրականացված Հայոց Ցեղասպանությունը, իսկ 1990-ական թվականներից սկսած այդ քայլը կատարեցին նաև բազմաթիվ երկրների օրենսդիր մարմիններ։
Էջանիշներ