Նայեցի ինձ բաժին հասած կինոն․․․
1411337200_gluhie-steny.jpeg
Глухие стены(Medianeras), Sidewalls
Կինոն 2 գլխավոր հերոսների՝ Մարտինի ու Մարիանայի մասին ա։ Մարտինը ֆրիլանս վեբ-դիզայներ ա, օրվա մեծ մասն անց ա կացնում համակարգչի առաջ, իսկ փողոց դուրս գալը ու մարդկանց հետ առնչվելը՝ միայն խիստ անհրաժեշտության դեպքում։ Մարտինի դիմացի շենքում ապրում ա մյուս հերոսը՝ Մարիանան։ Ընկերոջ հետ 4 տարի տևած հարաբերությունները ավարտելուց հետո Մարիանան ծանր հոգեբանական ապրումների ու տանջանքների ձեռքում ա։ Իսկ ի՞նչն ա միավորում մեր հերոսներին։ Պատերը՝ հաստ ու ամուր, որոնցով մեր հերոսները շրջապատել են իրանց ու պաշտպանում են արտաքին աշխարհից։ Էտ պատերը շատ լավ երևում են կինոյում թե իրական ձևով, թե փոխաբերական իմաստով։ Մարտինն ու Մարիանան տանջվում են, ապրում մենակության ու սեփական մտքերի խաչմերուկում՝ աշխարհից առանձնացած հաստ ու ամուր պատերի օգնությամբ։
Պատերի թեման ընդհանուր առմամբ նորություն չի։ Pink Floyd: The Wall մյուզիքլը հենց նույն պատերի մասին էր։
Պատե՜՜ր։ Բոլորս ունենք էտ պատերը։ Ի՞նչ անել դրա հետ։ Կինոյի երգերից մեկն ու հենց կինոն հստակ պատասխան են տալիս էտ հարցին![]()
Կինոն ինձ շատ դուր եկավ։ 2 գլխավոր հերոսների կյանքն, ապրելակերպն ու տանջանքները բավական հոգեհարազատ են եղել ինձ անցյալի ինչ-որ շրջանում։ Ու տպավորություն էր, թե ես հետևում եմ իմ՝ անցյալի երկու հատվածների մարմնավորումների կյանքին։ Ու ոնց էի հասկանում երկուսին էլ, երբ իրանք բարձրաձայն իրանց մտքերն էին արտահայտում էս կամ էն թեմայի շուրջ։ Ինձ թվում էր, թե ես եմ խոսում։ Հոգեբանական ապրումները սիրուն ու ճիշտ ձևով ներկայացված էին դիպուկ ընտրված մենախոսությունների օգնությամբ․ ավելորդ բառեր կինոյում չկային։ Կինոն մի երրորդ հերոս էլ ուներ․ էտ միջավայրն էր, քաղաքը՝ Բուենոս Այրեսը։ Ինքը կատարյալ ներդաշնակությամբ լրացնում էր անհրաժեշտ ընդհանուր տրամադրությունը հաղորդելու համար պակասող տարրը։ Մարտին-Մարիանա-Բուենոս Այրես եռյակը ուժեղ գամվեց ուղեղումս ու դեռ երկար կմնա էտ վիճակով։
Անպայման պետք ա նշեմ նաև սցենարին համահունչ ընտրված երաժշտությունը։ Շոպենյան գործերը ու մի քանի սիրուն, նուրբ երգերը քեզ վերջնական ընկղմում էին Բուենոս Այրեսում՝ ստիպելով վայելել ամեն մի վայրկյանը։
Ու հա, Progart-ին էլ հասկացաՀասցրեցի ոտքից գլուխ սիրահարվել Մարիանային։ Ինչքա՜՜ն սիրուն էր ինքը, ինչքա՜՜ն ներդաշնակ քաղաքի ու իր մենակության հետ։
filmes_1561_Medianeras-2.jpg
Շատ շատ, շնորհակալ եմ Սանտայիցս։ Էս հենց էն կինոն էր, որ ինձ պետք էր հիմա ու հենց էն ժանրը, որը ես սիրում եմ։ Եթե հնարավորություն ունենայի ինքս ընտրելու, էլի կընտրեի էս կինոն ու կնայեի։ Միանշանակ իմ ամենասիրելիների ցանկում ա ու իր ամուր տեղն ունի արդեն։ Չգիտեմ, թե ով ա Սանտաս ու անկեղծ ասած էս դեպքում չեմ էլ ուզում ենթադրություններ անել։ Բայց ով էլ լինի ուղարկողը, ես իրան սիրեցի![]()





Մեջբերել
Էջանիշներ