User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 6 համարի արդյունքները՝ ընդհանուր 6 հատից

Թեմա: Առաջադրանք 10. Էդ ինչեր են գրում ձեր մասին

  1. #1
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,016
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Առաջադրանք 10. Էդ ինչեր են գրում ձեր մասին

    Պատկերացնում եք, որ մի օր ձեր մասին մեծ վերնագրով հոդված է հայտնվել հայտնի թերթի/ամսագրի առաջին էջին:

    Էստեղ հորինում ու գրում եք էդ հոդվածը (կարճլիկ կամ երկար)՝ վերնագրով հանդերձ:

    Ազատություն տվեք երևակայությանը. դա կարող է լինել սենսացիա կամ կրիմինալ դեպք, քաղաքական բում կամ զավեշտ, մեծ պարգևատրություն կամ տրագիկ իրավիճակ, կամ էլ լրիվ ուրիշ մի բան:
    Որոշում եք ինքներդ. իրական անունների փոխարեն կարող եք ձեր ակումբային մականուններն օգտագործել: Ցանկության դեպքում, կարող եք ուրիշ ակումբցիների էլ ներառել հոդվածում:

    Բարի՜ ժամանց:

  2. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (03.05.2019), Sambitbaba (02.05.2019), Smokie (02.05.2019), Գաղթական (03.05.2019), Հայկօ (02.05.2019), Նիկեա (02.05.2019)

  3. #2
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,016
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    @Նիկեա, ես կարծում եմ, դու էստեղ գրելու բան ունես

  4. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Նիկեա (03.05.2019)

  5. #3
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    04.04.2012
    Գրառումներ
    1,218
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում ivy-ի խոսքերից Նայել գրառումը
    @Նիկեա, ես կարծում եմ, դու էստեղ գրելու բան ունես
    հա, հիշում եմ, ուղղակի անընդհատ գործի եմ էս էրկու օրը, արդեն համարյա 48 ժամ, էսօր իրիկուն մի քիչ վերջացնեմ, կգրեմ

  6. #4
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    04.04.2012
    Գրառումներ
    1,218
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Սա երեկ գիշեր էի բզբզում, ահավոր ա ուղղակի, բայց դե դնում եմ։ Մինչև իրիկունը ուրիշ բան էլ կգրեմ

    Վերջին 2 ամիսներին երկրի տնտեսությանը վնաս հասցնելու և 2 ինքնասպանություն հրահրելու մեղադրանքով այսօր առավոտյան ոստիկանական բաժանմունք բերման է ենթարկվել ոմն Նիկեան, հաղոդրդում է ոստիկանության ծանր և հատկապես տարօրինակ հանցագործությունների բաժնի մամուլի խոսնակը։ Նիկեան մեղադրվում է 4 տարբեր աշխատանքներ ունենալու և այդպիսով 3 գործազուրկի աշխատանքից զրկելու մեջ։ Հիշեցնենք, որ գործազուրկներից մեկը՝ Ա․ Ա․-ն, 1 ամիս առաջ ինքնասպան էր եղել։ Ամուսնու մահվան արհավիրքին չդիմանալով՝ 2 օր անց ինքնասպան էր եղել նաև հանգուցյալի կինը։ Վերջինիս հանցավոր գործունեության արդյունքում զգալի վնաս է հասցվել նաև տնտեսությանը, որովհետև ապրելով մենակ և չունենալով աշխատած գումարը ծախսելու ժամանակ, գումարը չի շրջանառվել, ինչի արդյունքում երկրում համախառն ներքին արդյունքը կրճատվել է 1 տոկոսով։

    Նիկեան 3 տարի անընդմեջ բուժվում էր աշխատամոլությունից։ Ինչպես նշում է վերջինիս թերապևտը՝ վերջին ամիսների ընթացքում ավելի հանգիստ էր, պարտաճանաչ,բաց չէր թողնում ոչ մի հանդիպում։ «Հավանաբար ամեն ինչ անում էր իր վրա ավելորդ ուշադրություն չգրավելու համար»,- նշեց թերապևտը։

    Նիկեային սպառնում է 5-7 տարվա ազատազրկում։

    Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

  7. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (17.05.2019), ivy (03.05.2019), Jarre (15.05.2019), Sambitbaba (03.05.2019), Նաիրուհի (11.05.2019), Տրիբուն (04.05.2019)

  8. #5
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,016
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Բա մեծ ու թավ վերնագիրը ո՞ւր ա

  9. #6
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    04.04.2012
    Գրառումներ
    1,218
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում ivy-ի խոսքերից Նայել գրառումը
    Բա մեծ ու թավ վերնագիրը ո՞ւր ա
    վայ, վերնագրի պահը մոռացել էի։ աստված։ հիմա, մտածեմ, գրեմ։

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •