Վանո Սիրադեղյան-Անանձրև հուլիս
Ըստ երևույթին միջինից մի քիչ բարձր, կամ միջինին հավասար փիլիսոփայությունը ինձ համար մատչելի չի: Հիմնականում հասկանում էի երևի, երբեմն մի/մի քանի անգամ պարբերությունը/հատվածը կրկնելուց հետո: Կարդում էի ու մտածում՝ ինքն իր հե՞տ ա զրուցում, ի՞նքն ա հենց այս հերոսը, ում որ դիմում ա երկրորդ դեմքով:
Երևաց, որ 1982 թվականին ա գրվել ու անդրադառնում էր 25 տարի դրանից հետոյին: Սպասի... ապագայի՞ն, թե՞ անցյալին: Պատմվածքի կեսից թեթև աչքի անցկացրեցի կենսագրությունը, փաստորեն պատմվածքը գրելիս 33 տարեկա՞ն էր ընդամենը: Ու երբեմն խոսում էր ծերացածի պե՞ս: Անգամ վերջին մասերում թվաց, թե պատմվածքի մեծ մասը ներկայացնում է պատի երկրորդ կեսը՝ իր 25 տարվա ապագան:
Հիմնականում էնքան էլ չէի հարգում էն կերպարին, ում հետ երկխոսության մեջ էր մտել: Իսկ բոլորից առանձնանալու հատվածում ինքս ինձ տեսա: Գուցե ես էլ եմ այդպիսինը: Գուցե ամեն մարդ կարող է դառնալ այդպիսի՞նը, ամեն մարդ ինքն է ընտրում իր ճանապարհը:
Ընդհանուր առմամբ կարող էր և ուսուցանելի լիներ, բայց դժվար թե երկրորդ անգամ կարդամ, թեկուզ ավելի լավ հասկանալու, բաց թողածս լրացնելու համար: Չնայած երբեք մի ասա երբեք: Օգնում էր ինքդ քո հետ երկխոսության մեջ մտնել՝ տեսնել քո և կերպարի միջև եղած նմանությունը և տարբերությունը: Կողմնորաշվել որոշ հարցերում:
Էջանիշներ