Դենի Վիլնյովը ժամանակակից ամենաուժեղ ռեժիսյորներից մեկնա, իրա ֆիլմերի մեջ շատ բարդա ակնհայտորեն թույլ ֆիլմ գտնելը։ Enemy-ն էլ բացառություն չի, Ջեք Ջիլենհոլի լավագույն դերերից մեկնա իմ կարծիքով։ Արախնաֆոբերին խստիվ արգելվումա էս ֆիլմը նայել ի դեպ
Դենի Վիլնյովը ժամանակակից ամենաուժեղ ռեժիսյորներից մեկնա, իրա ֆիլմերի մեջ շատ բարդա ակնհայտորեն թույլ ֆիլմ գտնելը։ Enemy-ն էլ բացառություն չի, Ջեք Ջիլենհոլի լավագույն դերերից մեկնա իմ կարծիքով։ Արախնաֆոբերին խստիվ արգելվումա էս ֆիլմը նայել ի դեպ
Thom (03.05.2019)
Քանի որ ես իմ կինոն նայեցի, ես էլ անեմ բացումը՝
You, the Living (2017, Շվեդիա, ռեժիսյոր՝ Ռոյ Անդերսեն)
Du_levande_movie_Poster.jpg
Ֆիլմը ինձ հասավ շատ պատահական կերպով՝ պարզվեց օրիգինալ հասցեատերն արդեն 2 անգամ տեսելա էս կինոն ու ստիպված փոխեցի ինձ հասած ֆիլմի հետ։ Կարամ ասեմ, որ շատ-շատ գոհ եմ դեպքերի նման զարգացման համար։
Ֆիլմի ռեժիսյորն ինձ անծանոթ էր, բայց watchlist-ումս իր ֆիլմերից մեկն արդեն բավականին երկար ժամանակ կա, ուղղակի ալարում էի նայեի։ Խոսքը՝ «Աղավնին, որը նստած էր ճյուղի վրա ու մտածում էր կյանքի մասին» ֆիլմի մասինա, որը watchlist-ումս հայտնվել էր հիմնականում վերնագրի համար (վերնագիրը ոգեշնչված էր Բրեյգելի «Որսորդները ձյան վրա» կտավից, եթե չեմ սխալվում)։ Պարզվեց, ինձ հասած ֆիլմը՝ «You, the Living»-ը վերոնշյալ ֆիլմի ու ևս մեկ ֆիլմի հետ կազմում է տրիլոգիա, այնպես որ հերթը մյուս երկու ֆիլմերին էլ հաստատ կհասնի։ Իսկ հիմա բուն ֆիլմի մասին։
Ֆիլմում գլխավոր սյուժետային գիծ չկա, կան բազում խայտաբղետ հերոսներ, որոնցից յուրաքանչյուրին շատ կարճ ժամանակա հատկացված։ Կարճ ասած՝ գժվում եմ էս տիպի կինոների համար Ռեժիսյորը սկանդինավյան հատուկ սառնությամբ պատկերումա իր բոլոր հերոսներին՝ ամեն մեկին օժտելով յուրահատուկ խարիզմայով։ Հերոսները հիմնականում դժբախտ են, կյանքից դժգոհ, ոչ մի լուսավոր բանի չսպասող (ստեղ կարար մի հատ ավելացում լիներ, բայց արդեն սպոյլերի հոտ կգա ): Որոշ հերոսների մոտ միակ լուսավոր կետը, որ մնացելա էս կյանքում իրենց երազներն են։ Բայց երազներն էլ են ֆիլմի հերոսների նման խայտաբղետ՝ մեկը հասնումա կատարյալ երջանկության ու իդեալական հասարակություն տեսնում, մյուսը՝ տեսնում նույն սկանդինավյան սառը պատկերն ու մարդկանց կատարյալ անտարբերությունը։ Մի խոսքով, լրիվ իմ համար կարած կինո էր, որոշ սցենաներ հաստատ երկար մտքիցս դուրս չեն գա։
Սանտայիս մերսի, չնայած գիտեմ ինքն ովա, բայց սանտայագաղտնիքը պահելու համար անունը չեմ տալիս
Նայեցի ինձ բաժին հասած ֆիլմը. հե՜տ բերեք իմ ուրբաթ երեկոն ու երեք եվրո իննսունինը ցենտը
Հիմա դեռ չեմ գրում վերնագիրը, հետո կասեմ, երբ ամեն ինչ պատմեմ: Ու հա, ամեն ինչ պատմելու եմ, ա-մե-նինչ
Իմ ֆիլմի մասին։
Grand Hotel (1932)
Որ տեսա՝ ինչ ֆիլմ է ինձ բաժին ընկել, մի ձև անակնկալի եկա․ չէի սպասում, որ մոտ մի դար հնության ֆիլմ եմ նայելու։ Ինձ որ մնար, հաստատ չէի նայի, բայց սա իհարկե լավ հնարավորություն էր ծանոթանալու դասական կինոմատոգրաֆիայի նմուշներից մեկին, որը ժամանակին Օսկար էր ստացել՝ «Տարվա լավագույն ֆիլմ» նոմինացիայում։ Հետաքրքիրն էն է, որ ուրիշ ոչ մի նոմինացիայում էս ֆիլմը որևէ բան չէր շահել, բայց այնուամենայնիվ համարվել էր տարվա լավագույն ֆիլմը։ Մի խոսքով, հետաքրքիր էր, թե ինչ էր լինելու, հատկապես, որ գլխավոր դերասանուհին ժամանակի կինոաստղ Գրետա Գարբոն էր։
Ֆիլմի հենց առաջին րոպեներից աչք ծակես, թե ինչ արհեստական, ձևական դերասանական խաղ է․ մի՞թե հնում սա էր համարվել լավը։
Գրետա Գարբոն մի սարսափելի անտաղանդ ու անբնական էմոցիաներով լի դերակատարման մեջ էր՝ «օհ՜, իմ սեր» վիճակներ, ու ապշեցնող էր, թե էս կինը ոնց կարող էր համարվել կինոաստղ, բայց փաստորեն էն ժամանակներում էսպիսի խաղն էր բարձր գնահատվում։ Նաև զարմանալի էր, որ թեև ֆիլմի նկարանման ժամանակ Գրետա Գարբոն ընդամենը 27 տարեկան է եղել (հատուկ նայել եմ տարիքը), նայելիս քառասունին մոտ կին է թվում․ ինչքան ուրիշ արտաքին են ունեցել մարդիկ ժամանակին, ու տարիքն էլ ահագին ուրիշ է երևում էսօրվա հայացքով։ Հիմիկվա 27 տարեկաններն ինձ համար լրիվ թռի-վռի աղջիկներ են։
Գլխավոր դերասանն էլ, որ իր ժամանակների Բրեդ Պիտն է եղել, ամբողջ ֆիլմի ընթացքում «փայլատակում էր» իր ահավոր գրիմված աչքերով․ իր հետ կապված ուրիշ բանի վրա չէի էլ կարողանում կենտրոնանալ։ Թե ինչի՞ էին էդ մարդու աչքերը էդպես ներկել, ի՞նչ նպատակի էր դա ծառայում, տենց էլ չհասկացա։
Մեկ էլ մի բան էր ահավոր նյարդայնացնող․ ամենուր ծխում էին՝ ներս, դուրս, կապ չուներ։ Մի տեսարան կար՝ էնքան շատ էր ծուխը, դերասանները մեջը կորում էին։ Ու լավ զգացվում էր, որ լրիվ ուրիշ վերաբերմունք է եղել ծխելու հանդեպ։
Իսկ ֆիլմն ընդհանուր նրա մասին էր, թե ոնց են մի հոթելում հավաքված մարդիկ, բախտի բերմամբ թե պատահմամբ, կապվում իրար հետ։
Եթե հոթել ու խճճված պատմություններով մարդիկ, ապա միայն՝ "Four Rooms"․ այ դա իմ կինոն կլիներ։
Ամեն դեպքում, շնորհակալ եմ Սանտայիս, քանի որ ահագին հետաքրքիր էր տեսնել, թե անցյալ դարի 30-ականներին ինչն է կինոյի աշխարհում գլուխգործոց համարվել։
Բայց ախր շատ անտաղանդ ֆիլմ էր․․․
Էստեղ դնում եմ թրեյլերը․
Tiger29 (04.05.2019), Yellow Raven (05.05.2019), Աթեիստ (04.05.2019), Նիկեա (05.05.2019), Տրիբուն (04.05.2019)
Նայեցի ինձ բաժին հասած կինոն․․․
1411337200_gluhie-steny.jpeg
Глухие стены(Medianeras), Sidewalls
Կինոն 2 գլխավոր հերոսների՝ Մարտինի ու Մարիանայի մասին ա։ Մարտինը ֆրիլանս վեբ-դիզայներ ա, օրվա մեծ մասն անց ա կացնում համակարգչի առաջ, իսկ փողոց դուրս գալը ու մարդկանց հետ առնչվելը՝ միայն խիստ անհրաժեշտության դեպքում։ Մարտինի դիմացի շենքում ապրում ա մյուս հերոսը՝ Մարիանան։ Ընկերոջ հետ 4 տարի տևած հարաբերությունները ավարտելուց հետո Մարիանան ծանր հոգեբանական ապրումների ու տանջանքների ձեռքում ա։ Իսկ ի՞նչն ա միավորում մեր հերոսներին։ Պատերը՝ հաստ ու ամուր, որոնցով մեր հերոսները շրջապատել են իրանց ու պաշտպանում են արտաքին աշխարհից։ Էտ պատերը շատ լավ երևում են կինոյում թե իրական ձևով, թե փոխաբերական իմաստով։ Մարտինն ու Մարիանան տանջվում են, ապրում մենակության ու սեփական մտքերի խաչմերուկում՝ աշխարհից առանձնացած հաստ ու ամուր պատերի օգնությամբ։
Պատերի թեման ընդհանուր առմամբ նորություն չի։ Pink Floyd: The Wall մյուզիքլը հենց նույն պատերի մասին էր։
Պատե՜՜ր։ Բոլորս ունենք էտ պատերը։ Ի՞նչ անել դրա հետ։ Կինոյի երգերից մեկն ու հենց կինոն հստակ պատասխան են տալիս էտ հարցին
Կինոն ինձ շատ դուր եկավ։ 2 գլխավոր հերոսների կյանքն, ապրելակերպն ու տանջանքները բավական հոգեհարազատ են եղել ինձ անցյալի ինչ-որ շրջանում։ Ու տպավորություն էր, թե ես հետևում եմ իմ՝ անցյալի երկու հատվածների մարմնավորումների կյանքին։ Ու ոնց էի հասկանում երկուսին էլ, երբ իրանք բարձրաձայն իրանց մտքերն էին արտահայտում էս կամ էն թեմայի շուրջ։ Ինձ թվում էր, թե ես եմ խոսում։ Հոգեբանական ապրումները սիրուն ու ճիշտ ձևով ներկայացված էին դիպուկ ընտրված մենախոսությունների օգնությամբ․ ավելորդ բառեր կինոյում չկային։ Կինոն մի երրորդ հերոս էլ ուներ․ էտ միջավայրն էր, քաղաքը՝ Բուենոս Այրեսը։ Ինքը կատարյալ ներդաշնակությամբ լրացնում էր անհրաժեշտ ընդհանուր տրամադրությունը հաղորդելու համար պակասող տարրը։ Մարտին-Մարիանա-Բուենոս Այրես եռյակը ուժեղ գամվեց ուղեղումս ու դեռ երկար կմնա էտ վիճակով։
Անպայման պետք ա նշեմ նաև սցենարին համահունչ ընտրված երաժշտությունը։ Շոպենյան գործերը ու մի քանի սիրուն, նուրբ երգերը քեզ վերջնական ընկղմում էին Բուենոս Այրեսում՝ ստիպելով վայելել ամեն մի վայրկյանը։
Ու հա, Progart-ին էլ հասկացա Հասցրեցի ոտքից գլուխ սիրահարվել Մարիանային։ Ինչքա՜՜ն սիրուն էր ինքը, ինչքա՜՜ն ներդաշնակ քաղաքի ու իր մենակության հետ։
filmes_1561_Medianeras-2.jpg
Շատ շատ, շնորհակալ եմ Սանտայիցս։ Էս հենց էն կինոն էր, որ ինձ պետք էր հիմա ու հենց էն ժանրը, որը ես սիրում եմ։ Եթե հնարավորություն ունենայի ինքս ընտրելու, էլի կընտրեի էս կինոն ու կնայեի։ Միանշանակ իմ ամենասիրելիների ցանկում ա ու իր ամուր տեղն ունի արդեն։ Չգիտեմ, թե ով ա Սանտաս ու անկեղծ ասած էս դեպքում չեմ էլ ուզում ենթադրություններ անել։ Բայց ով էլ լինի ուղարկողը, ես իրան սիրեցի
Վերջին խմբագրող՝ Thom: 04.05.2019, 22:43:
Progart (05.05.2019), Smokie (05.05.2019), Yellow Raven (05.05.2019), Աթեիստ (05.05.2019), Նիկեա (05.05.2019)
Adam’s Apples
Երեկ նայեցի իմ փայ ֆիլմը,իրականում շատ վատ շրջանում եմ նայել,քանի որ դրանից երկու օր առաջ GOT–ն էր,էսօր էլ Endgame–ը ու էս ֆիլմը տպավորությունները մղվեց երկրորդ պլան :Դ
Էս վերջերս ինչքան սկանդինավյան ֆիլմեր եմ նայել,բոլորում պոսդմոդերնիզմը ծԸփացել է իր ողջ էությամբ,ինչքան էլ ֆիլմերը լավը լինեն էդ արդեն հոգնեցնում է ու մի տեսակ հուշտ եմ լինում սկանդինավյան ֆիլմեր նայելուց,բացի էդ ակումբցիների կինոճաշակի մասին էլ եսիմ ինչ կարծիք չունեմ :Պ վերջը էսպիսի մտավախություններով սկսեցի ֆիլմը նայել:
Ֆիլմի ռեժիսորը Anders Thomas Jensen–ն է,մինչև ֆիլմը նայելը տեսա,որ ինքը Brothers-ի ու The Duchess-ի սցենարիստներից է եղել,բայց որպես ռեժիսոր ոչ մի գործ չէի նայել:Ի դեպ Brothers-ը շատ եմ հավանում ու մտածում էի էս կինոսանտային էդ ֆիլմը ուղարկեի:
Գլխավոր դերասաններն են Mads Mikkelsen-ը ու Ulrich Thomsen-ը,դե Mikkelsen-ից շատ ֆիլմեր եմ տեսել ու մեր օրերի դանիացի լավագույն դերասաններից է,իսկ Thomsen-ը բացահայտում էր:
Ինձ համար շատ կարևոր է ֆիլմի առաջին կադրը,իսկ էս ֆիլմի առաջի կադրը թույն էր ու էնքան լավ էր բնութագրում ամբողջ ֆիլմը,հենց սկզբից ի հայտ է գալիս Ադամը,որը մեր գլխավոր հերոսն է ու առաջին հայացքից նկատում ես,որ գործ ես ունենալու մի հատ շատ զիլ կերպարի հետ: Thomsen-ի խաղը հիացրեց,լրիվ դերի մեջ էր,կերպարը շատ հզոր էր ստացվել,հետն էլ մեր Ադամը նեոնացիստ է:Հետո գալիս է Իվանը,որը Ադամի հակապատկերն է ու Mikkelsen-ի խաղը էլի բարձունքի վրա էր:Ֆիլմը շատ լավ է ներկայացնում էս կերպարների գաղափարական(և ոչ միայն :Դ) բախումը,իրենց պատկերացումների ու ապրելակերպի տարբերությունը:Մնացած կերպարներն էլ բոմբ դեմքեր են,էն որ հավեսով բացվելու թեմա են:
Տևողությունը ժամ ու կես է,ճիշտ է չեք ձանձրանա ընթացքում,բայց իրականում դանդաղ ֆիլմ է:Կադրերը սիրուն են,հումորը շատ լավն է,կերպարները իրարից ահավոր տարբեր ու ծայրահեղ աբսուրդային,ֆիլմը ընդհանուր շատ աբսուրդային է,բայց չի վանում:Էս ֆիլմը մարդասիրության մասին է,որին պետք է հասնել հավատի միջոցով,հավատը կյանքի հիմքում է,աստվածաշունչն էլ ֆիլմից անպակաս է :Ճ
Ես հավանել եմ,միգուցե մի քանի տարի առաջ ավելի շատ դուրս գար,ուղղակի հիմա կինոներից ավելին եմ սպասում ու զուտ աբսուրդային իրավիճակներով հավատի ու մարդասիրության մասին ֆիլմը մեղմ ասած չի զարմացնում,էն էլ որ առաջի կադրից արդեն կինոն բաց դրածա: Շատ շնորհակալ եմ սանտայիս,աբրի արևը :Ճ
Հ.Գ. մի երկու ֆիլմ կուզեմ նայել ցանկից,նայածներիս մասին էլ,եթե հավես ունենամ կգրեմ:
Հ.Գ1 Ձեր կինոները դրեք էլի,տեսնենք ումա բաժին ընկել գյոզալս :Դ
Հ.Գ.3 Սանտաս հաստատ Տրիբունը չի
Progart (05.05.2019), Smokie (05.05.2019), Yellow Raven (05.05.2019), Աթեիստ (05.05.2019), մարիօ (06.05.2019)
Իմ ֆիլմը՝ We Need to Talk About Kevin
Անունը ծանոթ էր, բայց նոր թրեյլերը նայեցի, ֆիլմը հաստատ չեմ տեսել։
Տրիլլեր շատ եմ սիրում, բայց Սուինտոնին չգիտեմ խի՝ չէ ։)
Էս քանի օր ֆիլմն էլ կնայեմ, կարտահայտվեմ։ Թրեյլերից դեռ մենակ ֆիլմի ոճն եմ հավանել. ոչ դերասաններին, ոչ էլ տենց կարճ ներկայացված սյուժեն։
Բայց էն փաստը, որ Կաննում 10 րոպե հոտնըկայս ծափահարել են, ինչ որ բան ասում ա ։)
artak.am De gustibus et coloribus non est disputandum.
ինձ Empire Of The Sun էր բաժին ընկել, նայեցի, գիշերը նորմալ երկար գրեմ
Իմ սանտան սադիստ ա Ու ոնց եմ ես հիմա Աթեիստին հասկանում ․․․
Էս իմ ֆիլմն ա․ Amour (2012)
Ես նայել եմ էս ֆիլմը մի հինգ տարի առաջ, մանրամասները տենց չեմ հիշում, բայց գիտեմ, որ երկրորդ անգամ ուժերս չի ների նայել։ Ներող, ժողովուրդ ջան։
Սանտա, ես քեզ չեմ սիրոմ
Thom (06.05.2019)
Ուրեմն ինձ բաժին հասած ֆիլմը՝
The Guilty
Դետեկտիվ դրամա, թրիլլեր
Դանիա
ռեժ՝ Gustav Möller
Առաջին անգամ, որ պոստերն ու նկարագրությունը տեսա, մտածեցի, որ միանշանակ չեմ հավանելու, բայց հիմա շատ գոհ եմ, որ նայել եմ, ավելին՝ շատ հավանել եմ, չնայած բացարձակ էս ոճի կինոների սիրահար չեմ։
Ֆիլմը փրկարար ծառայությունում աշխատող մի մարդու մասին է, որի պարտականությունների մեջ մտնում է միայն հեռախոսազանգերին պատասխանելը ու մարդկանց խնդիրները իր գործընկեր ոստիկաններին փոխանցելը, բայց հերոսը խելոք տեղը չի կարողանում նստի ու ամեն մեկի դարդ ու ցավով տապակվում է, էսպես ասած, խառնվում ոստիկանների հարցերին, երբեմն էլ փորձում սեփական միջոցներով լուծել խնդիրները։ Մի հատ հայտնի խոսք էր պտտվում գլխումս ֆիլմից հետո, մարդիկ կան է՞, որ ասում են «ուզում էինք լավ լիներ, ստացվեց ինչպես միշտ», հիմա էս իմ հերոսն էր, անընդհատ ուզում էր օգներ, բայց արդյունքում խառնվում էր ոչ իր գործին ու իր գլխին փորձանք բերում։
Հետաքրքիրն էն էր, որ ամբողջ ֆիլմը ոնց որ թե մի կադր լինի, միշտ նույն տեսարանը, ուղղակի տարբեր հեռախոսային խոսակցություններ, որ սկզբում մտածում էի ձանձրալի կլինի, հետո չզգացի էլ, թե ոնց եմ կլանված 1,5 ժամ նայել նույն պատկերին։ Սիրում եմ, որ ֆիլմում մարդուն տարբեր դժվար իրավիճակների մեջ են գցում ու դու կողքից կարող ես հետևել, թե ինքն ինչ ելքեր է փնտրում։ Հերոսին շատ եմ հավանել, չնայած, որ մի քիչ իմ վրա էլ ազդեց իրա էդ խորանալու ու կպած իրեն չվերաբերվող ելքեր փնտրելու ցանկությունը։
Կպնելու տեղ չունեմ էս կինոյին, չնայած չի մտնի իմ սիրած կինոների ցանկ, բայց շատ լավ, նայվող ու հետաքրքիր կինո էր, ուղեղն անջատելու համար կարելի ա նայել, որոշ հետևություններ անել։
Սանտաս, ենթադրում եմ, որ Բյուրն ա, որովհետև համ դանիական էր, համ իրա ոճի մեջ էր, եթե Բյուրը չի, ուրեմն Աթեիստն ա, բայց դժվար։
Հ․Գ․ Ռեվյուն գրելուց 10 րոպե անց տեսա, որ Բյուրը չի մասնակցում էս խաղին, թեկնածուս մնաց Աթեիստը ։
Վերջին խմբագրող՝ մարիօ: 06.05.2019, 20:59:
i wanted to destroy something beautiful
i wanted to destroy something beautiful
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ