Սա կարդացի, դա՜ռը ժպտացի՝ ավելի քան համամիտ եմ: Ուղղակի երեկվա քննարկումից հետո, երբ հստակ ցույց էին տալիս, որ սպանությունները կանխել են լիքը հակահայկական լայնամսշտաբ գործողություններ, անգամ Եկեղեցիներիի համաշխարհային խորհրդի դդմփը, որ թվում էր թուրքերի հետ ինչ կապ պիտի ունենա, մերձավոր արևելքի հայաթափման ծրագիրը կանխելու համար էր: Բայց կարելի՞ էր սպանության փոխարեն այլ ելք գտնել: Ուսանողական տարիներին միջազգային մարդասիրական իրավունքից մի հատված տաֆտալոգիա էր թվում. «եթե պետությունները չեն գտնում կոնֆլիկտի կարգավորման խաղաղ ճանապարհներ, պետք է փնտրեն այլ խաղաղ ճանապարհներ»: Հիմա մտածում եմ, որ չէ, սա նշանակում ա եթե եղած մեթոդներն իրենց սպառել են, նոր բան մտածեք, բայց մի տվեք, իրար սպանեք: Մի խոսքով, երեկվանից էս քաղաքական-մարդասիրական պաթոսափիլիսոփայական մտորումները խեղդում են: Հետո կարելի՞ է կոնկրետ գործողությունների պատմություններ դնեմ թեմայի տակ, քննարկենք՝ մի քիչ հետազոտություն անեմ, որ ավելի լավ հասկանամ ընդհանուր պատկերը:
Էջանիշներ