Varzor (15.05.2019)
Իհարկե, շատ մեծ հույս ունեմ, որ մեր տղեն մյուս տարվա Եվրատեսիլը կբերի Հոլանդ, բայց Հաթարին մեծ շանսեր ունի էդ պլանները խառնելու, եթե իհարկե պոստսովետի լեղապատառ ժյուրիները համը չհանեն։
իսկ մարդը
վախենում ա
որ իրան
չեն սիրի:
Ուշագրավ փաստի արձանագրում․ Երեկվա եվրատեսիլյան գրառումս արժանացավ իմ՝ Ակումբային առաջին բացասական վարկանիշին։ Մեկնաբանության մեջ՝ էդ ամենը տեսնելու ու գեյ չդառնալու համար։
Однако здравствуйте...
CactuSoul (17.05.2019)
Thom (16.05.2019)
Varzor (16.05.2019)
Թոմ ջան, չկա ԼԳԲՏ քարոզ։ Կարա՞ս ցույց տաս մի մարդու, ով գեյ ա դարձել «ԼԳԲՏ քարոզի» արդյունքում։
Իսկ Եվրատեսիլում գեյ պերեդոզն ուրիշ պատճառով ա. Եվրատեսիլի ֆանատների մեծ մասը հենց ԼԳԲՏ համայնքն ա։ Թե ինչու ա տենց, չգիտեմ։ Համայնքի մի ներկայացուցիչ ինձ բացատրում էր, որ իրանք էդ կարգի երաժշտություն են լսում (ուրեմն անճաշակ են, բայց դե)։ Ու բնականաբար, քանի որ քվեների մեծ մասը հենց ԼԳԲՏ համայնքից են գալու, զանազան կատարողներ փորձում են հենց էդ համայնքին, ոչ թե հետերոսեքսուալ Թոմին գոհացնել։ Հակառակ դեպքում համբուրվող աղջիկ֊տղա կդնեին բեմին։
Չէ, ուղղակի պոստսովետ երկրների համար, հաշվի առնելով, թե ինչ դեմքեր են սովորաբար ժյուրի լինում, Հաթարին չափից դուրս անմարսելի էր, ըստ իս․ երգը, մեսիջները, բեմադրությունը, բան․․․ Բայց նենց չի, որ արևմտյան երկրներն առանձնապես ձայն տվեցին։ Իսկ ահագին մարդկանց դուր էր եկել, հիմա էլ որ նայում եմ հեռուստաքվեարկության արդյունքները, բավական շատ ձայն են ստացել։
իսկ մարդը
վախենում ա
որ իրան
չեն սիրի:
Ամերիկացի գիտնականները հետազոտություն են արել էն մասին, թե ոնց են Եվրատեսիլում քաղաքական ԽԾԲ–ն տասնամյակների ընթացքում շատանում ու ավելի ակնհայտ դառնում։
Ընդ որում ԽԾԲ–ական ամենաուժեղ ցանցը պուպուշ սկանդինավյան երկրներն են ստեղծել մեկ էլ հետ սովետական երկրները
https://www.economist.com/graphic-detail/2018/05/11/partisanship-at-eurovision-is-becoming-more-blatant?fsrc=scn/tw/te/bl/ed/?fsrc=scn/fb/te/bl/ed/partisanshipateurovisionisbecomingmoreblatantdailychart&fbclid=IwAR0LrtJJT2J_K3XKun3tDRyZsvvI9HdAJRPOV_Y5MfEc0dyUGE6dnAKZZPE
Չնայած Սկանդինավների դեպքում ինձ թվում ա պատճառը ոչ էնքան քաղաքական ա, ինչքան իրանց մտածողության միատարրությունն ու բազմակարծության բացակայությունը։ Էն որ իրանք բոլորով նույն շորերն են հագնում, նույն ճաշակն ունեն, նույն քաղաքական հայացքներն ունեն, մի խոսքով ինդիվիդուալիզմի բացակայություն, իրանք իրանց միատարրությունն են սիրում։
Ասում են correlation is not causation, բայց մեկ էլ մտածում եմ սկանդինավյան երկրներն ու Սովետը ի՞նչ ընդհանրություն ունեն՝ սոցիալիստական գաղափարախոսությունը![]()
Добро победило зло, поставило его на колени и зверски убило
Հեհե, էս թեման չէի մտնում, մտածում էի՝ մի հիսուն էջ գրառում ա լինելու։ Դու մի ասա՝ համարյա դատարկ ա։
Չգիտեմ՝ձեզ մոտ ոնց ա, բայց մեզ մոտ հեռուստահաղորդավարներն անընդհատ կծոցով խոսում են Արևելյան բլոկի ԽԾԲ պահերի մասին։
Էստեղ էնքան ճաշակի միատարրության հարցը չի, ինչքան պրոցեսին միասին մասնակցելու հարցը (որտև գոնե երաժշտական առումով ճաշակային ահավոր բազմազանություն կա Սկանդինավիայում)։ Ամբողջ հարցն էն ա, որ Եվրատեսիլն ահագին մեծ հեղինակություն ունի Սկանդինավիայում, բայց ոչ նենց, ոնց որ Հայաստանում։ Այսինքն, շարքային անձը մենակ կարող ա նայի, ձայն սկի չի էլ տա։ Բայց կա Եվրատեսիլի ֆանատների մի հոծ բազմություն (ընդ որում, հիմնականում ԼԳԲՏ համայնքը), որը Եվրատեսիլի ամեն քայլին հետևում ա՝ սկսած ամեն երկրի երգն ընտրելուց։ Ու էս ֆան կլուբերը նաև շատ մոտիկից հետևում են կամ նույնիսկ ճամփորդում են ուրիշ երկիր տվյալ երկրի ֆինալը նայելու ու անգամ քվեարկելու համար։ Այսինքն, փաստացի ստացվում ա, որ, օրինակ, Նորվեգիան ներկայացնող երգն ընտրելուն մասնակցել են նաև Դանիան ու Շվեդիան։ Հետևաբար, վերջնական քվեարկության ժամանակ օրինակ Դանիան քվեարկում ա արդեն իրա ընտրած նորվեգական երգի օգտին։ Դե նաև ուրիշ գործոններ էլ կան. ընդհանուր մշակույթ ու լեզու, որը թույլ ա տալիս ճանաչել մյուս երկրների կատարողներին մինչև Եվրատեսիլը, հաղորդակցվել ու քննարկել մյուս երկրների ֆանատների հետ և այլն։
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ