User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 15 հատից

Թեմա: Պլանավորե՞լ թե՞ չպլանավորել, այս է խնդիրը

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    04.04.2012
    Գրառումներ
    1,218
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պլանավորե՞լ թե՞ չպլանավորել, այս է խնդիրը

    ես մի ընկեր ունեմ, ինքը աշխարհում ամեն ինչից շատ (հավանաբար) իմ ամեն ինչ պլանավորելուց ա նյարդայնանում։ բայց դե ես առանց պլանավորելու չեմ կարա ուղղակի։ ու ես ամեն ինչ եմ պլանավորում՝ առավոտս, իրիկունը, օրը ընդհանուր, ինչ եմ անելու ընդմիջման ժամին, ինչ եմ անելու մի գործից մյուսին վազելու ընթացքում, տանը ինչից հետո ինչ եմ անելու, ազատ օրս ոնց եմ անցկացնելու, ավտոստո՞պ, բա էդ ոնց եմ անելու։ սերիա՞լ եմ նայում, 5 սեզո՞ն ա, շաբաթական 4 սերիայով երբ եմ վերջացնելու։ լրիվ չպատմեմ։ մի խոսքով, եթե չպլանավորեմ, չգիտեմ չեմ պատկերացնում թե ոնց եմ ապրելու։ ահավոր ոչ պրոդուկտիվ կլինեմ, ժամանակը չեմ զգա, սաղ կխառնեմ իրար։ հետո կապ չունի թե ինչ եմ պլանավորում, էդ ընթացքը ահավոր հաճելի ա, գերագույն հաճույք եմ ստանում գունավոր թղթերի վրա գունավոր նշումներ անելուց։ բա որ հետո սաղ պլանավորածովս ա գնում։ ու ամեն ինչ սկսվեց հավանաբար 5֊րդ դասարանից։ էն ժամանակ դե պլանավորելու շատ բան չկար, բայց մեկ ա էլի հավես էր։

    սկզբում մտածում էի՝ օրագրում գրեմ գնա, հետո մտածեցի՝ բայց ինչի՞։ ինձ հետաքրքիր ա թե ուրիշները ի՞նչ են պլանավորում ու ո՞նց, կամ կարող ա ընդհանրապես ոչ մի բան չեն պլանավորում։ ու ընդհանրապես, ինչքա՞ն "առողջ" ա ամեն ինչը պլանավորելը։

  2. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    ivy (25.04.2019), Progart (26.04.2019), StrangeLittleGirl (06.09.2019), Աթեիստ (25.04.2019), Ուլուանա (27.04.2019), Վիշապ (06.09.2019), Տրիբուն (26.04.2019)

  3. #2
    Պապա x3 Աթեիստ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.05.2007
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    47
    Գրառումներ
    8,712
    Mentioned
    50 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Իմ ամեն րոպեն կախված ա կլիենտների խնդիրներից։
    Պլանավորումը բացառվում ա։

    Ասենք էսօր պտի ջրվեժում մի կլիենտի հետն հանդիպեն, շատ շատ կես ժամ խոսեի, իջնեի կենտրոն։ Հըլը առաջինին չէին հասել, Նոյան հյութերից զանգեցին, մի ստանոկը կանգնել ա։ Օրվա երկրորդ կեսը դրա վրա եմ ծախսել, հետ իջել օֆիս, էլի էդ խնդրով զբաղվել, հիմա եկել տուն էլի դրա մասին մտածում, ու զուգահեռ զբաղվում կառավարության մի քանի կայքերի տեղափոխումով, որտև առավոտ ասեցին, որ հին հոսթինգի ժամկետն էսօր լրանում ա։

    Առավոտից էլի ստանոկով եմ զբաղվելու։
    artak.am De gustibus et coloribus non est disputandum.

  4. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Նիկեա (25.04.2019)

  5. #3
    Բարի ճանապարհ One_Way_Ticket-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.03.2009
    Հասցե
    Ուղևորի ծոցագրպան
    Տարիք
    39
    Գրառումներ
    3,624
    Բլոգի գրառումներ
    32
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ես սիրում եմ պլանավորել նահանջի հնարավորությամբ։ Մոտակա անելիքներս գիտեմ, բայց պատրաստ եմ (հաճախ նույնիսկ ուրախ եմ) անակնկալների։

  6. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (13.09.2019), Progart (26.04.2019), Նիկեա (25.04.2019), Վիշապ (06.09.2019), Տրիբուն (26.04.2019)

  7. #4
    Մշտական անդամ Progart-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.05.2016
    Գրառումներ
    301
    Mentioned
    16 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ես էլ եմ պլանաւորում, բայց նպատակս ոչ թէ պրոդուկտիւ լինելն ա, այլ զուտ իրիկուն ժամանակ ազատելը, որ ինչ ուզեմ անեմ ։դ իմ համար շատ կարեւոր ա ժամանակի մէջ ազատութիւն ունենալը, ու «անակնկալների» համար տեղ թողնելը, միւս կողմից էլ, էդ ձեւ ա տհաճ գործերից արագ պրծնելու։
    ու, ես էլ տէնց ձեւեր ունեմ պլանաւորումը հետաքրքիր դարձնելու, ու կէտ֊կէտ նշելու, թէ քանի էջ ա պէտք կարդալ, ինչքան ժամանակ դասերին տալ՝ հակառակ դէպքում մի գործի եմ կպնելու՝ ինձ հետաքրքիր, բայց ոչ էդքան կարեւոր ու ձախողեմ սաղ

  8. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Աթեիստ (26.04.2019), Նիկեա (26.04.2019), Ուլուանա (27.04.2019)

  9. #5
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ես թեթև պլանավորող եմ ․․․ պլան համարյա միշտ ունեմ, բայց թղթերի վրա չեմ գրում, պատերին չեմ կպցնում։ Ու եթե ասենք պլանից շեղվում եմ, պանիկայի մեջ չեմ ընկնում։ Դրա համար էլ երևի իմ մոտ երևի ավելի շուտ միջին ու երկարաժամկետ պլանավորումն ա լավ աշխատում։ Կարճաժամկետ պլանը, ասենք մեկ կամ երկու օրվա կտրվածքով կոնկրետ ինչ քայլեր պիտի անեմ, տենց պլան գրեթե երբեք չեմ ունեում։ Բացառությամբ էն դեպքերի, երբ աշխատանքս ենթադրում ա, որ մեկ կամ երկու շաբաթվա ընթացքում պիտի կոնկրետ ժամերին կոնկրետ հանդիպումներ ունենամ։ Բայց էս իմ պլանը չի, էս աշխատանքի պլանն ա, որին պարտավորեմ հետևել։ Ու գործի մեջ եթե մեկը պլանից շեղվում ա, էտ իմ վրա փիս ազդում ա, քանի որ ինքս խիստ պատասխանատու եմ ու եթե կա դեդլայն ուրեմն կա դեդլայն, ու դեդլայնը պիտի հարգել։

    Ընդհանուր առմամբ գտնում եմ, որ լավ սովորություն ա պլանավորելը․ էտ կազմակերպվածություն ու արդյունավետություն ա ենթադրում։ Բայց ժամանակ առ ժամանակ պիտի սպոնտանություն լինի գործողություններում, որ կյանքը սիրուն ու հետաքրքիր լինի։

  10. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Progart (26.04.2019), Նիկեա (27.04.2019), Ուլուանա (27.04.2019), Վիշապ (06.09.2019)

  11. #6
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    44
    Գրառումներ
    12,736
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ես էլ եմ սիրում հնարավորինս պլանավորել ամեն ինչ. սիրում եմ զանազան ցուցակներ գրել: Սովորաբար ամեն օր գրում եմ էդ օրվա անելիքներիս ցուցակը, ինչպես նաև շաբաթվա անելիքներիս ցուցակ, բայց միաժամանակ երբեք չեմ ակնկալում, որ պիտի ճշգրտությամբ հետևեմ նշված բոլոր կետերին: Շեղումները, եթե հանգամանքների բերումով են, նորմալ եմ համարում, բայց եթե իմ թերացման պատճառով են` չէ : Չնախատեսված լուրջ շեղումներից կարող ա սթրեսի մեջ ընկնեմ, բացառությամբ խիստ հաճելիների ու հետաքրքիրների, ինչպիսիք, սակայն, հաճախ չեն պատահում: Ընդհանուր առմամբ սիրում եմ պլանավորածիս պես ապրել` մեկումեջ շեղումներով:

    Ամեն դեպքում պլանավորելը, կարծում եմ, լավ բան ա. ընդհանուր առմամբ բառադիանալուց զերծ ա պահում:
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  12. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Progart (27.04.2019), Նիկեա (27.04.2019)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •