Ռեվյուն սկսել եմ գրել դեռ ալբոմը չավարտված:
Մի տեսակ անսովոր ա իմ համար անծանոթ լեզվով երգեր լսելը ու երբեմն կարծես դա խանգարում էլ ա: Չգիտեմ ինչու կարող ա տհաճ թվա, մանավանդ երբ թուրքերենին, կամ էլ արբերենին եմ նմանեցնում: Սա ավելի շուտ իռլանդերենին երևինմանեցրի, որ նույնպես չեմ սիրել թեթև ուսումնասիրելուց հետո:
Բայց առաջին երգը աստիճանաբար սկսեցի սիրել ու բոլորովին էլ ոչ ուշացումով: Ֆոլկ տարրեր կային երաժշտության, ձայնի, կատարման մեջ: Շատ լավն էր նաև երկրորդը` զգացի, որ էս ալբոմը հետագայում կրկնելու եմ ու սանտայիս արդեն շատ շնորհակալ եմ:

Երրորդ երգը տղամարդու վոկալի բացումն արեց, լեզուն էլ գերմաներեն էր, կարող ա՞ նախորդներն էլ էին ու չեմ նկատել,

դժվար թե:

Չորրորդը գործիքային էր ու էլի ֆոլկ ժանրի մեջ, (հուսով եմ ճիշտ եմ ճանաչում ժանրը), պարկապզուկով-բանով, (հուսով եմ ճիշտ ճանաչեցի գործիքը):

5-րդ երգը չհավանեցի, բայց դե ոչինչ:

Հենց նոր 6-րդն ավարտվեց ու 7-ն ա սկսվում: Էլի շատ սիրուն երգ էր ու հավանաբար սա էլ ա... թե՞ չէ:

Չէ, լավը չէր: Անկապ երաժշտությամբ անընդհատ կրկնվող տող: Իսկ այ 8-րդը 6-րդի պես հանգիստ, սիրուն երգ էր: Կարող ա՞ սա էլ էր գերմաներեն ու ընդհանրապես բոլորն են: Ռեվյուն գրեմ ու ուսումնասիրեմ մի հատ: 9-րդ երգը էլի գերմանոտղամարդկային ա ու էլի լավը:

Էս հասածս վերջին երկու երգերում նույնիսկ թվում ա թե նախորդներն են կրկնվում: Գիտեմ, որ իրականում երաժշտությունն եմ մոռացել, իսկ տպավորությունը մնացել ա: 10-րդն էլ աչքիս 7-րդին ա նման իր կրկնվող բնույթով... Վայ էս ի՞նչ կարճ էր:

Երևի մնաց վերջինը հա՞: Էլի հանգիստ ա ու մեղմ, բայց էս մեկը կարծես չեմ հավանում: Համենայն դեպս 6-ից ու 8-ից երևի թույլ ա: Թե՞ ես ձանձրացա:
Ամեն դեպքերում` ոնց արդեն ասեցի սանտայիս շնորհակալ եմ շատ: Կկրկնեմ էս ալբոմը հավանաբար շուտով` մեջտեղից հանելով 7 ու 10 թվերը:

11-ն էլ դե երևի ի տարբերություն մյուսների ընդամենը մեկ անգամ կկրկնեմ... դեռ:
Ռեվյուս ավարտվեց գրեթե ալբոմի հետ միասին:

Էջանիշներ