Ես նայել եմ մի երկու տարի առաջ, հիշում եմ, որ շատ էի հավանել, բայց փորձեցի հիշել, թե ինչի էի հավանել, տենց էլ չհիշեցի, հետո հիշեցի նաև, որ էն ժամանակ էլ չէի հասկացել տենց նորմալ, թե ինչի մասին ա էս կինոն։ Վիլնյովից դեռ էդ մի կինոն եմ նայել ու մի տեսակ հիմա վախենում եմ նայեմ ուրիշ բան։
i wanted to destroy something beautiful
Երաժշտությունը բավական է կյանքի համար՝ բայց մի ամբողջ կյանքը բավական չէ երաժշտության համար:
Սերգեյ Ռախմանինով
Տրիբուն (13.05.2019)
Էս ի՞նչ եղավա, բա չիմանա՞նք ով ով էր։
artak.am De gustibus et coloribus non est disputandum.
Տրիբուն (15.05.2019)
The Kindergarten Teacher
Ես սկզբից լրիվ այլ ֆիլմ էի պատկերացնում: Մտածում էի թե հանգամանքների բերումով միշտ երեխայի հետ ա լինելու մանկավարժուհին ու կարծում էի զվարճալի ֆիլմ կլինի:
Շատ ուրախացա, երբ պարզվեց, որ երեխան հրաշամանուկ ա: 5 տարեկան, բանաստեղծ հրաշամանուկ: Արդեն վստահ էի, որ ֆիլմը սկզբից մինչև վերջ կսիրեմ: Վստահ էի, որ մանկավարժուհին ի վերջո Ջիմիին էլ կխոստովանի, որ իր շահերի համար օգտագործել ա նրա բանաստեղծությունները, քոլեջում է՛լ կասի էդ մասին ու որ ամեն ինչ լավ կավարտվի:
Բայց կեսերից արդեն սկսվեցին ուրիշ բաներ կատարվել, որոնք իմ տեսանկյունից հա՛մ ավելորդ էին, հա՛մ տհաճ: Սեռական հատվածներն ու հարցերը մեղմ ասած չէին դզում: Էնքան, որ վերջերում արդեն սկսում էի վախենալ, որ հես ա երեխուն էլ ա կպնելու մանկավարժուհին: Ախր ի՞նչ մի պարտադիր պայման ա դառել ֆիլմերի մեջ տեղի-անտեղի մտցնել էրոտիկ դրվագներ, թեկուզև կարճատև ու ոչ շատ բացեիբաց: Չնայած վերջին լոգարանային մասում դրա չափն էլ անցան:
Ֆիլմն էլ հերիք չի հուզառատ ու նվնվան դարձավ, մի բան էլ ավարտվեց նույն կերպ տխուր՝ ասես ակնարկելով, որ երեխու տաղանդը կորելու ա: Դե մանկավարժուհու կորցրածը էլ արդեն կարևոր չի:
Հիմնականում նայել եմ անգլերեն ու subtitle-ներով: Կարող էի ռուսերենը միացնել ու արագորեն նայել, որ ավելի արագ առաջ գնամ ու շատ բան ընկալեմ: Բայց փոխարենը որոշակի անհասկանալի ու բարդ հատվածները կրկնում էի ռուսերենով: Subtitle-ները շատ էին օգնում, հեշտ էր հասկացվում, բայց դժվար թե առանց դրանց հասկանայի, թե ինչ են ասում: Կամ գուցե մի թեթև՞:
Ի դեպ՝ դերասան երեխայի անուն ազգանունը Parker Sevak ա: Կարող ա՞ հայ ա:
Երաժշտությունը բավական է կյանքի համար՝ բայց մի ամբողջ կյանքը բավական չէ երաժշտության համար:
Սերգեյ Ռախմանինով
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ