User Tag List

Էջ 3 5-ից ԱռաջինԱռաջին 12345 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 31 համարից մինչև 45 համարի արդյունքները՝ ընդհանուր 67 հատից

Թեմա: Կինոսանտա 5

  1. #31
    Մշտական անդամ
    Գրանցման ամսաթիվ
    26.12.2018
    Գրառումներ
    236
    Mentioned
    11 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում մարիօ-ի խոսքերից Նայել գրառումը
    Եթե նենց մարդու ընկներ, որ նայած չլիներ ու նոր նայեր, շատ էլ լավ կլիներ, բայց էս կինոն երկրորդ անգամ նայելը հերոսություն ա
    Մի քանի օր առաջ Դաշնակահարուհին էի նայում Հանեկեի․․․ Ասենք ի՞նչ էր էտ․․․

  2. #32
    Եսիմ
    Յոհաննես-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.02.2014
    Հասցե
    Սլոյի յատաղ
    Գրառումներ
    2,656
    Mentioned
    32 Post(s)
    Tagged
    2 Thread(s)
    Մեջբերում Thom-ի խոսքերից Նայել գրառումը
    Մի քանի օր առաջ Դաշնակահարուհին էի նայում Հանեկեի․․․ Ասենք ի՞նչ էր էտ․․․
    Էդ գերհզոր ֆիլմա,Հյուպպերը էդտեղ հանճարեղա,բայց սենց բաների համար չի ))

  3. #33
    Մշտական անդամ
    Գրանցման ամսաթիվ
    26.12.2018
    Գրառումներ
    236
    Mentioned
    11 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Յոհաննես-ի խոսքերից Նայել գրառումը
    Էդ գերհզոր ֆիլմա,Հյուպպերը էդտեղ հանճարեղա,բայց սենց բաների համար չի ))
    Կբացատրես, թե էտ կինոյի ո՞ր մասն ա գերհզոր)) Հետաքրքիր ա կարծիքդ։

  4. #34
    Եսիմ
    Յոհաննես-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.02.2014
    Հասցե
    Սլոյի յատաղ
    Գրառումներ
    2,656
    Mentioned
    32 Post(s)
    Tagged
    2 Thread(s)
    Մեջբերում Thom-ի խոսքերից Նայել գրառումը
    Կբացատրես, թե էտ կինոյի ո՞ր մասն ա գերհզոր)) Հետաքրքիր ա կարծիքդ։
    չէ

  5. #35
    Mari Sari մարիօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.03.2013
    Հասցե
    Նարնջի բաղեր
    Գրառումներ
    594
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Փորձեմ գուշակել, թե ով որ ֆիլմը կարող էր ուղարկած լինել։ Ուրեմն՝
    Empire Of The Sun-Մի քանի հոգու կար, որ պատկերացում չունեի, թե որը կարող են լինել ու էս մեկն էդ կինոներից էր, պիտի որ Progart-ը լինի։
    Grand Hotel -էս ձյաձ Տրիբունը կլինի հաստատ․ նախորդ կինոսանտաներին միշտ ամենահին կինոն ինքն ա ուղարկել։
    Sidewalls-Սա նայել եմ, շատ Նիկեա կինո էր, ենթադրում եմ, որ Նիկին կարողա ուղարկած լինի։
    Adam’s Apples-Բյուրը որ մասնակցեր, կմտածեի սա Բյուրն ա ուղարկել։
    Amour-Ենթադրում եմ, որ սա Այվին ա ուղարկել, իրա մտածելակերպին, պատկերացումներին շատ մոտ ֆիլմ ա։
    You, the Living-Էս ֆիլմը որ տեսա, մտածեցի՝ կարողա՞ ես 2 անգամ եմ ուղարկել, որովհետև բացարձակ չէի սպասի էս կինոյին տեսնել էստեղ, մինչև էս վերջերս էլ համոզված էի, որ էս կինոն ինձնից ու Ռուբիից բացի ոչ մեկը չի հավանում, բայց փաստորեն չէ․ շատ հաճելի անակնկալ էր Թոմի կողմից։ Էս մեկը բացառման սկզբունքով եմ ասում, որովհետև մյուս ակումբցիների կինոճաշակը մոտավոր գիտեմ, մենակ ինքը կարող էր լինել։
    The Kindergarten Teacher - էս երևի Մուշուն կլինի։
    Harold and Maude -Երևի Yellow raven, էս մեկը վապշե չգիտեմ։
    The Guilty -էս արդեն ասել էի, որ Աթեիստի ոճի մեջ ֆիլմ ա, էս էլ որերորդ կինոսանտան ա, ինձ իրա կինոներն են բաժին հասնում։
    Bitter Moon -90-ականներ, Պօլանսկի, եսի՞մ, ենթադրում եմ Յոհանն ա, չնայած բոլորիդ միջից ամենաշատը պիտի որ իրա կինոճաշակն իմանայի, բայց լրիվ անկանխատեսելի ա։
    The Great Mouse Detective -Սա դե միանշանակ Սմոքիի ձեռքի գործն ա, իրա ձեռագիրը միշտ ամենաակնհայտն ա, հազարի միջից կիմանամ իրա ուղարկածը։
    We Need To Talk About Kevin-էս մեկն էլ եթե Վոլտերան մասնակցեր, միանաշանակ կասեի, որ Վոլտն ա ուղարկել, Վոլտը չկա, ես չեմ, ուրեմն Ռուբին ա։

    Եթե ճիշտ գուշակած լինեմ նամյոկ արեք, իմանամ։
    i wanted to destroy something beautiful

  6. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Progart (07.05.2019), Smokie (07.05.2019), Thom (06.05.2019), Աթեիստ (07.05.2019), Նիկեա (07.05.2019), Տրիբուն (07.05.2019)

  7. #36
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Յոհաննես-ի խոսքերից Նայել գրառումը
    չէ
    Դաշնամու՞ր էլի

  8. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Յոհաննես (07.05.2019)

  9. #37
    Եսիմ
    Յոհաննես-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.02.2014
    Հասցե
    Սլոյի յատաղ
    Գրառումներ
    2,656
    Mentioned
    32 Post(s)
    Tagged
    2 Thread(s)
    Մեջբերում Տրիբուն-ի խոսքերից Նայել գրառումը
    Դաշնամու՞ր էլի
    Նոտաների վրա էլ մանանեխա շաղ տված

  10. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Նիկեա (07.05.2019), Տրիբուն (07.05.2019)

  11. #38
    Եսիմ
    Յոհաննես-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.02.2014
    Հասցե
    Սլոյի յատաղ
    Գրառումներ
    2,656
    Mentioned
    32 Post(s)
    Tagged
    2 Thread(s)
    Մեջբերում Տրիբուն-ի խոսքերից Նայել գրառումը
    Դաշնամու՞ր էլի
    ի դեպ էն ավել ֆիլմերից չե՞ս ուզում նայես,there will be blood-ին տեր եմ

  12. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Աթեիստ (07.05.2019)

  13. #39
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Յոհաննես-ի խոսքերից Նայել գրառումը
    Նոտաների վրա էլ մանանեխա շաղ տված
    Աթոռն էլ օդի ակերով ա ?

  14. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Յոհաննես (07.05.2019)

  15. #40
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Յոհաննես-ի խոսքերից Նայել գրառումը
    ի դեպ էն ավել ֆիլմերից չե՞ս ուզում նայես,there will be blood-ին տեր եմ
    Ուզում եմ !

  16. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Աթեիստ (07.05.2019), Յոհաննես (07.05.2019)

  17. #41
    Պապա x3 Աթեիստ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.05.2007
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    45
    Գրառումներ
    8,706
    Mentioned
    49 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Էսօր վերջապես նայեցի ֆիլմս՝ We Need to Talk About Kevin.

    Սկսել էի նայել 3 օր առաջ, խանգարեցին, բայց արդեն էդ օրը նկատեցի, որ դուրըս չեն գալիս ֆլեշբեքերը։ Այսինքն դուըրս չի գալիս, որ շատ մանր դետալների միջոցով պտի գուշակեմ տվյալ պահի ժամանակաշրջանը։ Ես նախընտրում եմ, որ դա հասկացնեն կամ գունային երանգով, կամ որևէ այլ, ակնհայտ ձևով, որ կենտրոնանամ սյուժեի վրա, ոչ թե տենց մանր դետալներով գուշակելու վրա։ Նույնիսկ «Необратимость» ֆիլմի թարս խրոնոմետրաժն ավելի հեշտ էի տանում։

    Էսօր արդեն աչքս ավելի սովոր էր, ու արդեն ավելի թեթև էի տանում էն անցումները։

    Ֆիլմը պատմում ա մոր ու որդու շատ բարդ ու անհասկանալի փոխհարաբերությունների մասին։ Կարդացի, որ գրքում շատ լավ ներկայացվում ա նաև մինչև երեխայի ծնվելը նրա ծնողների կյանքը, շատ մանրամասն ներկայացվում ա, թե ոնց ա կինն անընդհատ փորձում ամուսնու ուշադրությունը հրավիրել էն փաստի վրա, որ իրան որդին տարօրինակ ա։
    Ֆիլմում դրանից շատ քիչ բան ա մնացել, ու շեշտը կարծես դրվում ա նրա վրա, որ մայրը ի սկզբանե չէր սիրում որդուն, ու դրանով ա փորձում բացատրել որդու վարքն ու դրամատիկ կուլմինացիան։ Որպես 3 երեխաների հայր կասեմ, որ ֆիլմն ինձ ցույց չտվեց մոր մեղքը։ Կեվինը հենց սկզբից էլ տարօրինակ էր, ու մայրը դրանում մեղք չուներ։

    Ինչպես արդեն նշել էի, ես չեմ սիրում Տիլդային, բայց էս ֆիլմի մերկ տեսարաններից հետո իրան գոնե կսկսեմ ընկալել որպես կին։ Մինչև էսօր ինչ որ անսեռ արարած էր ։)
    Կեվինի դերակատարը, Էզրա Միլլերը հզոր էր։

    Չեմ կարա ասեմ, որ ֆիլմը դուրըս եկավ, կամ չեկավ։ Մի բան հաստատ ա. ես ֆիլմը չհասկացա, ու ժամանակ ունենալու դեպքում էլի կուզեմ նայել։
    Բայց որևէ մեկին խորհուրդ տալ ռիսկ չեմ անի ։)

    Շնորհակալ եմ սանտայիս, թեկուզ մենակ Միլլերի համար արժեր նայել։
    artak.am De gustibus et coloribus non est disputandum.

  18. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Progart (09.05.2019), Yellow Raven (09.05.2019)

  19. #42
    Nowhere Man Smokie-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.02.2010
    Հասցե
    Nowhere Լand
    Տարիք
    33
    Գրառումներ
    4,879
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Շատ ցավում եմ, բայց վախենամ թե էդպես էլ չհաջողացնեմ էսսանտայիս կինոն ժամանակին նայել: Շատ խառը, բարդ ու անկանխատեսելի շաբաթ դուրս եկավ իմ համար:

    Երբ նայեմ` անպայման կգրեմ թեմայում ու կաշխատեմ նախօրոք չիմանալ, թե ով ա սանտաս:
    Երաժշտությունը բավական է կյանքի համար՝ բայց մի ամբողջ կյանքը բավական չէ երաժշտության համար:

    Սերգեյ Ռախմանինով

  20. #43
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,016
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում մարիօ-ի խոսքերից Նայել գրառումը
    Amour-Ենթադրում եմ, որ սա Այվին ա ուղարկել, իրա մտածելակերպին, պատկերացումներին շատ մոտ ֆիլմ ա։

    Եթե ճիշտ գուշակած լինեմ նամյոկ արեք, իմանամ։
    Իսկ սխալի դեպքում կարելի՞ ա նամյոկ անել

    Վերջնաժամկետը վաղն ա, բայց դեռ ահագին մարդ չի գրել իր ֆիլմի մասին. գրեք, հետաքրքիր ա

  21. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Աթեիստ (09.05.2019), մարիօ (09.05.2019), Նիկեա (09.05.2019)

  22. #44
    Mari Sari մարիօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.03.2013
    Հասցե
    Նարնջի բաղեր
    Գրառումներ
    594
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Գրեմ մի քանի կինոյի մասին, որ ինձ բաժին չեն հասել, բայց նայել եմ։

    Empire Of The Sun-Մի քանի օր առաջ նայեցի․ համարյա մի ամբողջ օր նայում էի, որովհետև կեսից զգում էի, որ էլ չեմ ձգում, ստօպ էի տալիս, մի քիչ հետո նորից շարունակում։ Շատ երկար կինո էր, բայց ոչ թե ձանձրանում էի ընթացքում, այլ ուղղակի չէի կարողանում նայել։ Բայց շատ-շատ հավանել եմ, շատ դրամատիկ ու հզոր ֆիլմ էր, լավ դերասանական խաղով, թույն օպերատորական աշխատանքով։ Քրիստիան Բեյլն ու Ջոն Մալկովիչը լրիվ խզարում էին։
    Ֆիլմը պատերազմի մասին ա ու թվում ա, թե հազարներով արդեն պատերազմի մասին ֆիլմեր են նկարվել, բայց ամեն անգամ մի նոր զգացմունք ու զգացողություն, մի նոր պատմություն ու ճակատագիր կարելի ա բացահայտել, բայց ինչի չեմ սիրում պատերազմի թեման, որովհետև ինչքան պատմես էլի պատմելիք կա ու պատերազմի մասին լավ կինո նկարելը շատ հեշտ ա, շատ հեշտ ա խաղալ մարդկանց զգացմունքների ու հիշողությունների հետ էս թեմայով, շատ հեշտ ա ստիպել մարդուն կարեկցել հերոսին։
    Մի բան էլ․ էս ֆիլմում բոլոր կերպարներն ինձ համար բացասական կերպարներ էին, բայց էդ երևի պլյուսն էր կինոյի, որովհետև լրիվ երևում էր, թե պատերազմը ոնց ա բոլորին հրեշ սարքում, իսկ արդեն իսկ հրեշներին, ավելի հրեշ, բայց արդեն խորամանկ հրեշ։
    Գիտեմ, որ 2 իրար հակասող բաներ եմ գրում, որովհետև կինոյի տեխնիկական կողմն ու կատարողականը շատ եմ հավանել, բայց կինոյի ասելիքը իմ համար հերթական հոլիվուդյան ա, բայց վերջաբանը լրիվ փրկում ա ֆիլմը, երբ ցուցադրվում ա, թե ոնց ա հերոսն ուղղակի մոռացել, թե ինչ տեսք ունեն իր ծնողները ու ոնց ա ապրում լիակատար մենակության մեջ, ոնց ա կորցրել ամեն ինչ, նույնիսկ իր երազնանքրն ու պատկերացումներ էս աշխարհի ու կյանքի մասին։ Բայց էդ ինձ հերիք չի կինոյի գաղափարն ու ասելիքը հավանելու համար։ Գոնե Սփիլբերգից ես ավելին էի սպասում։
    i wanted to destroy something beautiful

  23. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Progart (09.05.2019), Աթեիստ (09.05.2019), Նիկեա (09.05.2019)

  24. #45
    Mari Sari մարիօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.03.2013
    Հասցե
    Նարնջի բաղեր
    Գրառումներ
    594
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Sidewalls-Շատ-շատ սիրուն ֆիլմ ա կորած-մոլորված մարդկանց մասին, որոնք իրանք էլ չգիտեն ինչ են ուզում ես կյանքից, ինչ են անում, ինչ են ուզում արած լինել ու շատ եմ սիրում ֆիլմերը սենց փախած հերոսների մասին։ Շատ սիրուն գույն ունի էս ֆիլմը, սենց մի տեսակ մութ, դեպրեսիվ բան կա օդում, բայց էնքան խաղաղ ֆիլմ ա, որ նայելուց մենակ հաճույք եմ ստացել։ Ուղեղն անջատելու ու հանգիստ նստել, հաճույք ստանալու համար ֆիլմ ա։ Կինոներ կան, որոնք հատուկ կառուցված են դետալների վրա, որ նստես, նայես, թե հերոսը ձեռը ուր դրեց, կամ ոնց շարժեց, ոնց էր նստել, ինչ էր ուտում ու էդ դետալները երբեմն ջղայնացնում են դիտողին, բայց ես օրինակ շատ եմ հավանում էդ դետալները, սենց առաջին հայացքից ոչ կարևոր մանրուքներ, որոնք էնքան սիրուն են երբեմն։ Մի խոսքով՝ լավն ա էս կինոն շատ։


    Amour-էս ցանկի ամենազգացմունքային ֆիլմն ա, համոզված եմ, էսքան սեր երբեք ոչ մի ֆիլմում տեսած չկամ ու խոսքը էն վանիլային, թինեյջերական սիրո մասին չի, էն որ թիթեռնիկներ փորիկում, չէ՛, իսկական, հասուն ու մարդկային զգացմունքի մասին ա։ Էս ֆիլմը նայելուց եմ առաջին անգամ սկսել իրոք ու լուրջ մտածել, թե ինչ ա էդ սերը ընդհանրապես, որ էդքան խոսում ու քննարկում են, էդքան կինոներ են նկարում, գրքեր գրում։ 2 դերասանով ստեղծված ահավոր սիրուն ու ստացված ֆիլմ ա, որ հիմա միգուցե դետալները չեմ հիշում, բայց հիշում եմ, թե ոնց էի նայելուց տանջվում բառի ամենաբոլոր իմաստներով։ Ուղղակի դա նենց չի, որ վատ ա, որովհետև ես սիրում եմ, որ կինոն ստիպում ա տանջվել նայելուց, էն, որ ոսկորներդ սկսում են ցավել, մեջդ ինչ-որ բաներ խառնվում են իրար, ուղեղդ սկսում ա ցրիվ գալ․ իսկ Հանեկեն էնքան ուժեղ ռեժիսոր ա, որ կարողանում ա նենց անել, որ ուղեղդ ցրիվ գա, մեջիցդ ուտես քեզ կինո նայելուց։
    Վերևում քննարկում էինք, որ Հանեկեի ֆիլմերը նայելը բարդ գործ ա ու հատուկ նախատրամադրվածություն ու պատրաստվածություն ա պետք ունենալ մարսելու համար, բայց ես կնայեի էլի էս ֆիլմը ավելի հասուն տարիքում միգուցե։
    i wanted to destroy something beautiful

  25. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Progart (09.05.2019), Աթեիստ (09.05.2019), Նիկեա (09.05.2019)

Էջ 3 5-ից ԱռաջինԱռաջին 12345 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •