Հունիսի 1-9-ը Արցախի Ստեփանակերտ, Ասկերան, Մարտակերտ և Մարտունի քաղաքներում տեղի ունեցող ԿՈՆԻՖԱ-ի ֆուտբոլի Եվրոպայի առաջնության խաղերի ժամանակցույցն արդեն հասանելի է։
Միջոցառման առաջին օրն ամբողջությամբ նվիրված է բացման հանդիսավոր արարողությանը, ուստի առաջին խաղը տեղի կունանա հունիսի 2-ին։
Մրցաշարին մասնակցում են Արցախի, Հարավային Օսիայի, Աբխազիայի, Պադանիայի, Չամերիայի, Արևմտյան Հայաստանի, Սապմիի, Սեկեյի մարզի թիմերը։
Բոլոր խաղերի և մշակութային ծրագրերի մուտքն ազատ է։
1559244175-6659.jpg
Էջանիշներ