User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 15 հատից

Թեմա: Պլանավորե՞լ թե՞ չպլանավորել, այս է խնդիրը

  1. #1
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    04.04.2012
    Գրառումներ
    1,218
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պլանավորե՞լ թե՞ չպլանավորել, այս է խնդիրը

    ես մի ընկեր ունեմ, ինքը աշխարհում ամեն ինչից շատ (հավանաբար) իմ ամեն ինչ պլանավորելուց ա նյարդայնանում։ բայց դե ես առանց պլանավորելու չեմ կարա ուղղակի։ ու ես ամեն ինչ եմ պլանավորում՝ առավոտս, իրիկունը, օրը ընդհանուր, ինչ եմ անելու ընդմիջման ժամին, ինչ եմ անելու մի գործից մյուսին վազելու ընթացքում, տանը ինչից հետո ինչ եմ անելու, ազատ օրս ոնց եմ անցկացնելու, ավտոստո՞պ, բա էդ ոնց եմ անելու։ սերիա՞լ եմ նայում, 5 սեզո՞ն ա, շաբաթական 4 սերիայով երբ եմ վերջացնելու։ լրիվ չպատմեմ։ մի խոսքով, եթե չպլանավորեմ, չգիտեմ չեմ պատկերացնում թե ոնց եմ ապրելու։ ահավոր ոչ պրոդուկտիվ կլինեմ, ժամանակը չեմ զգա, սաղ կխառնեմ իրար։ հետո կապ չունի թե ինչ եմ պլանավորում, էդ ընթացքը ահավոր հաճելի ա, գերագույն հաճույք եմ ստանում գունավոր թղթերի վրա գունավոր նշումներ անելուց։ բա որ հետո սաղ պլանավորածովս ա գնում։ ու ամեն ինչ սկսվեց հավանաբար 5֊րդ դասարանից։ էն ժամանակ դե պլանավորելու շատ բան չկար, բայց մեկ ա էլի հավես էր։

    սկզբում մտածում էի՝ օրագրում գրեմ գնա, հետո մտածեցի՝ բայց ինչի՞։ ինձ հետաքրքիր ա թե ուրիշները ի՞նչ են պլանավորում ու ո՞նց, կամ կարող ա ընդհանրապես ոչ մի բան չեն պլանավորում։ ու ընդհանրապես, ինչքա՞ն "առողջ" ա ամեն ինչը պլանավորելը։

  2. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    ivy (25.04.2019), Progart (26.04.2019), StrangeLittleGirl (06.09.2019), Աթեիստ (25.04.2019), Ուլուանա (27.04.2019), Վիշապ (06.09.2019), Տրիբուն (26.04.2019)

  3. #2
    Պապա x3 Աթեիստ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.05.2007
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    45
    Գրառումներ
    8,706
    Mentioned
    49 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Իմ ամեն րոպեն կախված ա կլիենտների խնդիրներից։
    Պլանավորումը բացառվում ա։

    Ասենք էսօր պտի ջրվեժում մի կլիենտի հետն հանդիպեն, շատ շատ կես ժամ խոսեի, իջնեի կենտրոն։ Հըլը առաջինին չէին հասել, Նոյան հյութերից զանգեցին, մի ստանոկը կանգնել ա։ Օրվա երկրորդ կեսը դրա վրա եմ ծախսել, հետ իջել օֆիս, էլի էդ խնդրով զբաղվել, հիմա եկել տուն էլի դրա մասին մտածում, ու զուգահեռ զբաղվում կառավարության մի քանի կայքերի տեղափոխումով, որտև առավոտ ասեցին, որ հին հոսթինգի ժամկետն էսօր լրանում ա։

    Առավոտից էլի ստանոկով եմ զբաղվելու։
    artak.am De gustibus et coloribus non est disputandum.

  4. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Նիկեա (25.04.2019)

  5. #3
    Բարի ճանապարհ One_Way_Ticket-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.03.2009
    Հասցե
    Ուղևորի ծոցագրպան
    Տարիք
    38
    Գրառումներ
    3,573
    Բլոգի գրառումներ
    32
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ես սիրում եմ պլանավորել նահանջի հնարավորությամբ։ Մոտակա անելիքներս գիտեմ, բայց պատրաստ եմ (հաճախ նույնիսկ ուրախ եմ) անակնկալների։

  6. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (13.09.2019), Progart (26.04.2019), Նիկեա (25.04.2019), Վիշապ (06.09.2019), Տրիբուն (26.04.2019)

  7. #4
    Մշտական անդամ Progart-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.05.2016
    Գրառումներ
    301
    Mentioned
    16 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ես էլ եմ պլանաւորում, բայց նպատակս ոչ թէ պրոդուկտիւ լինելն ա, այլ զուտ իրիկուն ժամանակ ազատելը, որ ինչ ուզեմ անեմ ։դ իմ համար շատ կարեւոր ա ժամանակի մէջ ազատութիւն ունենալը, ու «անակնկալների» համար տեղ թողնելը, միւս կողմից էլ, էդ ձեւ ա տհաճ գործերից արագ պրծնելու։
    ու, ես էլ տէնց ձեւեր ունեմ պլանաւորումը հետաքրքիր դարձնելու, ու կէտ֊կէտ նշելու, թէ քանի էջ ա պէտք կարդալ, ինչքան ժամանակ դասերին տալ՝ հակառակ դէպքում մի գործի եմ կպնելու՝ ինձ հետաքրքիր, բայց ոչ էդքան կարեւոր ու ձախողեմ սաղ

  8. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Աթեիստ (26.04.2019), Նիկեա (26.04.2019), Ուլուանա (27.04.2019)

  9. #5
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ես թեթև պլանավորող եմ ․․․ պլան համարյա միշտ ունեմ, բայց թղթերի վրա չեմ գրում, պատերին չեմ կպցնում։ Ու եթե ասենք պլանից շեղվում եմ, պանիկայի մեջ չեմ ընկնում։ Դրա համար էլ երևի իմ մոտ երևի ավելի շուտ միջին ու երկարաժամկետ պլանավորումն ա լավ աշխատում։ Կարճաժամկետ պլանը, ասենք մեկ կամ երկու օրվա կտրվածքով կոնկրետ ինչ քայլեր պիտի անեմ, տենց պլան գրեթե երբեք չեմ ունեում։ Բացառությամբ էն դեպքերի, երբ աշխատանքս ենթադրում ա, որ մեկ կամ երկու շաբաթվա ընթացքում պիտի կոնկրետ ժամերին կոնկրետ հանդիպումներ ունենամ։ Բայց էս իմ պլանը չի, էս աշխատանքի պլանն ա, որին պարտավորեմ հետևել։ Ու գործի մեջ եթե մեկը պլանից շեղվում ա, էտ իմ վրա փիս ազդում ա, քանի որ ինքս խիստ պատասխանատու եմ ու եթե կա դեդլայն ուրեմն կա դեդլայն, ու դեդլայնը պիտի հարգել։

    Ընդհանուր առմամբ գտնում եմ, որ լավ սովորություն ա պլանավորելը․ էտ կազմակերպվածություն ու արդյունավետություն ա ենթադրում։ Բայց ժամանակ առ ժամանակ պիտի սպոնտանություն լինի գործողություններում, որ կյանքը սիրուն ու հետաքրքիր լինի։

  10. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Progart (26.04.2019), Նիկեա (27.04.2019), Ուլուանա (27.04.2019), Վիշապ (06.09.2019)

  11. #6
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,713
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ես էլ եմ սիրում հնարավորինս պլանավորել ամեն ինչ. սիրում եմ զանազան ցուցակներ գրել: Սովորաբար ամեն օր գրում եմ էդ օրվա անելիքներիս ցուցակը, ինչպես նաև շաբաթվա անելիքներիս ցուցակ, բայց միաժամանակ երբեք չեմ ակնկալում, որ պիտի ճշգրտությամբ հետևեմ նշված բոլոր կետերին: Շեղումները, եթե հանգամանքների բերումով են, նորմալ եմ համարում, բայց եթե իմ թերացման պատճառով են` չէ : Չնախատեսված լուրջ շեղումներից կարող ա սթրեսի մեջ ընկնեմ, բացառությամբ խիստ հաճելիների ու հետաքրքիրների, ինչպիսիք, սակայն, հաճախ չեն պատահում: Ընդհանուր առմամբ սիրում եմ պլանավորածիս պես ապրել` մեկումեջ շեղումներով:

    Ամեն դեպքում պլանավորելը, կարծում եմ, լավ բան ա. ընդհանուր առմամբ բառադիանալուց զերծ ա պահում:
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  12. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Progart (27.04.2019), Նիկեա (27.04.2019)

  13. #7
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ես եթե չպլանավորեմ, կարող ա գժվեմ։ Ամեն մի մանրուքը պլանավորված ա։ Օրինակ, եթե չեմ կարողանում գործի վրա կենտրոնանալ, նստում, քայլ առ քայլ գրի եմ առնում, հնարավորինս մանր քայլերի բաժանում անելիքս (օրինակ, կարող ա ֆայլը ծրագրի մեջ բացելը մի առանձին քայլ լինի)։ Հետո, իմ ուղեղը գծային չի աշխատում, կարա միանգամից թռնի հարյուրերորդ քայլի վրա, լիքը հետ ու առաջ անի, ինչի արդյունքում լիքը ժամանակ կորցնեմ՝ միաժամանակ մի քանի բան անելով։ Դրա համար քայլ առ քայլ պլանավորում եմ բոլոր մանրուքները, որ ուղեղս չպայթի։ Հետո, մի առանձին ցուցակ եմ պահում մանր բաների, որ հենց ազատ ժամանակ գտնեմ, էդ մանր բաները ճխտեմ (մեյլ֊բանի պատասխանել օրինակ)։ Իհարկե, լիքը բաներ կան ավելի շատ ժամանակ են խլում, քան պլանավորել էի, կամ ավելի քիչ, բայց դե էդտեղ ճկունություն ցուցաբերելը շատ ավելի հեշտ ա, քան չպլանավորված ապրելը։

    Նաև ամբողջ շաբաթը, ամիսս ու տարիս պլանավորած ա։ Ասենք, իմ էս ամբողջ սեմեստերի օրացույցս աչքիս առաջ ա բոլոր գործնական հանդիպումներով, դասերով, գործուղումներով, արձակուրդներով (նույնիսկ եթե որոշ տոմսեր գնված չեն) ու տարբեր քաղաքներում գտնվելու պլաններով։ Մենակ մի շաբաթ չի պլանավորած։ Էդ Հայաստան գալուս շաբաթն ա, որտև փորձը ցույց ա տալիս, որ Հայաստանում անհույս ա դա, պետք ա սպոնտան լինել մնացածների նման

  14. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ուլուանա (06.09.2019)

  15. #8
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես եթե չպլանավորեմ, կարող ա գժվեմ։ Ամեն մի մանրուքը պլանավորված ա։ Օրինակ, եթե չեմ կարողանում գործի վրա կենտրոնանալ, նստում, քայլ առ քայլ գրի եմ առնում, հնարավորինս մանր քայլերի բաժանում անելիքս (օրինակ, կարող ա ֆայլը ծրագրի մեջ բացելը մի առանձին քայլ լինի)։ Հետո, իմ ուղեղը գծային չի աշխատում, կարա միանգամից թռնի հարյուրերորդ քայլի վրա, լիքը հետ ու առաջ անի, ինչի արդյունքում լիքը ժամանակ կորցնեմ՝ միաժամանակ մի քանի բան անելով։ Դրա համար քայլ առ քայլ պլանավորում եմ բոլոր մանրուքները, որ ուղեղս չպայթի։ Հետո, մի առանձին ցուցակ եմ պահում մանր բաների, որ հենց ազատ ժամանակ գտնեմ, էդ մանր բաները ճխտեմ (մեյլ֊բանի պատասխանել օրինակ)։ Իհարկե, լիքը բաներ կան ավելի շատ ժամանակ են խլում, քան պլանավորել էի, կամ ավելի քիչ, բայց դե էդտեղ ճկունություն ցուցաբերելը շատ ավելի հեշտ ա, քան չպլանավորված ապրելը։

    Նաև ամբողջ շաբաթը, ամիսս ու տարիս պլանավորած ա։ Ասենք, իմ էս ամբողջ սեմեստերի օրացույցս աչքիս առաջ ա բոլոր գործնական հանդիպումներով, դասերով, գործուղումներով, արձակուրդներով (նույնիսկ եթե որոշ տոմսեր գնված չեն) ու տարբեր քաղաքներում գտնվելու պլաններով։ Մենակ մի շաբաթ չի պլանավորած։ Էդ Հայաստան գալուս շաբաթն ա, որտև փորձը ցույց ա տալիս, որ Հայաստանում անհույս ա դա, պետք ա սպոնտան լինել մնացածների նման
    Ես թղթի վրա գրում եմ մենակ երբ զգում եմ որ կենտրոնանալ չի լինում: Բյուրի ասած մանրացրած պլանները հեշտացնում են տրամադրվելը: Տրամադրվելուց հետո սովորաբար գերակատարում ես: Բայց ուղեղումս անընդհատ պլաններ են ա բ գ դ: Իրականում ռեալիստական են եթե քեզ ամեն ինչից կտրես: Երեք օր ինձ մեկուսացրել եմ ու հսկայական գործ արեցի, բայց ես շփվել սիրում եմ ու գիտակցում եմ որ էս մոտեցմամբ իմ ուզած տիպի շփում չեմ կարող պահել մարդկանց հետ:

  16. #9
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,713
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ես, օրինակ, հստակ նկատել եմ, որ երբ ամեն օրս պլանավորում եմ` գլխավոր անելիքներս կետ առ կետ գրում եմ, անհամեմատ ավելի արդյունավետ եմ անցկացնում օրս, շատ ավելի շատ բաներ եմ հասցնում անել, քան չգրելու դեպքում կանեի:
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  17. #10
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Շինարար-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես թղթի վրա գրում եմ մենակ երբ զգում եմ որ կենտրոնանալ չի լինում: Բյուրի ասած մանրացրած պլանները հեշտացնում են տրամադրվելը: Տրամադրվելուց հետո սովորաբար գերակատարում ես: Բայց ուղեղումս անընդհատ պլաններ են ա բ գ դ: Իրականում ռեալիստական են եթե քեզ ամեն ինչից կտրես: Երեք օր ինձ մեկուսացրել եմ ու հսկայական գործ արեցի, բայց ես շփվել սիրում եմ ու գիտակցում եմ որ էս մոտեցմամբ իմ ուզած տիպի շփում չեմ կարող պահել մարդկանց հետ:
    Մեկուսացնելն ինձ համար ամենավատ բանն ա։ Եթե մեկուսանում եմ, երկրորդ օրվանից սկսած պրոդուկտիվությունս կտրուկ ընկնում ա, տրամադրությունս էլ հետը։ Դրա համար զուտ փորձում եմ աշխատանքային ժամերս արդյունավետ օգտագործել։

    Չնայած մեկուսանալն էլ ա հարաբերական։ Ասենք, անցյալ շաբաթ բռնեցի, գործիս տեղի սաղ հանդիպումներս քենսըլեցի, տանից աշխատեցի։ Բայց երեկոյան էլի իմ նորմալ կյանքով. լողի գնալով, մարդկանց հետ շփվելով։ Տենց մի շաբաթում մի ամսվա գործ հասցրեցի։

  18. #11
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ուլուանա-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես, օրինակ, հստակ նկատել եմ, որ երբ ամեն օրս պլանավորում եմ` գլխավոր անելիքներս կետ առ կետ գրում եմ, անհամեմատ ավելի արդյունավետ եմ անցկացնում օրս, շատ ավելի շատ բաներ եմ հասցնում անել, քան չգրելու դեպքում կանեի:
    Ահա, իմ դեպքում էլ ա տենց։ Բայց որպեսզի կարողանամ օրս պլանավորել, պիտի տարին, ամիսն ու շաբաթը մանրամասն պլանավորած լինեն, իսկ օրն էլ բավական մանրամասն։ Այսինքն, օրինակի համար էսօր էսինչ դասին պատրաստվելու չի անցնում (ու ասենք էդ պատրաստվելն էլ պիտի որ մի ամբողջ օր խլի)։ Պիտի կետ առ կետ էդ էլ մասնատեմ, որ կարողանամ անել։

  19. #12
    լեռնադուստր
    Նաիրուհի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.06.2009
    Հասցե
    Ամստերդամսկ
    Տարիք
    35
    Գրառումներ
    3,488
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Վերջերս (վերջին երկու տարին ու մի բան էլ ավել) ամեն ինչ մոռանում եմ։ Ուղեղս շատ տարօրինակ ձևով ա աշխատում։ Ու հենց որոշում եմ պլանավորել ու գրի առնել, սկսում եմ նաև ակտիվորեն մոռանալ, որ տենց բան էի որոշել

    Արդեն վիճակիս հետ հաշտվել եմ։ Միայն շատ կարևոր բաների համար (որոշ հանդիպումներ, հեռախոսազանգեր, փաստաթղթեր հավաքել և այլն) հիշեցումներ եմ դնում հեռախոսումս։ Ընդ որում, դա պետք ա անեմ հենց էն պահին, երբ իմանում եմ, որ անելիքներիս ցուցակում տենց կետ ա ավելացել, թե չէ մի քանի րոպեից կմոռանամ՝ ինչ, ոնց, երբ, ու կմնա մենակ էն տհաճ զգացողությունը, որ լիքը բան ունեմ անելու, բայց չեմ հիշում՝ ինչ։ Տենց անընդհատ լարված եմ լինում, իսկ հետո պարզվում ա՝ ընդամենը քսան րոպեի գործ էր, իսկ ես մի ամիս տառապում էի

    Մանրամասն պլանավորելուց խեղդվելու զգացողություն եմ ունենում։ Եթե, ասենք, էսքան ժամ պետք ա հատկացնել ինչ֊որ գործի, հետո էսքան ժամ՝ հանգստի, էսքան էլ՝ դաս անելու, ինձնից անկախ ուզում եմ զբոսնելու գնալ էն ժամին, երբ պետք ա դաս անել, ու կարդալ էն ժամին, երբ նախատեսված էր մեյլերին պատասխանել, ընդ որում՝ փորձում եմ խախտել նաև ժամային սահմանները․ կես ժամվա գործն անել հինգ րոպեում, ութ ժամի տեղը քնել վեց ժամ, երկու ժամ կարդալն էլ սարքել չորս ժամ, ու սենց շարունակ։
    իսկ մարդը
    վախենում ա
    որ իրան
    չեն սիրի:

  20. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Varzor (06.09.2019)

  21. #13
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,258
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Չեմ հավատում, որ զբաղված մարդը առանց պլանավորելու կարող է ապրել: Մաքսիմում մի շաբաթ կարելի է սպոնտան քարշ տալ գոյությունը զուտ անջատվելու համար, օրինակ ասենք՝ կինո, պիվա, մարիխուանա, սեքս-մաստուրբացիա, քնել, զուգարան, հայաթում քարշ գալ, ցկցկալ ու նման այլ բաների հերթականությունը կարելի է խառնել, մեծ պրոբլեմ չի: Բայց մնացած բոլոր անելիքները, սկսած՝ թրաշվելուց ու սառոշկեն հարթուկելուց, կամ հեծանիվի ակը փչելուց, վերջացրած՝ գործ փոխելով, կտակ գրելով ու մեռնելով, լավ կլինի պլանավորել: Պարտադիր չի պլանները գրի առնել, հեռախոսի մեջ հիշեցում դնել, օրացույց պահել, եթե ուղեղը թարմ է ու անելիքները հիշում է: Բայց տարիքի ու փորձի հետ մարդս սկսում է հոգնել, հետևաբար անձամբ ես, եթե օրվաս, կամ շաբաթվաս, կամ ամսվաս անելիքները մի 5-6 կետից անցնում են, ապա մեկումեջ հեռախոսիս օրացույցի մեջ գրանցում եմ: Ամենակայֆը արձակուրդ (թռիչք, հյուրանոց, վարձով մեքենա, կայակ և այլն) պլանավորելն է, գուգլը հեռախոսիս մեջ նամակներս ու ամրագրումներս սկան ա անում ու ավտոմատ ավելացնում ա օրացույցիս մեջ, համապատասխան հիշեցումներով:
    Si vis pacem, para bellum

  22. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    StrangeLittleGirl (07.09.2019), Varzor (06.09.2019), Շինարար (07.09.2019), Ուլուանա (08.09.2019), Տրիբուն (07.09.2019)

  23. #14
    Bleeding Sunshine CactuSoul-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2006
    Հասցե
    Within The Realm Of A Dying Sun
    Տարիք
    38
    Գրառումներ
    3,462
    Mentioned
    11 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ես եթե մի բան պլանավորեմ էլ, ապա միանգամից մի քանի հնարավորությունով եմ անում՝ որ սա չլինի, նա կանեմ, որ սենց չստացվի, նենց կանեմ։ Հատկապես վերջին տարվա մեջ կյանքումս էնքան սպոնտան կյանքություններ են եղել, ու դեռ էլի սպասում եմ անընդհատ, ամեն պահի պատրաստ եմ, որ կարող ա մի պլանս չեղարկեմ մի ուրիշ՝ ավելի կյանք բան անելու համար։ ))
    Էն կարգի չպլանավորված եմ, որ ինձ հարցնում են՝ ո՞ր ժամին ես գործի, կարկամում եմ, չեմ իմանում՝ ինչ պատասխանել։
    Ասենք՝ երեկ մտածում էի՝ ամենաուշը 1:00-2:00-ին տուն կգամ, կքնեմ, առավոտը շուտոտ կզարթնեմ (իմ շուտը 9:00-9:30-ն ա), կհասցնեմ լողանալ, մազերս սարքել, լվացքս հավաքել, կարող ա նույնիսկ հասցնեի ուտելիք սարքել ու 13:00-ի կողմերը գործի գնալ։ Բայց տուն եմ եկել 4:30-5:00-ին, քնել եմ էն կարգի, որ լիցքաթափված հեռախոսս ձեռքիս, լիցքավորիչի լարը կողքիս՝ չեմ հասցրել մտցնել մեջը։ Հեռախոսս սատկել էր, հետևաբար զարթուցիչը չի միացել, ես էլ քնած եմ մնացել մինչև գրեթե 13:00: Հեռախոսս մի կերպ ուշքի բերելուց հետո էլ պարզվեց՝ ինձ զանգել են անծանոթ համարից։ Ու էլի զանգեցին։ Մի ծանոթ էր, ով մեզ ավտոստոպով բերել էր, ու անձրևոցս պատահաբար մնացել էր իր մեքենայում։ Ասում էր՝ մի ժամվա մեջ եկեք տարեք, թե չէ Թիֆլիս եմ գնում։ Տենց, էլ ինչ լողանալ, ինչ մազ սարքել, ինչ բան։ Ընկա էդ գործը ընկերների միջոցով դասավորելով, քանի որ ինքս հաստատ չէի հասցնի մի ժամում պատրաստվել, դուրս գալ ու հասնել նշված տեղը։
    Վերջը, գլուխներդ շատ չտանեմ։ Ասածս էն ա, որ եթե հստակ որոշած բաներ ունենայի, չստացվելուց կնեղվեի, տրամադրությունս ընկած կլիներ ամբողջ օրը, բան։ Իսկ սենց՝ մի բան չեղավ՝ ok, տեսնենք՝ ուրիշ ինչ կլինի փոխարենը։ Ճկունությունը լավ հատկանիշ ա։ Անհրաժեշտ բաները դե մի ձև պետք ա կազմակերպել։ Բայց էդ հեչ, ստացվում ա ոնց էլ չլինի։ Կարևորը՝ ինչ անում եմ, ինչ ապրում եմ, լիարժեք սրտովս ա, հաճույքով եմ անում ու հաճույքով եմ լինում էն տեղերում ու էն միջավայրերում, որոնցում լինում եմ։
    ամաչելու աստիճան սիրուն ու անասելի տխուր բան ա կյանքը…

  24. #15
    ^ ^ Արամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.10.2006
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    4,981
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Բացի աշխատանքային պարտականություններից, ուրիշ համրյա ոչ մի բան չեմ պլանավորում։ Իրականում փորձում եմ աշխատանքից դուրս ոչ մի բան չպլանավորել ընդհանրապես, աշխատանքից դուրս ժամանակը վայելելու համար ա, մի հատ էլ ինձ մեջտեղից ճղեմ, որ էս պլանավորեմ, էն պլանավորեմ։ Աշխատանքդ վերջացրեցիր, ուր ուզում ես, ինչ ուզում ես արա։ Ոչ մի պլան։

  25. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (16.09.2019), Յոհաննես (15.09.2019), Նաիրուհի (16.09.2019)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •