Varzor (16.05.2019)
Ի դեպ, ով Hatari-ի ղժղժոցը չի կարում լսի, կարա էս վերսիայով փորձի՝
Freeman (17.05.2019)
Մանանեխի սերմ
A long time ago, in a galaxy far, far away...
Ախր լավ էր երգել էր, բայց
artak.am De gustibus et coloribus non est disputandum.
Ես էլ յանի շաբաթ իրիկունվա համար զբաղմունք էի որոշել .... խու ....
Մի քանի գործոնի պատճառով չանցավ իրականում՝
1․ Ուժեղ կիսաեզրափակիչում էր՝ մասնակիցներից 8-ն արդեն իսկ կարելիա ասել անցած էին, մնացած 2 տեղի համար 10 հոգով կռվում էին։ Արդյունքում Ալբանիան ու Դանիան անցան։
2․ Ընկեր-երկրներից քիչ էին ստեղ, իսկ օրինակ Դանիան համ Շվեդիա ուներ, համ Նորվեգիա, etc.
3. Հերիք չի ուժեղ կիսաեզրափակչում էր, մի հատ էլ առաջինն էր երգում։ Մարդկանց մի մասը հլը tv-ն երևի չէր միացրել, մյուս մասն էլ մոռացան մյուս երգերի ազդեցության տակ։
4․ Լրիվ քաքմեջ էին արել staging-ը, չգիտեմ ոնց կարելի էր սենց անտաղանդ բան մտածել։ Մարդկանց մի մասին թվացել էր դաժե փորձն են պատահական ցույց տվել (արանքում դահլիճը դատարկ էր)։
Մի խոսքով անցներ էլ 15-16 տեղերն էր բռնելու, նենց որ ավելի լավ իրա համար
Well we all dare to dream but not everyone dares to kill for their dreams to come true.
Հենց սկզբից ջղայնացա։
Չէ, ուղղակի պոստսովետ երկրների համար, հաշվի առնելով, թե ինչ դեմքեր են սովորաբար ժյուրի լինում, Հաթարին չափից դուրս անմարսելի էր, ըստ իս․ երգը, մեսիջները, բեմադրությունը, բան․․․ Բայց նենց չի, որ արևմտյան երկրներն առանձնապես ձայն տվեցին։ Իսկ ահագին մարդկանց դուր էր եկել, հիմա էլ որ նայում եմ հեռուստաքվեարկության արդյունքները, բավական շատ ձայն են ստացել։
իսկ մարդը
վախենում ա
որ իրան
չեն սիրի:
Ամերիկացի գիտնականները հետազոտություն են արել էն մասին, թե ոնց են Եվրատեսիլում քաղաքական ԽԾԲ–ն տասնամյակների ընթացքում շատանում ու ավելի ակնհայտ դառնում։
Ընդ որում ԽԾԲ–ական ամենաուժեղ ցանցը պուպուշ սկանդինավյան երկրներն են ստեղծել մեկ էլ հետ սովետական երկրները
https://www.economist.com/graphic-detail/2018/05/11/partisanship-at-eurovision-is-becoming-more-blatant?fsrc=scn/tw/te/bl/ed/?fsrc=scn/fb/te/bl/ed/partisanshipateurovisionisbecomingmoreblatantdailychart&fbclid=IwAR0LrtJJT2J_K3XKun3tDRyZsvvI9HdAJRPOV_Y5MfEc0dyUGE6dnAKZZPE
Չնայած Սկանդինավների դեպքում ինձ թվում ա պատճառը ոչ էնքան քաղաքական ա, ինչքան իրանց մտածողության միատարրությունն ու բազմակարծության բացակայությունը։ Էն որ իրանք բոլորով նույն շորերն են հագնում, նույն ճաշակն ունեն, նույն քաղաքական հայացքներն ունեն, մի խոսքով ինդիվիդուալիզմի բացակայություն, իրանք իրանց միատարրությունն են սիրում։
Ասում են correlation is not causation, բայց մեկ էլ մտածում եմ սկանդինավյան երկրներն ու Սովետը ի՞նչ ընդհանրություն ունեն՝ սոցիալիստական գաղափարախոսությունը
Добро победило зло, поставило его на колени и зверски убило
Հեհե, էս թեման չէի մտնում, մտածում էի՝ մի հիսուն էջ գրառում ա լինելու։ Դու մի ասա՝ համարյա դատարկ ա։
Չգիտեմ՝ձեզ մոտ ոնց ա, բայց մեզ մոտ հեռուստահաղորդավարներն անընդհատ կծոցով խոսում են Արևելյան բլոկի ԽԾԲ պահերի մասին։
Էստեղ էնքան ճաշակի միատարրության հարցը չի, ինչքան պրոցեսին միասին մասնակցելու հարցը (որտև գոնե երաժշտական առումով ճաշակային ահավոր բազմազանություն կա Սկանդինավիայում)։ Ամբողջ հարցն էն ա, որ Եվրատեսիլն ահագին մեծ հեղինակություն ունի Սկանդինավիայում, բայց ոչ նենց, ոնց որ Հայաստանում։ Այսինքն, շարքային անձը մենակ կարող ա նայի, ձայն սկի չի էլ տա։ Բայց կա Եվրատեսիլի ֆանատների մի հոծ բազմություն (ընդ որում, հիմնականում ԼԳԲՏ համայնքը), որը Եվրատեսիլի ամեն քայլին հետևում ա՝ սկսած ամեն երկրի երգն ընտրելուց։ Ու էս ֆան կլուբերը նաև շատ մոտիկից հետևում են կամ նույնիսկ ճամփորդում են ուրիշ երկիր տվյալ երկրի ֆինալը նայելու ու անգամ քվեարկելու համար։ Այսինքն, փաստացի ստացվում ա, որ, օրինակ, Նորվեգիան ներկայացնող երգն ընտրելուն մասնակցել են նաև Դանիան ու Շվեդիան։ Հետևաբար, վերջնական քվեարկության ժամանակ օրինակ Դանիան քվեարկում ա արդեն իրա ընտրած նորվեգական երգի օգտին։ Դե նաև ուրիշ գործոններ էլ կան. ընդհանուր մշակույթ ու լեզու, որը թույլ ա տալիս ճանաչել մյուս երկրների կատարողներին մինչև Եվրատեսիլը, հաղորդակցվել ու քննարկել մյուս երկրների ֆանատների հետ և այլն։
Թոմ ջան, չկա ԼԳԲՏ քարոզ։ Կարա՞ս ցույց տաս մի մարդու, ով գեյ ա դարձել «ԼԳԲՏ քարոզի» արդյունքում։
Իսկ Եվրատեսիլում գեյ պերեդոզն ուրիշ պատճառով ա. Եվրատեսիլի ֆանատների մեծ մասը հենց ԼԳԲՏ համայնքն ա։ Թե ինչու ա տենց, չգիտեմ։ Համայնքի մի ներկայացուցիչ ինձ բացատրում էր, որ իրանք էդ կարգի երաժշտություն են լսում (ուրեմն անճաշակ են, բայց դե )։ Ու բնականաբար, քանի որ քվեների մեծ մասը հենց ԼԳԲՏ համայնքից են գալու, զանազան կատարողներ փորձում են հենց էդ համայնքին, ոչ թե հետերոսեքսուալ Թոմին գոհացնել։ Հակառակ դեպքում համբուրվող աղջիկ֊տղա կդնեին բեմին։
Իմ ասածը տեղի ա ունեցել ոչ թե ելույթներից մեկի, այլ քվեարկության ընթացքում եղած ազատ 15-20 րոպեների ընթացքում։ Հետևաբաև քվեներ շահելու խնդիր չկար, ու էտ ամենը նախապես պատրաստված շոուի մի մասն էր։ Լավ, ասենք քարոզ չկար․ բա ինչի են էկրանի անկյունում գրում "Dare to dream" (ԼԳԲՏ կարգախոս), էտ պահին սկսում ծածանել ծիածանագույն դրոշ ու ցույց տալիս համբուրվող զույգերի։
Առաջին, որպես նեյտրալ դիտող ես ընդհանրապես թքած ունեմ, թե էտ դահլիճում ով ում հետ ա սեքս անում կամ ինչ ճաշակ ունի։ ՈՒ ես հեչ չպետք ա տեսնեմ իրանց խմբակային համբուրվելու տեսարանները, անկախ նրանից, իրանք հոմո են, թե հետերո։ Դե համ էլ դու էիր մի տեղ գրել, որ Եվրոպայում ասենք փողոցներում համբուրվելը էտքան կուլտուրական չի։ Փաստորեն, եթե ԼԳԲՏ ա ու Եվրատեսիլի դահլիճից ուղիղ եթեր, էտ օկ ա։
Երկրորդ, ես որպես այլ սեռական կողմնորոշման ներկայացուցիչ, խտրականություն եմ զգում իմ նմանների հանդեպ Ասենք ինչի մեր՝ հետերոների կարգախոսներից մեկը մի օր չեն գրում էկրանի անկյունում ու ինչի մի օր չի ծածանվում մեր դրոշը։ Խտրականություն ա իմ տեսանկյունից։ Հա վայ, մոռացել էի, տենց խտրականություն ա բան ա միշտ մենակ հակառակ ուղղությամբ ա հաշիվ։
Ի դեպ էս երևույթը շատ տարածված ա։ Օրինակ, Հարավաֆրիկյան Հանրապետությունում սպիտակների նկատմամբ պետական մակարդակով ռասիզմ կա կապված աշխատանքի ընդունման հետ, բայց դե էտ ամբողջ աշխարհի տանձին էլ չի, դե որովհետև ռասիզմը մենակ սևերի մենաշնորհն ա։
Varzor (09.06.2019)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ