Տրիբուն-ի խոսքերից
Առակ ակի ու ծակի մասին
Եվ գիտխորհուրդ հավաքեց Խուն այդ երեկո, որ չորս լուսին հետո էր մանանեխի առաջին ցանքից։ Եվ ասեց, տեսեք մենք քարեր ունենք շրջանաձև, և հին են նրանք, և ծակեր ունեն։ Եվ խորհեցին գիտունները, որ ծեր էին և հղումներով, և ասեցին․ Խու, մեր միտքը զորավոր է, մեր գիրը կարդացված է, բայց մենք ծակի մասնագետ չենք, և պիտի դեռ խորհենք։ Եվ եկավ մանանեխի երանելին, և ասեց, ծակը աստղին պիտի նայի, և աստղերի պատկերով պիտի ակ նկարի, որ զ՛օդի ակ պիտի կոչվի, և ակը պիտի Գվատեմալա քշվի, և ով դեմ լինի սրան, Խուին դեմ կլինի, և Խուին պիտի դավաճանի, և պիտի նզովյալ լինի ողջ կյանքում, զի թուրքի բերանով է խոսում, որ մանանեխի համը տեսած չի։ Ասում եմ ձեզ, ամեն մեկ խելոք մտքին չորս ոչխար միտք պիտի լինի, ու ոչխարները պիտի բազմանան ու իշխեն մտքի վրա։
Էջանիշներ