User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 5 համարի արդյունքները՝ ընդհանուր 5 հատից

Թեմա: ԱՍԱԼԱ (Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակ)

  1. #1
    alien Alphaone-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.11.2012
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    32
    Գրառումներ
    2,647
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    ԱՍԱԼԱ (Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակ)

    Armenian Secret Army for the Liberation of Armenia (ASALA)
    Վիկիում ասում են, որ իրենք 1975-ից 1997 թվականներին են ակտիվ գործել, բայց դե մինչև օրս կառույցը կա: Երեկ Գավառ քաղաքի գրադարանում հանդիպում էր՝ կառույցի թե մտավորական ներուժը ներկայացնողներ կային, թե ուղղակի կատարողներ: Պատմում էին կառույցի հիմնադրման պատմական իրադրության մասին: Լիքը բան դասագրքերից գիտեի, հետաքրքիր էր այլ մեկնաբանություն լսել դասագրքայինին զուգահեռ, կային բաներ, որ տեղում պատմեցին, վիկիներում ու հանդիպածս հոդվածներում չէի կարդացել: Իրենք իրենց գործունեությունն անվանում էին «զինյալ քարոզչություն», օրինակներ բերում, որ իրենց քայլերը թուրքական հեռահար քաղաքական ծրագրերը կանխելուն էին ուղղված և այլն...
    Ի՞նչ գիտենք ԱՍԱԼԱ-ի մասին, ո՞նց ենք վերաբերում այսպես կոչված «զինյալ քարոզչությանը», որքանո՞վ եք իրատեսական կամ տեղին համարում այս գործունեության արդյունքում հայկական հարցի առաջխաղացումը:

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Varzor (03.06.2019)

  3. #2
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Կոպենհագեն
    Տարիք
    32
    Գրառումներ
    23,743
    Բլոգի գրառումներ
    17
    Mentioned
    25 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ընդհանրապես, ցանկացած տեռորիստական խմբի/ակտի նկատմամբ խիստ բացասական վերաբերմունք ունեմ։ Բայց մի մեծ բայց կա։ Երբ կատարվում ա որևէ տեռակտ, անմիջական իրականացնողներից բացի պետք ա նաև այլ մեղավորներ գտնել։ Կոնկրետ ԱՍԱԼԱ֊ի դեպքում էդ մեղավորները թուրքական իշխանություններն են ու ընդհանրապես ամբողջ աշխարհը, որ աչքերը փակել, թողել ա, որ հայերին ցեղասպանեն։ Տեռակտը խիստ ծայրահեղ քայլ ա, որին մարդիկ գնում են իրենց հարցերին ուշադրություն հրավիրելու համար։ Չեմ արդարացնում, բայց նաև հասկանում եմ քայլի ծայրահեղ լինելը։
    Եթե ինձ կամ իմ գրառումներն անվանելու ես հուզական կամ անտրամաբանական, ապա պատրաստ եղիր, որ դրանց չեմ պատասխանելու, ու ինքդ քեզ հարց տուր, թե ինչու ես էդպիսի բառեր օգտագործում։

  4. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (03.06.2019), Freeman (03.06.2019), Sambitbaba (03.06.2019), Varzor (03.06.2019), Արշակ (08.06.2019)

  5. #3
    Կեցցե թագավորը Varzor-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.03.2009
    Հասցե
    Երկիր մոլորակ, ՀՀ ք. Երևան
    Տարիք
    37
    Գրառումներ
    5,998
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Կարծում եմ, որ ցանկացած զինված գործողություն չպետք է ուղղված լինի անզեն ու խաղաղ մարդկանց դեմ։ Հատուկ նշեմ, որ ամեն մի անզեն, դեռ խաղաղ չէ։
    Հակառակ դեպքում դա ավելի շատ վնասում է, քան օգուտ է տալիս։ Թերևս դա է պատճառը, որ ԱՍԱԼԱ-ն արգելված էր որոշ երկրներում որպես ահաբեկչական կազմակերպություն։
    Այդ իսկ պատճառով շատերն, ովքեր այս կամ այն ձևով կապ են ունեցել կամ անդամակցել են ԱՍԱԼԱ-ին խուսափում են նշել կամ հիշատակել այդ մասին, չեն ուզում նաև հիշատակել կազմակերպությունը որևէ կապ է ունեցել ՀՅԴ հետ։
    ԱՍԱԼԱ անդամներն են եղել բավականին տարբեր և նույնիսկ իրենց ոլորտներում նշանակալի անձնավորություններ։
    Արցախյան ազատամարտի հերոս Մոնթե Մելքոնյանը նույնպես եղել է ԱՍԱԼԱ մարտիկ, պաշտոնապես այն ժամանակից, երբ կառույցը տրոհվել էր։
    Իսկ կառույցն "կիսվել" է շատ լուրջ սկզբունքային ու գաղափարական տարաձայնությունների պատճառով։ Փաստացի մի կեսն իրոք դարձել էին վարձու ահաբեկիչներ։

    ԻՀԿ ԱՍԱԼԱ-ն վաղուց արդեն նույնը չի, ոնց որ եղել էև դրա կարիքը չկա, քանի որ արդեն իսկ ունենալով պետականություն (մեկի տեղն էլ երկու հատ ) Հայությունը կարիք չունի նման անվերահսկելի կառույցների։
    Դրա փոխարեն անհրաժեշտ է ուժեղացնել պետական հատուկ ծառայությունները, որոնք անհրաժեշտության դեպքում նաև պատժիչ գործողություններ կիրականացնեն մեր երկրի և ժողովրդի համար ակնհայտ սպառնալիք հանդիսացող, սակայն իրավական դաշտում "պլստացող" անձանց նկատմամբ՝ անկախ նրանց ազգային պատկանելությունից։
    Լոխ մունք ենք, մնացածը` լոխ են...

  6. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (03.06.2019), Freeman (03.06.2019), Sambitbaba (03.06.2019), StrangeLittleGirl (03.06.2019), Արշակ (08.06.2019)

  7. #4
    alien Alphaone-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.11.2012
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    32
    Գրառումներ
    2,647
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Varzor-ի խոսքերից Նայել գրառումը
    Հատուկ նշեմ, որ ամեն մի անզեն, դեռ խաղաղ չէ։
    Սա կարդացի, դա՜ռը ժպտացի՝ ավելի քան համամիտ եմ: Ուղղակի երեկվա քննարկումից հետո, երբ հստակ ցույց էին տալիս, որ սպանությունները կանխել են լիքը հակահայկական լայնամսշտաբ գործողություններ, անգամ Եկեղեցիներիի համաշխարհային խորհրդի դդմփը, որ թվում էր թուրքերի հետ ինչ կապ պիտի ունենա, մերձավոր արևելքի հայաթափման ծրագիրը կանխելու համար էր: Բայց կարելի՞ էր սպանության փոխարեն այլ ելք գտնել: Ուսանողական տարիներին միջազգային մարդասիրական իրավունքից մի հատված տաֆտալոգիա էր թվում. «եթե պետությունները չեն գտնում կոնֆլիկտի կարգավորման խաղաղ ճանապարհներ, պետք է փնտրեն այլ խաղաղ ճանապարհներ»: Հիմա մտածում եմ, որ չէ, սա նշանակում ա եթե եղած մեթոդներն իրենց սպառել են, նոր բան մտածեք, բայց մի տվեք, իրար սպանեք: Մի խոսքով, երեկվանից էս քաղաքական-մարդասիրական պաթոսափիլիսոփայական մտորումները խեղդում են: Հետո կարելի՞ է կոնկրետ գործողությունների պատմություններ դնեմ թեմայի տակ, քննարկենք՝ մի քիչ հետազոտություն անեմ, որ ավելի լավ հասկանամ ընդհանուր պատկերը:

  8. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Varzor (03.06.2019)

  9. #5
    Կեցցե թագավորը Varzor-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.03.2009
    Հասցե
    Երկիր մոլորակ, ՀՀ ք. Երևան
    Տարիք
    37
    Գրառումներ
    5,998
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Alphaone-ի խոսքերից Նայել գրառումը
    Սա կարդացի, դա՜ռը ժպտացի՝ ավելի քան համամիտ եմ: Ուղղակի երեկվա քննարկումից հետո, երբ հստակ ցույց էին տալիս, որ սպանությունները կանխել են լիքը հակահայկական լայնամսշտաբ գործողություններ, անգամ Եկեղեցիներիի համաշխարհային խորհրդի դդմփը, որ թվում էր թուրքերի հետ ինչ կապ պիտի ունենա, մերձավոր արևելքի հայաթափման ծրագիրը կանխելու համար էր: Բայց կարելի՞ էր սպանության փոխարեն այլ ելք գտնել: Ուսանողական տարիներին միջազգային մարդասիրական իրավունքից մի հատված տաֆտալոգիա էր թվում. «եթե պետությունները չեն գտնում կոնֆլիկտի կարգավորման խաղաղ ճանապարհներ, պետք է փնտրեն այլ խաղաղ ճանապարհներ»: Հիմա մտածում եմ, որ չէ, սա նշանակում ա եթե եղած մեթոդներն իրենց սպառել են, նոր բան մտածեք, բայց մի տվեք, իրար սպանեք: Մի խոսքով, երեկվանից էս քաղաքական-մարդասիրական պաթոսափիլիսոփայական մտորումները խեղդում են: Հետո կարելի՞ է կոնկրետ գործողությունների պատմություններ դնեմ թեմայի տակ, քննարկենք՝ մի քիչ հետազոտություն անեմ, որ ավելի լավ հասկանամ ընդհանուր պատկերը:
    Դե տենց տարբերակ կա, որ չարը պիտի դեռ սաղմնային վիճակում ոչնչացվի: Բայց դե ստեղ հիշում եմ հին սովետական ցինիկ արտահայտություններից մեկը.
    "Վերջում, ինչպես միշտ, հաղթում է բարին` չարին ծնկի է բերում և դաժանորեն ոչնչացնում":

    "Բռնությունը բռնություն է ծնում" սկսզբունքն անընդհատ ապացուցում է դրա ճշմարտացիությունը: Ատելությունը կույր է, բայց սերն ավելի կույր է` ինչքան կույր, էնքան մանրուքների հետևից քիչ ես ընկնում
    Հետաքրքիր կլինի որևէ գործողություն քննարկել: Ակումբում առողջ քննարկումները մի տեսակ պակասում են
    Վերջին խմբագրող՝ Varzor: 03.06.2019, 23:42:
    Լոխ մունք ենք, մնացածը` լոխ են...

  10. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (04.06.2019), StrangeLittleGirl (03.06.2019)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •