Սիրտս վկայում ա, որ իմ համ ալբոմասանտան, համ էլ էն պատմվածքների Սանտան Սմոքին ա։
Sent from my HTC One X10 using Tapatalk
i wanted to destroy something beautiful
Հա, ուրեմն իմ ալբոմը StOp, sTop!-ի ալբոմն ա, թերևս ամենաէպոտաժային, պայծառ ու տարբերվող քավըրով ալբոմը։ Ես խմբին ծանոթ չէի ու երբեք չէի էլ լսել իրենց մասին, նույնիսկ գուգլել եմ, որ իմանամ ովքեր են, որտեղից։ Ալբոմը մի անգամ եմ լսել կարծիքս գրելուց, հետո որ մի անգամ էլ լսեմ կարողա կարծիքս փոխվի, բայց ընդհանուր լսվող ալբոմ էր․ իմ սիրելի խումբը չի դառնա էս խումբը հաստատ, բայց չեմ ափսոսում, որ որոշ ժամանակ ծախսել եմ իրենց լսելու վրա։
Չնայած էս երիտասարդները մեր ժամանակակիցներն են, բայց ինձ շատ հիշացնում էին 60-70-ականների դասական ռոք, Led Zeppelin խմբին շատ նման էր իրանց կատարումները, իսկ Զեփփ էդքան չեմ սիրում, միգուցե դրանից էր, որ տենց միանգամից էնքան էլ դրական չտրամադրվեցի։
You Drive Me Loco երգը հավանեցի մեջներից երևի, որովհետև մյուսներից մի քիչ տարբեր էր ու մյուսները հերթով գնում էին, միատոն, նույնիսկ իրար չտարբերվող մի քիչ, էս մեկը 2 անգամ լսեցի։ Ալբոմը ընդհանուր ոնց որ թե 2 մասին բաղկացած լինի, մինչև 6-րդ երգն ու դրանից հետոն, որ լրիվ տարբեր 2 խմբերի գործեր ոնց որ լինեն, ես երկրորդ մասն ավելի հավանեցի, որովհետև միգուցե ավելի դինամիկ ու ֆիքսվող էին։
Խմբից մի քիչ նկարներ, համերգներից վիդեոներ նայեցի, շատ լավն են երաժիշտները, պոզիտիվչիկներ են լրիվ, հետաքրքիր արտաքինով ու ոճով, իրանց կերպարներն ինձ ավելի շատ դուր եկան, քան երգերը։
Սկզբում մտածում էի, որ սանտաս Սմոքին ա, առաջին հայացքից, բայց ալբոմը լսելուց հետո հասկացա, որ Մուշուն ա, մի սանտայի ժամանակ իմ ուղարկած ալբոմն էր իրան ընկել ու չէր հավանել, սա արդարացի վրեժ էր երևի, համ էլ իրա ոճի մեջ ա ոնց որ թե, մյուսներին եսիմ ինչի բացառում եմ
Ամեն դեպքում շնորհակալ եմ հետաքրքիր բացահայտման համար, մարդ ես, մեկ էլ մի օր էլի ուզենամ լսել
i wanted to destroy something beautiful
Riverside-ը Yellow Raven-ն ա ուղարկել, չէ՞
ամաչելու աստիճան սիրուն ու անասելի տխուր բան ա կյանքը…
լսեցի բոլորը։
ինձ հասել էր Courtney Barnett and Kurt Vile - Sea Lice by the Seaside֊ը։
ինձ դուր չեկաւ, բայց իր ոճի մէջ յաջողն ա։ չնայած տեսարանները լաւն էին ։)
մնացածներից մեծ շնորհակալութիւն Riverside - Wasteland֊ի համար։ խենթանալու լաւն ա։ Ulver - Shadows of The Sun֊ն էլ դուրս շատ եկաւ։ երկուսն էլ էս քանի օրը մշտական էին դարձել փլէյլիստումս։
Ulver - Shadows of The Sun
Ինձ հասած ալբոմը ես առաջին անգամ լսել էի մոտ 5-6 տարի առաջ ու դրանից հետո ևս մի քանի անգամ լսել էի, բայց սանտան ստիպեց, որ նոր ականջով մտիկ անեմ։ Շատ ներդաշնակ, սիրուն ու տխուր ալբոմա՝ հատուկ աշնանային մութ ու անձրևոտ օրերին լսելու համար նախատեսված։ Ավելորդ բաներ չկան, ամեն ինչ հասցրածա համարյա իդեալականի։ Ու մի տեսակ Նորվեգիա ուզեցի գնամ 3 անգամ էս ալբոմն անընդմեջ լսելուց հետո։ Նենց որ Սանտա ջան, ապրես դու
Ալբոմի առաջին երգը երևի իմ ամենասիրելինա՝
Ուշագրավա նաև էն փաստը, թե ոնց են կարողացել Black Sabbath-ի Solitude-ին լրիվ համահունչ ալբոմ ստանան ու էդ երգի cover-ը ներառեն ալբոմի մեջ։
Կինոսանտայով ընկած՝ Սանտալբոմը մոռացել ենք։ Հիշեցնեմ, որ բոլոր մասնակիցները մինչև կիրակի օրը ժամանակ ունեն իրենց ալբոմները լսելու ու կարծիքը ռեվյուի տեսքով թողնելու համար։
Նիկեա (05.05.2019)
Jean Michel Jarre - Equinoxe Infinity-Էս էլ իմ ալբոմը,ապրի սանտայիս արևը:Ալբոմը մի քանի անգամ լսել եմ,ԵՊՀ-ի գրադարանում կուրսային գրելու ու պարապելու ընթացքում:Ըստ իս թույն էլեկտրոն պետք է ապագայի պատկերացումների մասին լինի,որ լսելու ընթացքում մի հատ ապագա գնաս ու շշմած հետ գաս:Էս ալբոմը էդ առումով թույն էր,տենց մի քանի անգամ գնացի եկա,իսկ Jean Michel Jarre–ը ինձ համար բացահայտում էր,ալբոմը դեռ մի քանի անգամ էլ կլսեմ:
Էս ալբոմի ամենաթույն երաժշտությունը
Cruachan - Folk Lore
արագ-արագ գրեմ, գնամ կիսատ գործերս անեմ, գամ։
էս անգամվա սանտան դուրս շատ էր էկել, որովհետև համարյա բոլորը նորություն էին․ կամ ակբոմն էի առաջին անգամ լսում, կամ համ ալբոմը համ կատարողին։ մի խոսքով շատ թույն էր։ առաջին ռեակցիաս, երբ տեսա թե ինչ ալբոմ ա ինձ բաժին հասել՝ դզեեեեեց, չգիտեմ թե ով են։ որովհետև ես ահավոր երջանկանում եմ նոր երաժշտություն գտնելուց, նոր մայրցամաք բացահայտելու պես մի բան ա։ ալբոմի շապիկն ու անունը պագան մետալոտ ինչ-որ բան էր հուշում։ սպասելիքներս լրիվ արդարացան, մի բան էլ ավել։
պարզվում ա 1990-ականներին իռլանդիա տեղ Crypt անունով death metal խումբ ա էղել, հետո 91-ին էդ խումբ ա էկել Քեյթ Ֆեյը, ով ավելի ուշ ստեղծել ա Տոլկինից ոգեշնչված Minas Tirith խումբը, որն էլ ավելի ուշ դարձել ա Cruachan: (Չգիտեմ, բայց էս իռլանդացիք շատ ծիտ են, իրանց երաժշտությունը ահավոր թույն ա, մի խոսքով ծիտ են) Folk-Lore-ը խմբի 3րդ ու ամենաթույն ալբոմն ա, ոնց ջոկում եմ։ Չնայած ուրիշ երգեր էլ էի լսում իրանցից, օրինակ devil is dead-ը ու դա էլ էր շատ թույն, սենց հավես իռլանդական երանգներով հավես մետալ։ չգիտեմ, մի օր երևի մենք էլ սազով դուդուկով ու քամանչայով մետալ խմբեր ունենանք ու սենց չտեսավարի հիացած չնայենք խալխի խմբերին
Վերադառնամ էլի ալբոմին։ Ալբոմը էնքան թույն ա, եչգեչը իրարից էնքան տարբեր, որ լսում ես, ու չես հոգնում, չես ձանձրանում։ կա էդ նմանությունը, ընդհանրությունը, զգացվում ա որ ալբոմ ա, բայց ի տարբերություն լիքը ուրիշ ալբոմների ու իմ ուղարկած ալբոմի էլ, դու զգում ես որ տարբեր երգեր ես լսում, տարբեր լիրիքսով, տարբեր պատմությամբ, տարբեր մի խոսքով։ Bloody sunday-ն The victory reel-ի հետ չես համեմատի, էս էլ Death of Gael-ի հետ համեմատելու չի։ Ամեն մեկը էնքան լիարժեք, էնքան հասուն ստեղծագործություն ա, որ քեզ մնում ա մենակ անջատվել ու լսել։ The rocky road to Dublin-ն էլ լրիվ Դուբլին գնալուց լսելու երգ ա, էն որ իռլանդականությունը թափվում ա էդ երգից։ Ride on-ը, որ հասել էի էս երգին, լուփով էս էի լսում ու ալբոմի վերջին երգերին հերթ չէր հասնում, ահավոր-ահավոր թույն երգ ա, ոնց որ կյանքի հիմն լինի, որը միշտ երգում են կյանքի ընթացքում հայտնված տարբեր մարդիկ Վայ շատ սիրուն էր, նկարագրելու չի, գնացեք լսեք։ Վերջի Horned God-ն էլ Horny god էի լսում սկզբում ու Horny God is our nature deity-ին ահավոր խնդալու էր հնչում, մանավանդ որ ալբոմի ամենաղժղժ երգն էր
Մի խոսքով, շատ լավն էր, գոհ եմ, շնորհակալ եմ, երջանիկ եմ, Ride on-ը հավիտյանս հավիտենից գնաց փլեյլիստ, Cruachan-ն էլ իր պատվավոր տեղն ունի սիրածս մետալ խմբերի մեջ։
Նիկ էս ինչ մի ինտրիգ մտցրեցիր: Երևի կյանքում մետալ խումբը ինձ էս աստիճանի չէր հետաքրքրել լսելուց առաջ: Իսկ մետալով հետաքրքրվելը` կարծում եմ գիտեք թե ինչքան ա իմ դեպքում բացառվում: Բայց ես չեմ դիմանա ու հենց հիմա` գիշերվա էս ժամին, կբռնեմ ու ականջակալներով կլսեմ:
Երաժշտությունը բավական է կյանքի համար՝ բայց մի ամբողջ կյանքը բավական չէ երաժշտության համար:
Սերգեյ Ռախմանինով
Նիկեա (06.05.2019)
Ստեղ էն ասել ՝ ամոթը լավ բան ա: Ալբոմս 3-4 անգամ ամբողջությամբ լսել եմ, անգամ փորձել եմ գրել, բայց չի ստացվում: Չէ վատը չի, անգամ լավն ա: Հանգիստ լսվում ա ամեն տեսակ զբաղմունքի ընթացքում ՝ քայլել, աշխատել, կարդալ: Նյաշկա ալբոմ ա, երգիչն էլ ծիտ ա: Ապրես սանտա ջան, կներես որ էսքան ձգեցի ու ավելի գունազարդ չեմ նկարագրում ալբոմս: Կարծում եմ սանտաս StrangeLittleGirl-ն ա
ՍանտԱլբոմ 8-ի համար սահմանված ժամանակը սպառվել է։ Բացահայտում ենք Սանտաներին․․․
1․ Նիկեայից De silences en bascules - Gaël Faure Մուշուին
2․ Yellow Raven-ից Riverside - Wasteland StrangeLittleGirl-ին
3․ Smokie-ից Cruachan - Folk Lore Նիկեային
4․ Progart-ից Jean Michel Jarre - Equinoxe Infinity Յոհաննեսին
5․ Մարիօյից Ulver - Shadows of The Sun Yellow Raven-ին
6․ Մուշուից StOp, sTop - Get Selfied մարիօյին
7․ Յոհաննեսից Տիգրան Ժամկոչյան - 7 երգ Smokie-ին
8․ StrangeLittleGirl-ից Courtney Barnett and Kurt Vile - Sea Lice by the Seaside Progart-ին
boooooooom (07.05.2019), Progart (06.05.2019), Smokie (07.05.2019), Yellow Raven (07.05.2019), մարիօ (06.05.2019), Նիկեա (06.05.2019)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ