User Tag List

Էջ 2 2-ից ԱռաջինԱռաջին 12
Ցույց են տրվում 16 համարից մինչև 26 համարի արդյունքները՝ ընդհանուր 26 հատից

Թեմա: ԱՍԱԼԱ (Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակ)

  1. #16
    Անմոռուկ
    Գաղթական-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2007
    Հասցե
    Լեռնաղբյուր
    Գրառումներ
    5,264
    Mentioned
    27 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Overdose-ի խոսքերից Նայել գրառումը
    Ինչ վերաբերվում ա սփյուռքի բազմաշերտությանը, ապա ես դրա հետ չեմ վիճում, իհարկե կան եվ ցեղասպանության վախտերից եկած հին հնաբնակներ, եւ նոր սերնդի խոպանչիներ, բայց էդ բոլորին միավորում ա հավասարաչափ անտարբերությունը առ Հայաստան պետություն, որը իչ որ տեղ նույնիսկ բնական ու օրինաչափ ա։ Տես, ես չեմ ասում անտարբերությունը առ հայություն ու հայապահպանություն, չէ, տենց ասելը սխալ կլինի, լիքը հայեր իրանց երեխեքի հետ հայերեն են խոսում, հայկական դպրոց են տալիս, հայկական եկեղեցի են գնում, բայց էդքանով հանդերձ, բոլորը գործնականում համերաշխորեն անտարբեր են Հայաստան պետության հանդեպ։ Էմոցիանալ կամ հնարավոր ա պահպանված լինի, բայց գործնական քայլերը կամ շատ քիչ են, կամ էլ չկան։

    Բայց իհարկե, էդ գործնական անտարբերությամբ հանդերձ, բոլորը իրենց պարտքն են համարում մասնակցել Հայաստանի ներքաղաքական կյանքին, նիկոլ պաշտպանել, մեզ համարել հետամնաց աբորիգեններ, որոնք իրանց լավն ու վատը չեն հասկանում եւ այլն, եւ այլն․․․․
    Քանի որ մեծ դժվարությամբ եմ պատկերացնում, թե ինչի ա մոտդ էդպիսի կարծիք ձևավորվել, կխնդրեի մանրամասնել, թե օրինակ դու ինչպիսի՞ քայլեր էիր ակնկալում միջին վիճակագրական սփյուռքահայից, որոնք ցույց կտային իր ոչ-անտարբերությունը առ Հայաստան պետություն:

    Պատկերացնու՞մ ես, ասենք, եթե ազերները իրանց պետությունն ու բանակը ուժեղացնելու փոխարեն բռնեին ասենք տարին մեկ մի-մի հատ Հայաստանի դեսպան խփեին։ Քանի՞ հազարամյակ հետո Ղարաբաղը իրանցը կդառնար։
    Օրինակդ հավասարաչափ չի, Օվերդոզ ջան:
    ՈՒ հավասարաչափ չի միանգամից 2 կետով:
    Նախ՝ ազերներն իրենց պետությունն ու բանակը ոչ թե հզորացրել են ասվածի կլասիկ իմաստով, այլ՝ տուպը լիքը փող ունեն ու թույն զենքեր են գնել:
    ՈՒ երկրորդ, մեր քննարկման առարկա դարձած ժամանակաշրջանում ԱՍԱԼԱ զինվորագրվող մարդիկ մեծ ցանկության դեպքում էլ չէին կարող Հայաստանի պետությունն ու բանակը զարգացնել՝ ուղղակի որովհետև չկային էդպիսիք ))
    Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..

  2. #17
    Պատվավոր անդամ Overdose-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    21.03.2008
    Հասցե
    Երեւան
    Գրառումներ
    603
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Գաղթական-ի խոսքերից Նայել գրառումը
    Քանի որ մեծ դժվարությամբ եմ պատկերացնում, թե ինչի ա մոտդ էդպիսի կարծիք ձևավորվել, կխնդրեի մանրամասնել, թե օրինակ դու ինչպիսի՞ քայլեր էիր ակնկալում միջին վիճակագրական սփյուռքահայից, որոնք ցույց կտային իր ոչ-անտարբերությունը առ Հայաստան պետություն:
    Գաղթական ախպեր ջան, խնդրում եմ ասածներս անձնական չընկալես, բայց իմ համար Հայաստանից գնացած մարդիկ անվերադարձ կորած են երկրի համար։ Նույնիսկ ինչ-որ տեղ՝ երկրից գնալը դասալքությանը պես մի բան է իմ համար։
    Ըստ այդմ՝ սփյուռքահայը ոչինչ էլ չպիտի անի Հայաստանի համար, որովհետեւ չկա որեւէ գրված կամ չգրված օրենք, ըստ որի սփյուռքահայը պարտավոր է ինչ որ բան անել Հայաստանի համար։ Միակ բանը, որ իմ կարծիքով սփյուռքահայը պիտի անի՝ դա Հայաստանի ներքաղաքական կյանքում որեւէ դեր չխաղալն է։ Ինքդ դատիր, 18 թվին լիքը սփյուռքահայեր սոցցանցերով եւ իրական կյանքում promote էին անում Նիկոլին, բայց հիմա նիկոլի ջառմեն քաշում եմ ես՝ Հայաստանում ապրողը, այլ ոչ թե իրանք։

    Մեջբերում Գաղթական-ի խոսքերից Նայել գրառումը
    Օրինակդ հավասարաչափ չի, Օվերդոզ ջան:
    ՈՒ հավասարաչափ չի միանգամից 2 կետով:
    Նախ՝ ազերներն իրենց պետությունն ու բանակը ոչ թե հզորացրել են ասվածի կլասիկ իմաստով, այլ՝ տուպը լիքը փող ունեն ու թույն զենքեր են գնել:
    Ապ, ի՞նչ կարեւոր ա, թե ոնց են արել։ Արել են չէ՞ մի ձեւ։ Իմ սուբյեկտիվ կարծիքով իրանց ամենամեծ ռեսուրսը, ոչ թե նավթն ա, այլ Իլհամ ձաձան։ Մեր անլվա տավարի փոխարեն Իլհամ ձաձա ունենայինք՝ հաստատ սենց մուրացկան դառած չէինք լինի

    Մեջբերում Գաղթական-ի խոսքերից Նայել գրառումը
    ՈՒ երկրորդ, մեր քննարկման առարկա դարձած ժամանակաշրջանում ԱՍԱԼԱ զինվորագրվող մարդիկ մեծ ցանկության դեպքում էլ չէին կարող Հայաստանի պետությունն ու բանակը զարգացնել՝ ուղղակի որովհետև չկային էդպիսիք ))
    Արդար նկատառում էր, Գաղթական ախպեր, ես դրա մասին նշել էի
    Մեջբերում Overdose-ի խոսքերից Նայել գրառումը
    Արի մի պահ մոռանանք, որ էդ ժամանակ Հայաստան պետություն չի եղել, ու ԱՍԱԼԱ-ի տղերքը որ ուզենային էլ պետության համար լավ բան անել չէին կարողանա։
    ԴԵ ԶԶՎՑՐԻՔ ԷԼԻ…

  3. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Tiger29 (20.12.2021)

  4. #18
    Անմոռուկ
    Գաղթական-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2007
    Հասցե
    Լեռնաղբյուր
    Գրառումներ
    5,264
    Mentioned
    27 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Overdose-ի խոսքերից Նայել գրառումը
    Գաղթական ախպեր ջան, խնդրում եմ ասածներս անձնական չընկալես, բայց իմ համար Հայաստանից գնացած մարդիկ անվերադարձ կորած են երկրի համար։ Նույնիսկ ինչ-որ տեղ՝ երկրից գնալը դասալքությանը պես մի բան է իմ համար։
    Ըստ այդմ՝ սփյուռքահայը ոչինչ էլ չպիտի անի Հայաստանի համար, որովհետեւ չկա որեւէ գրված կամ չգրված օրենք, ըստ որի սփյուռքահայը պարտավոր է ինչ որ բան անել Հայաստանի համար։ Միակ բանը, որ իմ կարծիքով սփյուռքահայը պիտի անի՝ դա Հայաստանի ներքաղաքական կյանքում որեւէ դեր չխաղալն է։ Ինքդ դատիր, 18 թվին լիքը սփյուռքահայեր սոցցանցերով եւ իրական կյանքում promote էին անում Նիկոլին, բայց հիմա նիկոլի ջառմեն քաշում եմ ես՝ Հայաստանում ապրողը, այլ ոչ թե իրանք։
    Օվերդոզ ախպեր, ուրեմն ես էլ պիտի խնդրեմ ասածներս վիրավորական չընկալել, բայց չափազանց մակերեսային ու պրիմիտիվ ես դատում կոնկրետ էս հարցում..

    Նախ՝ Նիկոլին էին փրոմոթ անում, ֆլան-ֆստան..
    լո՞ւրջ.. լավ էլի, ախպեր..
    ուրեմն դու քո խելքը չունես, ե՞ս պիտի գամ քեզ ասեմ ում ընտրես երկրիդ ղեկավար..
    ավելի վատ, որ միայն դրսերում ապրող մարդու սոցցանցերում գրածով ես առաջնորդվում տենց անկյունաքարային հարցերում..
    (ստեղ «դու»-ով գրածս անձամբ քեզ ի նկատի չունեմ, իհարկե: ու վաբշե՝ սաղ տեքստում «դու»-ն առ ՀՀ քաղաքացի եմ օգտագործել)
    եթե իսկապես տենց ա, ուրեմն պիտի գիտակցես վերջապես, որ ոչ միայն դեմոգրաֆիական առումով ես լուրջ ք*քի մեջ, այլև՝ առայժմ չփախածների կրթական պլինտուսային ցենզով..
    էն որ 30 տարի նպատակաուղղված քանդում էիր հոտն ավելի հեշտ կառավարելու համար՝ հիմա փաստորեն խիարը թարս աճեց..

    ՈՒ հետո հասկանալ ա պետք վերջապես, որ էդ նեղ ու պուճուր անձնական ռեգիոնալ մինիռասիզմը իսկական ճակատագրական տնաքանդություն ա ամբողջ երկրի, ազգի համար:
    ..ծիպը՝ մեր գյուղի ձմերուկը ձերինից մեծ ա..
    մամաաան ծաղկաման..
    պատմությունից ոչ մի բան չենք սովորում էլի..
    էն որ 40-70-ականներին հայրենադարձածներին ինչ ասես չէին ասում ու ռեժիմով թաղի խուժանի մակարդակով ծեծի ենթարկում՝ ամեն կերպ հասկացնելով, որ դուք ստեղ սպասված ու ցանկալի ՀՅՈՒՐ չեք..
    Հասկանո՞ւմ ես, որ էդ մարդկանց սերունդները գերդաստաններով են լքել Հայաստանը..
    նեղացած, մինչև հոգու խորքը վիրավորված..
    Հայրենիքը, հայրենակիցը իրանց տեղ չի տվել ու չի ընդունել..
    դրա երեսից մինչև հիմա «տեղացու» հետ պսակվելն իրանց համար եքա բիգ դիլ ա..

    ՈՒ էդ խելքով սպասվում ա, որ իրանք պիտի սարեր շուռ տային առ Հայաստան պետությո՞ւն..
    բա ձուն գար էլի..
    երեկ էլ դեռ՝ թե բա սիրիահայն եկել ա մեր կես հացն ուտի..
    էսօր արդեն՝ դասալքություն..

    արա, ախր խի՞ ա թվում, թե սաղ «քեզ» պարտական են..
    սաղին թքես, մրես, նեղում հայտնված ու գետնին ընկած վախտ մի հատ էլ դու գլխին քացով տաս, հետո ինքն իրա բերնից միլիոններ կտրի՝ քեզ ուղարկի ու գա Արցախում քո համար կռվի..

    Էդ ա՞ պետականամետ մոտեցումդ:
    Էդ ա՞ պապուդ սովորացրած «ձեռքը ձեռք ա լվանում»-ը:

    Հայաստանը սաղ հայերի հայրենիքն ա:
    Սա պիտի լինի միակ չգրված օրենքը:
    ՈՒ էդքան բազմաշերտ ու բազմերանգ հայությանը սաղին իրար գլուխ պիտի հավաքի ընդամենը մեկ գաղափար՝ Հայաստան պետության բարօրրությունը:
    Նախ՝ որտև դա ա ճիշտը ու երկրորդ՝ որտև այլ միավորող թել տուպը չկա, նահուի..

    Հետևաբար նաև յուրաքանչյուր սփյուռքահայ պիտի Հայաստան պետության կողմից դիտարկվի որպես ռեսուրս:
    Ռեսուրս՝ ոչ թե կթու կով:
    Իսկ ռեսուրսները պետք ա խելացի բաշխվեն ու կառավարվեն: ՈՒ կառավարրվեն միայն ու միայն Երևանից:
    Չնայած որ դրա համար խիստ անհրաժեշտ կլինի սկսել գրել-կարդալ սովորելուց...

    Ապ, ի՞նչ կարեւոր ա, թե ոնց են արել։ Արել են չէ՞ մի ձեւ։ Իմ սուբյեկտիվ կարծիքով իրանց ամենամեծ ռեսուրսը, ոչ թե նավթն ա, այլ Իլհամ ձաձան։ Մեր անլվա տավարի փոխարեն Իլհամ ձաձա ունենայինք՝ հաստատ սենց մուրացկան դառած չէինք լինի
    Մեր բախտն ա ուղղակի բերել, Օվերդոզ ախպեր, որ իրանց պետության գլուխը իլհամի պես մի անասուն ա:
    Հակառակ դեպքում իրանք վաղուց մեր բոլոր անասուններին փաթթած կունենային:

    Իլհամն էն մարդն ա, ում երեխեքը դեռ դպրոցական հասակում, OCCRP-ի տվյալներով, արդեն բազմամիլիոնանոց օֆշորների ու Լոնդոն տեղ պենտհաուսների սեփականատեր էին..

    Իսկ էսօր դու ունես ամենակարևորը (ինչքան էլ որ, քեզ հատուկ փնթիությամբ, բացարձակապես բացսական ու ինքնաոչնչացնող նպատակներով ես դա օգտագործում)՝ խոսքի ազատությունը:
    Ժողովրդական երկրի, առաջադեմ հասարակության համար սա ամենաառաջին հիմնարար սկզբունքն ա:
    Էն դեպքում, երբ ազերփայչանում հենց էս պահին սալեհ ռուստամլի բալետ անողները էշին քեռի են կանչում ու բամբակով ջուր խմում:
    Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..

  5. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    boooooooom (22.12.2021)

  6. #19
    Պատվավոր անդամ Overdose-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    21.03.2008
    Հասցե
    Երեւան
    Գրառումներ
    603
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Գաղթական-ի խոսքերից Նայել գրառումը
    Օվերդոզ ախպեր, ուրեմն ես էլ պիտի խնդրեմ ասածներս վիրավորական չընկալել, բայց չափազանց մակերեսային ու պրիմիտիվ ես դատում կոնկրետ էս հարցում..

    Նախ՝ Նիկոլին էին փրոմոթ անում, ֆլան-ֆստան..
    լո՞ւրջ.. լավ էլի, ախպեր..
    ուրեմն դու քո խելքը չունես, ե՞ս պիտի գամ քեզ ասեմ ում ընտրես երկրիդ ղեկավար..
    ավելի վատ, որ միայն դրսերում ապրող մարդու սոցցանցերում գրածով ես առաջնորդվում տենց անկյունաքարային հարցերում..
    (ստեղ «դու»-ով գրածս անձամբ քեզ ի նկատի չունեմ, իհարկե: ու վաբշե՝ սաղ տեքստում «դու»-ն առ ՀՀ քաղաքացի եմ օգտագործել)
    եթե իսկապես տենց ա, ուրեմն պիտի գիտակցես վերջապես, որ ոչ միայն դեմոգրաֆիական առումով ես լուրջ ք*քի մեջ, այլև՝ առայժմ չփախածների կրթական պլինտուսային ցենզով..
    էն որ 30 տարի նպատակաուղղված քանդում էիր հոտն ավելի հեշտ կառավարելու համար՝ հիմա փաստորեն խիարը թարս աճեց..
    Գաղթական ախպեր, դու տեսե՞լ ես փերֆեկտ թիվիի դիտումների ու լայքերի քանակը։ Տեսել ես քանի մարդ ա էդ ք*քը նայում ու հավատում։ Դու ճիշտ ես, կրթական ցենզը մեր մոտ պլինտուսային մակարդակի ա, մեր մոտ մարդիկ կարան ոգեւորվեն նրանից, որ նիկոլը ալիեւին յանի ջղայնացած նայում ա, ու էդ մեկնաբանեն որպես դարի հաղթանակ։ Էս ա, ապեր, իրականությունը հենց էդ ա, որ մարդկանց բացարձակ մեծամասնությունը հավի ուղեղ ու հիշողություն ու գիտակցություն ունի, հենց դրանք էլ նիկոլի ամենամեծ հենարանն են։ Իհարկե, կա ավելի կրթված, բայց անհայրենիք մասսա, որոնք նպատակը ղարաբաղը տուլիտ անելն ու տեղական քյարթու բուխանկի տեղը համով թուրքական կալբաս ուտելն էր, բայց սա առանձին թեմայա, չարժի սրան անդրադառնալ (տեսար, @Աթեիստ ջան, էլի կախվեցի)։

    Հենց դրա համար եմ ասում, որ երբ հավաքական սփյուռքահայը հեռվից սկսում ա "շիրա տալ" այս կամ այն խաբեբա ավանտյուրիստի արկածախնդրությանը, արդյունքը լինում ա էս։ Տակ չտո հա, ապեր, մենք էնքան հավ ենք, որ անկյունաքարային հարցերում մենք առաջնորդվում ենք ոչ թե ուղեղով, այլ նախրային բնազդով ու ուրիշների կարծիքով։

    Մեջբերում Գաղթական-ի խոսքերից Նայել գրառումը

    ՈՒ հետո հասկանալ ա պետք վերջապես, որ էդ նեղ ու պուճուր անձնական ռեգիոնալ մինիռասիզմը իսկական ճակատագրական տնաքանդություն ա ամբողջ երկրի, ազգի համար:
    ..ծիպը՝ մեր գյուղի ձմերուկը ձերինից մեծ ա..
    մամաաան ծաղկաման..
    պատմությունից ոչ մի բան չենք սովորում էլի..
    էն որ 40-70-ականներին հայրենադարձածներին ինչ ասես չէին ասում ու ռեժիմով թաղի խուժանի մակարդակով ծեծի ենթարկում՝ ամեն կերպ հասկացնելով, որ դուք ստեղ սպասված ու ցանկալի ՀՅՈՒՐ չեք..
    Հասկանո՞ւմ ես, որ էդ մարդկանց սերունդները գերդաստաններով են լքել Հայաստանը..
    նեղացած, մինչև հոգու խորքը վիրավորված..
    Հայրենիքը, հայրենակիցը իրանց տեղ չի տվել ու չի ընդունել..
    դրա երեսից մինչև հիմա «տեղացու» հետ պսակվելն իրանց համար եքա բիգ դիլ ա..

    ՈՒ էդ խելքով սպասվում ա, որ իրանք պիտի սարեր շուռ տային առ Հայաստան պետությո՞ւն..
    բա ձուն գար էլի..
    երեկ էլ դեռ՝ թե բա սիրիահայն եկել ա մեր կես հացն ուտի..
    էսօր արդեն՝ դասալքություն..

    Հայաստանը սաղ հայերի հայրենիքն ա:
    Սա պիտի լինի միակ չգրված օրենքը:
    ՈՒ էդքան բազմաշերտ ու բազմերանգ հայությանը սաղին իրար գլուխ պիտի հավաքի ընդամենը մեկ գաղափար՝ Հայաստան պետության բարօրրությունը:
    Նախ՝ որտև դա ա ճիշտը ու երկրորդ՝ որտև այլ միավորող թել տուպը չկա, նահուի..
    Գաղթական ախպեր, ինձ թվում ա դու թեման ուրիշ տեղ ես տանում։ Ի՞նչ միրոռասիզմ, ի՞նչ բան․․․ Ես ընդամենը ասում եմ, որ եթե դու Հայաստան պետությանը հարկ չես տալիս, ու հայկական բանակում չես ծառայում, ուրեմն դու Հայաստան պետության անմիջական շահառուների ցանկից դուրս ես։ Երբ որ էս երկու կրիտերիաներին կբավարարես, այ էդ Հայաստան պետությունը կդառնա քո շահերի կենտրոնը, ոչ թե խոսքով, այլ գործով։ Ու եթե պայմանական սիրիահայը եկել ա Հայաստան, հարկ ա տալիս ու գնում ա բանակ, իրա ցավն էլ տանեմ։

    Քո ասած խոսքերը, որ "Հայաստանը սաղ հայերի հայրենիքն ա", իմ սուբյեկտիվ կարծիքով ինչքան սիրուն, էդքան էլ դատարկ խոսքեր են։ Պատկերացրա, ոնց որ Ջաբրայիլի ֆրոնտից փախած մեկը գա Երեւանի Կասկադի կաֆեներից սկսի զանգել էնտեղի ժամկետային տղերքին խորհուրդներ տալ ու դրանով համարել, որ ինքը լավ գործ արեց։ Անալոգիան մի քիչ կոպիտ ա, բայց էությունը լրիվ արտահայտում ա։

    Մեջբերում Գաղթական-ի խոսքերից Նայել գրառումը
    Մեր բախտն ա ուղղակի բերել, Օվերդոզ ախպեր, որ իրանց պետության գլուխը իլհամի պես մի անասուն ա:
    Հակառակ դեպքում իրանք վաղուց մեր բոլոր անասուններին փաթթած կունենային:

    Իլհամն էն մարդն ա, ում երեխեքը դեռ դպրոցական հասակում, OCCRP-ի տվյալներով, արդեն բազմամիլիոնանոց օֆշորների ու Լոնդոն տեղ պենտհաուսների սեփականատեր էին..

    Իսկ էսօր դու ունես ամենակարևորը (ինչքան էլ որ, քեզ հատուկ փնթիությամբ, բացարձակապես բացսական ու ինքնաոչնչացնող նպատակներով ես դա օգտագործում)՝ խոսքի ազատությունը:
    Ժողովրդական երկրի, առաջադեմ հասարակության համար սա ամենաառաջին հիմնարար սկզբունքն ա:
    Էն դեպքում, երբ ազերփայչանում հենց էս պահին սալեհ ռուստամլի բալետ անողները էշին քեռի են կանչում ու բամբակով ջուր խմում:
    Ապո, իսկ ով ասեց, որ ամեն ապուշի խոսելու իրավունք տալը լավ բան ա։ Ո՞վ ասեց, որ դրանք են ամենակարեւոր բաները, կարա՞ս հիմնավորես։ Ես էլ ասում եմ, որ հակառակը, միգուցե դա չարիք ա։ Ու կոնկրետ օրինակ ունեմ աչքիս առաջ։ Բեղավոր ձաձի երկրում խոսքի ազատություն չկա, բայց ինքը 20 թվից մինչեւ էսօր ամենաօրյա ռեժիմով անպատիժ կերպով ցփնում ա մեր դեմքին։ Բայց զատո մենք կարանք համարենք թե անձրեւ ա գալիս ու ազատ արտահայտենք մեր կարծիքը։ Է՞դ ա քո ասած լավը։ Էդի լավ բան չի Գաղթական ախպեր, հեչ լավ բան չի։ Եթե իմ կարծիքը հետաքրքիր ա, ապա կասեմ, որ հանրային խոսալու իրավունք պիտի ունենան միայն էն մարդիկ, ովքեր իրանց վաստակով, կրթությամբ ու արժեքներով վաստակել են դրա իրավունքը։ Ամեն բոմժի խոսալու իրավունք տալը հեչ էլ հպարտանալու բան չի, Հայաստանի էսօրվա իրականությունը դրա ամենավառ ապացույցն ա։ Ու եթե դու ինձ հարցնես՝ որն ես ուզում՝ դեմոկրատիա (Հայաստանի տիպի երկիր), թե ուժեղ ու արժանապատիվ երկիր (պայմանական Ազերստանի տիպի երկիր), ես առանց մի վայրկյան մտածելու կընտրեմ երկրորդը։
    Վերջին խմբագրող՝ Overdose: 22.12.2021, 10:09:
    ԴԵ ԶԶՎՑՐԻՔ ԷԼԻ…

  7. #20
    Կեցցե թագավորը Varzor-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.03.2009
    Հասցե
    Երկիր մոլորակ, ՀՀ ք. Երևան
    Տարիք
    42
    Գրառումներ
    7,497
    Mentioned
    13 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Գաղթական-ի խոսքերից Նայել գրառումը
    ․․․․
    Իսկ էսօր դու ունես ամենակարևորը (ինչքան էլ որ, քեզ հատուկ փնթիությամբ, բացարձակապես բացսական ու ինքնաոչնչացնող նպատակներով ես դա օգտագործում)՝ խոսքի ազատությունը:
    Ժողովրդական երկրի, առաջադեմ հասարակության համար սա ամենաառաջին հիմնարար սկզբունքն ա:
    Էն դեպքում, երբ ազերփայչանում հենց էս պահին սալեհ ռուստամլի բալետ անողները էշին քեռի են կանչում ու բամբակով ջուր խմում:
    Ընդգծածս հատվածը հերթական անհիմն միֆերից մեկն է։ Խոսքի ազատությունը առաջադիմության չափանիշ չի կարող լինել։ ՀՀ-ն դրա վառ օրինակն է։ Դե էլ չեմ խոսում տարբեր վայրենի ցեղերի մասին, որոնք ըստ էության ցենզուրա չունեն ու չեն էլ ունեցել, բայց առաջադեմ կոչվելու համար ոնց որ մի փոքր չեն առաջադիմել։
    Լոխ մունք ենք, մնացածը` լոխ են...

  8. #21
    Պատվավոր անդամ Overdose-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    21.03.2008
    Հասցե
    Երեւան
    Գրառումներ
    603
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Գաղթական-ի խոսքերից Նայել գրառումը

    Իսկ էսօր դու ունես ամենակարևորը (ինչքան էլ որ, քեզ հատուկ փնթիությամբ, բացարձակապես բացսական ու ինքնաոչնչացնող նպատակներով ես դա օգտագործում)՝ խոսքի ազատությունը:
    Ժողովրդական երկրի, առաջադեմ հասարակության համար սա ամենաառաջին հիմնարար սկզբունքն ա:
    @Գաղթական ախպեր, էսօրվա լրահոսից մի երկու բան աչքովս ընկավ։ Աշոտ Մինասյանին ազատ արձակած դատավորին կալանավորել են, և "բ*զի լաց" արտահայտությունը ենթադրաբար նիկոլի կնգա հասցեին օգտագործած քաղաքացուն հրավիրել են ոստիկանություն։

    Դու հլը համարու՞մ ես որ վսյո տակի Հայաստանում խոսքի ազատություն ա ու ժողովրդավարություն
    ԴԵ ԶԶՎՑՐԻՔ ԷԼԻ…

  9. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Varzor (09.02.2022)

  10. #22
    Կեցցե թագավորը Varzor-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.03.2009
    Հասցե
    Երկիր մոլորակ, ՀՀ ք. Երևան
    Տարիք
    42
    Գրառումներ
    7,497
    Mentioned
    13 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Overdose-ի խոսքերից Նայել գրառումը
    [MENTION=6814]... Աշոտ Մինասյանին ազատ արձակած դատավորին կալանավորել են...
    Բայց Աշոտ Միասյանին ազատ արձակելու համար չեն չէ՞ կալանավորել։ Մեղադրանքը լրիվ այլ բնույթի է։
    Հիմա մի տենց տենդենց էլ կա․ ում բռնում են, ասում է քաղաքական մոտիվներով եմ հետապնդվում։
    Վարչակերի մարդակերուհուն հայհոյելով էլ բան չի փոխվի, բայց պիտի որ լավ սրտհվանք լինի։
    Լոխ մունք ենք, մնացածը` լոխ են...

  11. #23
    Պատվավոր անդամ Overdose-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    21.03.2008
    Հասցե
    Երեւան
    Գրառումներ
    603
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Varzor-ի խոսքերից Նայել գրառումը

    Վարզոր ախպեր, տեխնիկապես կարային օրինակ ապօրինի զենք պահելու կամ բռնաբարության փորձի համար կալանավորեին։ Բայց եթե մտովի ժամանակը հետ տայինք ու էդ դատավորը Մինասյանին ազատ արձակած չլիներ, ի՞նչ ես կարծում՝ կկալանավորվեր, թե՞ ոչ։

    Այլ կերպ ասած՝ Մինասյանին ազատ արձակելն ու կալանավորվելը իրար հաջորդել են։ Հետեւաբար ես կարամ ողջամիտ կասկած ունենամ, որ էստեղ կարա լինի պատճառահետեւանքային կապ
    ԴԵ ԶԶՎՑՐԻՔ ԷԼԻ…

  12. #24
    Անմոռուկ
    Գաղթական-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2007
    Հասցե
    Լեռնաղբյուր
    Գրառումներ
    5,264
    Mentioned
    27 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Varzor-ի խոսքերից Նայել գրառումը
    Ընդգծածս հատվածը հերթական անհիմն միֆերից մեկն է։ Խոսքի ազատությունը առաջադիմության չափանիշ չի կարող լինել։ ՀՀ-ն դրա վառ օրինակն է։ Դե էլ չեմ խոսում տարբեր վայրենի ցեղերի մասին, որոնք ըստ էության ցենզուրա չունեն ու չեն էլ ունեցել, բայց առաջադեմ կոչվելու համար ոնց որ մի փոքր չեն առաջադիմել։
    Բացարձակ համաձայն չեմ, Վարզոր ախպեր:
    Առանց խոսքի ազատության չի կարող լինել առաջադեմ հասարակություն:

    Բայց և «խոսքի ազատություն»-ն է պետք ճիշտ օգտագործել: Դա, առաջին հերթին, առողջ քննադատությունն է, ոչ թե աջ ու ձախ լկտի ու հայհոյախառն պահվածքը:

    @Overdose ախպեր, տեսա դեռ դեկտեմբերին ինձ գրածդ էլ անպատասխան էր մնացել:
    Էս անտեր թափաթաքը հեռախոսիս վրա միշտ կախում ա, եղբայր, չեմ կարողանում բացել:
    Ես էլ հիմնականում հեռախոսով եմ լինում:
    Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..

  13. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Varzor (14.02.2022)

  14. #25
    Կեցցե թագավորը Varzor-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.03.2009
    Հասցե
    Երկիր մոլորակ, ՀՀ ք. Երևան
    Տարիք
    42
    Գրառումներ
    7,497
    Mentioned
    13 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Գաղթական-ի խոսքերից Նայել գրառումը
    Բացարձակ համաձայն չեմ, Վարզոր ախպեր:
    Առանց խոսքի ազատության չի կարող լինել առաջադեմ հասարակություն:

    Բայց և «խոսքի ազատություն»-ն է պետք ճիշտ օգտագործել: Դա, առաջին հերթին, առողջ քննադատությունն է, ոչ թե աջ ու ձախ լկտի ու հայհոյախառն պահվածքը:
    Ասածս հակառակ կողմից ես ինտերպրետացնում։
    Ես չեմ էլ ասել, որ առանց խոսքի ազատության լինում է առաջադեմ հասարակություն։ Ես ընդամենը կարծում եմ, որ խոսքի ազատության առկայությունը դեռ չի խոսում հասարակության առաջադիմության մասին։

    Սա քո գրածն է․
    ․․․խոսքի ազատությունը: Ժողովրդական երկրի, առաջադեմ հասարակության համար սա ամենաառաջին հիմնարար սկզբունքն ա:
    Ես պնդում եմ, որ․
    Խոսքի ազատության առկայությունը դեռ չի վկայում հասարակության առաջադիմության մասին։
    Խոսքի ազատությունը առաջադեմ հասարակությունում անհրաժեշտ է և առկա է։
    Հետևություն․ առաջադեմ հասարակության համար խոսքի ազատությունը անհրաժեշտ, բայց ոչ բավարար գործոն է։
    Հիմնավորում․ առկա են պետություններ/հասարակություններ, որոնք ունեն խոսքի ազատություն, բայց չունեն առաջադիմություն և չեմ կոչվում կամ համարվում առաջադիմական։ Դրանցից մեկը ՀՀ-ն է։

    Այ հիմա, խնդրեմ, ինչումն է ձեր անհամաձայնությունը։
    Լոխ մունք ենք, մնացածը` լոխ են...

  15. #26
    Պատվավոր անդամ Overdose-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    21.03.2008
    Հասցե
    Երեւան
    Գրառումներ
    603
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Գաղթական-ի խոսքերից Նայել գրառումը
    @Overdose ախպեր, տեսա դեռ դեկտեմբերին ինձ գրածդ էլ անպատասխան էր մնացել:
    Էս անտեր թափաթաքը հեռախոսիս վրա միշտ կախում ա, եղբայր, չեմ կարողանում բացել:
    Ես էլ հիմնականում հեռախոսով եմ լինում:
    @Գաղթական ախպեր, ես էլ մտածում էի բան եղած չլինի տղու հետ։ Ուրախ եմ, որ ամեն ինչ նորմալ ա, հետ ես եկել
    ԴԵ ԶԶՎՑՐԻՔ ԷԼԻ…

Էջ 2 2-ից ԱռաջինԱռաջին 12

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •