User Tag List

Էջ 2 2-ից ԱռաջինԱռաջին 12
Ցույց են տրվում 16 համարից մինչև 22 համարի արդյունքները՝ ընդհանուր 22 հատից

Թեմա: Գրքասանտա 2. Պատմվածքներ

  1. #16
    Nowhere Man Smokie-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.02.2010
    Հասցե
    Nowhere Լand
    Տարիք
    29
    Գրառումներ
    4,817
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Վանո Սիրադեղյան-Անանձրև հուլիս


    Ըստ երևույթին միջինից մի քիչ բարձր, կամ միջինին հավասար փիլիսոփայությունը ինձ համար մատչելի չի: Հիմնականում հասկանում էի երևի, երբեմն մի/մի քանի անգամ պարբերությունը/հատվածը կրկնելուց հետո: Կարդում էի ու մտածում՝ ինքն իր հե՞տ ա զրուցում, ի՞նքն ա հենց այս հերոսը, ում որ դիմում ա երկրորդ դեմքով:
    Երևաց, որ 1982 թվականին ա գրվել ու անդրադառնում էր 25 տարի դրանից հետոյին: Սպասի... ապագայի՞ն, թե՞ անցյալին: Պատմվածքի կեսից թեթև աչքի անցկացրեցի կենսագրությունը, փաստորեն պատմվածքը գրելիս 33 տարեկա՞ն էր ընդամենը: Ու երբեմն խոսում էր ծերացածի պե՞ս: Անգամ վերջին մասերում թվաց, թե պատմվածքի մեծ մասը ներկայացնում է պատի երկրորդ կեսը՝ իր 25 տարվա ապագան:
    Հիմնականում էնքան էլ չէի հարգում էն կերպարին, ում հետ երկխոսության մեջ էր մտել: Իսկ բոլորից առանձնանալու հատվածում ինքս ինձ տեսա: Գուցե ես էլ եմ այդպիսինը: Գուցե ամեն մարդ կարող է դառնալ այդպիսի՞նը, ամեն մարդ ինքն է ընտրում իր ճանապարհը:
    Ընդհանուր առմամբ կարող էր և ուսուցանելի լիներ, բայց դժվար թե երկրորդ անգամ կարդամ, թեկուզ ավելի լավ հասկանալու, բաց թողածս լրացնելու համար: Չնայած երբեք մի ասա երբեք: Օգնում էր ինքդ քո հետ երկխոսության մեջ մտնել՝ տեսնել քո և կերպարի միջև եղած նմանությունը և տարբերությունը: Կողմնորաշվել որոշ հարցերում:
    Երաժշտությունը բավական է կյանքի համար՝ բայց մի ամբողջ կյանքը բավական չէ երաժշտության համար:

    Սերգեյ Ռախմանինով

  2. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    ivy (01.05.2019), Progart (02.05.2019)

  3. #17
    Մշտական անդամ Progart-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.05.2016
    Գրառումներ
    300
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ես չեմ սիրում հեմինգուէյին․ պարզ պատճառով, ու էս պատմուածքն էլ էդ պատճառով դուրս չեկավ՝ ահաւոր երկարացնում ա, շատ։ երկխօսութիւնները ձանձրալի են ու ձգուող։ էն, ինչը կարելի ա գրել երեք֊չորս նախադասութեամբ, ինքը կարող ա գրի երկու֊երեք էջի սահմաններում։ ու նաեւ, էս պատմուածքից մի քանի տասնեակ մէջբերումներ կարող եմ հանգիստ առանձնացնել, որոնք մեծ պոտենցիալ ունեն ցանկացած մարդու կպնելու, ու ներողութիւն, բայց ինձ թւում ա, որ էդ ա դեր խաղում, որ ինքը էդքան շատ կպնի մարդկանց(իմ տպաւորութեամբ շատ են սիրում իրեն)։
    ինչեւէ, բայց էն միջավայրին յարմարուող ու խրուող մարդու կերպարը բաւական հետաքրքիր էր իմ համար, ու էդ վիճակը, երբ ինչ֊որ մարդկանց հետ ես, ու քեզ թւում ա, թէ հէսա դուրս ես գալու ու դու իրենց մէջ չես, զուտ դիտորդ ես ու մեկ էլ պարզւում ա, որ արդէն յարմարուել ես ու իրենցից մեկն ես։ իր նկարագրութիւններից ամենաուժեղն հէնց էս ոհմակի ու ոչ իր մարդկանց հետ լինելու հատուածն էր, որն իմ կարծիքով շատ սիրուն էր նկարագրում մեռնող մարդու ափսոսանքը։

    եւ քանի որ հեմինգուէյից էր գործը, ուզում եմ ասել, որ չնայած ամէն ինչին, նրան ես ահաւոր գնահատելու եմ, թէկուզ նրա համար, որ իր շնորհիւ ես ջոն դոնի էս միտքն եմ կարդացել, որը կապ չունի «կիլիմանջարոյի ձիւները» գործի հետ, բայց ինձ չէի ների, եթէ առիթը չօգտագործէի ։)

    ոչ մի մարդ մեկուսացած, ինքն իրեն համար ապրող կղզի չէ։ իւրաքանչիւր մարդ մի կտորն է Մայրցամաքի, մի մասն ամբողջ աշխարհի։ եթէ ծովը քշի տանի մերձափեայ ժայռը, եւրոպան կը փոքրանայ, ինչպէս կը փոքրանար, եթէ տանէր մի հրուանդան, տանէր քո ընկերների կամ քո սեփական կալուածքը։ իւրաքանչիւր մարդու մահը փոքրացնում է ինձ, որովհետև իմ մէջ ամբողջ մարդկութիւնն է։ եւ դրա համար էլ երբեք մի հարցրու, թէ ում մահն է գուժում զանգը։ քո մահն է գուժում։
    Վերջին խմբագրող՝ Progart: 02.05.2019, 19:22:

  4. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    ivy (02.05.2019), Smokie (02.05.2019), մարիօ (03.05.2019)

  5. #18
    Mari Sari մարիօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.03.2013
    Հասցե
    Նարնջի բաղեր
    Գրառումներ
    594
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Կարդացի պատմվածքս․ Հերբերտ Ուելս-Խնձորը։
    Ահավոր էր։
    Թող ինձ ների սանտաս, բայց չեմ հավանել։ Նախ շատ կարճ էր, մինչև հասկացա, թե ինչ էր կատարվում արդեն վերջացավ, բայց ինչ-որ բան չասեց, բացի պաթոսախեղդ լինելուց ու ներվայնանալուց։ Չնայած, որ սկիզբը մի քիչ հետաքրքիր, ինտրիգային էր սկսվել, բայց հետո էն հայերի, Նոյան-Տապանի, ծառի ու խնձորի պահերից ինձ մի կերպ համոզեցի, որ շարունակեմ կարդալ, որովհետև բացարձակ չեմ սիրում փսևդովեհ ու բարձր գաղափարների մասին սենց դատարկ փիլիսոփայությունները, կամ իմաստության ու գիտելիքի մասին էս տեսանկյունից գրված տեքստերը։
    Կերպարներն անհետաքրքիր էին ու ձանձրալի․ դե փոքրիկ պատմվածքի հերոսներից շատ բան ակնկալել թվում ա, թե պետք էլ չի, բայց նույն ծավալի պատմվածքներում օրինակ վերոնշյալ Հեմինգուեյն ու Գեյմանը նենց կերպարներ են ստանում, որ հավեսդ գալիս ա, իսկ էս պատմվածքի հերոսներից մենակ անճարակություն էր փչում, ոնց հերոսներից մեկն ա իրան բնորոշում պատմվածքում։
    Բուն պատմվածքի ասելիքը տենց էլ տեղ չհասավ ինձ, կարդացի, մտածեցի՝ հա ի՞նչ, ու էնքան վատն էր, որ համարյա համոզված եմ, որ պետք էլ չի խորանալ ու ակնկալել։
    Սանտայիս կխնդրեմ հետո բացատրի, թե ինչն ա էս պատմվածքի հավանել ու ինչու՞։

    Հ․Գ․ ենթադրում եմ, որ Սմոքին ա ուղարկել էս պատմվածքը, մենակ ինքը կարար սենց բան աներ։
    i wanted to destroy something beautiful

  6. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    ivy (03.05.2019)

  7. #19
    ազատ ռադիկալ Ruby Rue-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.07.2012
    Գրառումներ
    954
    Mentioned
    10 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    "Red Leaves" Can Xue

    Հաղթահարեցի ինձ բաժին ընկած պատմվածքը։ Հաղթահարեցի, քանի որ երևի թե 5-6 անգամ փորձել եմ կարդալ, բայց միանգամից ամբողջը կուլ տալ չի ստացվել։ Մանրացրել-մասնատել եմ, որ կարողանամ հախից գալ։ Ուրեմն, երևի թե առաջին ու միակ խնդիրն իմ համար լեզուն էր․ չգիտեմ՝ արդյո՞ք գրական ժանրից, թե ոչ այնքան լավ թարգմանությունից էր, բայց գրելաոճին ընտելանալ այդպես էլ չկարողացա։ Իմ համար կարծես հատ-հատ բառերի կույտ լիներ, որոնք խմբավորված էին դժվարամարս նախադասություններում։ Բառերի արանքում հետաքրքիր ու սյուռ սյուժեի ստվեր կար, բայց անհարթությունները խանգարում էին, որ կարողանամ սյուժեում խորանալ։ Կարծես դասական անտարեսյան թարգմանություն լիներ, ուղղակի՝ անգլերենով։
    Այնուամենայնիվ, երբեմն էնքան սիրուն պատկերներ էին լինում, որ կարող էր ինչ-որ փախած անիմեի սյուժե լիներ, հետևաբար՝ շատ եմ ափսոսում, որ գրելաոճն էսքան իմը չէր։
    Կարծում եմ՝ սանտաս Նիկեան ա։ Հա, ու սանտա ջան, եթե հեղինակից այլ լեզվով կամ այլ թարգմանիչների կողմից արված թարգմանություններ կան, ինձ հետո տեղյակ պահիր։


  8. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    ivy (03.05.2019), Progart (04.05.2019), Նիկեա (04.05.2019)

  9. #20
    .. ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    9,738
    Mentioned
    38 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էս էլ ձեր Սանտաները

    "Snow, Glass, Apples" Neil Gaiman
    Ruby Rue-ից

    «Կիլիմանջարոյի ձյուները» Էռնեստ Հեմինգուեյ
    մարիօյից

    «Անանձրև հուլիս» Վանո Սիրադեղյան
    Progart-ից

    «Խնձորը» Հերբերտ Ջորջ Ուելս
    Smokie-ից

    "Red Leaves" Can Xue
    Նիկեայից


    Ապրեք

  10. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Progart (04.05.2019), Smokie (04.05.2019), մարիօ (04.05.2019), Նիկեա (04.05.2019)

  11. #21
    Nowhere Man Smokie-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.02.2010
    Հասցե
    Nowhere Լand
    Տարիք
    29
    Գրառումներ
    4,817
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում 03.05.19-ի ինքնառեվյու-ի խոսքերից
    Էս կարող ա՞ Վանո Սիրադեղյանի պատմվածքը մարիօն ա ուղարկել, իմ ռեվյուից ա խիստ վիրավորվել ու որոշել ա մուռ հանի:
    Իսկ եթե լուրջ՝ ահա և իմ ռեվյուն քոնինից հետո:
    Ես էս պատմվածքը կարդացել էի շաաատ վաղուց ու էն ժամանակ սկի չգիտեի, թե ով ա Հերբերտ Ուելսը, է՞լ ինչ ա գրել: Պատմվածքը տպավորվել ու հիշվել էր հիմնականում: Իսկ «Անտեսանելի մարդը» կարդալուց ու «Ժամանակի մեքենա»յի հեղինակի անունը բացահայտելուց հետո իհարկե էլ ավելի բարձրացավ աչքիս «Խնձոր»ի հեղինակը: Ուրեմն ինքը հայերի մասին էլ ա գրե՞լ:
    Ռեվյուն կարդալուց հետո էնպիսի մտավախություն ունեի, որ հիմա՝ տարիներ անց երկրորդ անգամ կարդալուց՝ ես էլ չեմ հավանի: Բայց ախր չէ է՛լի, նորմալ,, լավ պատմվածք էր: Հիշում եմ ոնց էի նեղվել, որ Խնձորը նետելուց հետո հավիտյան կորցրեց: L Երկրորդ անգամ կարդալուց հետո կարծում եմ ուշադրություն դարձրեցի այնպիսի բաների վրա, որ սկզբից կարծես քիչ էի նկատել: Իմաստության մասին փիլիսոփայությունը, Խնձորը չօգտագործելու, չուտելու բայց ոչ էլ իհարկե նետելու ցանկությունը երկու մարդկանց մոտ:
    Չգիտեմ՝ գուցե իսկապես սենց բան մենակ ես կարայի անեի ու գուցե ընդհանրապես ոչ մեկին դուր չեկավ պատմվածքը, բայց դե ի՞նչ արած: Թող ներող լինեն:
    Դե, մասամբ կատակ էի անում, որ մարիոն ա ուղարկել Վանոյին: Ուղղակի ինչպես միշտ ասեցի էն ամենը ինչ մտածեցի:
    Ապրես Progart ջան, շնորհակալ եմ: Ինձ իրոք պետք էր էդ պատմվածքը, որ ոչ քիչ առումներով հենց իմ հետ էր խոսում:
    Վերջին խմբագրող՝ Smokie: 04.05.2019, 09:39:
    Երաժշտությունը բավական է կյանքի համար՝ բայց մի ամբողջ կյանքը բավական չէ երաժշտության համար:

    Սերգեյ Ռախմանինով

  12. #22
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Կոպենհագեն
    Տարիք
    32
    Գրառումներ
    23,858
    Բլոգի գրառումներ
    17
    Mentioned
    28 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    վա՜յ, սենց բան եմ բաց թողել։ բա չե՞ք ուզում նորից անել։

Էջ 2 2-ից ԱռաջինԱռաջին 12

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •