User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 2 համարի արդյունքները՝ ընդհանուր 2 հատից

Թեմա: Նիկեայի երևակայական օրագիրը

  1. #1
    Լամպ
    Նիկեա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.04.2012
    Հասցե
    Neverwhere
    Տարիք
    21
    Գրառումներ
    1,148
    Mentioned
    11 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Նիկեայի երևակայական օրագիրը

    Այն ամենը ինչ կկարդաք էս թեմայում ամենայն հավանականությամբ հորինված է ու ամենայն հավանականությամբ չի համապատասխանում էս իրականությանը։ Էլ ո՞նց էին ասում, հա, ցանկացած համընկնում ամենայն հավանականությամբ պատահական է։ ամենայն հավանականությամբ պատահական են նաև բոլոր դեմքերի ու տեղանունների համընկնումները։

    հ. գ. դեռ գաղափար չունեմ, թե սա վերջում ինչ կդառնա բայց հավանաբար ինչ-որ բան կդառնա։
    Ու շուրջս թող որքան կուզե այս աշխարհը խնդա, ցնդի,
    Ես հաշմանդամ ու խելագար ու հավիտյան վտարանդի...

  2. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (30.04.2019), Jarre (01.05.2019), Smokie (30.04.2019)

  3. #2
    Լամպ
    Նիկեա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.04.2012
    Հասցե
    Neverwhere
    Տարիք
    21
    Գրառումներ
    1,148
    Mentioned
    11 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Օր 1

    «Թումանյան 10, Տաոյի կողքի մուտքը, 3-րդ հարկ, 17 բնակարան, տերը՝ Թամարա, շունը՝ Ռեքսի» Ասվում էր Վիկայի հաղորդագրությունում։
    Վիկան իմ շեֆն է, ու ես Վիկային երբեք չեմ տեսել։ Սկի ձայնը չեմ լսել։ Մենք հաղորդակցվում ենք կարճ հաղորդագրություններով։ Ամեն անգամ, երբ պետք է լինում զանգել Վիկային, ձայնային հաղորդագրությունը հեռու ինչ-որ տեղից ասում է, որ նման համար գոյություն չունի, իսկ Վիկան, մի քանի վայրկյան անց, նույն գոյություն չունեցող համարից, գրում ու հարցնում է, թե ինչ էր էղել, նորմա՞լ է ամեն ինչ։
    Թումանյան 10։ Դե Թումանյանը գիտենք։ Թումանյանին էլ գիտենք։ Տաոն էլ փոքր չինական (թե՞ ճապոնական) ռեստորան է, որտեղ մի ժամանակ, Անժելն էր աշխատում ու ամեն անգամ Տաոյի մոտով անցնելիս մտածում եմ, որ ես Անժելին ճանաչում եմ հենց էդ ժամանակներից։ Առավոտ 08։45 արդեն մուտքի մոտ էի։ 17 բնակարան։ Զանգը տվեցի։ Երկար զանգերը գնում էին, բայց ոչ ոք չէր մոտենում տեսնելու համար, թե ով է առավոտ շուտ իրենց զանգահարողը։ 17B հավաքեցի երկրորդ անգամ ու կրկին պատասխան չստացա։ Երրորդ անգամ զանգելիս վերջապես մեկը մյուս կողմից վերցրեց լսափողը։
    Ո՞վ է,- ձայնը էնքան հեռվից էր գալիս, ոնց որ էն աշխարհից լիներ։
    Բարև ձեզ, ես Նիկեան եմ։ Վիկան է ուղարկել, շանը ման տալու համար։
    ՈՒ վերջապես մուտքի դուռը բացվեց, շենք մտա։ Դրսից շենքը ավելի կենդանի էր թվում, քան ներսից։ Սպիտակ, գրեթե թափանցիկ մազերով մի կին կարմիր լաթով սրբում էր աստիճանահարթակի կողքի երկաթների փոշին։ Երբեք չէի տեսել, որ մաքրեն էդ երկաթները, մեկ է անընդհատ փոշի էր բարձրանալու ու 15 րոպե հետո էդ մաքրածը էլ չերևար։
    Բարև ձեզ,- բարևեցի ու բարձրացա, իսկ անչափ սպիտակ, գրեթե թափանցիկ մազերով գրեթե թափանցիկ կինը սկի չնկատեց էլ ինձ։
    17 բնակարանի դուռը թակելու կարիք չեղավ։ Հազիվ էի ձեռքս հանել գրպանիցս, երբ դուռը բացվեց ու ամենայն հավանականությամբ տիկին Թամարան շան վզկապը տվեց ինձ ու առանց վրաս նայելու կրկին փակեց դուռը։ Ամեն ինչ շատ արագ էղավ ու բացի տիկին Թամարայի սպիտակ մազերից ու հսկայական ապակիներով օպտիկակական ակնոցից ուրիշ ոչինչ չհասցրեցի նկատել։ Իսկ Ռեքսին արդեն կողիքս էր ու ուրախ-ուրախ պոչն էր շարժում։ Աստիճաններով իջնելիս էլի հանդիպեցինք թափանցիկ կնոջը։ Աստիճանահարթակի փոշիները սրբելը վերջացրել էր ու հիմա էլ անցել էր աստիճանները հերթով լվանալուն։ Կարմիր լաթին էս անգամ կապույտն էր փոխարինում։ Ու ես էլի չէի հասկանում, թե ի՞նչ իմաստ ունի էդքան ջանք թափել աստիճանները լվանալու վրա, երբ մաքրածդ մեկ է 15 րոպե հետո չմաքրածի հաշիվ է լինելու։
    Հա, երևի պետք էր նշել, որ օրվա մեծ մասը օֆիսային ամեոբա լինելուց զատ, ես առավոտները մի ժամ զբոսնում եմ էն մարդկանց շների հետ, ովքեր չափազանց զբաղված են կամ չափազանց ծեր իրենց ոչ էդքան զբաղված ու ոչ էդքան ծեր շների հետևից վազելու համար։ Ինչքան էլ տարօրինակ է, ինձ դրա համար վարձատրում են, չնայած կարծում եմ կան լիքը մարդիկ, ովքեր պատրաստ են գումար վճարել շների տերերին, մենակ թե կարողանան քայել ու խաղալ շների հետ։ Թե չէ մարդկանց հետ երկար չես ձգի։
    Մեր զբոսանքը լավ անցավ։ Մի քիչ աշխույժ էր Ռեքսին, բայց դե ո՞վ աշխույժ չի էղել ջահել ժամանակ։ Հետո լրացավ մեր մի ժամը ու ես իրեն տուն տարա։ Մուտքի զանգը տալիս, չնայած էս անգամ էլ երկար սպասեցի, բայց էլ չհարցրեցին, թե ով եմ։ Երրորդ հարկի դուռը թակելու կարիք չեղավ, էլի, ոնց մի ժամ առաջ, դուրս եկավ ամենայն հավանականությամբ տիկին Թամարայի ձեռքը, վերցրեց շան վզկապն ու առանց վրաս ուշադրություն դարձնելու փակեց դուռը։
    Համարյա գրեթե թափանցիկ կինը չկար։ Գնացել էր։ Դուրս գալիս մտածում էի, թե ինչ տարօրինակ է, որ կիրակի օրով շենքն էդքան լուռ էր ու ոչ մի տեղից իրար միս ուտող, բակում խաղացող երեխաների աղմուկը չէր լսվում։ Էդ լռությունը անգամ մի տեսակ վախենալու էր։
    Ու շուրջս թող որքան կուզե այս աշխարհը խնդա, ցնդի,
    Ես հաշմանդամ ու խելագար ու հավիտյան վտարանդի...

  4. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    մարիօ (02.05.2019), Մուշու (30.04.2019)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •