Մնացել են Ռուբին, Նիկեան, Մուշուն ու Progart-ը (դե Smokie-ն արդեն ասեց, որ հիմա չի նայելու)։ Շտապեք ռեվյուել, որովհետև վաղը երեկոյան արդեն գաղտնազերծելու եմ սանտաներին
Մնացել են Ռուբին, Նիկեան, Մուշուն ու Progart-ը (դե Smokie-ն արդեն ասեց, որ հիմա չի նայելու)։ Շտապեք ռեվյուել, որովհետև վաղը երեկոյան արդեն գաղտնազերծելու եմ սանտաներին
Empire Of The Sun
Ես պատերազմներով կինոներ չեմ սիրում։ Ոչինչ որ կինոն խոշոր հաշվով կարա պատերազմի մասին չլինի ուղղակի գործողությունները պատերազմի ֆոնին ընթանան, մեկ ա չեմ սիրում։ Կիոնոն վիզուալ առումով շատ թույն էր։ էն պահը, որ լուսամուտը բացում ա ու քամին քշում ա հատակին թափված դիմափոշին ու էդ փոշու վրա մնցած հետքերը փշաքաղվելու սիրուն էր։ ու մենակ էդ չէ, լիքը ուրիշ պահեր էլ էին թույն, միսիս Վիկտորի մեռնելն էր շատ թույն ու էդ պահին ատոմային ռումբի պայթյելը, վայ սփոյլեր, լավ, կներեք։ Ջեյմիի ու էն ճապոնացի տղայի հարաբերություններն էին շատ-շատ-շատ սիրուն ու դրան հակադրվող Ջեյմիի ու Բեյզիի հարաբերությունները։ Հա, մարիօյի ասածի պես, չկային դրական կերպարներ, որոնց ֆոնին մյուսները բացասական կլինեին, բոլորն էին բացասական, որովհետև դե ոնց դրական լինես, երբ պատերազմ ա։
Կինոյի սկզբում, Ջեյմին իրանց տանը ծնողներին էր սպասում հեծանիվ էր քշում տան մեջ ու ոչ ոք չկար որ իրան կասեր՝ ստեղից գնա ստեղ նստի բան։ ՈՒ կարող ա Ջեյմին մի քիչ ձանձրանում էր, բայց էն տպավորությունն էր, որ քանի ուտելիք ունի, նենց չի որ դժգոհ ա իրա էս վիճակից։ վերջում, երբ պատերազմը արդեն վերջանալով էր, իրենց ճամբարում էլ ոչ ոք չկար, Ջեյմին հեծանիվով էդ ճամբարում էր շրջում ու էլի Ջեյմիին լավ էր։ Ու շատ սիրուն էր ցույց էր տալիս, որ տունը Ջեյմիի համար արդեն էդ ճամբարն ա։ Միսիս Վիկտորն էլ էր մի անգամ ասեց Ջեյմիին, թե դու կկարոտես ճամբարը, երբ ստեղից գնաս։ ու հա, երևի կարոտելու էր։
Կինոն նայելուց չեմ ձանձրացել, որովհետև անկախ ամեն ինչից սիրուն ա, աչքդ սովորում ա ու նայում ես, բայց մեկ ա էդ էրկուսուկես ժամը չէր անցնում։ Եթե սանտան էլ չլիներ, մեկ ա մի օր նայելու էի, դե Սփիլբերգ-Մալկովիչ-Բեյլ, թույն կոմբո ա Կինոն նայելուց հետո գնացի որ Letterboxd-ում նայեմ, թե Սփիլբերգից էլ ինչ եմ նայել, բացի Շինդլերի ցուցակից ու պարզվեց ահագին շատ բան եմ նայել, չէի սպասում ինձանից
Մի խոսքով, շնորհակալություն կազմակերպիչներին
Վերջին խմբագրող՝ Նիկեա: 10.05.2019, 12:57:
Progart (10.05.2019), Yellow Raven (10.05.2019), մարիօ (10.05.2019)
Մինչև հիմա չգիտեմ, թե իմ ֆիլմը ում է հասել. գոնե գրեք ձեր ֆիլմերի անունները
Ես իմ կինոյի՝ Bitter Moon-ի դեմ ներքին պայքարի մեջ եմ։ Ոչ մի կերպ չեմ կարողանում ինձ ստիպել, որ շարունակեմ: Պաստառները ու կարճ նկարագրություններն ընդհանրապես չեն գրավում, նույնիսկ հակառակը։ Բայց եթե Սանտան Երևանի ժամանակով 21-22-ի կողմերը բացվի, ինձ կկապեմ աթոռին ու կստիպեմ նայել, միգուցե լրիվ սխալ տպավորություն ա ստեղծվել։
''Bitter Moon''-ը կամ հայավարի ասած՝ «Ժիստոկայա լունա»-ն, հետսովետական Հայաստանում կարգին բում էր՝ «մեծական կինո», որի մասին մեծերը շշնջալով էին խոսում: Ես էլ ականջ էի դնում՝ հետաքրքրությունից վառվելով, թե յարաբ էդ լուսնյակը ինչ խաղեր ա տալիս: Մեծացա, նայեցի
Բացառման կարգով, կարծում եմ՝ Աթեիստը ուղարկած կլինի:
Ստեղ մի հատ ֆիլմ կա,որի մասին չեմ կարող երկու տող չգրել:Empire Of The Sun-ցավում եմ,որ էս ֆիլմը ինձ բաժին չհասավ,ավելի շատ ցավում եմ,որ Նիկիտային բաժին հասավ,քանի որ ինչքան նկատել եմ նիկիտան անկապ-փախած-տրաքած կինոներ է սիրում ու էս ֆիլմը իրանը չի:Իրականում էս ֆիլմը հանճարեղ գործ է,որը իր մեջ շատ հարցեր է արծարծում ու էդ հարցերը Բեյլը էնքան թույնա փոխանցում հանդիսատեսին,որ շատ երկար մտածելու տեղիք է տալիս:Իհարկե չնշվեց Բեռի պաշտամունքի մասին,որը ֆիլմի կարևոր շեշտադրումներից է ու ես հենց էդ թեմայի համար եմ նայել,բայց ընթացքում շատ ավելին եմ ձեռք բերել:Ես ահագին ֆիլմեր եմ նայել,բայց չեմ հիշում մի երեխայի,որ Բեյլի պես խաղ ցույց տված լինի,դե իսկ Սփիլբերգի մասին խոսելը ավելորդ է,էս մարդը մի թերություն ունի,որ Հենքսի մասնակցությամբ ֆիլմեր ունի :Դ
հ.գ.Enemy-ի մասին ափսոս քննարկում չեղավ,թե չէ հավեսով կմասնակցեի ))
Նիկեա (10.05.2019)
Եթե ինչ-որ մեկին հետաքրքիրա, թե ով էր իր Սանտան, խնդրեմ՝
Sidewalls - Նիկեա -> Thom
Harold and Maude - ivy -> Մուշու
You, the Living - Thom -> Yellow Raven
Grand Hotel - Մուշու-> ivy
Adam’s Apples - մարիօ -> Յոհաննես
Amour - Progart -> Տրիբուն
The Kindergarten Teacher - Yellow Raven-> Smokie
Empire Of The Sun - Յոհաննես -> Նիկեա
The Guilty - Աթեիստ -> մարիօ
Bitter Moon - Տրիբուն -> Ruby Rue
We Need To Talk About Kevin - Ruby Rue -> Աթեիստ
The Great Mouse Detective - Smokie -> Progart
Harold and Maude
Դեռ միայն սկիզբն եմ նայել, չեմ կողմնորոշվում մահը սիրող տղան ա վրաս ավելի շատ ազդում թե կյանքը պաշտող կինը։ Ֆիլմի հետ կապված կասկածներ ունեմ, որ վերջում դուրս շատ ա գալու։ Եթե հարցնեք ինչի դեռ չեմ նայել, արդարացում չեմ ունենա։ Լինում են պահեր, որ ուզում ես ծգես, ուզում ես չանցնի կամ ուշ անցնի, այ ֆիլմի հետ տենց զգացողություն կա մոտս։ Խոստանում եմ մոտակա ժամանակները նայել
artak.am De gustibus et coloribus non est disputandum.
մարիօ (10.05.2019)
Յոհանը կյանք ա
Երկու տարբեր սանտաների եմ մասնակցել ու մի հատ բիձայական նկատողություն անեմ։
Էրեխեք ջան, հասկանում եմ, որ էս ժամանց ա և այլն, բայց կան կանոններ, ու եթե մասնակցում եք մի բանի, բարի եղեք ձեր թանկարժեք ժամանակից մի քիչ խլել ու տրամադրել էդ գործին՝ ինչ էլ լինի դրա անունը։ Սա ընդհանրապես կոչվում ա պատասխանատվության զգացում։
Նենց չի էլի, որ ես ուրբաթ իրիկունը անելու բան չունեի ու ուշքս գնում էր 100 տարվա չխմած ֆիլմ նայելու համար, բայց նայեցի, որովհետև մասնակցում էի խաղին, հետն էլ ինչ հնարավոր էր քչփորեցի էդ ֆիլմի մասին ու կարծիք գրեցի։ Նույնն էլ ակնկալում էի բոլոր մասնակիցներից։ Սա նաև մյուս սանտա-խաղերին ա վերաբերվում։
Կարող ա ես շատ եմ գերմանացել, բայց էս վերաբերմունքը օքեյ չի ինձ համար, ու սրանով իմ սանտա-կարիերան ավարտվում ա․ ով հավես ունի էս ձևով շարունակելու, բարի ժամանց իրեն
Thom (10.05.2019), Yellow Raven (11.05.2019), Աթեիստ (11.05.2019), Յոհաննես (10.05.2019), Նիկեա (10.05.2019)
Նախ ասեմ,որ Այվիի հետ համաձայն եմ,սկզբից մինչև վերջ բայց կարծում եմ էս վերջնական դաս եղավ,որ հատուկ թեմայի շրջանակներում անցկացվի սանտան,հետն էլ պայմանավորված չլինի ժամանակային ինտերվալով,որ մասնակցողը մոտավոր իմանա իրան ինչա սպասվում ու ըստ այդմ(հոդմ շայդմ) որոշի մասնակցել,թե չէ։
Էն Enemy-ն ու There will be blood-ն էլ էի ես ուղարկել,բայց իզուր
Վերջին խմբագրող՝ Յոհաննես: 10.05.2019, 21:53:
Կներեք ուշացած գրելու համար, բայց թեման չեմ նայել, որպեսզի չտեսնեմ, թե Սանտաս ով է մինչև կարծիք գրելը։
Roman Polanski - Bitter Moon (1992)
Մինչև փորձեմ հավաքել մտքերս, ուզում եմ Սանտայիս շնորհակալություն ասել էս կինոյի համար։ Ինձ եթե մնար, մինչև վերջ չէի նայելու, քանի որ, ինչպես գրել էի, նկարագրությունը, պաստառներն ու առաջին րոպեներն ինձ ոչ մի կերպ չէին գրավում։ Մեջբերեմ IMDB-ի նկարագիրը․
Նման նկարագրություններ գրողները արժանի են բազմաթիվ կտտանքների, որովհետև կինոն որպես շարքային մելոդրամա է ներկայացնում։ Գիտեմ՝ մի նախադասությունանոց նկարագիր հեշտ չի գրել, բայց գյոզալ կինոյի մասին սա գրելն աբսուրդ ա։ Իրականում հետաքրքիրն էն ա, որ կինոյի առաջին 40-45 րոպեն լրիվ տեղավորվում ա էդ միագիծ նկարագրության մեջ․ հաշմանդամություն ունեցող Օսկարն ազատ ականջ է գտնում ու սկսում իր ամբողջ սեքսուալ կյանքը պատմել։ Իսկ ազատ ականջը՝ Նայջելը նվնվում է, բայց առանձնապես դեմ չէ էդ ամենը լսելուն, քանի որ թեկուզ ամուսնացած է, բայց Օսկարի պատմություններով ու նրա սուպեր-սեքսուալ կնոջով՝ Միմիով գրգռված, լավ էլ շարունակում է լսել։ (Թուհ, նույն IMDB-ի տեքստը գրեցի)։ Ֆիլմի սկզբում ոչ մի արտառոց բան չկար, թեև հնարավոր է, որ էդ ամենն 90-ականների կինոյով կարող էր շատ բաց ու «այլասերված» համարվել, բայց շարունակությունը լրիվ գլխապտույտ էր։ Ֆիլմի իրադարձությունները նավով կրուիզի ժամանակ են կատարվում, ու ֆիլմը դիտելիս էլ էդպես նավին գտնվելու տպավորություն է․ էմոցիաները փոխվում են սրտխառնոցից մինչև հիացմունք, իսկ վերջում շատ կարճ ժամանակում plot twist-երը լրիվ գլխապտույտ են առաջացնում։After hearing stories of her, a passenger on a cruise ship develops an irresistible infatuation with an eccentric paraplegic's wife.
Գլխավոր կերպարները որոշ հատվածներում համոզիչ չէին, բայց ընդհանուր առմամբ՝ ֆիլմն ահագին հաջողված էր։ Վստահ չեմ, որ միանշանակ հավանել եմ ու հասկացել, բայց էմոցիաների լայն սպեկտր էր կինոն ու իմ սիրած ձևի fucked up: Ըստ իս՝ կդիտեմ էլի։
Ու հատուկ շնորհակալություն Վահեին կազմակերպելու համար։ Կարծում եմ սանտաս կա՛մ Աթեիստն ա, կա՛մ Այվին։ Արագ տեղադրեմ, իմանամ։
Էս կինոն Պոլանսկիի գլուխգործոցն ա: Սրա հետ կարա մենակ իրա Carnage-ը մրցի, էն էլ հիմնականում Christoph Waltz-ի շնորհիվ. գենիալնի ա էտ կինոյում։ Եթե չես նայել, խիստ խորհուրդ եմ տալիս
Ջահել տարիներիս The Ninth Gate-ն էի շատ սիրում, բայց ինչ մեղքս թաքցնեմ, Emmanuelle Seigner-ի խաթեր: Սա մի այլ կարգի բոմբ էր էն թվերին:
Դե The Pianist-ն էլ, Յոհանի ականջը կանչի, մեջը համ դաշնամուր կա, համ սեր, համ էլ մանանեխ:
Նիկեա (11.05.2019)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ