Ես եթե չպլանավորեմ, կարող ա գժվեմ։ Ամեն մի մանրուքը պլանավորված ա։ Օրինակ, եթե չեմ կարողանում գործի վրա կենտրոնանալ, նստում, քայլ առ քայլ գրի եմ առնում, հնարավորինս մանր քայլերի բաժանում անելիքս (օրինակ, կարող ա ֆայլը ծրագրի մեջ բացելը մի առանձին քայլ լինի)։ Հետո, իմ ուղեղը գծային չի աշխատում, կարա միանգամից թռնի հարյուրերորդ քայլի վրա, լիքը հետ ու առաջ անի, ինչի արդյունքում լիքը ժամանակ կորցնեմ՝ միաժամանակ մի քանի բան անելով։ Դրա համար քայլ առ քայլ պլանավորում եմ բոլոր մանրուքները, որ ուղեղս չպայթի։ Հետո, մի առանձին ցուցակ եմ պահում մանր բաների, որ հենց ազատ ժամանակ գտնեմ, էդ մանր բաները ճխտեմ (մեյլ֊բանի պատասխանել օրինակ)։ Իհարկե, լիքը բաներ կան ավելի շատ ժամանակ են խլում, քան պլանավորել էի, կամ ավելի քիչ, բայց դե էդտեղ ճկունություն ցուցաբերելը շատ ավելի հեշտ ա, քան չպլանավորված ապրելը։
Նաև ամբողջ շաբաթը, ամիսս ու տարիս պլանավորած ա։ Ասենք, իմ էս ամբողջ սեմեստերի օրացույցս աչքիս առաջ ա բոլոր գործնական հանդիպումներով, դասերով, գործուղումներով, արձակուրդներով (նույնիսկ եթե որոշ տոմսեր գնված չեն) ու տարբեր քաղաքներում գտնվելու պլաններով։ Մենակ մի շաբաթ չի պլանավորած։ Էդ Հայաստան գալուս շաբաթն ա, որտև փորձը ցույց ա տալիս, որ Հայաստանում անհույս ա դա, պետք ա սպոնտան լինել մնացածների նման
Էջանիշներ