User Tag List

Էջ 3 3-ից ԱռաջինԱռաջին 123
Ցույց են տրվում 31 համարից մինչև 36 համարի արդյունքները՝ ընդհանուր 36 հատից

Թեմա: Եվրատեսիլ 2019

  1. #31
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Thom-ի խոսքերից Նայել գրառումը
    Իմ ասածը տեղի ա ունեցել ոչ թե ելույթներից մեկի, այլ քվեարկության ընթացքում եղած ազատ 15-20 րոպեների ընթացքում։ Հետևաբաև քվեներ շահելու խնդիր չկար, ու էտ ամենը նախապես պատրաստված շոուի մի մասն էր։ Լավ, ասենք քարոզ չկար․ բա ինչի են էկրանի անկյունում գրում "Dare to dream" (ԼԳԲՏ կարգախոս), էտ պահին սկսում ծածանել ծիածանագույն դրոշ ու ցույց տալիս համբուրվող զույգերի։
    Առաջին, որպես նեյտրալ դիտող ես ընդհանրապես թքած ունեմ, թե էտ դահլիճում ով ում հետ ա սեքս անում կամ ինչ ճաշակ ունի։ ՈՒ ես հեչ չպետք ա տեսնեմ իրանց խմբակային համբուրվելու տեսարանները, անկախ նրանից, իրանք հոմո են, թե հետերո։ Դե համ էլ դու էիր մի տեղ գրել, որ Եվրոպայում ասենք փողոցներում համբուրվելը էտքան կուլտուրական չի։ Փաստորեն, եթե ԼԳԲՏ ա ու Եվրատեսիլի դահլիճից ուղիղ եթեր, էտ օկ ա։
    Երկրորդ, ես որպես այլ սեռական կողմնորոշման ներկայացուցիչ, խտրականություն եմ զգում իմ նմանների հանդեպ Ասենք ինչի մեր՝ հետերոների կարգախոսներից մեկը մի օր չեն գրում էկրանի անկյունում ու ինչի մի օր չի ծածանվում մեր դրոշը։ Խտրականություն ա իմ տեսանկյունից։ Հա վայ, մոռացել էի, տենց խտրականություն ա բան ա միշտ մենակ հակառակ ուղղությամբ ա հաշիվ։

    Ի դեպ էս երևույթը շատ տարածված ա։ Օրինակ, Հարավաֆրիկյան Հանրապետությունում սպիտակների նկատմամբ պետական մակարդակով ռասիզմ կա կապված աշխատանքի ընդունման հետ, բայց դե էտ ամբողջ աշխարհի տանձին էլ չի, դե որովհետև ռասիզմը մենակ սևերի մենաշնորհն ա։
    ԼԳԲՏ անձանց իրավունքները, ի տարբերություն հետերոսեքսուալների, դարեր շարունակ ոտնահարվել են։ Հետևաբար, հիմա, երբ իրանց որոշ մասը ոտքի ա կանգնել, պայքարել իրանց իրավունքների համար ու ինչ֊որ բանի հասել, նաև էդ մասին տեղեկացնում ու ոգևորում ա լիքը թաքնված, ճնշված, ծեծված ԼԳԲՏ անձանց ու հա, հենց նույն Dare to dream կարգախոսով։ Եթե դու չես ուզում տեսնել համբուրվելու տեսարաններ, էդ օքեյ ա։ Լիքը մարդիկ կան, որ տարբեր բաներ են նախընտրում տեսնել կամ չտեսնել։ Բայց պետք չի մատնացույց անել նույնասեռական զույգին ու խտրականացնել իրանց։

    Ինչ վերաբերում ա Եվրոպայում հասարակական վայրերում համբուրվելուն, ապա Եվրոպան մեծ հասկացություն ա, ու ամեն երկրում տարբեր ձևի ա։ Եթե Դանիայում փողոցում համբուրվող (ո՛չ հետերո, ո՛չ հոմո) չես տեսնի, ապա Չեխիայում քիչ ա մնում իրար ուտեն։

    Դու կարա՞ս բացատրես, թե որպես հետերոսեքսուալ ինչ խտրականություն ա դրսևորվում քո նկատմամբ։ Չե՞ն թողնում քո ուզած մարդու հետ լինես։ Գործից հեռացնու՞մ են, որովհետև հետերո ես։ Փողոցում բռնում, ծեծու՞մ են, որովհետև հետերո ես։ Նույնասեռականները այ էս բոլոր բաներին, մի բան էլ ավելի ենթարկվում են։

  2. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    ivy (09.06.2019), Ruby Rue (09.06.2019), Աթեիստ (09.06.2019), Նիկեա (09.06.2019)

  3. #32
    Մշտական անդամ
    Գրանցման ամսաթիվ
    26.12.2018
    Գրառումներ
    236
    Mentioned
    11 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    ԼԳԲՏ անձանց իրավունքները, ի տարբերություն հետերոսեքսուալների, դարեր շարունակ ոտնահարվել են։ Հետևաբար, հիմա, երբ իրանց որոշ մասը ոտքի ա կանգնել, պայքարել իրանց իրավունքների համար ու ինչ֊որ բանի հասել, նաև էդ մասին տեղեկացնում ու ոգևորում ա լիքը թաքնված, ճնշված, ծեծված ԼԳԲՏ անձանց ու հա, հենց նույն Dare to dream կարգախոսով։ Եթե դու չես ուզում տեսնել համբուրվելու տեսարաններ, էդ օքեյ ա։ Լիքը մարդիկ կան, որ տարբեր բաներ են նախընտրում տեսնել կամ չտեսնել։ Բայց պետք չի մատնացույց անել նույնասեռական զույգին ու խտրականացնել իրանց։

    Ինչ վերաբերում ա Եվրոպայում հասարակական վայրերում համբուրվելուն, ապա Եվրոպան մեծ հասկացություն ա, ու ամեն երկրում տարբեր ձևի ա։ Եթե Դանիայում փողոցում համբուրվող (ո՛չ հետերո, ո՛չ հոմո) չես տեսնի, ապա Չեխիայում քիչ ա մնում իրար ուտեն։

    Դու կարա՞ս բացատրես, թե որպես հետերոսեքսուալ ինչ խտրականություն ա դրսևորվում քո նկատմամբ։ Չե՞ն թողնում քո ուզած մարդու հետ լինես։ Գործից հեռացնու՞մ են, որովհետև հետերո ես։ Փողոցում բռնում, ծեծու՞մ են, որովհետև հետերո ես։ Նույնասեռականները այ էս բոլոր բաներին, մի բան էլ ավելի ենթարկվում են։
    ԼԳԲՏ անձանց իրավունքների ոտնահարելուց չի բխում, որ երգի մրցույթում (որը իրանից պետք ա ենթադրի բացառապես արվեստի ցուցադրում) ես պետք ա առնչվեմ էտ խնդրին։ Ես ու իմ նման շատ շատերը կուզեին ուղղակի երգ ու շոու տեսնեին, կարծեմ Եվրատեսիլի իմաստը էտ պետք ա լիներ։ Խնդիրը հենց էն ա, որ ամեն փչացած հարդուկից էտ ԼԳԲՏ իրավունքների մասին ա խոսվում։ Կինոյում էլ․ վերջին երկու մարդիկ, ում մասին կինո ա նկարվել Էլթոն Ջոնն ու Ֆրեդի Մերկուրին են։ Ուզում ես ասես, ամբողջ աշխարհը ուղղակի ոգևորու՞մ ա թաքնվածներին ու ճնշվածներին։ Էտ քո կարծիքն ա, բայց ես էս ամբողջ գործընթացի մեջ մի քիչ ավելի խորը նպատակներ եմ տեսնում, քան մենակ էտ մարդկանց իրավունքների համար պայքարն ա։

    Դե խտրականությու՞ն չի, որ օրինակ հետերոների դրոշ մի օր չեն թափահարում Եվրոպական ամենամեծ երաժշտական մրցույթում։

    PS. ԼԳԲՏ իրավունքների հարցը որ լուծվի, հուսամ մարդկությունը մի քիչ ավելի շատ կզբաղվի էն երկրներով, որտեղ իրոք մարդիկ վատ են, ճնշված ու վտանգված․ ասենք Հյուսիսային Կորեա։

  4. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Varzor (09.06.2019)

  5. #33
    ազատ ռադիկալ
    Ruby Rue-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.07.2012
    Գրառումներ
    970
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Thom-ի խոսքերից Նայել գրառումը
    ԼԳԲՏ անձանց իրավունքների ոտնահարելուց չի բխում, որ երգի մրցույթում (որը իրանից պետք ա ենթադրի բացառապես արվեստի ցուցադրում) ես պետք ա առնչվեմ էտ խնդրին։ Ես ու իմ նման շատ շատերը կուզեին ուղղակի երգ ու շոու տեսնեին, կարծեմ Եվրատեսիլի իմաստը էտ պետք ա լիներ։ Խնդիրը հենց էն ա, որ ամեն փչացած հարդուկից էտ ԼԳԲՏ իրավունքների մասին ա խոսվում։ Կինոյում էլ․ վերջին երկու մարդիկ, ում մասին կինո ա նկարվել Էլթոն Ջոնն ու Ֆրեդի Մերկուրին են։ Ուզում ես ասես, ամբողջ աշխարհը ուղղակի ոգևորու՞մ ա թաքնվածներին ու ճնշվածներին։ Էտ քո կարծիքն ա, բայց ես էս ամբողջ գործընթացի մեջ մի քիչ ավելի խորը նպատակներ եմ տեսնում, քան մենակ էտ մարդկանց իրավունքների համար պայքարն ա։

    Դե խտրականությու՞ն չի, որ օրինակ հետերոների դրոշ մի օր չեն թափահարում Եվրոպական ամենամեծ երաժշտական մրցույթում։

    PS. ԼԳԲՏ իրավունքների հարցը որ լուծվի, հուսամ մարդկությունը մի քիչ ավելի շատ կզբաղվի էն երկրներով, որտեղ իրոք մարդիկ վատ են, ճնշված ու վտանգված․ ասենք Հյուսիսային Կորեա։
    Թոմ ջան, ի՞նչ հետերոների դրոշ ես ուզում տեսնել։ ԼԳԲՏ կարգախոսներն ու դրոշները երկար ժամանակվա իրավունքների ոտնահարման դեմ պայքարում են ստեղծվել, ու մինչև հիմա նույնիսկ ամենազարգացած երկրներում կա հոմոֆոբիա։ Որ ասում ես՝ քո հետերո իրավունքը ոտնահարվում ա համբուրվող գեյերի տեսնելիս, ապա էսքա՜ն տարիներ ամբողջ մեդիան ողողված ա եղել հետերոսեքսուալությամբ, քանի՞ գեյ ա ասում հետերոսեքսուալության քարոզ մի արեք։ Էդպես որ լինի սովորական նշանդրեքներն ու հարսանիքներն հետերոսեքսուալության քարոզ են, ինչի՞ են իմ ներկայությամբ նման բաներ արվում։ Էլ չեմ ասում, թե Եվրատեսիլն ինքնին ինչքան ա հետերո համբույրներով ողողված եղել։


  6. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    ivy (09.06.2019), Progart (09.06.2019), Աթեիստ (09.06.2019), Ծլնգ (09.06.2019), Նաիրուհի (19.06.2019), Նիկեա (09.06.2019)

  7. #34
    Մշտական անդամ
    Գրանցման ամսաթիվ
    26.12.2018
    Գրառումներ
    236
    Mentioned
    11 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ruby Rue-ի խոսքերից Նայել գրառումը
    Թոմ ջան, ի՞նչ հետերոների դրոշ ես ուզում տեսնել։ ԼԳԲՏ կարգախոսներն ու դրոշները երկար ժամանակվա իրավունքների ոտնահարման դեմ պայքարում են ստեղծվել, ու մինչև հիմա նույնիսկ ամենազարգացած երկրներում կա հոմոֆոբիա։ Որ ասում ես՝ քո հետերո իրավունքը ոտնահարվում ա համբուրվող գեյերի տեսնելիս, ապա էսքա՜ն տարիներ ամբողջ մեդիան ողողված ա եղել հետերոսեքսուալությամբ, քանի՞ գեյ ա ասում հետերոսեքսուալության քարոզ մի արեք։ Էդպես որ լինի սովորական նշանդրեքներն ու հարսանիքներն հետերոսեքսուալության քարոզ են, ինչի՞ են իմ ներկայությամբ նման բաներ արվում։ Էլ չեմ ասում, թե Եվրատեսիլն ինքնին ինչքան ա հետերո համբույրներով ողողված եղել։
    Այ հարցը հենց էտ ա։ Նման սեռական նախընտրություն ունեցող մարդկանց հավաքելը մի դրոշի ու կարգախոսի տակ արդեն առանձնացում ա մնացածից։ Իսկ մենք լիարժեք ինտեգրված ու միասեռ հասարակություն ենք ուզում, չէ?
    Ու ես չեմ ասել իմ իրավունքը ոտնահարվում ա հենց հոմո զույգի համբույրից, ես ասել եմ, որ ինձ ուղղակի տհաճ ա տեսնել 10-15 համբուրվող զույգի (նաև մեջները մի 2 հետերո), երբ ես tv միացրել եմ երգի մրցույթ նայելու համար։ Նույն ձև ինձ դուր չի գա, եթե ես միացնեմ ասենք cnn լուրեր լսելու համար, ու հաղորդավարուհու ֆոնին ինչ-որ տղա աղջիկ համբուրվեն։

    Отправлено с моего MI 8 Lite через Tapatalk

  8. #35
    . Ծլնգ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2016
    Գրառումներ
    3,041
    Mentioned
    51 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Արա դե հա, էլի․ մարդը միացրել ա որ Արվեստ (մեծատառ Ա-ով) նայի, իսկ էնտեղ համբուրվում են, թո՜ւ․․․ նույն ձև էլ ես լինում ա կարոտած միացնում եմ ԱԺ նիստը, որ Խորհրդարանական Քաղաքականություն նայեմ, մեկ էլ կադրի մեջ Նաիրա Զոհրաբյանն ա ընկնում, բլին․․․

  9. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Varzor (09.06.2019), Աթեիստ (09.06.2019), Նաիրուհի (19.06.2019), Նիկեա (09.06.2019)

  10. #36
    Մշտական անդամ
    Գրանցման ամսաթիվ
    26.12.2018
    Գրառումներ
    236
    Mentioned
    11 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ծլնգ-ի խոսքերից Նայել գրառումը
    Արա դե հա, էլի․ մարդը միացրել ա որ Արվեստ (մեծատառ Ա-ով) նայի, իսկ էնտեղ համբուրվում են, թո՜ւ․․․ նույն ձև էլ ես լինում ա կարոտած միացնում եմ ԱԺ նիստը, որ Խորհրդարանական Քաղաքականություն նայեմ, մեկ էլ կադրի մեջ Նաիրա Զոհրաբյանն ա ընկնում, բլին․․․
    Բարեբախտաբար էնքան Արվեստից սոված չեմ, որ Եվրատեսիլի նման տեղում Արվեստ Ման գալու վրա ժամանակ ծախսեմ, էլ ուր մնաց նայեմ Իսկ ԱԺ-ում Զոհրաբյանից առաջ խոսքի կարելի ա "Իմ Քայլի" դեմքերին հիշել, Զոհրաբյանը իրանց դեմ ահագին հասուն ա քաղաքականապես։

    Отправлено с моего MI 8 Lite через Tapatalk
    Վերջին խմբագրող՝ Thom: 09.06.2019, 19:52:

  11. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Varzor (09.06.2019)

Էջ 3 3-ից ԱռաջինԱռաջին 123

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •