User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 1 համարի արդյունքները՝ ընդհանուր 1 հատից

Թեմա: Անցյալի գնացքը

  1. #1
    Մշտական անդամ Lusntag Lusine-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    23.11.2012
    Գրառումներ
    266
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Անցյալի գնացքը

    Անցյալի գնացքը

    Նոր կյանք սկսելու համար պետք է կորցներ հիշողությունը, ազատվեր բոլոր այն մտքերից, որոնք ներկա պահը կանգնեցնում ու կապում էին անցյալին: Ինչպես պարզվեց հետո, դա այնքան էլ հեշտ գործ չէր: Հիշում էր: Կյանքում ամեն ինչ ուշացած էր գալիս, ոչինչ ժամանակին չէր լինում: Հիմա կարող էր գնել բոլոր չստացած տիկնիկներին, որոնց մասին երազել էր, որոնք քնում ու արթնանում էին, աչքերը բացում ու փակում, բայց չէր լինի այն անսահման ուրախությունը, որը կզգար վեց տարեկանում: Սպասում էր, հավատում հ րաշքներին, բայց հրաշք տեղի չունեցավ: Հիմա գիտի, որ հրաշքներ չկան, չեն լինում: Երբ երազանք էր պահում ու գիտեր, որ չի լինելու, մտքում ավելացնում էր. 《թող հրաշքով կատարվի》, բայց հրաշքները, եթե կային էլ, իրենից հեռու էին փախել ու թաքնվել էին: Նա այդպես էլ չհանդիպեց նրան:
    Ամենահիմար սխալը, որ արել էր ու դեռ շարունակում էր անել մինչ այս պահը, դա սպասելն էր: Ուշացումով, բայց հասկացավ, որ կանգնեցրել էր իր կյանքը, չէր ապրել: Ուշացումով, բայց հասկացավ, որ ժամանակը անկախ այն բանից ապրում էր, թե ոչ, սպասում էր, թե ոչ, տանջում էր իրեն հիշողություններով, թե ոչ, կանգ չի առնում: Կրճատում էր իր և մահվան միջև ընկած ժամանակահատվածը: Իսկ ինքը դեռ հիշում էր: Վախենում էր ապրելուց: Վախենում էր, որ առաջին քար գցողը հենց ինքն էր լինելու: Փշաքաղվեց: Մի օր ինքն էլ պետք է հեռանա կյանքից ու անհետանա անցյալ կոչվող անիվի մեջ: Բոլորն այնտեղ են գնում: Ճանապարհը միակողմանի է: Որքա~ն մարդ է հեռացել ու պիտի հեռանա…Որքան սեր ու ատելություն, որքան կարոտ ու հիասթափություն կա անիվից ներս ու դուրս:
    Երբ առաջին անգամ սիրեց, աշխարհը փոխվեց, առաջվանը չէր: Արևն ավելի ջերմ էր ու տաք: Անձրևի սառը կաթիլների տակ հաճելի էր քայլել ու թրջվել այն մարդու հետ, ում միջով տեսնում էր աշխարհը: Զարմանալի զգացուղություն էր սերը, որքան տալիս էր, այնքան ավելի էր լիանում, այնքան կյանքի գույները ավելի վառ էին ու գեղեցիկ, մինչև մի օր ամեն ինչ ավարտվեց: Գնացքը հեռանում էր, մեքենավարը գոռում, իր հետ տանելով վախն ու սպիտակ վերնաշապիկը: Թույլ չտվեց կարմրի: Կարմիրը իր ներսում մնաց: Այդ օրը մի քանի տարով մեծացավ: Հասկացավ, որ մարդը միշտ մենակ է, անգամ երբ սիրում է, անգամ երբ սիրված է: Մենակ է: Միշտ:

    Մի քանի տարի առաջ ինքը ուրիշ էր: Եթե տեսներ, որ ինչ որ մեկը խաբում էր իրեն, կասեր. 《ստում ես》, եթե տեսներ, որ իր աչքերի մեջ նայելով, անմեղության դիմակով գրպանն են մտնում` ձեռքը կբռներ: Հիմա ուրիշ է: Լռում է: Լռության մեջ խոր ցավ կա, մարդու կորստի ցավ: Առաջ մարդիկ ավելի շատ էին, համենայն դեպս ինքը այդպես գիտեր:

    Երբեմն լռությունը ավելի խոսուն է: Միլիոնավոր ասված բառեր կարող են գրողի ծոցը գնալ, եթե կարևոր պահին, խոսելու փոխարեն լռություն է: Հասկանում էր: Ամեն անգամ, երբ փորձում էր հավատալ, խաբում էր իրեն: Հավատը ստի ու կեղծիքի գեղեցիկ հագուստն է, որը պատկանում էր իրեն: Հագցնողն էլ ինքն էր: Բայց մի օր ստի փշերը պատռում են այն ու մերկանում է իրականությունը:

    Հիմա, երբ վերջապես որոշել էր ապրել, հեռացող գնացքը տանում էր նրա բոլոր հիշողությունները, սպիտակ վերնաշապիկը, փոքրիկ աղջկան, որն այդպես էլ տիկնիկ չունեցավ: Միակ կորուստը, որ տանում էր հեռացող գնացքը, դա քրքրված հագուստն էր, որը մի ժամանակ Հավատ էր կոչվում…

    Լուսինե Լուսնթագ

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Sambitbaba (23.05.2019)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •