Տարիքի ընդամենը 10 տարվա տարբերությունը ինչ խաղեր կարա տա
Էս ֆիլմը նկարահանվել ա 1985 թվին, այսինքն ես նայել եմ էս ֆիլմը 10-15 տարեկան հասակում ու էն ժամանակաշրջանում, երբ Երևանում ոտից գլուխ հինգ վիդեոմագնիտաֆոն կար, եւ երկու կասետ՝ Բռուս Լի ու Քամուց Քշվածները։ Տարին մի անգամ էլ, եթե բախտներս բերեր կարող ա «համաշխարհային կինոյի էջերից»-ով Star Wars-ի մի էպիզոդ ցույց տային, լավ կտրտած ու մյուս երեք էպիզոդներից անկախ, որ հազիվ տեղը բերեինք թե ինչ ա կատարվում։
SiFi-ի կուլմինացիան էս «Гостья из будущего»-ն էր ու «
Через тернии к звёздам»-ը (ի միջի այլոց, ով չի տեսել, խորհուրդ եմ տալիս): Ու էս պարագայում «Гостья из будущего»-ն ոչ միայն պրիմիտիվ չէր, այլ ֆանտաստիկայի գլուխգործոց էր։ Ու Алиса Селезнёва-ին ես էլ եմ սիրել սաղ սովետի անչափահասների պես:
Բայց, որ ասենք էս ֆիլմի հետ ես խաչվեի արդեն 1995 թվականին, երբ համարյա սաղս վիդեո ունեինք, ՏՎ-ով սկսել էին լուրջ ֆիլմեր ցույց տալ ու արդեն Alien, Blade Runner, Terminator ու երեք էպիզոդ Star Wars էինք տեսել, իմ համար էլ էս ֆիլմը պրիմիտիվ կլիներ։
Էջանիշներ