Իմ ասածը տեղի ա ունեցել ոչ թե ելույթներից մեկի, այլ քվեարկության ընթացքում եղած ազատ 15-20 րոպեների ընթացքում։ Հետևաբաև քվեներ շահելու խնդիր չկար, ու էտ ամենը նախապես պատրաստված շոուի մի մասն էր։ Լավ, ասենք քարոզ չկար․ բա ինչի են էկրանի անկյունում գրում "Dare to dream" (ԼԳԲՏ կարգախոս), էտ պահին սկսում ծածանել ծիածանագույն դրոշ ու ցույց տալիս համբուրվող զույգերի։
Առաջին, որպես նեյտրալ դիտող ես ընդհանրապես թքած ունեմ, թե էտ դահլիճում ով ում հետ ա սեքս անում կամ ինչ ճաշակ ունի։ ՈՒ ես հեչ չպետք ա տեսնեմ իրանց խմբակային համբուրվելու տեսարանները, անկախ նրանից, իրանք հոմո են, թե հետերո։ Դե համ էլ դու էիր մի տեղ գրել, որ Եվրոպայում ասենք փողոցներում համբուրվելը էտքան կուլտուրական չի։ Փաստորեն, եթե ԼԳԲՏ ա ու Եվրատեսիլի դահլիճից ուղիղ եթեր, էտ օկ ա։
Երկրորդ, ես որպես այլ սեռական կողմնորոշման ներկայացուցիչ, խտրականություն եմ զգում իմ նմանների հանդեպ
Ասենք ինչի մեր՝ հետերոների կարգախոսներից մեկը մի օր չեն գրում էկրանի անկյունում ու ինչի մի օր չի ծածանվում մեր դրոշը։ Խտրականություն ա իմ տեսանկյունից։
Հա վայ, մոռացել էի, տենց խտրականություն ա բան ա միշտ մենակ հակառակ ուղղությամբ ա հաշիվ։
Ի դեպ էս երևույթը շատ տարածված ա։ Օրինակ, Հարավաֆրիկյան Հանրապետությունում սպիտակների նկատմամբ պետական մակարդակով ռասիզմ կա կապված աշխատանքի ընդունման հետ, բայց դե էտ ամբողջ աշխարհի տանձին էլ չի, դե որովհետև ռասիզմը մենակ սևերի մենաշնորհն ա։
Էջանիշներ