Վերջին դեպքերից հետո GOT-ի Ջոնը խնդրեց ինձ միանալ Խուիզմին,իսկ ես նրան ուղղորդեցի ընդ մանանեխան։
Վերջին դեպքերից հետո GOT-ի Ջոնը խնդրեց ինձ միանալ Խուիզմին,իսկ ես նրան ուղղորդեցի ընդ մանանեխան։
Առակ Խուի երկու որդիների մասին
Եվ մի առավոտ որդին, որ շատն էր տարիներով, ասեց Խուին, հայր, ուզում եմ Թոթի լանջերին մանանեխ ցանեմ։ Եվ Խուն ասեց, բարի է, ցանի։ Եվ փոքր որին մի օր ասեց, հայր, ուզում եմ գնամ Պոլինեզիա շումերերեն սովորեմ։ Եվ Խուն ասեց, բարի է, գնա։ Եվ տաս գարուն անցավ այդ օրվանից, եվ մանանեխի դաշտերն ընդարձակ էին, և բերքը շատ էր, ու Խուն համ ինքն էր քաշում, համ սաղ ռայոնին էր քաշելու տալիս։ Եվ քաշած էին բոլորը, ու աստղերին էն ողջ օրը նայում քարերի ծակերից, և ոչ ուտում էին, ոչ խմում էին, և հանգիստ չունեին։ Մի օր վերադարձավ հեռավոր Պոլինեզիայից Խուի երկրորդ որդին։ Եվ խոսում էր նա վարժ շումերերեն, բայց ոչ մեկը նրան չէր հասկանում։ Ասում եմ ձեզ, նա-Խու սովորել շումերերեն, եթե Թոթի լանջերին և ոչ մի մարդ, և ոչ մի անասուն, որ և կով է և հավ և ոչխար և փիղ, քեզ չի հասկանում։ Եվ նա-Խու ցանել մանանեխ, եթե Թոթի լանջերին և ոչ մի մարդ, և ոչ մի անասուն, որ և կով է և հավ և ոչխար և փիղ, չի կշտանալու մանանեխով։
Mr. Annoying (18.05.2019), Varzor (18.05.2019), Յոհաննես (18.05.2019)
Միայն Խուն ծափ կտա, միայն Խուով գարուն կգա:
Առաքելոց 1:3
ՄԻ փորձիր գրկել անգրկելին:
Առաքելոց 1:4
Ամեն ինչ Խուով եղավ, առանց Խու ոչինչ չեղավ:
Առաքելոց 1:5
Եվ բաժանեց Խուն լույսը ստվերից, չորը թացից, ճիշտը սխալից, մանանեխը մաղադանոսից, ակումբը ֆացեբոքից:
Առաքելոց 1:6
Լոխ մունք ենք, մնացածը` լոխ են...
Բացի Խուից այլ բան չկա, միակ ճշմարիտ բանը Խուն է:
Առաքելոց 4 x 4
Լոխ մունք ենք, մնացածը` լոխ են...
Ինչու՞ են մարդիկ կասկածում Խուի զորությանը:
Տկար մարդիկ կասկածում են իրենց Խուի վրա:
Իսկ ինչու՞ են նրանք կասկածում:
Որովհետև նրանց սովորեցրել են, որ Խուն չկա:
Ո՞վ: Մարդիկ, որոնք պնդում են, թե Խուի անունից են խոսում:
Բայց Խուն եղել է, եղում է և պիտի եղի: Մինչ օրս էլ կա և դա է հսկելու մարդկանց միակ հեշտ ոցը:
Դու չպետք է կասկածես Խուի վրա, այլ պիտի օգտագործես Խուի ամբողջ զորությունը կամ ինքդ կնստես Խուին:
Դա անթույլատրելի է: Դա քո հագով չէ:
Դա նրանց համար է, ում թվում է, թե ձեռքինն իշխանությունն է: Բայց իրականում Խուն է իշխանությունը:
Խուն քո սեփականությունն չէ: Չի կարելի կանխել շարժումը համաշխարհային, որի նպատակն է բացել, հետո հարցերը լուծել մարդկային:
Առաքելոց 1:7
Լոխ մունք ենք, մնացածը` լոխ են...
Սկզբում Խուն շինեց կենդանիներին և տեսավ որ բարի է:
Հետո շինեց մարդուն, բայց երկիրն անպտուղ էր և տձև:
Այնուհետ շինեց այն, ինչը չէր կարող չշինել, քանզի հրեղեն հոգու վերտրամաբանական գոյության ունայնության մեջ միայն շինած է, որ պիտի մնա: Միայն շինածն է, որ սկզբից քանդում է:
Առաքելոց 1
Լոխ մունք ենք, մնացածը` լոխ են...
Եթե Խուն քեզ ասում է ցատկիր, ապա դու միայն կարող ես հարցնել, թե որքան բարձր: Միյևնույն է Խուից բարձր չես ցատկի:
Առաքելոց 1:9
Լոխ մունք ենք, մնացածը` լոխ են...
Եվ աշխարհը ու բոլորին շինելուց հետո Խուն տվեց առաջին պատվիրանը.
Մի խույվորիր:
Առաքելոց 1:10
Լոխ մունք ենք, մնացածը` լոխ են...
Էսօր Խուն սարի վրա եկավ մոտս,Առաքելի մասին քննարկումներ ունեցանք։Առաքել ջան,այսոուհետ դու մարգարե ես։
Mr. Annoying (19.05.2019), Տրիբուն (19.05.2019)
Նորություն 2. Մեր Ընոյինգը միացավ մեր Խուին։
Նորություն 3.Խուին հայտնեց,որ մեր շարքերում Խուդա կա։
հ.Գ Խուդա,գիտեմ որ էս կարդում ես,մեկա քեզ պալիտ ենք անելու ու հայդա Մանանեխնոց
Mr. Annoying (19.05.2019), Varzor (19.05.2019), Տրիբուն (19.05.2019)
Առակ ակի ու ծակի մասին
Եվ գիտխորհուրդ հավաքեց Խուն այդ երեկո, որ չորս լուսին հետո էր մանանեխի առաջին ցանքից։ Եվ ասեց, տեսեք մենք քարեր ունենք շրջանաձև, և հին են նրանք, և ծակեր ունեն։ Եվ խորհեցին գիտունները, որ ծեր էին և հղումներով, և ասեցին․ Խու, մեր միտքը զորավոր է, մեր գիրը կարդացված է, բայց մենք ծակի մասնագետ չենք, և պիտի դեռ խորհենք։ Եվ եկավ մանանեխի երանելին, և ասեց, ծակը աստղին պիտի նայի, և աստղերի պատկերով պիտի ակ նկարի, որ զ՛օդի ակ պիտի կոչվի, և ակը պիտի Գվատեմալա քշվի, և ով դեմ լինի սրան, Խուին դեմ կլինի, և Խուին պիտի դավաճանի, և պիտի նզովյալ լինի ողջ կյանքում, զի թուրքի բերանով է խոսում, որ մանանեխի համը տեսած չի։ Ասում եմ ձեզ, ամեն մեկ խելոք մտքին չորս ոչխար միտք պիտի լինի, ու ոչխարները պիտի բազմանան ու իշխեն մտքի վրա։
Mr. Annoying (19.05.2019), Varzor (19.05.2019), Յոհաննես (19.05.2019)
Ժող, իսկ Կաստանեդայի Դոն Խուանի ուսմունքը էս կրոնի հետ կապ ունի՞
The cake is a lie.
Մանանեխը Խուի խուին չի, բայց Խուն կարա մանանեխին նա խու քաշի:
Ձայն առաքելոց 1:11
Դեպի Խուն տանող ուղիները տարբեր են, բայց Խուի ուղին և նպատակը մեկն է` կյանքը և հավիտենականությունը:
Բաղաձայն առաքելոց 1:12
Լոխ մունք ենք, մնացածը` լոխ են...
Յոհաննես (19.05.2019)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ