Հարգելի ակումբացիներ ջան,
Նախ ասեմ` զարմացած եմ, որ նման թեմա չունենք Ակումբում, այն էլ Պատմություն բաժնում: Չ՞է որ մեր ներկան անցյալի անբաժան շարունակությունն է, իսկ Հայրենական պատերազմը մեծ հետք է թողել այդ շարունակությունում: Ուստի որոշեցի ինքս թեման բացեմ` մայիսի 9-ին ընթառաջ:
Երևի դժվար թե գտնվի մեկը, ում ընտանիքը որևէ կերպ ներգրավված չի եղել Երկրորդ համաշխարհային պատերազմին:
Առաջարկում եմ այս թեմայում կիսվել մտքերով, ինչպես նաև հիշել մեր մեծերի կողմից պատմված տարբեր դիպվածներն ու պատմությունները, Հայրենական պատերազմի մասնակից մեր հարազատ/բարեկամ/ծանոթներին:
Էջանիշներ